«Իսլանդերենի քերականություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 142. Տող 142.


===Դասական թվական===
===Դասական թվական===
Դասական թվականները կազմվում են՝ քանակական թվականներին '''-ði''', '''-ti''', '''-asti''', '''-di''' ածանցները ավելացնելով։ ''Einn'' (մեկ), ''tveir'' (երկու), ''þrír'' (երեք) և ''fjórir'' (չորս) թվականները ունեն անկանոն դասական թվականի ձև․ ''einn''-''fyrsti'', ''tveir''-''annar'', ''þrír''-''þriðji'', ''fjórir''-''fjórði'', ընդ որում՝ ''annar'' դասական թվականը փոփոխվում է ըստ սեռի, թվի և հոլովի։
Դասական թվականները կազմվում են՝ քանակական թվականներին '''-ði''', '''-ðji''', '''-ti''', '''-asti''', '''-di''' ածանցները ավելացնելով։ ''Einn'' (մեկ), ''tveir'' (երկու), ''þrír'' (երեք) և ''fjórir'' (չորս) թվականները ունեն անկանոն դասական թվականի ձև․ ''einn''-''fyrsti'', ''tveir''-''annar'', ''þrír''-''þriðji'', ''fjórir''-''fjórði'', ընդ որում՝ ''annar'' դասական թվականը փոփոխվում է ըստ սեռի, թվի և հոլովի։


{| class="wikitable"
{| class="wikitable"

07:27, 20 հունվարի 2016-ի տարբերակ

Իսլանդերենը ունի բարդ բառակազմության համակարգ, քանի որ գոյականները, ածականները, դերանունները, թվականները և որոշյալ հոդը փոփոխվում են ըստ սեռի, թվի և հոլովի, իսկ բայերը փոփոխվում են ըստ անձի, թվի, ժամանակի, սեռի և եղանակի։ Ի տարբերություն դանիերենի, նորվեգերենի և շվեդերենի՝ իսլանդերենը պահպանել է հին նորվեգերենի բառակազմական կաղապարները։

Բառերի դասավորությունը

Իսլանդերենում նախադասությունում բառերի դասավորությունը նման է գերմանական լեզուների կաղապարին՝ ենթակա-ստորոգյալ-լրացում։ [1] Հարցական նախադասություններում բառերի հերթափոխությունը հետևյալն է. ստորոգյալ-ենթակա-լրացում:[2]

Պատմողական նախադասություն Հարցական նախադասություն
Þú átt bók. Átt þú bók?
Դու գիրք ունես: Դու գիրք ունե՞ս:
Við borðum kjöt. Borðum við kjöt?
Մենք միս ենք ուտում: Մենք մի՞ս ենք ուտում:

Ժխտական նախադասությունները կազմվում են ekki մասնիկի օգնությամբ, որը տեղադրվում է ստորոգյալից հետո:[2]

Իսլանդերեն Հայերեն
Segðu mér ekki, hvað ég nú þegar. Ինձ մի՛ ասա այն, ինչ ես արդեն գիտեմ:

Գոյական

Իսլանդերենում գոյականը ունի երեք սեռ` արական (իսլ.՝ karlkyn), իգական (իսլ.՝ kvenkyn), չեզոք (իսլ.՝ hvorugkyn)։ Գոյականի՝ այս կամ այն սեռին պատկանելությունը որոշվում է ոչ թե բառի ձևից (օրինակ՝ վերջավորություններից, ինչպես ռուսերենում), այլ դրա հոլովման ձևից։ Իսլանդերենում գոյականները հոլովվում են ըստ չորս հոլովների՝ ուղղական հոլով (իսլ.՝ nefnifall), սեռական հոլով (իսլ.՝ eignarfall), տրական հոլով(իսլ.՝ þágufall) և հայցական հոլով (իսլ.՝ þolfall), ընդ որում՝ հոլովումների թիվը, ըստ որոշ լեզվաբանների, անցնում է 70-ից։ Ըստ հոլովվելու իրենց հատկության գոյականները լինում են թույլ և ուժեղ։ Իսլանդերենում գոյականները ունեն երկու թիվ՝ եզակի (իսլ.՝ eintala) և հոգնակի (իսլ.՝ fleirtala)։ Ընդ որում հոգնակու կազմությունը կախված է գոյականի սեռից, հոլովումից և թույլ կամ ուժեղ լինելուց։[3]

Թվական

Քանակական թվական

Իսլանդերենի քանակական թվականներից չորսը՝ einn (մեկ), tveir (երկու), þrír (երեք), fjórir (չորս), հոլովվում են և փոխվում ըստ սեռի՝ կախված գոյականի հոլովից և սեռից։[3]

Հոլով Արական սեռ Իգական սեռ Չեզոք սեռ

einn

Ուղղական einn ein eitt
Սեռական eins einnar eins
Տրական einum einni einu
Հայցական einn, einan eina eitt

tveir

Ուղղական tveir tvær tvö
Սեռական tveggja tveggja tveggja
Տրական tveim(ur) tveim(ur) tveim(ur)
Հայցական tvo tvær tvö

þrír

Ուղղական þrír þrjár þrjú
Սեռական þriggja þriggja þriggja
Տրական þrem(ur) þrem(ur) þrem(ur)
Հայցական þrjá þrjár þrjú

fjórir

Ուղղական fjórir fjórar fjögur
Սեռական fjög(ur)ra fjög(ur)ra fjög(ur)ra
Տրական fjórum fjórum fjórum
Հայցական fjóra fjórar fjögur

Femm (հինգ) թվականից բարձր քանակական թվականները չեն հոլովվում, իսկ hundrað (հարյուր), þúsund (հազար), milljón (միլիոն) և milljarður (միլիարդ) թվականները կարող են օգտագործվել որպես գոյական և հոլովվել։

Դասական թվական

Դասական թվականները կազմվում են՝ քանակական թվականներին -ði, -ðji, -ti, -asti, -di ածանցները ավելացնելով։ Einn (մեկ), tveir (երկու), þrír (երեք) և fjórir (չորս) թվականները ունեն անկանոն դասական թվականի ձև․ einn-fyrsti, tveir-annar, þrír-þriðji, fjórir-fjórði, ընդ որում՝ annar դասական թվականը փոփոխվում է ըստ սեռի, թվի և հոլովի։

Հոլով Արական սեռ Իգական սեռ Չեզոք սեռ

Եզակի թիվ

Ուղղական annar önnur annað
Սեռական annars annarrar annars
Տրական öðrum annarri öðru
Հայցական annan aðra annað

Հոգնակի թիվ

Ուղղական aðrir aðrar önnur
Սեռական annarra annarra annarra
Տրական öðrum öðrum öðrum
Հայցական aðra aðrar önnur

Ծանոթագրություններ

  1. An Icelandic minigrammar Իսլանդերենի համառոտ քերականություն (անգլ.)
  2. 2,0 2,1 Corso Di Islandese Moderno. Kennslubók í Nútíma Íslensku handa Ítölum (իտալ.)
  3. 3,0 3,1 Исландско-русский словарь: Берков В.П., Бёдварссон А. Իսլանդերեն-ռուսերեն բառարան (ռուս.)