«Սև ծով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 90. Տող 90.
</gallery>
</gallery>


== Ծանոթագրություններ ==
== Աղբյուրներ ==
{{Ծանցանկ|2}}
{{Ծանցանկ|2}}



12:11, 29 հունվարի 2016-ի տարբերակ

Սև ծով
հուն․՝ Μαύρη Θάλασσα; բուլղար․՝ Черно море; թուրքերեն՝ Karadeniz; ռումիներեն՝ Marea Neagră; ռուս.՝ Чёрное море; ուկրաիներեն՝ Чорне море

Սև ծովի արբանյակային լուսանկար
Կոորդինատներ 43°11′14″ հս․. լ. 34°48′42″ ավ. ե.HGЯO
Տեղագրություն 43°17′49″ հս․ լ. 34°01′46″ ավ. ե.HGЯO
Ընդհանուր մակերեսը 422 000 կմ²
Ծավալը 555 000 կմ³
Ջրափնյա գծի երկարությունը 3400 կմ
Ամենամեծ խորությունը 2210 մ
Միջին խորությունը 1240 մ
Սև ծով (Եվրոպա)##
Սև ծով (Եվրոպա)
Վիքիպահեստում

Սև ծով[1], Ատլանտյան օվկիանոսի ներքին ծով Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի և մասամբ ճանաչված Աբխազիայի ափերի մոտ։ Կերչի նեղուցով միանում է Ազովի ծովին, Բոսֆորի նեղուցով՝ Մարմարա ծովին և այնուհետև Դարդանելի նեղուցով՝ Էգեյան և Միջերկրական ծովին։ Մակերեսը՝ 422 հազար կմ²։ Առավելագույն խորությունը՝ 2210 մետր, ջրի ծավալը ծովում՝ 555 000 մ³։ Առավել խոշոր ծոցերը՝ Կարկինտսկի, Կալամիտսկի, Դնեստրի, և Դնեպրի-Բուգի լիմաները՝ հյուսիս-արևմտյան ափերի մոտ, Սինուպի և Սամսունի՝ հարավային ափերի մոտ։ Ծովն են թափվում Դանուբ, Դնեստր, Հարավային Բուգ, Դնեպր, Ռիոն, Կզըլ Իրմակ խոշոր գետերը, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհից սկիզբ առնեղ Ճորոխ գետը։ Ավելի քան 150 մետր խորության մեջ ջուրը վարակված է ծծմբաջրածնով. մեծ խորություններում կենդանի օրգանիզմներ չկան (բացի բակտերիաներից)։ Առավել խոշոր նավահանգիստները՝ Օդեսա, Իլյիչովսկ, Նովոռոսիյսկ, Տուապսե, Փոթի, Բաթում, Կոստանցա, Բուրգաս, Վառնա, Տրաբիզոն, Սամսուն, Զոնգուլդակ։ [2]

Սև ծովի բնութագրական յուրահատկությունն այն է, որ 150-200 մետրից ավելի խորություններում կյանք գոյություն չունի (բացառություն են կազմում անաէրոբ բակտերիաները). պատճառը ծծմբաջրածնով հարուստ ջրային շերտն է։

Ծովը ողողում է Ռուսաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Թուրքիայի, մասամբ ճանաչված Աբխազիայի և Վրաստանի ափերը (ծովի շուրջ տեղակայված տարածքները ավանդաբար անվանում են «Սևծովյան»)։

Սև ծովը տրանսպորտային փոխադրումների համար կարևոր շրջան է։ Դրա հետ մեկտեղ Սև ծովը պահպանում է իր ստրատեգիական և ռազմական մեծ նշանակությունը։ Սևաստոպոլ և Նովոռոսիյսկ քաղաքներում են գտնվում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հիմնական ռազմական բազաները, իսկ Սինոպում և Սամսունում են կենտրոնացված են Թուրքիայի ռազմածովային նավատորմի սևծովյան ստորաբաժանումները։ Վառնայում տեղակայված են Բուլղարիայի, Փոթիում և Բաթումում՝ Վրաստանի ռազմածովային ուժերը ռազմական խմբավորումը (ներկայում՝ Վրաստանի սահմանապահ ոստիկանության ծովափնյա պահպանության դեպարտամենտի նավային անձնակազմը[3]), Կանստանցում և Մանգալում՝ Ռումինիայի ռազմածովային ուժերը։ Բացի այդ մինչև 2014 թվականի մարտը Սևաստոպլում և Նովոռոսիսկում տեղակայված էր Ուկրաինայի ռազմածովային ուժերի մի մասը։)

Անվանում

Մ. թ. ա. 6-5-րդ դարերի առաջին հույն ծովագնացները ծովն անվանել են Աքսենյոս (Աքսինյան Պոնտոս «Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Մելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները և դժվարությունները։ Մեր թվարկության սկզբներին հույները, արդեն ծովը յուրացնելով, նրա ափերին գաղութներ հիմնելուց հետո, այն վերանվանեցին Եվքսենյոս (Եվքսինյան Պոնտոս «Հյուրընկալ ծով»)։

Անանիա Շիրակացին (7-րդ դար) այս ծովը հիշատակում է «Պոնտոս» և «Պոնտական ծով» անուններով։ 9-րդ դարում երևան է եկել «Ռուսական ծով» անվանումը (այս անվանումը հիշատակվել է ռուսական տարեգրություններում և նշվել քարտեզների վրա մինչև 8-15-րդ դարերը

15-16-րդ դարերում թուրքերը, զավթելով Մերձսևծովյան շրջանը, ծովն անվանել են Կարա Դենիզ («Չար (սև) ծով»՝ ոչ միայն այն պատճառով, որ եղել է մրրկածուփ ու վտանգավոր, այլև, հնարավոր է, նաև թուրք նվաճողներին Մերձսևծովյան շրջանի ժողովուրդների ցույց տված դիմադրության պատճառով)։ Ծովի անվանման առաջացման մեկ այլ վարկած կապված է աշխարհի կողմերը գույներով նշելու հետ։ Ասիայի ժողովուրդների շատ լեզուներով սև գույնը նշանակում է հյուսիս։ Այսպիսով, Սև ծովը «Հյուսիսային ծով» է։[2]

Աշխարհագրություն

Սև ծովի հյուսիսային ծոցերը

Սև ծովի ափերը քիչ են կտրտված. մասնավորապես կտրտված են հյուսիսային հատվածում։ Միակ մեծ թերակղզին Ղրիմն է։ Մեծ ծոցերն են՝ Յագորլիկի, Թենդրայի, Ջարիլգաչիի ծոցերը Ուկրաինայում, Կարկինիտայի (Ուկրաինա, Ռուսաստան), Կալամիտայի և Ֆեոդոսիայի ծոցերը Ռուսաստանում, Վառնայի և Բուրգասի ծոցերը Բուլղարիայում, Սինոպի և Սամսունի ծոցերը՝ ծովի հարավային ափերին՝ Թուրքիայում։ Հյուսիսում և հյուսիսարևմտյան մասում գետերի թափման վայրում առաջանում է գետաբերան, կան ջրատարածքներ և աղահամ տարածքներ։ Ափի գծի ընդհանուր երկարությունը 3400 կմ է։

Ծովի առափնյա հատվածները ունեն իրենց սեփական անվանումները՝ Ղրիմի հարավային ափ, Կովկասի Սևծովյան ափեր Ռուսաստանում, Անատոլիական ափ և Ռումելի ափ Թուրքիայում։ Արևմուտքում և հյուսիսարևմտյան ափին կան կտրուկ կտրվածքներ, Ղրիմի ցածրադիր շրջանում հիմնականում անփոփոխ է, բացառություն են կազմում հարավային լեռնոտ ափերը և Թարխանկուտ թերակղզին արևմուտքում։ Ծովի արևմտյան և արևելյան ափերին ընդհուպ ծովին են մոտենում Կովկասի և Պոնտոսի լեռները։

Սև ծովում կղզիներ քիչ կան։ Ամենամեծ կղզին Ջարիլգաչ կղզին է, որի տարածքը կազմում է 62 կմ²։ Մնացած կղզիները ավելի փոքր են։ Ավելի մեծ կղզիներն են Բերեզան և Զմեինի կղզիները (երկու կղզիների տարածքներն էլ փոքր է 1 կմ²-ուց)։

Սև ծով են թափվում հետևյալ գետերը՝ Դանուբ, Դնեպր, Դնեստր, ինչպես նաև ավելի փոքր գետեր՝ Մզիմտա, Պսոու, Բզիբ, Ռիոնի, Կոդոր, Ինգուրի (ծովի արևելքում), Ճորոխ, Կիզիլիրմակ, Եշիլիրմակ, Սակարյա (հարավում), Հարավային Բուգ (հյուսիսում), Կամչիա, Վելեկա (արևմուտքում)։ Տարեկան Սև ծով թափվում է մոտավորապես 310 կմ³ ջուր, որի 80%-ը թափվում է հյուսիսարևմտյան մաս՝ հիմնականում Դանուբից և Դնեպրից։

Երկրաբանություն

Սև ծովի տեղում գոյություն ունեցած լճի ենթադրվող ուրվագիծը

Սև ծովը տեղակայված է Հարավարևելյան Եվրոպայի և Փոքր Ասիայի միջև գտնվող մեկուսացված իջվածքում։ Այդ իջվածքը ձևավորվել է միոցենի դարաշրջանում՝ ակտիվ լեռնագոյացման գործընթացում, երբ հին Թետիս օվկիանոսը բաժանվել է մի քանի առանձին ջրամբարների (որոնցից հետագայում, բացի Սև ծովից, եռաջացել են Ազովի, Արալյան և Կասպից ծովերը)[4]։

Սև ծովի ձևավորման վերաբերյալ գոյություն ունեցող վարկածներից մեկի համաձայն՝ 7500 տարի առաջ այն Երկրի վրա գոյություն ունեցող ամենախոր քաղցրահամ լիճն էր. այդ ժամանակ նրա մակարդակը ներկայիս մակարդակից ցածր էր 100 և ավելի մետրով: Սառցե դարաշրջանի ավարտին Համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացել է, և առաջացել է Բոսֆորի նեղուցը: Այդ ժամանակ հեղեղվել են ընդհանուր առմամբ 100 հազ․ քառ․ կմ տարածք (բարեբեր հողեր, որ արդեն մշակվում էին ժողովրդի կողմից)։ Այս լայնատարած հողերի հեղեղումն էլ հավանաբար հիմք է հանդիսացել համաշխարհային ջրհեղեղի մասին առասպելի համար[5]։ Հետաքրքիր է, որ ծովի ձևավորման մասին նմանատիպ տեսակետ է արտահայտել Պլինիոս Ավագ[6]։ Սև ծովի առաջացումը, ըստ այդ վարկածի, հավանաբար դարձել է քաղցրահամ ջրերի կենդանական աշխարհի ոչնչացան պատճառ, ինչի արդյունքում տեղի է ունեցել ծովի ընդերքի ծծմբաջրածնային թունավորում[7]։

Սուդակի ծովածոց (Ղրիմ)

Սևծովյան իջվածքը բաղկացած է երկու մասերից՝ արևմտյան և արևելյան՝ առանձնացված բարձրացումով, որ Ղրիմի թերակղզում բնական շարունակությունն է։ Ծովի հյուսիսարևմտյան մասը բնութագրվում է խութերի համեմատաբար լայն շերտով (մինչև 190 կմ)։ Հարավային (պատկանում է Թուրքիային) և արևելյան (Վրաստան) ափերը զառիվեր են, խութերի շերտի լայնությունը չի գերազանցում 20 կմ-ը և կտրտված է ձորերով ու կանյոններով։ Սև ծովի մայրցամաքային թեքությունը կտրտված է ստորջրյա հովիտներով։ Ծովի հարավում՝ Սինոպի և Սամսունի միջև, ափին զուգահեռ տարածված են ստորջրյա խութեր[4]։ Սևծովյան ավազանի կենտրոնական մասը համեմատաբար հարթ է։ Ղրիմի ափին և Կովկասի սևծովյան ափին ծովի խորությունը ափից մի քանի կմ հեռավորության վրա արդեն գերազանցում է 500 մետրը[8]: Ծովի առավելագույն խորությունը (2210 մ) նրա կենտրոնական մասում է՝ Յալթայից հարավ:

Ծովի հատակը ձևավորող ապարներից ափերի մոտ գերակշռում են բեկորային հանքատեսակներ՝ կոշպ ապարները՝ քարախիճ, մանրախիճ, ավազ: Ափին հեռանալուն զուգահեռ դրանց փոխարինում են մանրահատիկ ավազն ու ալևրիտները: Սև ծովի հյուսիսարևմտյան մասում տարածված են խեցաքարերը:

Ծովի հատակում առկա օգտակար հանածոներից են նավթն ու բնական գազը հյուսիս-աևմտյան խութերում, մերձափնյա տարածքներում՝ տիտանամագնիական ավազները (Թամանի թերակղզի, Կովկասի սևծովյան ափ)[4][9]:

Մեթանի պաշարները, որ գազային հիդրատների տեսքով հանդիպում են Սև ծովի խորջրյա պաշարներում, առաջին անգամ հայտնաբերվել են Газпром ВНИИГАЗ-ի աշխատակիցներ Ա․ Եֆրեմովայի և Բ․ Ժիժչենկոյի կողմից 1972 թվականին (գիտահետազոտական նավարկություն «Մոսկվայի համալսարան»[10]), որոնց ծավալները ժամանակակից տվյալներով կարող են հասնել 25-49 տրիլիոն խորանարդ մետրի[11]:

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 55. ISBN 99941-56-03-9.
  2. 2,0 2,1 Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան (Հ-Ֆ), Երևան, «Լույս», էջ 290։
  3. Вооруженные силы Грузии
  4. 4,0 4,1 4,2 Чёрное море — статья из Большой советской энциклопедии (3-е издание)
  5. В. Михайлов. «Где же ты, Ковчег?». // Парламентская газета, 18 июля 2003. Արխիվացված է օրիգինալից 2012-08-04-ին. Վերցված է 2012-7-25-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  6. Виноградов, 1958, էջ 10
  7. «Найдено доказательство потопа - не Всемирного, но «регионального»». // old.computerra.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-08-04-ին. Վերցված է 2012-7-25-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  8. Свойства вод Чёрного моря // blacksea-education.ru
  9. «Румыния и черноморский газ». // trubagaz.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-03-09-ին. Վերցված է 2012-3-6-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  10. Научно-исследовательское судно «Московский Университет»
  11. Перлова Е. В. Коммерчески значимые нетрадиционные источники газа — мировой опыт освоения и перспективы для России