«Վիքիպեդիա:Ինչ չէ Վիքիպեդիան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 94. Տող 94.


===Վիքիպեդիան չի գուշակում ապագան===
===Վիքիպեդիան չի գուշակում ապագան===
Վիքիպեդիան ոչ ստուգելի տեղեկատվության հարթակ չէ: Վիքիպեդիան չի գուշակում ապագան: Սպասվող իրադարձությունների վերաբերյալ հոդվածները պետք է լինեն ստուգելի: Վստահելի աղբյուներով ուղեկցվող կանխատեսումները, ենթադրությունները, գուշակությունները կարող են ներառվել հոդվածներում, բայց ընթերցողին պետք ներկայացվի այնպես, որ դրանք միայն կանխատեսումներ, երնթադրություններ և գուշակումներ են, և կարող են չիրականանալ:
Վիքիպեդիան ոչ ստուգելի տեղեկատվության հարթակ չէ: Վիքիպեդիան չի գուշակում ապագան: Սպասվող իրադարձությունների վերաբերյալ հոդվածները պետք է լինեն ստուգելի: Վստահելի աղբյուներով ուղեկցվող կանխատեսումները, ենթադրությունները, գուշակությունները կարող են ներառվել հոդվածներում, բայց ընթերցողին պետք է ներկայացվի այնպես, որ դրանք միայն կանխատեսումներ, ենթադրություններ և գուշակումներ են և կարող են չիրականանալ:
{{clear}}
{{clear}}



16:17, 22 հունվարի 2016-ի տարբերակ

? Ստորև առաջարկը նախատեսված է ընդգրկել Վիքիպեդիայի կանոնակարգի, ուղեցույցի կամ գործընթացների շարքում։ Առաջարկը կարող է դեռ զարգացման, քննարկման կամ համաձայնեցման փուլում գտնվել։ Այն դեռ չի համարվում Վիքիպեդիայի պաշտոնական կանոնակարգ։ Բոլոր մասնակիցները հրավիրվում են այս առաջարկը ուսումնասիրելու, վերլուծելու և իրենց կարծիքները, լրացումները և առաջարկները քննարկման էջում հայտնելու։

Վիքիպեդիան համացանցային հանրագիտարան է և հիմնված է համացանացային համայնքի փոխադարձ հարգանքի վրա, որը հետաքրքրված է ստեղծել բարձրակարգ հանրագիտարան։ Հետևաբար, գոյություն ունեն որոշակի բաներ, որոնք Վիքիպեդիան չէ։


Ոճ և ձևաչափ

Վիքիպեդիան թղթե հանրագիտարան չէ

Վիքիպեդիան թղթե հանրագիտարան չէ, այլ թվային հանրագիտարանի նախագիծ։ Բացի տեղեկությունների ստուգելիության (verifiability) և այս էջում թվարկած այլ մոտեցումների, Վիքիպեդիայում թեմաների թվաքանակի և ողջ պարունակության ծավալային սահմանափակումներ գործնականում չկան։ Սակայն կա կարևոր տարբերություն, թե ինչ կարող է արվել և ինչ պետք է արվի, ինչը ներկայացված է ստորև բերված «Պարունակություն» բաժնում։ Հետևաբար, այս կանոնը ամեն ինչ ավելացնելու թույլատվություն չէ. հոդվածները պետք է համապատասխանեն պարունակությանը վերաբերվող կանոններին, հատկապես հինգ սյուներով ներկայացված պահանջներին։

Հոդվածի ծավալը խելամիտ սահմաններում պահելը կարևոր է Վիքիպեդիայի հասանելիության համար, հատկապես դանդաղ hամացանցային կապ ունեցողների կամ բջջային հեռախոսներից Վիքիպեդիայի այցելուների համար, քանի որ հոդվածի ծավալը անմիջականորեն ազդում է էջի ցուցադրման համար ծախսվող ժամանակի, ինչպես նաև բեռնումից հետո էջի հետ աշխատելու հարամարավետության և արագության վրա (տե՛ս Վիքիպեդիա:Հոդվածի չափս)։ Երկար հոդվածները ավելի փոքր հոդվածների տրոհելը և հիմնական հոդվածում կարճ նկարագրություն թողնելը, հոդվածի զարգացման բնական ուղին է։ Որոշ թեմաներ տպագիր հանրագիտարաններում ներկայացված են միայն կարճ ու անփոփոխ հոդվածներով, բայց այստեղ հնարավոր է ավելի շատ տեղեկություն ներառել, ավելացնել արտաքին հղումներ և հաճախակի թարմացնել հոդվածի պարունակությունը։ Թե էլ ինչով է Վիքիպեդիան տարբերվում տպագիր հրատարակումներից, կարելի է իմանալ Ոճական ուղեցույցից։

Հանրագիտարանային պարունակություն

Վիքիպեդիայում տեղեկատվությունը չի ներառվում միայն նրա համար, որովհետև այն օգտակար է կամ ճիշտ: Հանրագիտարանային հոդվածը չպետք է պարունակի թեմայի մասին ամբողջ տեղեկատվություն, այն պետք է պարունակի ընդհանուր հակիրճ տեղեկություն թեմայի մասին: Ստուգելիությունը և աղբյուրները պետք է լինեն չեզոք: Չնայած կան շատ վիճելի հարցեր հանրագիտարանային հոդվածների պարունակության վերաբերյալ, սակայն կան հստակ օրինակներ, թե ինչ Վիքիպեդիան չէ:

Վիքիպեդիան բառարան չէ

Վիքիպեդիան բառարան կամ ժարգոնային ուղեցույց չէ: Ստորև ներկայացված են, թե ինչ չեն Վիքիպեդիայի հոդվածները.

  1. Սահմանումներ: Հոդվածները կարող են սկսվել լավ սահմանումներով, բայց հովածի պարունակությունը, եթե սահմանումից բացի այլ տեղեկատվություն չունի, այն պետք է ավելացնել համապատասխան հանրագիտարանային տեղեկատվությամբ: Եթե դրանք հնարավոր չի ավելացնել, ապա Վիքիպեդիայում նման հոդվածներ չպետք է մնան: Պետքական տեղեկատվությունը ջնջելուց առաջ պետք է տեղափոխել Վիքիբառարան:
  2. Բառարանային տերմիններ: Հանրագիտարանի հոդվածները անձի կամ խմբի, վայրի, առարկայի, իրադարձության և այլնի մասին է: Հաճախ բառը կամ խոսքը կարող են լինել հանրագիտարանային, ինչպիսիք են օրինակ` Ներըմբռնում կամ Հայեցողություն: Այնուամենայնիվ շատ բառեր բացի մեկ կամ երկու պնդումից այլ տեղեկատվություն չեն պարունակում, նման հոդվածները նույնպես անհրաժեշտ է տեղափոխել Վիքիբառարան:
  3. Ժարգոնային կամ լեզվային ուղեցույց: Վիքիպեդիան լեզվային կամ ժարգոնային ուղեցույց չէ, որոնք օրինակ կօգնեն զբոսաշրջիկներին կողմնորոշվել անծանոթ քաղաքում կամ բնակավայրում:

Վիքիպեդիան հրատարակող կամ սկզբնական հետազոտող չէ

Վիքիպեդիան այն վայրը չէ, որտեղ Դուք կարող եք հրատարակել Ձեր սեփական միտքը կամ վերլուծությունը որպես նոր տեղեկատվություն: Խնդրում ենք հետևել «Ոչ մի սկզբնական հետազոտություն» կանոնին:

  1. Սկզբնական հետազոտություններ են տեսլականը կամ լուծումը, օրիգինալ միտքը, որոշումները, նոր բառերի օգտագործումը և այլն: Ցանկացած պնդում Վիքիպեդիայում պետք է հաստատվի որևէ ձևով տպագրված վստահելի աղբյուրի միջոցով, ցանկացած միտք, որոշում կամ լուծում, որոնք չեն հաստատվում վստահելի աղբյուրներով կհամարվեն սկզբնական հետազոտություն և աղբյուր չգտնելու դեպքում ենթակա են հեռացման:
  2. Անձնական հայտնագործություն․ եթե Դուք կամ Ձեր ընկերը հայտնագործել եք նոր պարային շարժում, կամ նոր տեխնիկական սարք, չի կարելի այդ մասին գրել Վիքիպեդիայում մինչդեռ անկախ երկրորդական աղբյուրներում այդ մասին չի հրատարակվել:

Վիքիպեդիան հայտարարությունների կամ գովազդային հարթակ չէ

Վիքիպեդիան հայտարարությունների, գաղափարախոսությունների, գովազդային տեղեկատվության, հեռախոսային կամ հասցեների տեղեկատվական հարթակ չէ: Սա ներառում է անձնական էջերը, օգտագործողների անունները, կատեգորիաները, նիշքերը և էջերի քննարկումները: Վիքիպեդիայի պարունակությունը չպետք է օգտագործել որպես.

  1. Հայտարարություններ, գաղափարախոսություն կամ այս տեսակի ցանկացած առևտրային, քաղաքական, գիտական, կրոնական, ազգային և այլ տեսակի տեղեկատվություն տարածելու համար:
  2. Որևէ անձի համար կարծիք: Վիքիպեդիայի հոդվածները պետք է գրված լինեն չեզոք տեսակետից, չի կարելի մարդկանց որպես ճշմարտություն ներկայացնել միայն մի կողմի կարծիքը՝ առանց հաշվի առնելու տվյալ թեմայի վերաբերյալ նրանց հակառակորդների կարծիքը նույնպես:
  3. Բամբասանքային թեմաներ։ հատկապես ապրող անձանց վերաբերյալ չի կարելի տեղադրել բամբասանքային, սկանդալային և չճշտված տեղեկատվություն:
  4. Ինքնակենսագրական նյութեր: Չնայած հնարավոր է, որ Դուք լինեք նշանակալի, սակայն Վիքիպեդիայում չի կարելի տեղադրել ինքնակենսագրական նյութեր, քանի որ այդ նյութերը հավանական է լինեն ոչ չեզոք:
  5. Գովազդ, մարքեթինգ կամ հասարակական կապեր: Ընկերությունների և դրանց արտադրանքի մասին տեղեկատվությունը պետք է գրված լինի օբյեկտիվ և անաչառ ոճով և չպարունակի գովազդային ենթատեքստեր: Բոլոր հոդվածները պետք է լինեն ստուգելի անկախ երկրորդական աղբյուրներով, այսպիսով, շատ փոքր ընկերությունների մասին հոդվածները Վիքիպեդիայում տեղ չունեն: Արտաքին հղումների միջոցով առևտրային կազմակերպություններին թույլատրվում է միայն ցույց տալ տվյալ ընկերության նշանակալիությունը:

Վիքիպեդիան հղումների, նկարների և մեդիա նիշքերի պահոց չէ

Վիքիպեդիան հայելային կայք կամ նկարների, հղումների, մեդիա նիշքերի պահոց չէ: Վիքիպեդիայի հոդվածները չեն համարվում հետևյալ գործիքների պահոց.

  1. Արտաքին հղումների կամ Համացանցային տեղեկատուներ: Սխալ չէ ավելացնել մեկ կամ մի քանի թեմային վերաբերվող արտաքին հղումներ հոդվածին, սակայն այդ հղումները չպետք է լինեն չափից շատ և շեղեն Վիքիպեդիան հիմնական նպատակից: Օրինակ` սպորտային ակումբի մասին հոդվածում մեկ արտաքին հղումը երկրպագուների կայքին բավական է, պետք չէ հղում կատարել բոլոր նույնատիպ կայքերին: Տե՛ս Վիքիպեդիա:Արտաքին հղումներ կանոնը հավելյալ տեղեկատվության համար:
  2. Ներքին հղումներ, բացի բազմիմաստ էջերից, որոնց անվանումները կարող են վերաբերվել տարբեր թեմաների և թեմայի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվություն պարունակող ներքին հղումներից բացի խորհուրդ չի տրվում տեղադրել այլ ներքին հղումներ: Տե՛ս Վիքիպեդիա:Ներքին հղումներ կանոնը հավելյալ տեղեկատվության համար:
  3. Հանրության սեփականություն կամ այլ նմանատիպ նյութեր, ինչպիսիք են գրքերը կամ պատմական փաստաթղթերը, նամակները, օրենքները, հայտարարությունները կամ այլ նմանատիպ նյութերը: Նման նյութերը Վիքիպեդիա պետք է տեղադրել վերախմբագրված, վիքիֆիկացված եղանակով, այլ ոչ թե ամբողջությամբ պատճենված: Նման նյութերը կարող եք տեղադրել Վիքիդարանում:
  4. Լուսանկարների կամ այլ մեդիա նիշքեր՝ առանց համապատասխան նկարագրության: Եթե Դուք ցանկանում եք տեղադրել նկար, որևէ հանրագիտարանային հոդված նկարագրելու համար, այն պետք է բավարարի Վիքիպեդիայի չափանիշներին: Ոչ բոլոր ազատ պատկերներն են թույլատրվում ներբեռնել Վիքպեդիա, դրանք պետք է ունենան հանրագիտարանային նշանակություն:

Վիքիպեդիան երգերի բառերի, տեքստերի պահոց չէ

Առանց հեղինակային իրավունքի երգերի տեքստերը Վիքպեդիայում տեղադրելը արգելվում է: Եթե երգի տեքստը հանրային սեփականության առարկա է, ապա բացի երգի տեքստի տեղադրումից անպայման պետք է ներկայացնել տեղեկատվություն բառերի հեղինակի, երգչի, ալբոմի և ստեղծման տարեթվի վերաբերյալ:

Վիքպեդիան բլոգների, վեբ հոստինգ ծառայությունների, սոցիալական ցանցի կամ հիշողությունների կայք չէ

Վիքիպեդիան Facebook-ի կամ Twitter-ի նման սոցիալական ցանց չէ: Վիքիպեդիայում Դուք չեք կարող ստեղծել Ձեր սեփական կայքը, բլոգը: Վիքիպեդիան

  1. Անձնական համացանցային կայք չէ։ Վիքիպեդիայի յուրաքանչյուր մասնակից ունի իր սեփական մասնակցի էջը, բայց այն պետք է օգտագործել միայն Վիքիպեդիայի պահանջներին համապատասխան: Սահմանափակ ինքնակենսագրական տվյալները թույլատրվում են, բայց մասնակցի էջերը չեն կարող օգտագործվել որպես սեփական կայք կամ տեղադրել մեծ քանակությամբ տեղեկատվություն, որը օգուտ չի բերի Վիքիպեդիային: Եթե դուք ցանկանում եք ունենալ սեփական կայք, բլոգ կամ տեղադրել Ձեր ռեզյումեն, ապա դրա համար համացանցում կան բազմաթիվ անվճար կայքեր:
  2. Նիշքերի պահոց չէ: Խնդրում ենք ներբեռնել միայն այն նիշքերը, որոնք օգտագործվում են Վիքիպեդիայի հոդվածներում օգտագործելու համար, մյուս բոլոր նիշքերը ենթակա են ջնջման: Եթե Դուք ցանկանում եք ներբեռնել ազատ պատկերներ, Դուք կարող եք ներբեռնել դրանք Վիքիպահեստ, որտեղից հղման միջոցով տեղադրել հոդվածում:
  3. Ծանոթությունների կայք չէ։ Վիքիպեդիան ծանոթություն փնտրելու հարթակ չէ, սակայն Դուք կարող եք ձեռք բերել նոր ընկերներ, ում հետ միասին կզարգացնեք Վիքիպեդիան:

Վերոնշյալ կանոնները վերաբերվում են ոչ միայն Ձեր մասնակցային էջին, այլև քննարկումների էջերին: Մասնակցի էջը ոչ սեփական կայք է ոչ էլ բլոգ: Իրականում Ձեր մասնակցի էջը Ձերը չէ: Այն Վիքիպեդիայի մի մասնիկն է, որի միջոցով Վիքիպեդիան համախմբում է մասնակիցներին ընդհանուր գործի շուրջ:

Վիքիպեդիան տեղեկատու չէ

Վիքիպեդիան իր մեջ ներառում է բազմաթիվ ներքին և արտաքին հղումներ, որոնք վերաբերվում են համապատասխան նշանակալի թեմային: Սակայն Վիքիպեդիան ամեն ինչի մասին տեղեկատու չէ: Վիքիպեդիան

  1. Ամեն ինչի պահոց չէ, ինչպիսիք են մեջբերումները, աֆորիզմները կամ բոլոր անձինք (իրական կամ մտացածին): Եթե ցանկանում եք տեղադրել որևէ հայտնի մեջբերում կամ աֆորիզմ, ապա դրա համար գոյություն ունի քույր նախագիծ՝ Վիքիքաղվածքը:
  2. Հեռախոսային տեղեկատու կամ Դեղին էջեր չէ: Կապի միջոցների մասին տեղեկատվությունը ինչպիսիք են հեռախոսահամարը, ֆաքսի համարը, հասցեն և այլն հանրագիտարանային չէ:
  3. Ուսումնական տեղեկատու, էլեկտրական ծրագրի ձեռնարկ, բիզնես վարելու կամ այլ մասնագիտական ձեռնարկ չէ:
  4. Վաճառքի կատալոգ չէ: Հոդվածում չպետք է տեղադրված լինեն ապրանքների գները կամ նման տեղեկատվություն: Նման տեղեկատվությունները պետք է լինեն չեզոք, չպարունակեն գովազդային տարրեր:
  5. Ոչ հանրագիտարանային կատեգորացումներ չի կատարում, օրինակ «մարդիկ X էթնիկ / մշակույթային / կրոնական խմբից, որոնք աշխատում են Y ընկերությունում» կամ «X տեսակի մթերք մատուցող ռեստորաններ Y քաղաքից»:

Վիքիպեդիան ձեռնարկ, ուղեցույց, դասագիրք կամ գիտական ամսագիր չէ

Վիքիպեդիան հանրագիտարան է, որը չի կարելի դիտարկել որպես ձեռնարկ, ուղեցույց, դասագիրք կամ գիտական ամսագիր: Վիքիպեդիայի հոդվածները կարդալուց չպետք է այն դիտարկել որպես

  1. Ձեռնարկ: Մինչդեռ Վիքիպեդիան նկարագրում է մարդկանց, վայրերը և առարկաները, հոդվածը չպետք է նման լինի «ինչպես այսպես կամ այնպես գործել» ոճի: Այն չպետք է պարունակի խորհուրդներ, ուղղորդումներ: Օրինակ՝ ինչպես պատրաստել ճաշ, ինչպես բուժվել այս կամ այն հիվանդությունից, ինչպես կողմնորոշվել այս կամ այն իրավիճակում:
  2. Ճամփորդական ուղեցույց: Օրինակ՝ Փարիզ հոդվածը կարող է պարունակել տեղեկատվություն տեսարժան վայրերի մասին, ինչպիսիք են Էյֆելյան աշտարակը և Լուվրը, սակայն այնտեղ չկա լավագույն ռեստորանի հեռախոսահամարը կամ հասցեն:
  3. Վիդեո խաղերի ուղեցույց: Վիդեո խաղերի մասին հոդվածում պետք է նկարագրվի խաղի մասին ընդհանուր տեղեկություն, սակայն չի կարող լինել տեղեկատվություն ինչպես անցնել խաղի այս կամ այն մասը:
  4. Համացանցային ուղեցույց: Վիքիպեդիայի հոդվածները պետք է նկարագրեն ոչ միայն կայքերի էությունը, արտաքին տեսքը և մատուցվող ծառայությունները, այլև պետք է նկարագրեն կայքը հանրագիտարանային տեսանկյունից, այսինքն՝ պետք է նկարագրվի կայքի ձեռքբերումները, պատմականորեն նշանակալի փաստերը:
  5. ՀՏՀ-ներ: Վիքիպեդիայի հոդվածները չեն ներառում հաճախ տրվող հարցերի ցանկեր (ՀՏՀ-ներ):
  6. Ուսուցողական տեքստեր: Վիքիպեդիան հանրագիտարան է և ոչ դասագիրք: Վիքիպեդիայի նպատակն է ներակայացնել փաստերը և ոչ թե ուսուցանել դրանց պատճառները:
  7. Գիտական ամսագրեր կամ հետազոտական նյութեր: Վիքիպեդիայի հոդվածների պարունակությունը չպետք է ենթադրի, որ կարդացողը տվյալ ոլորտի մասնագետն է: Վիքիպեդիայի հոդվածները պետք է գրված լինեն առավելագույնս հասկանալի՝ մարդկանց բոլոր խմբերի համար:
  8. Գիտական լեզու: Հոդվածները պետք է գրվեն ամենօրյա ընթերցողի համար, ոչ միայն գիտնականների: Հոդվածների անվանումները պետք է լինեն հանրամատչելի՝ հնարավորինս չօգտագործելով գիտական տերմինալոգիա:

Վիքիպեդիան չի գուշակում ապագան

Վիքիպեդիան ոչ ստուգելի տեղեկատվության հարթակ չէ: Վիքիպեդիան չի գուշակում ապագան: Սպասվող իրադարձությունների վերաբերյալ հոդվածները պետք է լինեն ստուգելի: Վստահելի աղբյուներով ուղեկցվող կանխատեսումները, ենթադրությունները, գուշակությունները կարող են ներառվել հոդվածներում, բայց ընթերցողին պետք է ներկայացվի այնպես, որ դրանք միայն կանխատեսումներ, ենթադրություններ և գուշակումներ են և կարող են չիրականանալ:

Վիքիպեդիան նորությունների հարթակ չէ

Քանի որ Վիքիպեդիան թղթային աղբյուր չէ, խմբագրողները ներկայումս կատարվող նշանակալի իրադարձությունների մասին հոդվածներ գրելիս, որոնք դեռևս չեն ավարտվել, պետք անընդհատ փորձեն թարմացնել իրադարձություններին համընթաց: Սակայն ոչ բոլոր իրադարձությունների մասին է որ պետք է գրել Վիքիպեդիայում: Համուզվեք որ Վիքիպեդիայի հոդվածները

  1. Լրագրողական չեն: Վիքիպեդիայում տեղ չունեն առաջին ձեռքից նորությունները: Առաջնային աղբյուրները Վիքիպեդիայում չեն ընդունվում: Սակայն քույր նախագծերում ինչպիսիք են Վիքիդարանը և Վիքիլուրերը ընդունում են դրանք և հիմնված են առաջնային աղբյուրների վրա: Վիքիպեդիայում շատ հոդվածներ կարող են նորությունների հիման վրա փոփոխության ենթարկվել, սակայն հոդվածները չպետք է գրված լինեն նորությունների ոճով::
  2. Նորություններ չեն: Վիքիպեդիայի հոդվածները պետք է լինեն նշանակալի, և անձի կամ իրադարձության մասին լրատվամիջոցներով տարածված նորությունները չեն դարձնում անձին կամ իրադարձությանը նշանակալի: Նորությունները կարող են լինել մեկանգամյա և չգրավի հասարակության ուշադրությունը: Մյուս կողմից նորությունները կարող են լինել նշանակալի և կարելի է անձի կամ իրադարձության մասին նորությունը ներառել Վիքիպեդիայի հոդվածներում, սակայն տվյալ տեղեկատվությունը պետք է լինի ստուգելի և չեզոք:
  3. Ով ով է ձեռնարկ չէ: Եթե անգամ իրադարձությունը նշանակալի է, հնարավոր է որ դա տվյալ իրադարձությանը ներքաշված անձանց չդարձնի նշանակալի:
  4. Օրագիր չէ: Եթե անձը նշանակալի է դա չի նշանակում, որ բոլոր այն իրադարձությունները, որում մասնակցել է անձը նույնպես նշանակալի են: Օրինակ անձի մասնակցությունը բազմաթիվ սպորտային իրադարձություններում չի նշանակում որ այդ անձի մասին հոդվածում պետք է ներառել բոլոր չնչին ձեռքբերումները: Օրինակ ֆուտբոլիստի մասին հոդվածում, երբ տվյալ ֆուտբոլիստը դարձել է 200 գոլի հեղինակ, չպետք է նկարագրվի բոլոր գոլերը և ում դարպասն է գրավել:

Վիքիպեդիան անհասկանալի տեղեկատվության պահոց չէ

Վիքիպեդիայում աղյուսակների տվյալների տեղադրումը պետք է կատարվի համապատասխան բացատրական բաժիններով, որոնք պետք է հղում պարունակեն վստահելի անկախ աղբյուրներին: Եթե տվյալ բացատրությունները ճշգրիտ են և անգամ ստուգելի, դա ավտոմատ չի դարձնում այն հարմարավետ հանրագիտարանի համար: Վիքիպեդիայի հոդվածները չպետք է լինեն.

  1. Միայն նկարագրող գործեր: Գրական ստեղծագործությունների մասին Վիքիպեդիայում պետք է գրել հանրագիտարանային ոճով, քննարկել գործերի նշանակալիությունը և կարևոր փաստեր և հակիրճ նկարագրել ստեղծագործությունը: Նույնը վերաբերվում է ոչ գրական ստեղծագործություններին, ներառյալ վավերագրական, գիտական գրքերին և հոդվածներին, կրոնական գրքերին, դրանք պետք է ներառեն գործի նկարագրությունը:
  2. Մեջբերումների բազա: Երգի մասին հոդվածում պետք է ներառել տեղեկատվություն հեղինակի, հրատարակման ամսաթվի, սոցյալական արձագանքի և այլնի մասին տեղեկատվություն: Երգից քաղվածները կամ երգի բառերը կարելի է տեղադրել խելամիտ չափով, այսինքն ավելի շատ ուշադրություն պետք է դարձվի երգի քննարկումներին քան երգի բառերին: Ընդհանուր երգի բառերը կարող եք տեղադրել Վիքիդարան նախագծում: Շատ երգերի բառել սկսած 1922 թվականից հեղինակային իրավունքներով պաշտպանված են և դրանց վերաբերյալ ցանկացած մեջբերում պետք է հասցնել նվազագույնի, այնպես, որ առանց դրանց հնարավոր չէր լինի լավ նկարագրել տեղեկատվության էությունը:
  3. Մեծաքանակ վիճակագրական տվյալներ: Երկար և ընդարձակ վիճակագրական տվյալների ցանկերը կարող են խճճել ընթերցողին և նվազեցնեն հոդվածների նկատմամբ հետաքրքրությունը: Բացի այդ տվյալները պետք է ունենան բավական բացատրական մասեր, որոնք պետք է տեղադրել այնպես, որպեսզի ընթերցող հեշտությամբ կարողանա կողմնորոշվել: Սակայն եթե անհնար է վիճակագրական տվյալները չտեղադրել, ապա կարելի է աղուսյակը դարձնել թաքցված, որպեսզի միայն ցանկացողները կարդան այդ աղուսյակները:

Վիքիպեդիան գրաքննելի չէ

Վիքիպեդիայի հոդվաները կարող են պարունակել տեղեկատվություն, որը կարող է չկիսել բոլոր ընթերցողների հայացքները: Գրել այնպիսի հոդվածներ, որոնք դուր կգան բոլոր ընթերցողներին և կկիսեն բոլոր ընթերցողների կրոնական, քաղաքական, մշակույթային հայացքները չի հանդիսանում Վիքիպեդիայի նպատակը:

Հոդվածի պարունակությունը կհեռացվի, եթե այն չի համապատասխանում Վիքիպեդիայի կանոններին կամ Հայաստանի հանրապետության օրենքներին կամ ԱՄՆ օրենքներին (որտեղ Վիքիպեդիան գրանցված է): Այնուամենայնիվ ոչ բոլոր չհամապատասխանող պարունակություններն են միանգամից հեռացվում, այն կարող է հեռացվել որոշ ժամանակ անց մինչ այն կնկատվի:

Որոշ հոդվածներ կարող է պարունակեն նկարներ, տեքստեր կամ հղումներ, որոնք ոչ բոլորը կհամարեն ընդունելի: Նման պարունակությունների վերաբերյալ քննարկումները պետք է կատարվեն ոչ էմոցիոնալ հողի վրա, այլ փաստերի:

Վիքիպեդիայում չեն հեռացվի այն նկարները կամ տեղեկատվությունը, որը ընկերությունը արգելել է ցուցադրել իր անդամներին, քանի որ Վիքիպեդիան չի հանդիսանում տվյալ կազմակերպության անդամ:

Համայնք

Բացի վերոնշյալից, որը վերաբերվում էր Վիքիպեդիայի պարունակությանը հետևյալ կանոնները կվերաբերվեն Վիքիպեդիայի կառավարման պրոցեսին:

Վիքիպեդիան անարխիա չէ

Վիքիպեդիան ազատ է և բաց, բայց ազատությունը և բաց լինելը գործում են, երբ ստեղծվում է հանրագիտարան: Միաժամանակ Վիքիպեդիան ազատ խոսքի հարթակ չէ: Այն փաստը, որ Վիքիպեդիան ազատ մասնավոր նախագիծ է չի նշանակում, որ այն անարխիստական համայնք է: Մեր նպատակն է ստեղծել հանրագիտարան ոչ թե անարխիստական միջավայր::

Վիքիպեդիան ժողովրդավարություն չէ

Վիքիպեդիան ժողովրդագրություն կամ այլ քաղաքական համակարգ չէ: Սա նշանակում է, որ Վիքիպեդիայում համաձայնություն հասնելու համար ընդունված չէ քվեարկելու մեխանիզմ կիրառել: Հաճախ մեկ հիմնավորված փաստ ավելի մեծ կշիռ կարող է ունենալ քան բազում չհիմնավորված տեսակետներ: Քվեարկության մեխանիզմը կարելի է կիրառել օրինակ ադմինիստրատորի ընտրությունների ժամանակ կամ կաոններով սահմանված դեպքերում:

Վիքիպեդիան բյուրոկրատիա չէ

Չնայած Վիքիպեդիան ունի բյուրոկրատիայի շատ տարրեր[1], այն կառավարվող նախագիծ չէ, այն դատական մարմին չէ: Չնայած կանոնները ենթակա են կատարման, սակայն նրանք ձևավորվում են համայնքի համաձայնության շնորհիվ:

Չնայած կանոններին և ուղեցույցներին պետք է վերաբերվել լրջորեն, բայց դրանք կարելի է անտեսել: Մի կուրորեն հետևեք բոլոր կանոններին առանց հասկանալու դրանց իմաստը: Եթե կանոնի անտեսումը կբերի հանրագիտարանի զարգացմանը, համարձակորեն անտեսեք դրանք: Բոլոր կանոնները և ուղեցույները անփոփոխ չեն, յուրաքանչյուր խմբագիր կարող է քննարկել փոփոխման հարցը և համաձայնության հասնել:

Վիքիպեդիան կռվադաշտ չէ

Վիքիպեդիան անձնական հաշիվների լուծման, տեսակետների վեճերի, անձնական բնույթի վեճերի, միմյանց վիրավորելու կամ ստորացնելու վայր չէ: Նման երևույթները դեմ են Վիքիպեդիայի քաղաքականությանը և Վիքիպեդիան շատ խիստ է մոտենում այդ երևույթներին: Փոխարենը Վիքիպեդիան ողջունում է առողջ քննարկումները, որոնք բերում են հանրագիտարանի զարգացմանը:

Ամեն օգտագործող պետք է ձգտի լինել քաղաքավարի, ջերմ և անկողմնակալ: Մի փորձեք վիրավորել, տհաճություն պարգևել այն մարդկանց, ովքեր չեն կիսում Ձեր տեսակետը: Աշխատեք քննարկումը պահել քաղաքավարի մակարդակի վրա: Եթե Ձեր դիմացինը փորձում վիրավորել Ձեզ, ապա չպետք է պատասխանել նրան, կարող եք դիմել Ադմինիստրատորներից որևէ մեկին վեճը հարթելու համար:

Վիքիպեդիան պարտադրանք չէ

Վիքիպեդիան կամավոր նախագիծ է և յուրաքանչյուր խմբագրող ազատ է և ցանկացած պահի կարող է հեռանալ Վիքիպեդիայից: Վիքիպեդիայում պարտադրանքը ոչ մի տեղ չունի, չի կարելի որևէ մասնակցի պարտադրել ինչ որ խմբարգրում անելու համար:

Ծանոթագրություններ

  1. Joseph Michael Reagle, Jr.; Lawrence Lessig (2010). Good Faith Collaboration: The Culture of Wikipedia. MIT Press. էջեր 90–91. ISBN 9780262014472.