Աղքատների խաչակրաց արշավանքի տապալումից հետ գոտֆրիդ Բուլյոնցին (այդ ժամանակ արդեն լոթարինգիայի հերցոգ) իր եղբայրներ` Բալդուինի և Էստաշի հետ միասին գլխավորեց խաչակիրների կազմակերպված բանակը: Նրանց ընկալում էին որպես` Հռոմի Պապի դաշնակիցներ: Աննա Կոմնենոսի վկայությամբ Գոտֆրիդի բանակը կազմված էր 10 հազ. հեծյալից և 70 հազ. հետևակայիններից, սակայ այս թվերը զգալիորեն ուրճացված են: մինչև զորքերը գլխավորելը Գոտֆրիդը վաճառեց իր ունեցվածքի զգալի մասը այդ թվում նաև Բուլյոնի կոմսությունը[8].: Լոթարինգիացիները արշավեցին առաջինը և նրանց առաջնորդներից պահանջվեց մեծ ջանքեր գործադրել, որպեսզի ընդհանուր հայտարարի գան Հունգարիայի բնակիչների հետ` ովքեր լավ էին հիշում աղքատ-խաչակիրների անմարդկային գործողությունները: Բելգրադից ոչ հեռու Գոտֆրիդը հանդիպեց Բյուզանդիայի կայսեր Ալեքսիոս Ա Կոմնենոսի դեսպաններին և կնքեց նրանց հետ դաշինք Բյուզանդացիները պարտավորվում էին սննդամթերք տրամադրել խաչակիրներին նրանց հողերը պաշտպանելու պայմանով: Այս համագործակցությունը տևեց մինչև խաչակիրները անհայտ պատճառներով պաշարեցին Սելիբրիա քաղաքը: Տագնապահար Ալեքսիոսը հրամայեց Գոտֆրիդին ներկայանալ իր մոտ Կոստանդնոպոլիս: Սակայն գոտֆրիդը հրաժարվեց ընդունել աուդիենցիան և 1096 թ. դեկտեմբերի 23-ին լոթարինգիացիները հասան Կոստանդնոպոլսի պարիսպներին[9].: Ալեքսիոսը որոշեց դադարեցնել խաչակիրների սնուցումը մթերքներով, բայց այն բանից հետո, երբ խաչակիրները սկսեցին թալանել քաղաքի շրջակայքը կայսրը որոշեց վերականգնել սնուցումը: Զինված բախումներից հետո Ալեքսիոսը և Գոտֆրիդը դաշինք կնքեցին Գոտֆրիդը երթմնակալեց Ալեքսիոսին փոխարենը շատ գումար ստացավ: Երբ Կոստանդնոպոլիս ժամանեցին մնացած խաչակիրները Գոտֆրիդը շարժվեց դեպի Նիկիա: Նիկան գրավելուց հետո խաչակիրները բաժանվեցին առաջնագիծը ղեկավարում էր Բոհեմունդը, իսկ թիկունքը Գոտֆրիդը:
Գահակալումը
1099թ. հուլիսի 15-ին Երուսաղեմը գրավելուց հետո Գոտֆրիդը ընտրվեց արքա և ընդունեց «Աստծո գերեզմանի պաշտպան» տիտղոսը: Արքա դառնալուց հետո Գոտֆրիդը սկսեց ընդլայնել թագավորության տարածքները գրավելով Կեսարիան, Ասկալոնը իրեն ենթարկեցնելով Հորդանան գետի ձախ ափի արաբ բնակչությանը: Նրա նախաձեռնությամբ մշակվեց օրենսդրություն: Ըստ Իբն ալ-Քալանիսի զոհվում է Ակռան պաշարելու ընթացքում, իսկ ըստ ուրիշ աղբյուրների մահանում է խոլեռայից 1100 թվականին:
Գրականություն
Albert of Ai] (fl. 1100), Historia Ierosolimitana, ed. and tr. Susan B. Edgington, Albert of Aachen: Historia Ierosolimitana, History of the Journey to Jerusalem. Oxford: Oxford Medieval Texts, 2007. The principal source for Godfrey’s march to Jerusalem.
Gesta Francorum, ed. and tr. Rosalind Hill, Gesta Francorum et aliorum Hierosolimitanorum. Oxford, 1967.
Ralph of Caen, Gesta Tancredi, ed. Bernard S. Bachrach and David S. Bachrach, The Gesta Tancredi of Ralph of Caen: A History of the Normans on the First Crusade. Ashgate Publishing, 2005.
Fulcher of Chartres, Chronicle, ed. Harold S. Fink and tr. Francis Rita Ryan, Fulcher of Chartres, A History of the Expedition to Jerusalem, 1095-1127. Knoxville: Univ. of Tennessy Press, 1969.
Raymond of Aguilers, Historia Francorum qui ceperunt Iherusalem, tr. John Hugh Hill and Laurita L. Hill. Philadelphia: American Philosophical Society, 1968.
Еkkehard of Aurach (d. 1126), tr. W. Pflüger, Die Chronik des Ekkehard von Aura. Leipzig, 1893.