«Հեմա Մալինի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 17. Տող 17.


[[Կատեգորիա:Հնդիկ դերասաններ]]
[[Կատեգորիա:Հնդիկ դերասաններ]]
[[Կատեգորիա:Հնդիկ դերասանուհիներ]]

08:41, 5 հունվարի 2016-ի տարբերակ

Հեմա Մալինի
անգլ.՝ Hema Malini
Ծնվել էհոկտեմբերի 16, 1948(1948-10-16)[1] (75 տարեկան)
ԾննդավայրAmmankudi, Մադրաս նահանգ, Հնդկաստանի տիրապետություն
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնիսլամ և հինդուիստ
Մասնագիտությունկինոդերասանուհի, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, պարուհի, հեռուստատեսային դերասանուհի, քաղաքական գործիչ և հեռուստատեսային պրոդյուսեր
ԸնտրանիDream Girl?, Զիտան և Գիտան, Վրեժ և օրենք, Satte Pe Satta?, Dil Aashna Hai?, Baghban? և Sapno Ka Saudagar?
Ամուսին(ներ)Դհարմենդրա
Երեխա(ներ)Էշա Դեոլ և Ահանա Դեոլ
Պարգևներ և մրցանակներ

Հեմա Մալինի (հինդի` हेमा मालिनी, ամբողջ անունը` Հեմա Մալինի Ռամանուջամ Չակրավարտի, ծնվ. 1948 թ. հոկտեմբերի 16, գյուղ Ամանկուդի, Թամիլ Նադու, Հնդկաստան), հնդիկ կինոդերասանուհի, պարուհի, պրոդյուսեր, ռեժիսոր և քաղաքական գործիչ: Նկարահանվել է մոտ 160 կինոնկարում: Կանացի լավագույն դերի համար արժանացել է Filmfare Award մրցանակի: Հնդկաստանում կինեմատոգրաֆիայի զարգացման ասպարեզում ունեցած ներդրումների համար արժանացել է Պադմա Շրի կառավարական պարգևին:

Կենսագրություն

Հեմա Մալինին ընտանիքում երրորդ երեխան էր: Նրա մայրը պրոդյուսեր էր: Կինոդեբյուտը կայացել է 1965 թ-ին` տելուգու լեզվով նկարահանված «Պանդուն լքում է այս աշխարհը» ֆիլմում, որտեղ նա կատարել է պարուհու դերը: Հեմա Մալինին ուսումնասիրել և յուրացրել է հնդկական դասական պարաոճերը` հայտնի և լավագույն գուրուների մոտ: Հինդի լեզվով նրա առաջին ֆիլմը 1968 թ-ին նկարահանված «Անուրջներ վաճառողը» կինոնկարն էր, որտեղ գլխավոր դերակատարը Ռաջ Կապուրն էր: Հետագայում նկարահանվել է բոլիվուդյան բազմաթիվ աստղերի հետ` հիմնականում բարի և սիրող աղջիկների կամ հավատարիմ կանանց և մայրերի ռոմանտիկ կերպարներում:

Վերջին տարիներին Հեմա Մալինին ամուսնու հետ միասին ներգրավվել է քաղաքականության մեջ և Հնդկաստանի ժողովրդական կուսակցության աջակցությամբ անդամակցել է Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի նահանգների խորհուրդներին:

Անձնական կյանք

Հեմա Մալինին ամուսնացել է հայտնի դերասան Դհարմենդրայի հետ: Վերջինիս հետ համատեղ նկարահանվել են մոտ 35 ֆիլմերում: Ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են երկու դուստր: Դուստրերից մեկը` Էշա Դեոլը նույնպես դերասանուհի է և մոր օրինակով նա նույնպես ուսումնասիրել է հնդկական դասական պարերը:

Հեմա Մալինին դավանում է վայշնավիզմ (հինդուիզմի ուղղություններից մեկը) և հանդիսանում է Կրիշնայի ընկալման միջազգային հասարակության հետևորդ:

Ծանոթագրություններ

  1. Deutsche Nationalbibliothek Record #130315060 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեմա Մալինի» հոդվածին։