«Գահերի խաղը»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 86. Տող 86.
== Արտադրություն ==
== Արտադրություն ==
=== Հղացքն ու զարգացումը ===
=== Հղացքն ու զարգացումը ===
[[Պատկեր:D. B. Weiss and David Benioff.jpg|մինի|Դ.Բ. Ուեիսսն ու Դյվիդ Բենիոֆֆը ստեղծել են հեռուստասերիալը, գրել սցենարի մեծ մասն ու եղել են սերիաներից որոշների ռեժիսորները]]
[[Պատկեր:D. B. Weiss and David Benioff.jpg|մինի|Դ. Բ. Ուեիսսն ու Դեյվիդ Բենիոֆֆը ստեղծել են հեռուստասերիալը, գրել սցենարի մեծ մասն ու եղել են սերիաներից որոշների ռեժիսորները]]
Համաձայն Դեյվիդ Բենիոֆֆի և Դ. Բ. Ուեիսսի՝ նրանք երկուսն էլ եկել էին Մարթինի վիպաշարը էկրանավորելու մտքին 2006 թվականին, երբ Բենիոֆֆը կարդաց առաջին գիրքը։ Նա կիսվեց իր տպավորություններով Ուեիսսի հետ, ով ավարտեց 1000 էջանոց գիրքը «երևի 36 ժամում»:<ref name="Mitchell, Elvis 2013">Mitchell, Elvis (May 8, 2013). "UpClose: Game of Thrones with David Benioff and D.B. Weiss (FULL LENGTH)". KCRW. Retrieved May 15, 2013. At about 2:50.</ref> Նրանք հեշտորեն ներկայացրին HBO հեռուստաալիքին և համոզեցին Մարթինին հինգ ժամանոց հանդիպման գալ Սանտա Մոնիկա Բուլվար ռեստորանում։ Բենիոֆֆն ասել է, որ նրանք կարողացան գրավել Մարթինին՝ նրա տված «Ո՞վ է Ջոն Սնոուի մայրը» հարցին իրենց տված պատասխանի շնորհիվ։<ref name="Mitchell, Elvis 2013"/>
Համաձայն Դեյվիդ Բենիոֆֆի և Դ. Բ. Ուեիսսի՝ նրանք երկուսն էլ եկել էին Մարթինի վիպաշարը էկրանավորելու մտքին 2006 թվականին, երբ Բենիոֆֆը կարդաց առաջին գիրքը։ Նա կիսվեց իր տպավորություններով Ուեիսսի հետ, ով ավարտեց 1000 էջանոց գիրքը «երևի 36 ժամում»:<ref name="Mitchell, Elvis 2013">Mitchell, Elvis (May 8, 2013). "UpClose: Game of Thrones with David Benioff and D.B. Weiss (FULL LENGTH)". KCRW. Retrieved May 15, 2013. At about 2:50.</ref> Նրանք հեշտորեն ներկայացրին HBO հեռուստաալիքին և համոզեցին Մարթինին հինգ ժամանոց հանդիպման գալ Սանտա Մոնիկա Բուլվար ռեստորանում։ Բենիոֆֆն ասել է, որ նրանք կարողացան գրավել Մարթինին՝ նրա տված «Ո՞վ է Ջոն Սնոուի մայրը» հարցին իրենց տված պատասխանի շնորհիվ։<ref name="Mitchell, Elvis 2013"/>


Հեռուստասերիալի զարգացումը սկսվեց 2007 թվականի հունվարին։<ref name="Fleming, Michael 2007">Fleming, Michael (January 16, 2007). "HBO turns Fire into fantasy series". Variety. Archived from the original on May 16, 2012. Retrieved March 2, 2010.</ref> HBO հեռուստաալիքը վարձեց Բենիոֆֆին ու Ուեիսսին որպես սցենարիստներ և պրոդյուսերներ և հանձնարարեց նրանց մի ամբողջ գիրքը համապատսխանեցնել մեկ սեզոնի։<ref name="Fleming, Michael 2007"/> Ի սկզբանե պալանավորված էր, որ Բենիոֆֆն ու Ուեիսսը գրելու էին ամեն բոլոր սերիաների սցենարը՝ բացի մեկից, որը պիտի գրեր Մարթինը։<ref name="Fleming, Michael 2007"/><ref>Benioff, David; D. Weiss (November 19, 2008). "Hello from Benioff and Weiss". A Song of Ice and Fire. Westeros.</ref>
Հեռուստասերիալի զարգացումը սկսվեց 2007 թվականի հունվարին։<ref name="Fleming, Michael 2007">Fleming, Michael (January 16, 2007). "HBO turns Fire into fantasy series". Variety. Archived from the original on May 16, 2012. Retrieved March 2, 2010.</ref> HBO հեռուստաալիքը վարձեց Բենիոֆֆին ու Ուեիսսին որպես սցենարիստներ և պրոդյուսերներ և հանձնարարեց նրանց մի ամբողջ գիրքը համապատսխանեցնել մեկ սեզոնի։<ref name="Fleming, Michael 2007"/> Ի սկզբանե պլանավորված էր, որ Բենիոֆֆն ու Ուեիսսը գրելու էին ամեն բոլոր սերիաների սցենարը՝ բացի մեկից, որը պիտի գրեր Մարթինը։<ref name="Fleming, Michael 2007"/><ref>Benioff, David; D. Weiss (November 19, 2008). "Hello from Benioff and Weiss". A Song of Ice and Fire. Westeros.</r


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

08:17, 7 հունվարի 2016-ի տարբերակ

Գահերի խաղ
Изображение логотипа
Ժանրհեռուստադրամա, արկածային հեռուստասերիալ, ֆենթզի հեռուստասերիալ և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
ԹեմաIron Throne?
ՍտեղծողԴ. Բ. Ուայս և Դևիդ Բենիոֆ
Երկիր ԱՄՆ[1]
ՀիմքՍառույցի և կրակի երգ
Լեզուանգլերեն[1]
Գլխավոր
դերերում
Շոն Բին, Նիկոլայ Կոստեր-Վալդաու, Փիթեր Դինքլեյջ, Էմիլիա Կլարկ, Լենա Հիդի, Իեն Գլեն, Քիթ Հարինգթոն, Սոֆի Թըրներ, Մեյսի Ուիլյամս, Այզեք Հեմփսթեդ-Ռայթ, Նատալի Դորմեր, Իվան Ռեոն, Դին-Չարլզ Չեպմեն, Էյդան Գիլեն, Հարրի Լլոյդ, Մարկ Էդդի, Ջոն Բրեդլի-Ուեսթ, Քոնան Սթիվենս, Էլլի Քենդրիկ, Սիբել Քեքլի, Ջոել Ֆրայ, Էյմի Ռիչարդսոն, Ջեմմա Ուիլան, Քոնլեթ Հիլ, Ջեյկոբ Անդերսոն, Սթիվեն Դիլեյն, Ջերոմ Ֆլին, Ջո Դեմփսի, Ռորի ՄակՔան, Իեն Ուայթ, Քարիս վան Հաութեն, Ալֆի Ալեն, Քիարան Հայնդս, Գվենդոլին Քրիսթի, Ռիչարդ Մեդլեն, Լեսլի Ռոուզ, Քերի Ինգրամ, Լիամ Կանինգհեմ, Ջեյսոն Մամոա, Միշել Ֆեյրլի, Քլայվ Ռասել, Դևիդ Բրեդլի, Հաֆտոր Յուլիուս Բյորնսոն, Ջեսիկա Հենվիք, Քրիստոֆեր Հիվյու, Ջեք Գլիսոն, Չարլզ Դենս, Ջեյմս Կոսմո, Թոմ Վլաշիխա, Ունա Չապլին, Հաննա Մյուրեյ, Մայքլ Մաքելհաթոն, Միխիլ Հեյսման, Նատալի Էմանուել, Ինդիրա Վարմա, Ջոնաթան Փրայս, Էդ Սքրեյն, Նել Թայգեր Ֆրի, Քալու Ուարի, Թոբի Սեբաստիան, Դոմինիկ Կարտեր, Արտ Փարքինսոն, Էնցո Չիլենտի, Դոնալդ Սամպտեր, Ֆինն Ջոնս, Օուեն Թիլ, Թոմաս Սանգստեր, Ալեքսանդր Սիդիգ, Kristian Nairn?, Պատրիկ Մալահայդ, Քեյշա Քասլ-Հյուզ, Esmé Bianco?, Ռոզաբել Լաուրենտի Սելլերս, Wilko Johnson?, Ջոզեֆ Գաթ, Գեթին Էնթոնի, Ջեյ Ջեյ Մերֆի, Պեդրո Պասկալ, Eugene Simon?, Ռուպերտ Վանսիտարտ, Քեյթ Դիքի, Նատալիա Տենա, Դիանա Ռիգգ, Ռոն Դոնախի, ԴեՕբիա Օպարեյ, Բեն Քրոմփթոն, Նոնսո Անոզի, Բեռն Գորման, Ջուլիան Գլովեր, Դենիել Պորտման, Ջոզեֆ Մոուլ, Էլյես Գաբել, Իան ՄաքԷլհինի, Մարկ Գեթիս, Լինո Ֆասիոլի, Ռոջեր Էշթոն Գրիֆիթս, Հոջի Ֆորտունա, Պաոլա Դիոնիսոտտի, Փիթեր Վոն, Wilf Scolding?, Դևիդ Ռինթուլ, Ian Gelder?, Անտոն Լեսեր, Բելլա Ռամզի, Էշլինգ Ֆրանչոզի, Մաքս ֆոն Սյուդով, Թոմ Բրուք, Daniel Tuite?, Ալեքսանդրա Դաուլինգ, Տոբայաս Մենզիս, Kae Alexander?, Քրիս Նյուման, Թարա Ֆիցջերալդ, Ֆրենսիս Մեջի, Յուրի Կոլոկոլնիկով, Մաքքենզի Քրուք, Brenock O'Connor?, Լյուկ Ռոբերտս, Պիլու Ասբեկ, Թոմ Հոփեր, Ջեյմս Ֆոլքներ, Ֆրեդի Սթրոմա, Ռոբերտ Փյու, Brian Fortune?, Michael Condron?, Sean Blowers?, Թիմ Փլեսթեր, Ռիչարդ Դորմեր, Փոլ Քեյ, Philip McGinley?, Ben Hawkey?, Յոհանես Հյոյկյուր Յոհանեսոն և Յան ՄակՇեյն
ՊրոդյուսերԴևիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս
Գործադիր պրոդյուսերԴևիդ Բենիոֆ, Քերոլին Շտրաուս, Դևիդ Նատտեր, Միգել Սապոչնիկ, Դ. Բ. Ուայս, Ջորջ Մարտին և Բերնադեթ Քոլֆիլդ
ՍցենարիստՋորջ Մարտին, Դևիդ Բենիոֆ, Դ. Բ. Ուայս, Bryan Cogman?, Ջեյն Էսպենսոն, Վանեսա Թեյլոր և Dave Hill?
ԵրաժշտությունՌամին Ջավադի
Պատմվածքի վայրWesteros?, Essos? և Sothoryos?
Գեղարվեստական աշխարհ«Սառույցի և կրակի երգ»-ի աշխարհ
Նկարահանման վայրՀյուսիսային Իռլանդիա, Խորվաթիա, Իսլանդիա, Մարոկկո, Իսպանիա, Մալթա, Շոտլանդիա, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն և Կանադա
Եթերաշրջանների քանակ8
Սերիաների քանակ73
Էկրաններին էապրիլի 17, 2011[1]-ից մայիսի 19, 2019
ՀեռուստաալիքHBO
ԸնկերությունHBO
ԴիստրիբյուտորWarner Bros. Television, Microsoft Store, Հուլու և HBO Max
Պատկերի ձևաչափ16:9
Պարգևներ

«Էմմի» մրցանակ գլխավոր վերնագրի լավագույն դիզայնի համար

«Էմմի» մրցանակ դրամատիկ սերիալի երկրորդ պլանի լավագույն դերի համար

Էմմի մրցանակ լավագույն հատուկ վիզուալ էֆեկտների համար

Գիլդիայի անվան մրցանակ

Էմմի մրցանակ հեռուստասերիալների լավագույն հանդերձանքի համար

Հեռուստատեսության քննադատների միության մրցանակ դրամայում ակնառու ձեռքբերումների համար

Հեռուստատեսային քննադատների միության մրցանակ տարվա հեռուստահաղորդման համար

Critics' Choice Television Award for Best Drama Series?

Հեռուստատեսային քննադատների մրցանակ լավագույն նոր հաղորդման համար

Էմմի մրցանակ լավագույն դրամատիկական սերիալի համար

Հյուգո մրցանակ «լավագույն բեմադրաման համար», կարճ ձևաչափ

և

Հյուգո մրցանակ «լավագույն բեմադրաման համար», կարճ ձևաչափ

Պաշտոնական կայքէջ

«Գահերի խաղ» (անգլ.՝ Game of Thrones), ամերիկյան ֆենթեզի ժանրով դրամատիկ հեռուստասերիալ, ստեղծված գրող Ջորջ Ռ․ Ռ․ Մարթինի «Սառույցի ու Հրո Երգ» վիպաշարի հիման վրա։ Հեռուստասերիալը ստեղծվել է Դեյվիդ Բենիոֆֆի և Դ. Բ. Ուեյսսի կողմից HBO հեռուստաալիքից։ Նկարահանուները տեղի են ունեցել Հյուսիսային Իռլանդիայում, Խորվաթիայում, Իսլանդիայում, Մարոկկոյում, Իսպանիայում, Մալթայում, Շոտլանդիայում և ԱՄՆ-ում։ Պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի 17-ին HBO ալիքով։ 2011 թվականի ապրիլի 19-ին, առաջին դրվագի ցուցադրումից հետո, հայտնի է դարձել սերիալի երկրորդ սեզոնի նկարահանման մասին[2]։ 2012 թվականի ապրիլի 1-ին երկրորդ սեզոնի առաջին սերիան լույս է տեսել HBO հեռուստաալիքով։ 2013 թվականի մարտի 31-ին տեղի ունեցավ երրորդ սեզոնի պրեմիերան, իսկ 2014 թվականի ապրիլի 6-ին ցուցադրվեց չորրորդ սեզոնի առաջին սերիան։ Չորրորդ սեզոնի պրեմիերայից երկու օր անց HBO-ն հայտարարեց, որ պատրաստվում է նկարահանել հինգերորդ և վեցերորդ սեզոնները։[3] Հինգերորդ սեզոնի վերջին սերիան հեռարձակվեց 2015 թվականի հունիսի 14-ին, որից հետո հայտարարվեց վեցերորդ սեզոնի նկարահանումների մասին։ [4]

Հեռուստասերիալի դեպքերը զարգանում են հորինված մայրցամաքներ Վեսթերոսում և Էսսոսում՝ տասնամյակ տևած ամառվա վերջին։ Ամբողջ սերիալը զարգանում է մի քանի գծով։ Առաջին գիծը պատմում է Վեստերոսի մեծ մասը զբաեցնող Յոթ Թագավորություններ պետության ներսում ընթացող քաղաքացիական պատերազմի մասին, որը մղվում է հանուն երկրի իշխանության խորհրդանիշի՝ Երկաթե Գահի։ Երկրորդը ներկայացնում է երկրի նախորդ դինաստիայի վերջին ներկայացուցչի կյանքը Էսսոսում, որտեղ նա ծրագրում է վերադարձնել Գահը։ Երրորդ ժամանակագրությունը ցույց է տալիս Վեստերոսի հյուսիսում զարգացող իրադարձությունները, որոնք պայմանավորված են մոտեցող ձմեռով և այն բոլոր առասպելական էակներով, ովքեր գալիս են ձմռան հետ։

Գահերի խաղը հեռուստասերիալը համընդանուր ուշադրության է արժանացել և ունի միջազգային երկրպագուների բանակ։ Այն ստացել է քննադատների կողմից մեծամասամբ դրական արձագանքներ, թեև հեռուստասերիալում մերկության, բռնության և սեռական բռնության տեսարանները ենթարկվել են քննադատության։ Հեռուստասերիալը ստացել է բազմաթիվ մրցանակներ և նոմինացիաներ, որոնցից են Էմմի Մրցանակի նոմինացիան Նշանակալի դրամատիկ հեռուստասերիալի համար՝ իր առաջին չորս սեզոնների համար, Ոսկե Գլոբուս Մրցանակի նոմինացիան Լավագույն հեռուստատեսային դրամատիկ սերիալի համար, Հյուգոի Մրցանակ Լավագույն դրամատիկ ներկայացման համար թե՛ Երկար ձևում, թե՛ Կարճ ձևում, ինչպես նաև Փիբըդի Մրցանակ։ Բացի այդ, Փիթեր Դինքլեյջը ստացել է Էմմի և Ոսկե Գլոբուս՝ Թիրիոն Լաննիսթերի դերի համար։

Սյուժե

Պատկեր:Game of Thrones Oslo exhibition 2014 - Weapons.jpg
Հեռուստասերիալում օգտագործված զենքերից որոշները

Գահերի խաղի սյուժեն բավական ճշտգրտորեն ներկայացնում է «Սառույցի և Հրո Երգ» սագայի դեպքերը [5]: Դեպքերը զարգանում են Վեսթերոս և Էսսոս մայրցամաքներում, որտեղ ազնվական ընտանիքները պայքար են մղում հանուն Երկաթե Գահի։ Իրադարձությունները մեկ տանում են դեպի սառուցյալ Հյուսիս, մեկ՝ արևելյան, շոգ մայրցամաք Էսսոս։[6] Առաջին սեզոնը հեպտոլոգիայի առաջին վեպի հավատարիմ ադապտացիան է։ Հաջորդ սեզոնները, սակայն, սկսում են նշանակալիորեն տարբերվել գրքերի իրադարձություններից։ Համաձայն Դեյվիդ Բենիոֆֆի. «Հեռուստասերիալը ադապտացնում է սերիաները որպես մի ամբողջություն և հետևելով քարտեզին, որ Մարթինը տրամադրել է մեզ, ինչպես նաև՝ հիմնաքարերի վրա հենվելով, սակայն բնավ պարտադիր չէ ճանապարհին յուրաքանչյուր կանգառը ճշտգրիտ ադապտացնել»:[7]

Վեպերն ու դրանց ադապտացիան իրենց կերպարների, վայրերի և իրադարձությունների ներշնչանքն են գտել եվրոպական պատմության մեջ։ [8] Վեպերի գլխավոր հիմքը անգլիական Վարդերի պատերազմն է[9] Լանքաստերների և Յորքերի միջև, որոնք ազդեցություն են թողել Մարթինի Լաննիսթերների և Սթարքերի վրա։ Վեսթերոսի մեծ մասը՝ իր դղյակներով և ասպետական մրցություններով, հիշեցնում է Բարձր Միջնադարյան Եվրոպան։ Սերսիի կերպարը իր հիմքում ունի Իզաբելլային՝ «Ֆրանսիայի գայլուհուն»:[8]

Սերիաներ

Սեզոն Սերիաներ Պրեմիերան
1 10 Ապրիլի 17, 2011 թվական
2 10 Ապրիլի 1, 2012 թվական
3 10 Մարտի 31, 2013 թվական
4 10 Ապրիլի 6, 2014 թվական
5 10 Ապրիլի 12, 2015 թվական

Կերպարներն ու դերասանական կազմը

Փիթեր Դինքլեյջը կատարում է գլխավոր հերոսներից մեկի՝ Թիրիոն Լաննիսթերի դերը

Ինչպես վիպաշարը, այնպես էլ հեռուսասերիալը ունի աննկարագրելի մեծ քանակությամբ կերպարներ, որոնք վիճելիորեն ամենաշատն են ամբողջ հեռուստատեսության պատմության մեջ։[10] Միայն երրորդ սեզոնի նկարահանումների ժամանակ հիմնական դերասանական կազմը 257 հոգուց է բաղկացած եղել։[11] Ներքևում ներկայացված են կենտրոնական կերպարներն ու նրանց խաղացող դերասանները։[12]

Լորդ Էդդարդ Սթարքը, ում դեր խաղում է Շոն Բինը, Սթարքերի ընտանիքի հայրն է և Հյուսիսի պահապանը։ Սթարքերի ընտանիքի գրեթե բոլոր անդամները սերիալի ողջ տևողության ընթացքում կենտրոնական կերպարներ են։ Էդդարդն ու նրա կին Քեթլինը, ում դերը խաղում է Միշել Ֆեյրլին, ունեն հինգ զավակ. ավագ որդի Ռոբը(Ռիչարդ Մեդդեն), նրբագեղ Սանսան(Սոֆի Թրներ), տղայական Արյան(Մեյզի Ուիլյամս), արկածասեր Բրանը(Այզեք Հեմփսթիդ-Րայթ) և կրտսեր որդին՝ Ռիքոնը(Արթ Փարքինսոն): Էդդարդի ընկեցիկ որդի Ջոն Սնոուն(Քիթ Հարինգթոն) և նրա ընկեր Սեմուել Թարլին (Ջոն Բրեդլի)ծառայում են Գիշերվա դետքում լորդ-կառավարիչ Ջեոր Մորմոնթի(Ջեյմս Քոսմո) ղեկավարության ներքո։ Խարտիշահեր Իգրիթը (Ռոուզ Լեսլի), ով վայրենիներից է, Ջոն Սնոուի ռոմանտիկ հետաքրքրության առարկան է, մինչ Սեմը հոգ է տանում Գիլլիի(Հաննա Մյուրեյ) մասին։[13]

Սթարքերի հետ կապ ունեցող կերպարներից են Թիոն Գրեյջոյը(Ալֆի Ալլեն), ինչպես նաև Էդդարդի վասսալ Ռուզ Բոլթոնը(Մայքլ ՄաքԷլհաթթոն) և նրա սադիստիկ ընկեցիկ Ռամզի Բոլթոնը/Սնոուն(Իվան Ռեոն): Ռոբը սիրահարվում է բուժքույր Թալիսա Մեյգիրին(Ունա Չապլին), իսկ Արյան ընկերանում է Գենդրիի(Ջոու Դեմփսի) և մարդասպան Ջաքեն Հ՛գարի(Թոմ Վլասչիլա) հետ։ Քեթլինը ծանոթանում է թիկնապահ Բրիեն Թարթեցի(Գվենդոլին Քրիսթի):[13]

Մայրաքաղաք Արքայական Երկրում Էդդարդի հին ընկեր արքա Ռոբերթ Բերեթեոնը(Մարք Էդդի) իր անսեր ամուսնական կյանքն է անցկացնում Սերսի Լաննիսթերի(Լենա Հեդի) հետ, ով գաղտնի սիրային կապի մեջ է իր երկվորյակ եղբոր՝ արքայից թիկնազորային Ջեյմի Լաննիսթերի(Նիկոլայ Կոստեր-Վալդաու) հետ։ Նա ատում է իր կրտսեր եղբորը՝ թզուկ Թիրիոն Լաննիսթերին(Փիթեր Դինքլեյջ), ով ամենուր իր սիրուհի Շեյի(Սիբել Կեկիլլի) և թիկնապահ Բրոննի(Ջերոմ Ֆլինն) ուղեկցությամբ է։ Լաննիսթերների եռյակի հայրը աննկարագրելիորեն հարուստ ու արյունարբու Թայվին Լաննիսթերն է(Չարլզ Դենս): Սերսին ու Ջեյմին ունեն երեք զավակ՝ սադիստիկ հակումներով ինքնահավան Ջոֆրին(Ջեք Գլիսոն), բարեսիրտ Թոմմենը(Դին-Չարլզ Չեփմեն) և բարեկիրթ Միրսելլան(Նելլ Թայգըր Ֆրի): Ջոֆրիի պահակազորի առավել նշանակալի անդամն է Սենդոր Քլեգանը(Ռորի ՄաքՔանն):

Արքայի Փոքր խորհուրդի կազմում են Կոպեկների Տիրակալ Փեթիր «Ճկույթ» Բեյլիշը(Էյդըն Գիլլեն) և Շշուկների Տիրակալ, ներքինի լորդ Վարիսը(Քոնլեթ Հիլլ): Ռոբերթի եղբայր Սթենիս Բերեթեոնը(Սթեֆեն Դիլլեյն) ընդունել է Ռ՛հլլորի կրոնն ու առաջնորդվում է քրմուհի Մելիսանդրեի(Սերիս վան Հուտեն) և նախկին մաքսանենգ Դեյվոս Սիուորթի(Լայամ Քանինգհեմ) խորհուրդներով։ Թայրելների հարուստ ընտանիքը արքունիքում ներկայացված է նպատակասլաց Մերգրի Թայրելով(Նեթըլի Դորմեր) և նրա ասպետ եղբայր, նույնասեռական Լորաս Թայրելով(Ֆինն Ջոնս): Միևնույն ժամանակ Դորնում Էլլարիա Սենդը(Ինդիրա Վարմա) պլանավորում է վրեժ լուծել Լաննիսթերներից։

Էսսոսում Վիսերիս Թարգարիենը(Հարրի Լլոյդ) և նրա քույր Դեյեներիսը (Էմիլիա Կլարկ) փորձում են ողջ մնալ և զորք հավաքել՝ Երկաթե Գահը վերադարձնելու համար։ Դեյեներիսին եղբայրը ամուսնացրել է Կխալ Դրոգոյի հետ(Ջեյսըն Մամոա), ով դոթրակեիների քոչվոր ցեղի առաջնորդն է, իսկ նրան ուղեկցում են Սըր Ջորա Մորմոնթը(Իեին Գլեյն), թարգմանչուհի Միսսանդրեին(Նաթալի Էմմանուել) և վարձու զինվոր Դաարիո Նահարիսը(Միխիըլ Հյոույսման):

Արտադրություն

Հղացքն ու զարգացումը

Դ. Բ. Ուեիսսն ու Դեյվիդ Բենիոֆֆը ստեղծել են հեռուստասերիալը, գրել սցենարի մեծ մասն ու եղել են սերիաներից որոշների ռեժիսորները

Համաձայն Դեյվիդ Բենիոֆֆի և Դ. Բ. Ուեիսսի՝ նրանք երկուսն էլ եկել էին Մարթինի վիպաշարը էկրանավորելու մտքին 2006 թվականին, երբ Բենիոֆֆը կարդաց առաջին գիրքը։ Նա կիսվեց իր տպավորություններով Ուեիսսի հետ, ով ավարտեց 1000 էջանոց գիրքը «երևի 36 ժամում»:[14] Նրանք հեշտորեն ներկայացրին HBO հեռուստաալիքին և համոզեցին Մարթինին հինգ ժամանոց հանդիպման գալ Սանտա Մոնիկա Բուլվար ռեստորանում։ Բենիոֆֆն ասել է, որ նրանք կարողացան գրավել Մարթինին՝ նրա տված «Ո՞վ է Ջոն Սնոուի մայրը» հարցին իրենց տված պատասխանի շնորհիվ։[14]

Հեռուստասերիալի զարգացումը սկսվեց 2007 թվականի հունվարին։[15] HBO հեռուստաալիքը վարձեց Բենիոֆֆին ու Ուեիսսին որպես սցենարիստներ և պրոդյուսերներ և հանձնարարեց նրանց մի ամբողջ գիրքը համապատսխանեցնել մեկ սեզոնի։[15] Ի սկզբանե պլանավորված էր, որ Բենիոֆֆն ու Ուեիսսը գրելու էին ամեն բոլոր սերիաների սցենարը՝ բացի մեկից, որը պիտի գրեր Մարթինը։[15]<ref>Benioff, David; D. Weiss (November 19, 2008). "Hello from Benioff and Weiss". A Song of Ice and Fire. Westeros.</r

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Fernsehserien.de (գերմ.)
  2. Seidman, Robert (April 19, 2011). «Updated: HBO Renews "Game of Thrones" For Second Season; Premiere Grossed 4.3 Million on HBO Sunday Night». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012-04-06-ին. Վերցված է April 20, 2011-ին.
  3. Goldman, Eric (April 8, 2014). «Game of Thrones Renewed for Season 5 and Season 6». IGN. Վերցված է April 8, 2014-ին.
  4. Goldman, Eric (April 8, 2014). «Game of Thrones Renewed for Season 5 and Season 6». IGN. Վերցված է April 8, 2014-ին.
  5. Martin, George R. R. (January 18, 2007). "HBO options Ice & Fire". GeorgeRRMartin.com. Retrieved March 31, 2013.
  6. Martin, George R. R. (July 16, 2010). "From HBO". Not a Blog. Retrieved March 14, 2013.
  7. Hibberd, James (March 17, 2015). "Game of Thrones showrunners answer burning season 5 questions". Entertainment Weekly. Retrieved March 18, 2015.
  8. 8,0 8,1 Holland, Tom (March 24, 2013). "'Game of Thrones is more brutally realistic than most historical novels'". The Guardian (London). Retrieved March 24, 2013.
  9. Orr, David (August 12, 2011). "Dragons Ascendant: George R. R. Martin and the Rise of Fantasy". New York Times. Retrieved March 24, 2013. Martin's books are essentially the War of the Roses with magic
  10. Hibberd, James (May 29, 2012). "'Game of Thrones' scoop: Season 3 character list revealed -- EXCLUSIVE". Entertainment Weekly. Retrieved March 5, 2013.
  11. "Season 3: By the Numbers". Making Game of Thrones. November 2, 2012. Retrieved November 3, 2012.
  12. "More Details on the Return of Game of Thrones" (Press release). HBO (via ComingSoon.net). Retrieved March 13, 2013.
  13. 13,0 13,1 "Game of Thrones: Cast". HBO. Retrieved May 18, 2015.
  14. 14,0 14,1 Mitchell, Elvis (May 8, 2013). "UpClose: Game of Thrones with David Benioff and D.B. Weiss (FULL LENGTH)". KCRW. Retrieved May 15, 2013. At about 2:50.
  15. 15,0 15,1 15,2 Fleming, Michael (January 16, 2007). "HBO turns Fire into fantasy series". Variety. Archived from the original on May 16, 2012. Retrieved March 2, 2010.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գահերի խաղը» հոդվածին։