«Հայկազ Նավասարդյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 40. Տող 40.


== Պարգևներ ==
== Պարգևներ ==
*Մովսես Խորենացիու մեդալ (2005)։
*[[Մովսես Խորենացու մեդալ]] (2005)։
*ՀՀ վաստակավոր մանկավարժ [[2011]]։
*[[Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ]] (2011)։
*ՀՀ վարչապետի հուշամեդալ (2015)։
*ՀՀ վարչապետի հուշամեդալ (2015)։



19:08, 9 հունվարի 2016-ի տարբերակ

Հայկազ Սարիբեկի Նավասարդյան
Ծնվել է1957 թվականի հունվարի 10
ԾննդավայրԳյուղ Ծաղկաշեն
Ազգությունհայ
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունՖիզմաթ դպրոց (1974), Երևանի պետական համալսարան (1979) և Երևանի պետական համալսարան (1983)
ԵրկերԵրկրաչափության լրացուցիչ նյութեր,
Հետաքրքրաշարժ խնդիրներ,
Երկրաչափության խնդիրների
ժողովածու,
Հետաքրքրաշարժ և տրամաբանական
խնդիրներ
Մասնագիտությունմաթեմատիկ-ծրագրավորող
Աշխատանքտնօրեն
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ

Հայկազն Սարիբեկի Նավասարդյան, ծնվել է 1957 թվականի հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության Ապարանի Ծաղկաշեն գյուղում։

Կրթություն

1964-1971 թվականի սովորել է Ծաղկաշենի 8-ամյա դպրոցում։ Այնուհետև ուսումը շարունակել է ԵՊՀ-ին առընթեր ակադեմիկոս Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ գիշերօթիկ դպրոցում, որն ավարտել է 1974 թվականին։ Նույն տարում ընդունվել և 1979 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ-ի մեխմաթ ֆակուլտետի մաթեմատիկական բաժինը։ 1980-1983 թվականի սովորել է ԵՊՀ-ի հեռակա ասպիրանտուրայում։

Աշխատանքային գործունեություն

1979-1988 թվականներին աշխատել է ԵՊՀ-ի ֆիզմաթ ֆակուլտետում` որպես մաթեմատիկ-ծրագրավորող։ 1983-1988 թվականներին համատեղությամբ աշխատել է ԵՊՀ-ին առընթեր դպրոցում, որպես մաթեմատիկայի ուսուցիչ, իսկ 1988 թվականից` որպես որպես հիմնական աշխատող։ 1990-1993 թվականներին և 1997-2002 թվականներին աշխատել է որպես ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն, իսկ 2002 թվականների մարտի 11-ից` տնօրեն։

1997 թվականին հիմնադրել է Ուսում ոչ պետական հանրակրթական դպրոցը և 1997-2002 թվականներին եղել է այդ դպրոցի տնօրենը։

1990 թվականին ստացել է «Մեթոդիստ ուսուցիչ» կոչում, իսկ 1996 թվականին` մաթեմատիկայի հետազոտող ուսուցչի որակավորում։ Մարզային, հանրապետական և միջազգային օլիմպիադաների կազմակերպման համար պարգևատրվել է ՀՀ ԿԳ նախարարի պատվոգրով 2 շնորհակալագրերով, ինչպես նաև Երևանի քաղաքապետի շնորհակալագրով և դիպլոմով։ Նա ունի մի շարք տպագրված հոդվածներ, զեկուցումներ, մաթեմատիկայի տեղեկագիրք, գրքույկներ, «Երկրաչափության լրացուցիչ նյութեր» և «Հետաքրքրաշարժ խնդիրներ», թարգմանել և անհրաժեշտ տեսական նյութ ավելացնելով հրատարակել է Վ. Պարախնևիչի «Երկրաչափության խնդիրների ժողովածու» խնդրագիրքը, 7-9-րդ դասարանցիների ընդունելության քննությունների համար կազմել է «Հետաքրքրաշարժ և տրամաբանական խնդիրներ» 2001-2012 թվականներին խնդրագիրքը։

Պարգևներ

Աղբյուրներ