«Զինատ Աման»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 18. Տող 18.
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}



[[Կատեգորիա:Հնդիկ դերասաններ]]
[[Կատեգորիա:Հնդիկ դերասանուհիներ]]
[[Կատեգորիա:Հնդիկ դերասանուհիներ]]

09:33, 6 հունվարի 2016-ի տարբերակ

Զինատ Աման
անգլ.՝ Zeenat Aman
Ծնվել էնոյեմբերի 19, 1951(1951-11-19) (72 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան[1]
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան, Սենտ Խավիեր Քոլեջ և Սիդենհամ քոլեջ
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, գեղեցկության մրցույթի մասնակից և կինոդերասանուհի
ԸնտրանիHare Rama Hare Krishna?, Yaadon Ki Baaraat?, Shalimar?, Satyam Shivam Sundaram?, Don?, The Great Gambler? և Qurbani?
Ամուսին(ներ)Sanjay Khan? և Մաժար Խան
Պարգևներ և մրցանակներ

Զինատ Աման (հինդի` ज़ीनत अमान, նոյեմբերի 19, 1951(1951-11-19), Մումբայ, Հնդկաստան[1], Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և մոդել, երկրորդ պլանի կանացի լավագույն դերի համար ստացել է Filmfare Award մրցանակ: «Միս Հնդկաստան» գեղեցկության մրցույթին գրավել է երկրորդ տեղը (1966թ.), իսկ «Միս Խաղաղօվկիանոսյան Ասիա» մրցույթին ճանաչվել է հաղթող (1970 թ.): Իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում համարվել է հնդկական կինոյի սեքս-խորհրդանիշներից մեկը:

Կենսագրություն

Հայրը մուսուլման էր, իսկ մայրը` հինդուիստ: Ծնողները ամուսնալուծվել են անմիջապես նրա աշխարհ գալուց հետո: Բոմբեյում ավարտելով դպրոցը, նա սովորելու նպատակով մեկնել է Լոս Անջելես: Վերադառնալուց հետո աշխատել է որպես լրագրող, իսկ այնուհետև` մոդել: Կինոդեբյուտը կայացել է 1971 թ-ին նկարահանված «Իրարանցում» ֆիլմում, սակայն այն հաջողություն չի ունեցել: Զինատ Ամանը ճանաչում է ստացել 1972 թ-ին Դև Անանդի կողմից նկարահանված «Քույր և եղբայր» ֆիլմով:

1978 թ-ին նկարահանվել է Ռաջ Կապուրի «Ճշմարտություն, սեր և գեղեցկություն» ֆիլմում: Ֆիլմի սցենարով նախատեսված էր, որ գլխավոր հերոսուհու հոգու գեղեցկությունը առավել կարևոր է, քան արտաքին գեղեցկությունը: Սակայն ռեժիսորը հիմնական շեշտը դրել էր դերասանուհու սեքսուալ հմայքի վրա: Ֆիլմն անհաջողության մատնվեց: 1980-ական թվականներին նկարահանված ֆիլմերում Զինատ Ամանն հիմնականում ցուցադրում էր իր գրավիչ տեսքը: Բացառություն էին «Արդարադատության նժարը» և «Հավատարիմ ընկերները» ֆիլմերը:

Անձնական կյանք

Զինատ Ամանի առաջին ամուսինը դերասան և ռեժիսոր Սանջայ Խանն էր, չնայած այն հանգամանքին, որ վերջինս արդեն իսկ ամուսնացած էր և ուներ երեխաներ: Զինատ Ամանն այնքան էր հրապուրված, որ ընկել էր նրանից կախվածության մեջ և համաձայն էր դառնալ նրա երկրորդ կինը: Ամեն ինչ վերջացավ այն ժամանակ, երբ Սանջայ Խանի առաջին կինը աշխարհիկ միջոցառումներից մեկի ժամանակ ապտակեց Զինատ Ամանին: Սանջայ Խանը նույնպես մի քանի ուժեղ հարված է հասցրել Զինատ Ամանի դեմքին, որից հետո դերասանուհու աջ աչքը լրջորեն վնասվել է և մի քանի անգամ կատարված վիրահատությունները ամբողջովին չկարողացան վերականգնել աչքի արատը: Այն նկատելի է մինչ օրս: Չորս օր անց Սանջայ Խանը հայտարարեց, որ բացահայտել էր Զինատ Ամանի կապը այլ տղամարդու հետ, որի պատճառով էլ լքում է նրան:

1985 թ-ին Զինատ Ամանն ամուսնացել է դերասան Մաժար Խանի հետ: Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են երկու որդի: Երկրորդ ամուսինը նույնպես ձեռք էր բարձրացնում դերասանուհու վրա: 1998 թ-ին Մաժար Խանը մահացավ երիկամների անբավարարությունից: Ամուսնու հարազատները մեղադրում էին Զինատ Ամանին` նրա մահվան համար: Նույնիսկ եղել է դեպք, երբ նրանք գնացել են դերասանուհու տուն և ծեծի ենթարկել նրան: Ի դեպ Զինատ Ամանի 11-ամյա որդին նույնպես միացել է իր մորը ծեծողներին:

Այժմ Զինատ Ամանն ապրում է իր որդիների հետ և ծավալում հասարակական գործունեություն:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #137807724 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զինատ Աման» հոդվածին։