«Փռշտոց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Ֆիզիոլոգիա ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 5. Տող 5.
|titlestyle =
|titlestyle =


|image = [[File:Sneeze.JPG|300px|Փռշտոցը քթի խոռոչից գրգռիչներ պարունակող փոշու և լորձի հեռացման ֆունկցիան է]]
|image = [[File:Hapci-fr.gif|300px|Փռշտոցը քթի խոռոչից գրգռիչներ պարունակող փոշու և լորձի հեռացման ֆունկցիան է]]
|imagestyle =
|imagestyle =
|caption =
|caption =

09:35, 8 հունվարի 2016-ի տարբերակ

Փռշտոց
Փռշտոցը քթի խոռոչից գրգռիչներ պարունակող փոշու և լորձի հեռացման ֆունկցիան է
Կենսաբանական համակարգ
Շնչառական համակարգ
Ընդհանուր տեղեկատվություն
ԳործողությունԻնքնաբուխ
ԽթաններՔթի լորձաթաղանթի գրգռիչներ, լույս, վարակ
ՄիջոցՕդի հեռացում քթի կամ բերանի միջոցով
ԱրդյունքԳրգռիչի հեռացում

Փռշտոց (լատ․՝ sternutatio), մարդու և բարձրակարգ կենդանիների պաշտպանական ոչ պայմանական ռեֆլեքս, որն ապահովում է վերին շնչուղիներից փոշու, լորձի և այլ գրգռիչների հեռացումը հարկադրված արտաշնչման միջոցով, առավելապես ըմպանով՝ կարճ ներշնչումից հետո[1]։ Ի տարբերություն հազի՝ փռշտոցի ժամանակ լեզուն սեղմվում է փափուկ քիմքին, այդ իսկ պատճառով հարկադրված արտաշնչումը տեղի է ունենում քթի միջոցով[2]։

Որպես գործընթաց՝ տեղի է ունենում հետևյալ կերպ․

  • նախորդող քորի զգացողություն քթում[3],
  • խորը ներշնչում և թոքերում օդի հավաքում[4],
  • փափուկ քիմքի բարձրացում, ըմպանի առաջնային կանթիկների կրճատում, լեզվի հետնամասի հպում կարծր քիմքին, ինչը մեկուսացնում է ըմպանն ու բերանի խոռոչը[5], աչքերի փակում[6],
  • միջկողային մկանների, ստոծանու և որովայնի ուղիղ մկանների, կոկորդի մկանների կրճատում (ձայնաճեղքի փակմամբ), ինչն առաջ է բերում ներկրծքային և ներորովայնային ճնշումների բարձրացում[7],
  • Ըմպանի բացմամբ ուղեկցվող ուժեղ արտաշնչում։

Փռշտոցի ժամանակ արտաշնչվող օդի ճնշումը կարող է գերազանցել 100 մմ սնդիկի սյունը, ձայնաճեղքի մակարդակին օդի արտամղումը դուրս հասնում է 50-120 մ/վ-ի, իսկ օդային հոսքի ծավալային արագությունը՝ մինչև 12 ձիաուժի[8]։ Քթի և բերանի խոռոչով անցնող օդի հոսանքը կլանում է լորձի և թքի կաթիլները, որոնք ցողված վիճակում տարածվում են մինչև 2-3 մետր[9]։

Ծանոթագրություններ

  1. Чиханье // Большая медицинская энциклопедия / Гл. ред. Б. В. Петровский. - 3-е изд. - М.: Советская энциклопедия, 1986. - Т. XXVII (Хлоракон-Экономика здравоохранения). - С. 337-338. - 576 с.
  2. И. Г. Березняков. Механизмы возникновения кашля // Новости медицины и фармации, декабрь 2005, № 20-22 (180-182). С. 3-7.
  3. Большая медицинская энциклопедия. Том 34
  4. Большая медицинская энциклопедия. Том 34
  5. Большая медицинская энциклопедия. Том 34
  6. Знание-сила 4/2009 ISSN 0130 1640 «Человек: неожиданные факты» стр. 91
  7. Медицинская энциклопедия
  8. Медицинская энциклопедия
  9. Чиханье // Большая медицинская энциклопедия / Гл. ред. Б. В. Петровский. - 3-е изд. - М.: Советская энциклопедия, 1986. - Т. XXVII (Хлоракон-Экономика здравоохранения). - С. 337-338. - 576 с.