«Սամվել Ալեքսանյան (գործարար)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 1. Տող 1.
{{Այլ|Սամվել Ալեքսանյան (այլ կիրառումներ)}}
[[Հղման վերնագիր]]{{Այլ|Սամվել Ալեքսանյան (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Անձ
{{Տեղեկաքարտ Անձ
| ԱԱՀ = Սամվել Լիմինդրի Ալեքսանյան
| ԱԱՀ = Սամվել Լիմինդրի Ալեքսանյան
Տող 30. Տող 30.
| ստորագրության_չափ =
| ստորագրության_չափ =
}}
}}
'''Սամվել Լիմինդրի Ալեքսանյան''' (առավել հայտնի է որպես '''''Լֆիկ Սամո'''''<ref name="ԱԺ-ի փոխարեն քաղաքապետարան">[http://armtimes.com/hy/read/44864 ԱԺ-ի փոխարեն քաղաքապետարան. «Հայկական Ժամանակ»:]</ref><ref name="Այդ մոգական թիվը՝ 700 աշխատատեղ">[http://armtimes.com/hy/read/45025 Այդ մոգական թիվը՝ 700 աշխատատեղ:]</ref> կամ '''''Լֆիկ Բարերար'''''<ref name="">[http://life.panorama.am/hy/news/2013/11/21/samvel-aleksanyan/40583 Լֆիկ Սամոն ձեռնամուխ է եղել հերթական պիղծ քայլի իրագործմանը:]</ref><ref name="ՀԱԿ-ի երթի մասնակիցները «Փակ շուկա»-ի մոտ սուլեցին ու բղավեցին` «Լֆիկ, բարերար»">[http://www.haynews.am/hy/1386672458 ՀԱԿ-ի երթի մասնակիցները «Փակ շուկա»-ի մոտ սուլեցին ու բղավեցին` «Լֆիկ, բարերար»:]</ref> անուններով), ՀՀ ԱԺ պատգամավոր<ref name="ՀՀ ԱԺ պատգամավորներ"/>, օլիգարխ<ref name="">[http://armtimes.com/hy/4775 ]</ref><ref name="Լֆիկի գործերը վատացե՞լ են. մամուլ">[http://www.1in.am/132036.html Լֆիկի գործերը վատացե՞լ են. մամուլ:]</ref><ref name="Սրճարան Փակ շուկայու՞մ">[http://armtimes.com/hy/read/47417 Սրճարան Փակ շուկայու՞մ:]</ref>, բարերար<ref name="Շա՜տ «Անախուհաց» ակցիա">[http://armtimes.com/hy/read/45052 Շա՜տ «Անախուհաց» ակցիա:]</ref><ref name="Դեմպինգ` 3 հաց ու լավաշով">[http://armtimes.com/hy/read/44991 Դեմպինգ` 3 հաց ու լավաշով:]</ref>։
'''Սամվել Լիմինդրի Ալեքսանյան''' <ref name="ԱԺ-ի փոխարեն քաղաքապետարան">[http://armtimes.com/hy/read/44864 ԱԺ-ի փոխարեն քաղաքապետարան. «Հայկական Ժամանակ»:]</ref><ref name="Այդ մոգական թիվը՝ 700 աշխատատեղ">[http://armtimes.com/hy/read/45025 Այդ մոգական թիվը՝ 700 աշխատատեղ:]</ref> կամ '''''Լֆիկ Բարերար'''''<ref name="">[http://life.panorama.am/hy/news/2013/11/21/samvel-aleksanyan/40583 Լֆիկ Սամոն ձեռնամուխ է եղել հերթական պիղծ քայլի իրագործմանը:]</ref><ref name="ՀԱԿ-ի երթի մասնակիցները «Փակ շուկա»-ի մոտ սուլեցին ու բղավեցին` «Լֆիկ, բարերար»">[http://www.haynews.am/hy/1386672458 ՀԱԿ-ի երթի մասնակիցները «Փակ շուկա»-ի մոտ սուլեցին ու բղավեցին` «Լֆիկ, բարերար»:]</ref> անուններով), ՀՀ ԱԺ պատգամավոր<ref name="ՀՀ ԱԺ պատգամավորներ"/>, օլիգարխ<ref name="">[http://armtimes.com/hy/4775 ]</ref><ref name="Լֆիկի գործերը վատացե՞լ են. մամուլ">[http://www.1in.am/132036.html Լֆիկի գործերը վատացե՞լ են. մամուլ:]</ref><ref name="Սրճարան Փակ շուկայու՞մ">[http://armtimes.com/hy/read/47417 Սրճարան Փակ շուկայու՞մ:]</ref>, բարերար<ref name="Շա՜տ «Անախուհաց» ակցիա">[http://armtimes.com/hy/read/45052 Շա՜տ «Անախուհաց» ակցիա:]</ref><ref name="Դեմպինգ` 3 հաց ու լավաշով">[http://armtimes.com/hy/read/44991 Դեմպինգ` 3 հաց ու լավաշով:]</ref>։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

16:32, 26 հունվարի 2016-ի տարբերակ

Հղման վերնագիր

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Ալեքսանյան (այլ կիրառումներ)
Սամվել Լիմինդրի Ալեքսանյան
Դիմանկար
Ծնվել է19 օգոստոս, 1968թ.[1]
ԾննդավայրՀԽՍՀ, Երևան[1]
Քաղաքացիություն Հայաստան
ԿրոնՀայ Առաքելական եկեղեցի[2]
ՄասնագիտությունՏնտեսագետ[1]
ԱշխատանքՀՀ ԱԺ պատգամավոր թիվ 7 ընտրատարածքից
ՀՀԿ անդամ
Նիգ Ապարան ՀԿ նախագահ
ԵԿՄ ՀԿ վարչության անդամ
ԳործունեությունԲիզնեսմեն, պատգամավոր
ԱշխատավայրՀՀ ԱԺ
ԱմուսինՇողերինա Ստեփանի Մկրտչյան[3]
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան

Սամվել Լիմինդրի Ալեքսանյան [4][5] կամ Լֆիկ Բարերար[6][7] անուններով), ՀՀ ԱԺ պատգամավոր[1], օլիգարխ[8][9][10], բարերար[11][12]։

Կենսագրություն

Սամվել Ալքեսանյանը ծնվել է 1968թ.-ի օգոստոսի 19-ին Երևանում[1]։ Հաճախել է Երևանի թիվ 112 դպրոցը։ Ս. Ալեքսանյան մի առիթով դպրոցի մասին արտահայտվել է հետևյալ կերպ՝ «Դպրոց չէի ուզում վաբշե գնայի»[13]։ 1988-1990թթ.-ին ծառայել է խորհրդային բանակում[1]։ 2002թ.-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան՝ ստանալով տնտեսագետի մասնագիտություն[1]։

Ամուսնացած է, ունի 7 երեխա[14]։

Բիզնես գործունեություն

Չնայած ՀՀ Սահմանադրությունը արգելում է ՀՀ ԱԺ պատգամավորին զբաղվել բիզնես գործունեությամբ, այնուամենայնիվ Սամվել Ալեքսանյանը հանդիսանում է մի շարք խոշոր ընկերությունների սեփականատեր[15][16][17]։ 2013թ.-ի ՀՀ կառավարության կողմից հրապարակված «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրած դրամական միջոցների հայտարարագրում» Ս.Ալեքսանյանը համարվում է միլիարդատեր՝ հայտարարագրելով 4,123,000,000 դրամ սեփականություն, իսկ նրա կինը՝ 15, 103,450,000 դրամ գրանցված սեփականություն։ Որոշ թերթեր կասկածի տակ են դնում այս թվերը՝ համարելով դրանք բավականին ցածր[15][18][19]։

«Ալեքս Գրիգ» ընկերություն

Այդպիսիններից է «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը Հայաստանում ոչ պաշտոնապես ունի ՀՀ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների՝ շաքարավազի, կարագի, ձեթի և այլ ապրանքների ներկրման բացարձակ մենաշնորհ[20][21]։ «Ալեքս Գրիգին» բաժին է ընկնում Հայաստան ներկրվող շաքարավազի 99,9%-ը։ Այս փաստը 2014 թվականի հունվարի 29-ին Պրահայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հաստատել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահը մասնավորապես ասել է. «Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն»[16][18][22]։

Առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների ներկրման մենաշնորհը ունենալով և չունենալով մրցակիցներ՝ Ս.Ալեքսանյանը հաճախակի բարձրացնում է այդ սննդամթերքների գները, այդպիսով խախտելով ՀՀ «Տնտեսական մրցակցության մասին» օրենքը[23][24]։

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանց

Սամվել Ալեքսանյանին է պատկանում «Երևան Սիթի» և վերջինիս դուստր ձեռնարկություն համարվող «Կայզեր» սուպերմարկետների ցանցը[15][18][25][26][27]։ Ս.Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետների ցանցերը պատճառ են հանդիսացել փոքր և միջին բիզնես համարվող խանութների և կրպակների փակմանը, ինչի հետևանքով ՀՀ-ում մեծացել է գործազրկության և հետևաբար՝ աղքատության մակարդակը, ինչն էլ իր հերթին ազդել է երկրի բնակչության արտագաղթի աճի վրա[28][29][30]։

Դեղագործարաններ ու դեղատների ցանց

Ըստ ռուսական The Moscow post պարբերականի՝ Ս.Ալեքսանյանին է պատկանում 7 դեղագործական ֆիրմա[15][18]։ Նրան է պատկանում նաև «Նատալի Ֆարմ» դեղատների խոշոր ցանցը[31], որտեղ վաճառվում են բազմաթիվ կեղծված դեղեր[32] Ընկերությունը ՀՀ կառավարությունից ստացել է նաև թմրանյութերի և հոգեմետ դեղերի ներկրման և իրացման թույլտվություն[33]։

Օղու արտադրություն և կեղծ պիտակավորում

Ս.Ալեքսանյանը հայտնի է նաև անորակ օղիների արտադրության իրականացմամբ, ինչպես նաև օղու միջազգային շուկայում հայտնի ապրանքատեսակներ հանդիսացող օղիների կեղծմամբ։ Նման գործունեություն նա իրականացնում է «Ա և Գ» ՍՊԸ-ի միջոցով, որը չունի գրանցում, սակայն ՀՀ Կառավարության կողմից ստացել էէ հարկային արտոնություններ[15][17][18][34][35]:

Ձկնաբուծարաններ

Լրագրողական հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ս.Ալեքսանյանին են պատկանում բազմաթիվ ձկնաբուծարաններ, այդ թվում՝ ՀՀ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի վարչատարածքում գտնվող 11-12 հա զբաղեցնող ձկնաբուծարանը[36], որոնց գործունեության հետևանքով գրեթե ամբողջովին ցամաքել է Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային համակարգը[15][37][38]:

Չնայած, որ փաստերն ակնհայտ են և դա մի քանի անգամ հաստատել է հենց ինքը՝ գործարարը[39], սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանադրությամբ պաշտոնատար անձանց արգելվում է զբաղվել գործարարությամբ, Ալեքսանյանը հաճախ հերքում է բիզնես ունենալու մասին լուրերը[40][41][42]:

2014 թվականի դեկտեմբերի 17-ին Ալեքսանյանը հարցազրույցի ժամանակ ասել է. «Չէ, չէ, ազզ ջան, ես բիզնեսով չեմ զբաղվում: Ազիզ, ես պալիտիկայով եմ զբաղվում: Պալիտիկայից հարց կա՞, տվեք ընձի, չկա՝ մի տվեք»։

Ռեստորանային բիզնես

Սամվել Ալեքսանյանին են պատկանում մի շարք ռեստորաններ և սննդի մատուցման ու տոնական միջոցառումներ կազմակերպելու սրահներ, որոնցից առավել հայտնին է Հրազդանի ձորում գտնվող Փարվանա ռեստորանը[43]։ Այստեղ հաճախ են այցելում Իրանից ժամանած զբոսաշրջիկները[44]։ Այն նաև դպրոցականների համար հանդիսանում է Վերջին զանգի միջոցառման անցկացման վայր։ Կազմակերպվում են նաև հարսանյաց հանդիսություններ[45], որոնց ժամանակ տեղի ունեցող հրավառության հետևանքով երբեմն հարակից անտառում հրդեհ է բռնկվում[46]։

Քաղաքական գործունեություն

Պատկեր:Republican Party of Armenia logo.png
ՀՀԿ զինանշանը

Սամվել Ալեքսանյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցության անդամ[47][48]։ 2003-2007թթ.-ին եղել է Ազգային ժողովի պատգամավոր թիվ 14 ընտրատարածքից՝ ընդգրկվելով Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։[1]։ 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 7 ընտրատարածքից[1]։ 2012թ.-ի մայիսի 6-ին կրկին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր թիվ 7 ընտրատարածքից[49]։

Հասարակական գործունեություն

Սամվել Ալեքսանյանը 2011թ.-ի դեկտեմբերի 17-ին «Նիգ Ապարան» հասարակական կազմակերպության 5-րդ համագումարում ընտվել է կազմակերպության նախագահ[50]։

Ս.Ալեքսանյանը հանդիսանում է նաև Երկրապահ կամավորական միություն հասարակական կազմակերպության վարչության անդամ[51]։

Արցախյան ազատամարտ

2014թ.-ին տեղի ունեցած Երկրապահ կամավորական միություն ՀԿ-ի համագումարից հետո լրագրողների հարցերին ի պատասխան ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից Արցախյան պատերազմի ժամանակ ղեկավարած 5-րդ բրիգադի հրամանատարական կազմի մի խումբ զինծառայողներ պատմել են, որ Սամվել Ալեքսանյանը 5-րդ բրիգադի կազմում մասնակցել է Արցախյան պատերազմին[52]։ Ոմանք ասել են, որ նա եղել է թիկունքի գծով տեղակալ, մյուսների պնդմամբ՝ կռվել է Շահումյանում, Ֆիզուլիում, զենք է մատակարարել[52]։ Իսկ նշված բրիգադի շտաբի պետը, որին զինակիցները կոչել են «Պալկովնիկ», հայտարարել է, որ ինքը կարող է հրամանի թուղթը ցույց տալը, որը փաստում է, որ Ս.Ալեքսանյանը կռվել է իր ղեկավարած ստորաբաժանման կազմում։

Սակայն 5-րդ բրիգադի շարքային անդամները, ովքեր կռվել են առաջին գծում, հերքում են այն տեղեկատվությունը, ըստ որի Սամվել Ալեքսանյանը մասնակցել է Արցախյան պատերազմին[52]։

Քրեական և վարչական խախտումներ

Սամվել Ալեքսանյանի անունը հաճախ է շրջանառվում տարբեր տեսակի հանցագործությունների համատեքստում[15]։ Բացի այն, որ նա բիզնես գործունեություն իրականացնելիս ֆինանսատնտեսական բնույթի բազմաթիվ խախտումներ է կատարել, որոնք ենթակա են քրեական և վարչական պատասխանատվության, նաև մասնակից է եղել տարբեր տեսակի հանցավոր միջադեպերի, այդ թվում՝ սպանություններ, մարմնական վնասվածքներ, առևանգումներ[15]։

Բարեգործություններ

Սամվել Ալեքսանյանը բացի պատգամավորական ու բիզնես գործունեություն ծավալելուց, հանրությանը ներկայանում է նաև բարեգործի կերպարով։ Նա հանրության որոշակի շրջանակների մոտ հայտնի է իր կատարած բարեգործություններով, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ[53][54]

Ս.Ալեքսանյանի կատարած բարեգործությունները հիմնականում ընդգրկում են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, որտեղից էլ նա ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր։ Նա պարբերաբար օգնություն է տրամադրում համայնքի դպրոցներին ինչպես դասարաններ վերանորոգելու և նոր գույք գնելու, այնպես էլ վերջին զանգի միջոցառումները ֆինանսավորելու տեսքով[53][55]։

Սամվել Ալեքսանյանը նաև անվճար լավաշ է բաժանում Մալաթիա-Սեբաստիա համայնքի անապահով այն բնակիչներին, ովքեր լավաշի ստացման վայր են ներկայանում անձնագրով[54]

Հասարակական տրամադրություններ

Սամվել Ալեքսանյանին պատկանող Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող պատմաճարտարապետական հուշարձան համարվող Փակ շուկան Երևան սիթի սուպերմարկետ դարձնելու կողմնակիցները ի պաշտպանություն գործարարի շուկայի վերանորոգման ընթացքում հաճախակի հավաքվում էին շինության դիմաց և իրենց աջակցությունը հայտնում իրենց գործատուի։ Նրանք վանկարկում էին՝ «Ալեքսանյան բարերար» և կրում էին կարմիր գլխարկներ։ Շուրջ 1000 հոգուց կազմված այդ խմբին ղեկավարում էին ԽՍՀՄ վերաստեղծմանն կողմնակից ու ռուսական կողմնորոշվածություն ունեցող Ռոբերտ Ահարոնյանը և Հանրապետություն կուսակցության նախկին անդամ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը[56][57][58][59][60]

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 ՀՀ ԱԺ պատգամավորներ
  2. Սամվել Ալեքսանյանի երեխաների «VIP» կնունքը. Video/Photo
  3. Մաքսատունը գործում է Լֆիկ Սամոյի տարածքում. Պետբյուջեից հսկայական գումարներ են ծախսվում. «Ժողովուրդ»:
  4. ԱԺ-ի փոխարեն քաղաքապետարան. «Հայկական Ժամանակ»:
  5. Այդ մոգական թիվը՝ 700 աշխատատեղ:
  6. Լֆիկ Սամոն ձեռնամուխ է եղել հերթական պիղծ քայլի իրագործմանը:
  7. ՀԱԿ-ի երթի մասնակիցները «Փակ շուկա»-ի մոտ սուլեցին ու բղավեցին` «Լֆիկ, բարերար»:
  8. [1]
  9. Լֆիկի գործերը վատացե՞լ են. մամուլ:
  10. Սրճարան Փակ շուկայու՞մ:
  11. Շա՜տ «Անախուհաց» ակցիա:
  12. Դեմպինգ` 3 հաց ու լավաշով:
  13. «Դպրոց չէի ուզում վաբշե գնայի». Սամվել Ալեքսանյա:
  14. Սամվել Ալեքսանյանը կապրի իր երեխաների թոշակով:
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 15,7 Նրանց մոտ թղթերով ամեն ինչ կարգին է. Մաս 1:
  16. 16,0 16,1 ԱՎԾ. Սամվել Ալեքսանյանի «Ալեքս գրիգ»-ը անհայտ բրենդի վիսկի է արտադրել:
  17. 17,0 17,1 http://media.am/mher-arshakyan-about-samvel-aleksanyan:
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 Հայաստանը թալանողները-4:
  19. Պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերը՝ քննադատության թիրախում:
  20. Իշխանության ու բիզնեսի սերտաճում և մենաշնորհներ
  21. Ինչո՞ւ է շաքարը մեկ մարդ ներկրում
  22. Սերժ Սարգսյան. Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն:
  23. Նավը մտել է Երեւան-Սիթի:
  24. Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքը:
  25. Սամվել Ալեքսանյանի «Երևան սիթի»-ներում կազինոյի ապարատներ են տեղադրվել
  26. Սամվել Ալեքսանյանի «Yerevan City»-ում վաճառվում են ժամկետանց մանկական շիլաներ:
  27. Մեկ Փակ շուկա, երկու ակցիա:
  28. Սամվել Ալեքսանյանին պարտադրո՞ւմ են:
  29. Սամվել Ալեքսանյանը Yerevan City ցանցը կվաճառի Carrefour-ին:
  30. Աշխարհում սննդամթերքը էժանանում է զգալի տեմպերով, իսկ Հայաստանո՞ւմ...:
  31. Դեղորայքի գնաճի վերաբերյալ ԱՆ տրամադրած տվյալները և իրականությունը:
  32. Թանկ դեղերի հմայքը:
  33. Լֆիկին պատկանող «Նատալի ֆարմ»-ը հայկական մսամթերքը կարտահանի ռուսական շուկա:
  34. Օլիգարխի՝ կեղծ օղիներ արտադրող ընկերությանը հարկային արտոնություն են տալիս․ «ՀԺ»:
  35. Թույլ չտանք Սամվել Ալեքսանյանին կեղծել ալկոհոլային խմիչքները:
  36. Սամվել Ալեքսանյանի «փոքր տնտեսության» մեծ ավազանները
  37. Կառավարությունն ահազանգում է, իսկ Սամվել Ալեքսանյանն ընդլայնում է իր ձկնաբուծական տնտեսությունը:
  38. Արարատյան դաշտի ակուլաները:
  39. Փակ շուկայի վրա չի գրվելու «Երևան City»
  40. Ես բիզնեսով չեմ զբաղվում, ցավդ տանեմ. Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
  41. Սալվել Ալեքսանյանի հակասական արտահայտությունները
  42. Սամվել Ալեքսանյանը պնդում է, որ բիզնեսով չի զբաղվում
  43. Երկու ահը մի մահ է:
  44. Պարսիկների արկածները Փարվանայում:
  45. Հարսանիք ապարանցիներով:
  46. Սալյուտը` ներսո՞ւմ, թե՞ դրսում:
  47. Սամվել Ալեքսանյան. «Լրագրողներից նեղացել եմ, հավայի բաներ են գրել» (տեսանյութ):
  48. «Ժողովուրդ». Սամվել Ալեքսանյանը, Սամվել Կարապետյանը և Գագիկ Ծառուկյանն իրենց ընտանիքներով մեկնել են Դուբայ:
  49. Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի կենսագրական տվյալները ՀՀ ԱԺ կայքում:
  50. Նիգ Ապարան ՀԿ-ի պաշտոնական կայք, ՀԿ-ի նախագահի մասին:
  51. ԵԿՄ ՀԿ վարչության կազմը:
  52. 52,0 52,1 52,2 Լֆիկ Սամոն զոհված ազատամարտիկ. 5-րդ բրիգադի արծիվը:
  53. 53,0 53,1 Դպրոցի տնօրեն. Լրագրողները երևի թե մի օր Սամվել Ալեքսանյանի արձանը դնեն:
  54. 54,0 54,1 Անձնագրով անվճար լավաշ Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող արտադրամասից:
  55. «Սամվել Ալեքսանյանն ու իր կինը անկողին չեն մտնում, եթե բարեգործություն արած չեն լինում». մանկավարժ:
  56. Ազատություն ռադիոկայանի ռեպորտաժ նվիրված Փակ շուկային:
  57. Սպիտակ «Բրաբուսը» արդեն չի հետեւում ակտիվիստներին:
  58. Անապահովներն ու հաստավիզները գոռում են` «Սամվել Ալեքսանյան բարերար» (Ֆոտո) - See more at: http://irakan.info/full_news.php?id=3916#sthash.FTrt5pH7.dpuf:
  59. Սուրեն Սուրենյանցը Սամվել Ալեքսանյանից 5000 դոլար է վերցրել` «Փակ շուկայի» համար ցույցեր անելու համար:
  60. Դեղին եւ կարմիր գլխարկակիրների թեժ հակամարտությունը՝ Փակ շուկայի դիմաց․ (Տեսանյութ):