«Պրան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4. Տող 4.


== Կենսագրությունը ==
== Կենսագրությունը ==
Պրանը ծնվել է ինժեներ-շինարարի և կառավարական կապալառուի հարուստ ու բազմազավակ ընտանիքում: Մանուկ տարիքում նա ընդունակ երեխա էր` հատկապես լավ էր սովորում [[մաթեմատիկա]]: Իր հոր աշխատանքի բերումով ուսումն առել է Հնդկաստանի տարբեր [[քաղաք]]ներում: Միջնակարգն ավարտելուց հետո [[Շիմլա]]յում ընդունվել է ուսումնարան` պրոֆեսիոնալ լուսանկարիչ դառնալու նպատակով: Այդ տարիներին էլ գայթակղվեց դերասանական խաղով և «[[Ռամայանա]]» պոեմի բեմականացման մեջ կատարեց [[Սիտա]]յի դերը:
Պրանը ծնվել է ինժեներ-շինարարի և կառավարական կապալառուի հարուստ ու բազմազավակ ընտանիքում: Մանուկ տարիքում նա ընդունակ երեխա էր` հատկապես լավ էր սովորում [[մաթեմատիկա]]: Իր հոր աշխատանքի բերումով ուսումն առել է Հնդկաստանի տարբեր [[քաղաք]]ներում: Միջնակարգն ավարտելուց հետո [[Շիմլա]]յում ընդունվել է ուսումնարան` պրոֆեսիոնալ լուսանկարիչ դառնալու նպատակով: Այդ տարիներին էլ գայթակղվել է դերասանական խաղով և «[[Ռամայանա]]» պոեմի բեմականացման մեջ կատարել [[Սիտա]]յի դերը:


Չարագործի իր առաջին դերը խաղացել է [[1940]]թ-ին` «Yamla Jat» ֆիլմում: Սակայն նրան իսկական հաջողություն բերեց [[1942]]թ-ին նկարահանված «Khandaan» ֆիլմը: 1942-1946 թվականներին Պրանը նկարահանվել է 22 կինոնկարում: Այնուհետև նա [[Լահոր]]ից տեղափոխվել է [[Բոմբեյ]], որտեղ նկարահանվել է «Ziddi» ֆիլմում: Արդեն [[1950]]թ-ին Պրանը համարվում էր [[Բոլիվուդ]]ի գլխավոր «չարագործը»:
Չարագործի իր առաջին դերը խաղացել է [[1940]]թ-ին` «Yamla Jat» ֆիլմում: Սակայն նրան իսկական հաջողություն բերեց [[1942]]թ-ին նկարահանված «Khandaan» ֆիլմը: 1942-1946 թվականներին Պրանը նկարահանվել է 22 կինոնկարում: Այնուհետև նա [[Լահոր]]ից տեղափոխվել է [[Բոմբեյ]], որտեղ նկարահանվել է «Ziddi» ֆիլմում: Արդեն [[1950]]թ-ին Պրանը համարվում էր [[Բոլիվուդ]]ի գլխավոր «չարագործը»:

16:02, 5 հունվարի 2016-ի տարբերակ

Պրան
անգլ.՝ Pran
Ծնվել էփետրվարի 12, 1920(1920-02-12)[1]
ԾննդավայրՆյու Դելի, Հնդկաստան
Մահացել էհուլիսի 12, 2013(2013-07-12)[1] (93 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան[2]
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Shukla Sikand?
Երեխա(ներ)Sunil Sikand?
Պարգևներ և մրցանակներ
pransikand.com

Պրան (հինդի` प्राण, իրական անունը` Պրան Կրիշան Սիկանդ, փետրվարի 12, 1920(1920-02-12)[1], Նյու Դելի, Հնդկաստան - հուլիսի 12, 2013(2013-07-12)[1], Մումբայ, Հնդկաստան[2], Հնդկաստան), հնդիկ կինոդերասան, մի շարք մրցանակների դափնեկիր, այդ թվում պարգևատրվել է նաև հնդկական կինոյի ամենաբարձրագույն` Դադասահեբ Փալկեի անվան պարգևով (2013թ.): Հայտնի է հնդկական կինոյում չարագործներին մարմնավորած կերպարներով:

Կենսագրությունը

Պրանը ծնվել է ինժեներ-շինարարի և կառավարական կապալառուի հարուստ ու բազմազավակ ընտանիքում: Մանուկ տարիքում նա ընդունակ երեխա էր` հատկապես լավ էր սովորում մաթեմատիկա: Իր հոր աշխատանքի բերումով ուսումն առել է Հնդկաստանի տարբեր քաղաքներում: Միջնակարգն ավարտելուց հետո Շիմլայում ընդունվել է ուսումնարան` պրոֆեսիոնալ լուսանկարիչ դառնալու նպատակով: Այդ տարիներին էլ գայթակղվել է դերասանական խաղով և «Ռամայանա» պոեմի բեմականացման մեջ կատարել Սիտայի դերը:

Չարագործի իր առաջին դերը խաղացել է 1940թ-ին` «Yamla Jat» ֆիլմում: Սակայն նրան իսկական հաջողություն բերեց 1942թ-ին նկարահանված «Khandaan» ֆիլմը: 1942-1946 թվականներին Պրանը նկարահանվել է 22 կինոնկարում: Այնուհետև նա Լահորից տեղափոխվել է Բոմբեյ, որտեղ նկարահանվել է «Ziddi» ֆիլմում: Արդեն 1950թ-ին Պրանը համարվում էր Բոլիվուդի գլխավոր «չարագործը»:

Հատկապես արգասաբեր էր նրա համագործակցությունը Դիլիպ Կումարի հետ: Միասին նրանք նկարահանվել են «Ազադ» (1955թ.), «Դևդաս» (1955թ.), «Մադհումատի» (1958թ.), «Ռամ և Շիամ» (1967թ.) և այլ ֆիլմերում: Կիշոր Կումարի հետ նկարահանվել է մի քանի կատակերգական ֆիլմերում: 1960թ-ին «Upkar» ֆիլմում խաղացած դերի համար նա ստացավ իր առաջին Filmfare Awards մրցանակը:

Աշոկ Կումարի հետ Պրանը նկարահանվել է 27 ֆիլմում ` «Ծաղիկներ դարձած արցունքներ» (1969թ.), «Արևելք և արևմուտք» (1970թ.), «Արդարադատություն» (1971թ.), «Ռամ և Շանկար» (1976թ.), «Հարազատ արյուն» (1978թ.) և այլն: 1969-1982 թվականներին Ռաջեշ Կհաննայից հետո Պրանը համարվում էր ամենաբարձր վարձատրվող դերասանը:

1973թ-ին Պրանի միջնորդությամբ Պրակաշ Մեհրայի «Ձգձգված հատուցում» ֆիլմում նկարահանվել է երիտասարդ Ամիթաբհ Բաչչանը: Դրանից հետո Պրանը Ամիթաբհ Բաչչանի հետ նկարահանվել է ևս 16 ֆիլմում ` «Ամար, Աքբար, Անտոնի» (1978թ.), «Մաֆիայի պարագլուխը» (1978թ.), «Հավատարիմ ընկերները» (1980թ.) և այլն: Պրանն աշխատել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք էին «Հավատացյալը» (1973թ.), «Բոբբի» (1973թ.), «Սիրո հավերժական հեքիաթը» (1977թ.), «Ճակատագիր» (1981թ.), «Ինչպես երեք հրացանակիրները» (1984թ.) և խորհրդա-հնդկական «Լեգենդ սիրո մասին» (1984թ.): Հետաքրքիր է այն, որ «Բոբբի» ֆիլմի նկարահանման ժամանակ Ռաջ Կապուրը չէր կարող իրեն թույլ տալ Պրանին վճարել արժանի հոնորար, այդ իսկ պատճառով վերջինս համաձայնվել է ֆիլմում նկարահանվելու համար ընդունել սիմվոլիկ մեկ ռուփի:

1990-ական թվականներին ոտքերի հետ կապված տարիքային խնդիրների պատճառով «Մահվան հրեշտակը» և «Իմ և քո երազանքները» ֆիլմերում Պրանը նկարահանվել է մեծամասամբ նստած վիճակում: 1998թ-ին ստացած սրտի նոպայի պատճառով, Պրանն արդեն իսկ մերժում էր նկարահանվելու առաջարկները:

Անձնական կյանքը

Պրանն ամուսնացել է 1945թ-ին` Շուկլա Սիկանդի հետ և ունեցել երեք երեխա` երկու որդի և մեկ դուստր:

Մահացել է թոքաբորբից, 2013թ-ի հուլիսի 12-ին` 93 տարեկանում:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #13920914X // Pran (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Amit Chaturvedi (With PTI inputs) Legendary actor Pran dies at 93 — 2013.