«Ամբրոսիոս Գալֆայան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
+ Արտաքին հղումներ
Տող 8. Տող 8.
== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==
{{Reflist}}
{{Reflist}}

== Արտաքին հղումներ ==
* [http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=79 Բառգիրք հայ-գաղղիարէն], Ամբրոսիոս Գալֆայեան։ Գրավաճառանոց Լ. Հաշէթի, Փարիզ, 1861։


{{DEFAULTSORT:Գալֆայան, Ամբրոսիոս}}
{{DEFAULTSORT:Գալֆայան, Ամբրոսիոս}}

07:07, 19 հունվարի 2016-ի տարբերակ

Ամբրոսիոս Գալֆայան (1826 - 1906), հայ պատմաբան, բառարանագիր։ Խորեն Գալֆայանի եղբայրն է։

Կյանքը

Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից ուղարկվել է Վենետիկի Ս. Ղազար վանքը, որտեղ ստացել է կրթությունը և ընդունել հոգևորական կոչում։ 1855-ին նշանակվել է Մխիթարյան միաբանության Փարիզի վարժարանի ուսուցիչ։ Հաջորդ տարի Սարգիս Թեոդորյանի և Գաբրիել Այվազովսկու հետ հեռացել է կաթոլիկական եկեղեցուց, և երեքով Փարիզում բացել են Հայկազյան վարժարանը, որի տեսուչը եղել է ինքը։

1840-ականների վերջերից լույս են տեսել նրա պատմագրական աշխատությունները, ինչպես՝ «Պատմութիւն հին ազգաց» (1849), «Պատմութիւն միջին դարու» (1850), «Պատմութիւն ժամանակից» (1851), «Պատմութիւն սուրբ գրոց», «Նոր ընթերցարան» (Փարիզ, 1861), «Պատմութիւն ընդհանուր ազգաց» (հինգ հատոր) և այլն։ 1855-58-ին Գաբրիել Այվազովսկու հետ խմբագրել է «Մասյաց աղավնի» պարբերականը։ Միառժամանակ աշխատել է Թեոդոսիայի ազգային վարժարանում, ապա նորից վերադարձել Ֆրանսիա, թողել հոգևորական կոչումը, ամուսնացել է մի հարուստ ազնվական ֆրանսուհու հետ, ազգանունը փոխել Լուսինյան։ Հետագայում ձեռնարկել է ֆրանս-հայերեն մի մեծ բառարանի պատրաստմանը, հրատարակել «Նոր բառգիրք Ֆրանսահայ» վերնագրով (Ա հատ., Փարիզ, 1900, Բ հատ., 1903), որը հայտնի է Լուսինյան բառարան անունով։[1]

Աղբյուրներ

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 221.

Արտաքին հղումներ