«Նարգիս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ 46.241.154.191 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Armineaghayan մասնակցի վերջին տարբե...
No edit summary
Տող 18. Տող 18.
{{DEFAULTSORT:Նարգիս}}
{{DEFAULTSORT:Նարգիս}}
[[Կատեգորիա:Հնդիկ դերասաններ]]
[[Կատեգորիա:Հնդիկ դերասաններ]]
[[Կատեգորիա:Հնդիկ դերասանուհիներ]]

08:43, 5 հունվարի 2016-ի տարբերակ

Նարգիս
անգլ.՝ Nargis
Ծնվել էհունիսի 1, 1929(1929-06-01)[1]
ԾննդավայրԿալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էմայիսի 3, 1981(1981-05-03) (51 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան
ԿրթությունQueen Mary School, Mumbai?
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստան
Կրոնիսլամ
Մասնագիտությունկինոդերասանուհի, սցենարիստ և քաղաքական գործիչ
ԸնտրանիBarsaat?, Babul?, Թափառաշրջիկը, Պարոն 420, Mother India? և Raat Aur Din?
Ծնողներմայր՝ Jaddanbai?
Ամուսին(ներ)Սունիլ Դատ
Երեխա(ներ)Պրիյա Դատ և Սանջայ Դատ
Պարգևներ և մրցանակներ

Նարգիս (հինդի नर्गिस, իրական անունը` Ֆաթիմա Աբդուլ Ռաշիդ, հունիսի 1, 1929(1929-06-01)[1], Կալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - մայիսի 3, 1981(1981-05-03), Մումբայ, Հնդկաստան), հնդիկ կինոդերասանուհի, Filmfare Awards (1958թ.) և Ազգային կինոմրցանակի (1968թ.) մրցանակակիր` կանացի լավագույն դերի համար: Հնդկաստանում արվեստի զարգացմանը նպաստելու և արվեստի բնագավառում կատարած ներդրումների համար պարգևատրվել է կառավարական Պադմա Շրի պարգևով:

Կենսագրությունը

Նարգիսը ծնվել է Կալկաթայում: Նրա մայրը Հնդկաստանում հայտնի դերասանուհի և երգչուհի էր` ծագումով բրահմաններից, իսկ հայրը բժիշկ էր` ծնունդով պակիստանյան հարուստ ընտանիքից: Ամուսնանալու համար Նարգիսի հայրը ընդունել է իսլամ և հրաժարվել ժառանգությունից: Նրանց դուստրը հոր կողմից ստացել է Տեժեշվարի Ուտամչանդ Մոհանչանդ անունը, իսկ մոր կողմից Ֆաթիմա Աբդուլ Ռաշիդ անունը, սակայն նա հայտնի դարձավ Նարգիս անունով:

Նարգիսն ուներ երկու եղբայր: Սովորելուն զուգընթաց մասնակցում էր թատերական խմբակի ներկայացումներին և երազում էր բժիշկ դառնալ: Սակայն 1943թ-ին ստեղծված «Ճակատագիր» ֆիլմում 14-ամյա աղջնակի անսպասելի դեբյուտը փոխեց նրա ողջ կյանքի ուղին: Նարգիս անվանումը նրան տվել է այդ նույն ֆիլմի ռեժիսորը:

Նարգիսի ամենաաստղային խաղընկերները ֆիլմերում եղել են Ռաջ Կապուրն ու Դիլիպ Կումարը: Նրա ամենահայտնի ֆիլմը «Մայր Հնդկաստան» (1957թ.) կինոնկարն է, որտեղ նա կերտել է այրի կնոջ` Ռադհայի կերպարը: Այդ դերը Նարգիսին բերեց բազմաթիվ մրցանակներ, իսկ ֆիլմը ներկայացվել է «Օսկար» մրցանակի:

Անձնական կյանքը

1958թ-ին Նարգիսն ամուսնացել է դերասան Սունիլ Դատի հետ: Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են երկու դուստր և մեկ որդի: Որդին հայտնի դերասան Սանջայ Դատն է:

Նարգիսը մահացել է 1981թ-ի մայիսի 3-ին` քաղցկեղից:

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարգիս» հոդվածին։