«Հայաստան համահայկական հիմնադրամ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
→‎Քննադատություն: չաշխատող հղումի շտկում
չNo edit summary
Տող 9. Տող 9.
Հայաստան համահայկական հիմնադրամը կյանքի է կոչվել 1992 թվականին, [[ՀՀ Նախագահ]]ի հրամանագրով։ Հիմնադրամի ռազմավարական ծրագրերը որոշվում է նրա Հոգաբարձուների խորհրդի կողմից, որի կազմի մեջ են Հայաստանի և սփյուռքի որոշ քաղաքական, հասարակական և մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հոգաբարձուների խորհրրդի ի պաշտոնե նախագաքը ՀՀ Նախագահն է։
Հայաստան համահայկական հիմնադրամը կյանքի է կոչվել 1992 թվականին, [[ՀՀ Նախագահ]]ի հրամանագրով։ Հիմնադրամի ռազմավարական ծրագրերը որոշվում է նրա Հոգաբարձուների խորհրդի կողմից, որի կազմի մեջ են Հայաստանի և սփյուռքի որոշ քաղաքական, հասարակական և մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հոգաբարձուների խորհրրդի ի պաշտոնե նախագաքը ՀՀ Նախագահն է։


Նպատակադրած ծրագրերը իրականցնում է գործադիր վարչությունը, որը գտնվում է [[Երևան]]ում։<ref name="մերմասին"/> 2008-ից հիմնադրամի գործադիր տնօրենն է [[Արա Վարդանյան]]ը։<ref>[http://www.arka.am/eng/economy/2008/10/15/11606.html (անգլերեն)]</ref>
Նպատակադրած ծրագրերը իրականցնում է գործադիր վարչությունը, որը գտնվում է [[Երևան]]ում։ 2008-ից հիմնադրամի գործադիր տնօրենն է [[Արա Վարդանյան]]ը։<ref>[http://www.arka.am/eng/economy/2008/10/15/11606.html (անգլերեն)]</ref>


===Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենները===
===Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենները===
Տող 20. Տող 20.


==Ծրագրեր==
==Ծրագրեր==
Հիմնադրամի իրականացրած որոշ ծրագերից են՝<ref name="ծրագիր"/>
Հիմնադրամի իրականացրած որոշ ծրագերից են՝
*Ավելի քան 470 կմ ճանապարհի կառուցում Հայաստանում և Արցախում
*Ավելի քան 470 կմ ճանապարհի կառուցում Հայաստանում և Արցախում
*212 կմ ջրազտման և ջրամատակարարման համակարգերի կառուցում
*212 կմ ջրազտման և ջրամատակարարման համակարգերի կառուցում

23:34, 6 հունվարի 2016-ի տարբերակ

Հայաստան համահայկական հիմնադրամ, ստեղծվել է 1992թ.-ին։ Հիմնադրամի նպատակը Հայաստանի և Արցախի ենթակառուցվածքային խնդիրների լուծումն է` համայն հայության դրամական նվիրատվությունները համախմբելու միջոցով։ Նպատակն իրագործելու համար Հիմնադրամը 1996թ.-ից ի վեր իրականացնում է տարատեսակ միջոցառումներ (ամենամյա հեռախոսամարաթոններ, հեռուստամարաթոններ, հեծանվարշավներ, ցուցահանդեսներ և այլն...)։ Հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է բազմազան ծրագրեր Հայաստանում և Արցախում։ 2013 թ.-ի տվյալներով Հիմնադրամի իրագործած ծրագրերը գերազանցում են 235 միլիոն ԱՄՆ դոլարի սահմանը։ Հիմնադրամի ծրագրերն ի կատար է ածում Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը` Հոգաբարձուների խորհուրդը, որի նախագահն ի պաշտոնե ՀՀ նախագահն է։ Հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ են մտնում ՀՀ, Արցախի և սփյուռքի մի շարք կարևոր պետական, քաղաքական գործիչներ, բարերարներ և այլք։ Հիմնադրամի աշխատանքներն աշխարհի տարբեր երկրներում կանոնակարգվում են 25 տեղական մարմինների միջոցով։ Հիմնադրամն իր գոյության ընթացքում իրագործել է այնպիսի կարևոր ծրագրեր, ինչպիսիք են ճանապարհների, ջրազտման և ջրամատակարարման համակարգերի, բնական գազատարների կառուցումը («Գորիս- Ստեփանակերտ», Արցախում` «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղիները և այլն)։ Հիմնադրամի ջանքերով են կառուցվել և վերակառուցվել նաև մի շարք դպրոցներ, մանկապարտեզներ, առողջապահական հաստատություններ, մարզական և մշակութային կենտրոններ։ Հիմնադրամն իրականացրել է նաև 85-ից ավել կրթական, մշակութային և գիտական ծրագրեր։ Հիմնադրամի իրագործած բոլոր հայրենանվեր ծրագրերը նպաստել են հայրենիքում գոյություն ունեցող առաջնային խնդիրների լուծմանը` նպաստելով հասարակ քաղաքացիների շրջանում հիմնադրամի ծրագրերին անմիջական մասնակցություն ունենալու ցանկությանը։ Հիմնադրամի տարեկան միջոցառումների ցանկում կարևորագույն տեղն է զբաղեցնում տարեկան հեռուստամարաթոնը, որը հեռարձակվում է Լոս Անջելեսից։ Հեռուստամարաթոնը ամբողջացնում է տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և սփյուռքում հավաքագրված գումարնրը` դրանք ուղղելով Հոգաբարձուների խորհրդի կողմից մշակված նոր ծրագրերի իրագործմանը։ 2013 թ. հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարները կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցմանը։

Կառուցվածք

Հայաստան համահայկական հիմնադրամը կյանքի է կոչվել 1992 թվականին, ՀՀ Նախագահի հրամանագրով։ Հիմնադրամի ռազմավարական ծրագրերը որոշվում է նրա Հոգաբարձուների խորհրդի կողմից, որի կազմի մեջ են Հայաստանի և սփյուռքի որոշ քաղաքական, հասարակական և մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հոգաբարձուների խորհրրդի ի պաշտոնե նախագաքը ՀՀ Նախագահն է։

Նպատակադրած ծրագրերը իրականցնում է գործադիր վարչությունը, որը գտնվում է Երևանում։ 2008-ից հիմնադրամի գործադիր տնօրենն է Արա Վարդանյանը։[1]

Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենները

Ծրագրեր

Հիմնադրամի իրականացրած որոշ ծրագերից են՝

  • Ավելի քան 470 կմ ճանապարհի կառուցում Հայաստանում և Արցախում
  • 212 կմ ջրազտման և ջրամատակարարման համակարգերի կառուցում
  • 144 կմ բնական գազատարների կառուցում
  • 218 դպրոցի և մանկապարտեզի կառուցում/վերակառուցում/կահավորում
  • 410 տուն և բնակարանի կառուցում/վերակառուցում
  • 34 առողջապահական հաստատությունների կառուցում/վերակառուցում
  • 21 մարզական և մշակութային կենտրոնների կառուցում/վերակառուցում
  • Ավելի քան 85 կրթական, մշակութային և գիտական ծրագրերի իրականացում

Հեռուստամարաթոններ

Հայաստան համահայկական հիմադրամի հեռուստամարաթոնների գործունեությունը
Հեռուստամարաթոնի թիվ Թվական Նպատակ Հեռուստամարաթոնում
խոստացված գումար
(ԱՄՆ դոլար)
7 2004 նոյեմբերի 25 Արցախի 160 կմ-անոց «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու
շինարարությունը ավարտին հասցնել
11,400,000[2]
8 2005 ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքային զարգացում 7,770,000[3]
9 2006 նոյեմբերի 23 Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանային հիվանդանոցի,
մի շարք դպրոցների, նոր ջրագծերի և բաշխման ցանցերի,
բնական գազամուղի կառուցումը, գյուղատնտեսության զարգացում
13,700,000[4]
10 2007 նոյեմբերի 22 Հայաստանի և Արցախի նոր գյուղական դպրոցների,
խմելու ջրի համակարգերի կառուցում և
ագրարային զարգացման ծրագրեր գյուղական հողագործի համար,
առողջապահական սարքավորումներ բոլոր գյուղական շրջաններում
15,275,000[5]
11 2008 նոյեմբերի 27 Հայաստանի ու Արցախի գյուղերում հիմնական ենթակառուցվածքների վերականգնում 35,009,156[6]
12 2009 նոյեմբերի 26 Շուշիում հասարակական ու տնտեսական ենթակառուցվածքների`
ջրագծերի, դպրոցների, ճանապարհների,
բնակելի շենքերի տանիքների վերանորոգում
15,875,043[7]
13 2010 նոյեմբերի 25 Արցախի գյուղերում խմելու և ոռոգման ջրի խնդրի լուծում,
Հայաստանի և Արցախի սահմանամերձ գյուղերում
շարունակվող համապարփակ զարգացման ծրագիր
20,862,733[8]

Հեռուստամարաթոն 2012

http://himnadram.org/index.php?id=23990&lang=2

Քննադատություն

Սկսած 90–ականներից` հայկական լրատվամիջոցները «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ կապված փտախտի բազմաթիվ դեպքեր են հաղորդել ներառյալ` վատորակ շինարարություն[9][10], ֆինանսական միջոցների մսխում[11][12], փայադարձեր (ատկատներ) և անարդար տենդերներ[13][14], հավաքված գումարի չափի մասին սխալ տեղեկությունների հաղորդում[15][16][17], նվիրատվությունների կորզում[18][19][20] և այլն։

Եղել են նաև հավաստիացումներ, որ որոշ պետպաշտոնյաներ նվիրատվությունների մի մասն իրենց հաշիվներն են լցրել։[21] Իր «Գերդաստան ստվերաց» հուշագրությունում Կարին Հովհաննիսյանը գրում է, որ 1998 թ.` Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին տարում, իր հայրը` Րաֆֆի Հովհաննիսյանին, ով այն ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենն էր, տասնյակ հազարավոր դոլարներ որոշակի հաշիվներ փոխանցելու պահանջներ էին ներկայացվում։[22]

Այս դրամահավաքները, սակայն, դեռ տեղի չէին ունեցել, երբ կրկին սովետական կանխանշաններ ջրի երես ելան։ Այս անգամ դրամական փոխանցումները — 50 000 դոլար այս մի հաշվի համար, 100 000 դոլար մեկ ուրիշի — գալիս էին նախագահական գրասենյակից։ (Հովհաննիսյան, «Գերդաստան ստվերաց», էջ 198)

«Ճշմարտությունը պիտի ասվի» այլընտրանքային լրատվական հարթակը 2011 թ. հրապարակել է Արա Մանուկյանի «Անել նվիրատվություն, թե՞ չանել» ուսումնասիրությունը, որում փաստագրվել և վերլուծվել են 1997-2011 թթ. հայկական մամուլում տեղ գտած` «Հայաստան» համահայկական հիմնադրամին առնչվող չարաշահումների վերաբերյալ հրապարակումները։ Աշխատությունում օգտագործված են նաև հարցազրույցներ ներկայում և նախկինում հիմնադրամում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձանց հետ։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. (անգլերեն)
  2. Հեռուստամարաթոն 2004
  3. Հեռուստամարաթոն 2005
  4. Հեռուստամարաթոն 2006
  5. Հեռուստամարաթոն 2007 - Մեկ ազգ, մեկ ապագա
  6. Հեռուստամարաթոն 2008 - Հայաստան, իմ տուն
  7. Հեռուստամարաթոն 2009 - Մեր Շուշին
  8. Հեռուստամարաթոն 2010 - Ջուրը կյանք է
  9. «ԼՂՀ նախագահը դժգոհ է». Առավոտ. 6 մայիսի 2009. Վերցված է 9 հունվարի 2014-ին.
  10. «Հիմնադրամ-ԼՂՀ. հակասությունները խորանում են». Հայկական ժամանակ. 1 նոյեմբերի 2006. Վերցված է 9 հունվարի 2014-ին.
  11. «Անիմաստ ծախսեր». Հայկական ժամանակ. 29 սեպտեմբերի 2006. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  12. «How to Renovate Already Renovated Retirement Home». The Truth Must Be Told. 8 հոկտեմբերի 2011. Վերցված է 9 հունվարի 2014-ին.
  13. «Տենդերը շահեց «Հյուսիս-Հարավը» ձախողողներից մեկը». Հայկական ժամանակ. 4 փետրվարի 2010. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  14. «Ովքե՞ր կվերակառուցեն Շուշին». Հայկական ժամանակ. 3 դեկտեմբերի 2009. Վերցված է 9 հունվարի 2014-ին.
  15. «Սփյուռքահայերն էլ «քցել» գիտեն». Հայկական ժամանակ. 15 հուլիսի 2002. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  16. «Հարկերի կրճատում, թե՞ հարկերից խուսափում?». «Ճշմարտությունը պիտի ասվի». 26 նոյեմբերի 2013. Վերցված է 9 հունվարի 2014-ին.
  17. «Ինչ են թաքցնում հիմնադրամի ետևում». Հրապարակ. 19 May 2009. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  18. «Ինչ են թաքցնում հիմնադրամի ետևում». Հրապարակ. 19 May 2009. Վերցված է 9 հունվարի 2014-ին.
  19. «Գումար, ինչպես միշտ, չի պարտադրվում». Առավոտ. 19 November 2003. Վերցված է 9 հունվարի 2014-ին.
  20. «Փող է պետք». Հայկական ժամանակ. 19 դեկտեմբերի 2007. Վերցված է 9 հունվարի 2014-ին.
  21. «ԲԱՑ ՆԱՄԱԿ` «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՊՐՆ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ». Իրավունք. 18 հուլիսի 1998. Վերցված է 9 հունվարի 2014-ին.
  22. Hovannisian, Garin K. (2002). Family of Shadows: A Century of Murder, Memory, and the Armenian American Dream. Harper. ISBN 0-0617-9208-X.