«Իսլանդերենի քերականություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 361. Տող 361.


==Մակբայ==
==Մակբայ==
Մակբայը ցույց է տալիս գործողության կատարման տեղը, ժամանակը, ձևը և չափը։ Այն չի հոլովվում, փոխվում ըստ սեռի և թվի, սակայն ածականի պես ունի համեմատության աստիճաններ։

Իսլանդերենում մակբայների կազման հիմնական եղանակը ածականի չեզոք սեռի հայցական հոլովը եզակի թվով օգտագործելն է․ օրինակ՝ ''hár'' - բարձր (ածական) → ''hátt'' - բարձր (մակբայ)։ Որոշ դերանուների չեզոք սեռի հայցական հոլովը եզակի թվով օգտագործվում են որպես մակբայներ․ օրինակ՝ ''hver'' - ով → ''hvað'' - ինչպես։ Որոշ մակբայներ կազմվում են '''-a''' ածանցով․ օրինակ՝ ''illur'' - չար, վատ (ածական) → ''illa'' - վատ (մակբայ)։ '''-legur''' վերջածանց ունեցող ածականներից մակբայ կազմելիս դրանք ստանում են '''-lega''' վերջածանցը․ օրինակ՝ ''skemmtilegur'' - ուրախ, զվարճալի → ''skemmtilega'' ուրախ եղանակով, զվարճալիորեն: '''-lega''' վերջածանցով կազմվում են նաև մի քանի մակբայներ, որոնց համապատասխան ածականը չունի '''-legur''' վերջածանց․ օրինակ՝ ''kær'' - սիրելի → ''kærlega'' - սիրելով (մակբայ)։
Իսլանդերենում մակբայների կազման հիմնական եղանակը ածականի չեզոք սեռի հայցական հոլովը եզակի թվով օգտագործելն է․ օրինակ՝ ''hár'' - բարձր (ածական) → ''hátt'' - բարձր (մակբայ)։ Որոշ դերանուների չեզոք սեռի հայցական հոլովը եզակի թվով օգտագործվում են որպես մակբայներ․ օրինակ՝ ''hver'' - ով → ''hvað'' - ինչպես։ Որոշ մակբայներ կազմվում են '''-a''' ածանցով․ օրինակ՝ ''illur'' - չար, վատ (ածական) → ''illa'' - վատ (մակբայ)։ '''-legur''' վերջածանց ունեցող ածականներից մակբայ կազմելիս դրանք ստանում են '''-lega''' վերջածանցը․ օրինակ՝ ''skemmtilegur'' - ուրախ, զվարճալի → ''skemmtilega'' ուրախ եղանակով, զվարճալիորեն: '''-lega''' վերջածանցով կազմվում են նաև մի քանի մակբայներ, որոնց համապատասխան ածականը չունի '''-legur''' վերջածանց․ օրինակ՝ ''kær'' - սիրելի → ''kærlega'' - սիրելով (մակբայ)։


===Մակբայների համեմատության աստիճանները===
===Մակբայների համեմատության աստիճանները===



==Ծանոթագրություններ==
==Ծանոթագրություններ==

07:09, 21 հունվարի 2016-ի տարբերակ

Իսլանդերենը ունի բարդ բառակազմության համակարգ, քանի որ գոյականները, ածականները, դերանունները, թվականները և որոշյալ հոդը փոփոխվում են ըստ սեռի, թվի և հոլովի, իսկ բայերը փոփոխվում են ըստ անձի, թվի, ժամանակի, սեռի և եղանակի։ Ի տարբերություն դանիերենի, նորվեգերենի և շվեդերենի՝ իսլանդերենը պահպանել է հին նորվեգերենի բառակազմական կաղապարները։

Բառերի դասավորությունը

Իսլանդերենում նախադասությունում բառերի դասավորությունը նման է գերմանական լեզուների կաղապարին՝ ենթակա-ստորոգյալ-լրացում։ [1] Հարցական նախադասություններում բառերի հերթափոխությունը հետևյալն է. ստորոգյալ-ենթակա-լրացում:[2]

Պատմողական նախադասություն Հարցական նախադասություն
Þú átt bók. Átt þú bók?
Դու գիրք ունես: Դու գիրք ունե՞ս:
Við borðum kjöt. Borðum við kjöt?
Մենք միս ենք ուտում: Մենք մի՞ս ենք ուտում:

Ժխտական նախադասությունները կազմվում են ekki մասնիկի օգնությամբ, որը տեղադրվում է ստորոգյալից հետո:[2]

Իսլանդերեն Հայերեն
Segðu mér ekki, hvað ég nú þegar. Ինձ մի՛ ասա այն, ինչ ես արդեն գիտեմ:

Որոշյալ հոդ

Իսլանդերենում, ինչպես և հայերենում, չկա անորոշ հոդ։ Անորոշ հոդի բացակայությունը հատուկ է նաև այլ գերմանական լեզուներին, սակայն ի տարբերություն դրանց, իսլանդերենում կա որոշյալ հոդի երկու տեսակ՝ ազատ որոշյալ հոդ, որը հանդես է գալիս, որպես ինքնուրույն բառ, և ածանցային որոշյալ հոդ, որը միանում է բառին։ Որոշյալ հոդը հոլովվում է, փոխվում է ըստ թվի և սեռի։[2]

Հոլով

Եզակի թիվ

Հոգնակի թիվ

Արական սեռ Իգական սեռ Չեզոք սեռ Արական սեռ Իգական սեռ Չեզոք սեռ
Ուղղական hinn hin hið hinir hinar hin
Սեռական hins hinnar hins hinna hinna hinna
Տրական hinum hinni hinu hinum hinum hinum
Հայցական hinn hina hið hina hinar hin

Ազատ որոշյալ հոդի օգտագործումը սահմանափակ է։ Այժմ այն կիրառվում է հիմնականում պաշտոնական անվանումներում և առավել պահպանողական պարբերականների կողմից։ Բանավոր խոսքում ազատ որոշյալ հոդը հազվադեպ է հանդիպում։

Իսլանդերեն Հայերեն
Forseti hins Íslensku Lýðveldis Իսլանդիայի Հանրապետության նախագահ(ը)

Ածանցային որոշյալ հոդը նման է ազատ որոշյալ հոդին և միանում է գոյականին։ Բառին միանալիս այն կորցնում է առաջին h հնչյունը, իսկ եթե բառը վերջանում է ձայնավորով, ապա նաև երկրորդ i հնչյունը։

Հոլով

Եզակի թիվ

Հոգնակի թիվ

Արական սեռ Իգական սեռ Չեզոք սեռ Արական սեռ Իգական սեռ Չեզոք սեռ
Ուղղական -(i)nn -(i)n -(i)ð -(i)nir -(i)nar -(i)n
Սեռական -(i)ns -(i)nnar -(i)ns -(i)nna -(i)nna -(i)nna
Տրական -(i)num -(i)nni -(i)nu -(i)num -(i)num -(i)num
Հայցական -(i)nn -(i)na -(i)ð -(i)na -(i)nar -(i)n

Գոյական

Իսլանդերենում գոյականը ունի երեք սեռ` արական (իսլ.՝ karlkyn), իգական (իսլ.՝ kvenkyn), չեզոք (իսլ.՝ hvorugkyn)։ Գոյականի՝ այս կամ այն սեռին պատկանելությունը որոշվում է ոչ թե բառի ձևից (օրինակ՝ վերջավորություններից, ինչպես ռուսերենում), այլ դրա հոլովման ձևից։ Իսլանդերենում գոյականները հոլովվում են ըստ չորս հոլովների՝ ուղղական հոլով (իսլ.՝ nefnifall), սեռական հոլով (իսլ.՝ eignarfall), տրական հոլով(իսլ.՝ þágufall) և հայցական հոլով (իսլ.՝ þolfall), ընդ որում՝ հոլովումների թիվը, ըստ որոշ լեզվաբանների, անցնում է 70-ից։ Ըստ հոլովվելու իրենց հատկության գոյականները լինում են թույլ և ուժեղ։ Իսլանդերենում գոյականները ունեն երկու թիվ՝ եզակի (իսլ.՝ eintala) և հոգնակի (իսլ.՝ fleirtala)։ Ընդ որում հոգնակու կազմությունը կախված է գոյականի սեռից, հոլովումից և թույլ կամ ուժեղ լինելուց։[3]

Թվական

Քանակական թվականներ

Իսլանդերենի քանակական թվականներից չորսը՝ einn (մեկ), tveir (երկու), þrír (երեք), fjórir (չորս), հոլովվում են և փոխվում ըստ սեռի՝ կախված գոյականի հոլովից և սեռից։[3]

Հոլով Արական սեռ Իգական սեռ Չեզոք սեռ

einn

Ուղղական einn ein eitt
Սեռական eins einnar eins
Տրական einum einni einu
Հայցական einn, einan eina eitt

tveir

Ուղղական tveir tvær tvö
Սեռական tveggja tveggja tveggja
Տրական tveim(ur) tveim(ur) tveim(ur)
Հայցական tvo tvær tvö

þrír

Ուղղական þrír þrjár þrjú
Սեռական þriggja þriggja þriggja
Տրական þrem(ur) þrem(ur) þrem(ur)
Հայցական þrjá þrjár þrjú

fjórir

Ուղղական fjórir fjórar fjögur
Սեռական fjög(ur)ra fjög(ur)ra fjög(ur)ra
Տրական fjórum fjórum fjórum
Հայցական fjóra fjórar fjögur

Femm (հինգ) թվականից բարձր քանակական թվականները չեն հոլովվում, սակայն փոխվում են ըստ սեռի և թվի, իսկ hundrað (հարյուր), þúsund (հազար), milljón (միլիոն) և milljarður (միլիարդ) թվականները կարող են օգտագործվել որպես գոյական և հոլովվել։

Դասական թվականներ

Դասական թվականները կազմվում են՝ քանակական թվականներին -ði, -ðji, -ti, -asti, -di ածանցները ավելացնելով։ Einn (մեկ), tveir (երկու), þrír (երեք) և fjórir (չորս) թվականները ունեն անկանոն դասական թվականի ձև․ einn - fyrsti, tveir - annar, þrír - þriðji, fjórir - fjórði, ընդ որում՝ annar դասական թվականը փոփոխվում է ըստ սեռի, թվի և հոլովի։

Հոլով Արական սեռ Իգական սեռ Չեզոք սեռ

Եզակի թիվ

Ուղղական annar önnur annað
Սեռական annars annarrar annars
Տրական öðrum annarri öðru
Հայցական annan aðra annað

Հոգնակի թիվ

Ուղղական aðrir aðrar önnur
Սեռական annarra annarra annarra
Տրական öðrum öðrum öðrum
Հայցական aðra aðrar önnur

Annar թվականը օգտագործվում է նաև որպես դերանուն՝ «այլ» իմաստով։

Իսլանդերեն Հայերեն
Ólafur sagði mér, að hann hefði elskað bara aðra konuna, sem hann hafði gift. Օլաֆյուրը ինձ ասել է, որ սիրել է այլ կնոջ, ում հետ ամուսնացել է:
Siggi ætti að giftast öðrum manni . Սիգգին պետք է ամուսնանա այլ մարդու հետ:

Բաղադրյալ քանակական թվականներից դասական կազմելիս փոխվում են երկու մասն էլ՝ tuttugu og einn (քսանմեկ) - tuttugasti og fyrsti (քսանմեկերորդ)։

Կոտորակային թվականներ

Կոտորակային թվականները կազմվում են heill, hálfur բառերի, ինչպես նաև դասական թվականների օգնությամբ։

Մաթեմատիկական արտահայտություն Իսլանդերեն Հայերեն
1/1 einn heill մեկ
2/1 tveir heilir երկու
1/2 (einn) hálfur կես, (մեկ) երկրորդ
3/2 þrír hálfir երեք երկրորդ
1/3 einn þriðji մեկ երրորդ
6/4 sex fjórðu վեց քառորդ

Մակբայ

Մակբայը ցույց է տալիս գործողության կատարման տեղը, ժամանակը, ձևը և չափը։ Այն չի հոլովվում, փոխվում ըստ սեռի և թվի, սակայն ածականի պես ունի համեմատության աստիճաններ։

Իսլանդերենում մակբայների կազման հիմնական եղանակը ածականի չեզոք սեռի հայցական հոլովը եզակի թվով օգտագործելն է․ օրինակ՝ hár - բարձր (ածական) → hátt - բարձր (մակբայ)։ Որոշ դերանուների չեզոք սեռի հայցական հոլովը եզակի թվով օգտագործվում են որպես մակբայներ․ օրինակ՝ hver - ով → hvað - ինչպես։ Որոշ մակբայներ կազմվում են -a ածանցով․ օրինակ՝ illur - չար, վատ (ածական) → illa - վատ (մակբայ)։ -legur վերջածանց ունեցող ածականներից մակբայ կազմելիս դրանք ստանում են -lega վերջածանցը․ օրինակ՝ skemmtilegur - ուրախ, զվարճալի → skemmtilega ուրախ եղանակով, զվարճալիորեն: -lega վերջածանցով կազմվում են նաև մի քանի մակբայներ, որոնց համապատասխան ածականը չունի -legur վերջածանց․ օրինակ՝ kær - սիրելի → kærlega - սիրելով (մակբայ)։

Մակբայների համեմատության աստիճանները

Ծանոթագրություններ

  1. An Icelandic minigrammar Իսլանդերենի համառոտ քերականություն (անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 Corso Di Islandese Moderno. Kennslubók í Nútíma Íslensku handa Ítölum (իտալ.)
  3. 3,0 3,1 Исландско-русский словарь: Берков В.П., Бёдварссон А. Իսլանդերեն-ռուսերեն բառարան (ռուս.)