«Փանոս Թերլեմեզյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Գրականություն Թերլեմեզյանի մասին: վերջակետների ուղղում, փոխարինվեց: մ: → մ։ (3)
No edit summary
Տող 21. Տող 21.
==Կենսագրություն==
==Կենսագրություն==


Ծնվել է [[Վան]] քաղաքի [[Այգեստան]] արվարձանում [[1865]] թվականին։ Սովորել է տեղի տարրական դպրոցում ([[1870]]), որտեղ էլ առաջին անգամ սեր է արթնանում նրա մեջ դեպի նկարչությունը։ 1881-86 թվականներին սովորել է Վանի կենտրոնական վարժարանում։ Այդ տարիներին հարել է [[Արմենական կազմակերպություն|Արմենական կազմակերպությանը]]։ <ref>[http://www.armenakan.am/History/Eraxtavorner/%D5%93%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BD%D4%B9%D5%A5%D6%80%D5%AC%D5%A5%D5%B4%D5%A5%D5%A6%D5%B5%D5%A1%D5%B6.aspx Փանոս Թերլեմեզյանի մասին Արմենական ռամկավար ազատական կուսակցության կայքում]</ref>
Ծնվել է [[Վան]] քաղաքի [[Այգեստան]] արվարձանում [[1865]] թվականին։ Սովորել է տեղի տարրական դպրոցում ([[1870]]), որտեղ էլ առաջին անգամ սեր է արթնանում նրա մեջ նկարչության հանդեպ։ 1881-86 թվականներին սովորել է Վանի՝ Մկրտիչ Փորթուգալյանի անվան կենտրոնական վարժարանում։ Այդ տարիներին հարել է [[Արմենական կազմակերպություն|Արմենական կազմակերպությանը]]։ <ref>[http://www.armenakan.am/History/Eraxtavorner/%D5%93%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BD%D4%B9%D5%A5%D6%80%D5%AC%D5%A5%D5%B4%D5%A5%D5%A6%D5%B5%D5%A1%D5%B6.aspx Փանոս Թերլեմեզյանի մասին Արմենական ռամկավար ազատական կուսակցության կայքում]</ref>


[[1886]]-[[1889]] թթ. գծագրություն, գեղագիտություն ու աշխարհագրություն է դասավանդում Վանի դպրոցներում։
[[1889]] թ. Հարում է սուլթանական կառավարության դեմ պայքարող երիտասարդական խմբավորման, որի համար հետապնդվում է և [[1890]] թ. Թուրքական իշխանությունների կողմից հեռակա դատվում է։


[[1889]] թ. հարում է սուլթանական կառավարության դեմ պայքարող երիտասարդական խմբավորման, որի համար հետապնդվում է և [[1890]] թ. ձերբակալվում։ Վեց ամիս հետո ազատ է արձակվում՝ ապացույցների բացակայության պատճառով։
[[1893]] թ. փախչում է [[Իրան]], ապա մեկնում [[Թիֆլիս]] աշխատանք որոնելու։ [[1894]] թ. Թիֆլիսում աշխատում է նախ տպարանում, ապա «Մշակ» թերթի խմբագրատանը, իսկ [[1895]] թ. մեկնում է [[Պետերբուրգ]] և ընդունվում գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցը։ [[1897]] թվականի ամռանը ընկերների հետ մեկնում է [[Էստոնիա]] ստեղծագործելու։ Այնտեղ էլ Թուրքական կառավարության պահանջով ձերբակալվում է, ապա ուղարկվում [[Թիֆլիս]]ի [[Մետեխի բանտ]], հետո՝ Երևան, իսկ այստեղից աքսորվում Իրան, որտեղից [[1898]] թ. գաղտնի մեկնում է [[Փարիզ]] և [[1899]] թ. ընդունվում է Փարիզի [[Ժյուլիան ակադեմիա|Ժյուլիան գեղարվեստի ակադեմիան]]։


1891 թ. դատապարտվում է մահապատժի, սակայն [[1893]] թ. նրան հաջողվում է բանտից փախչել [[Իրան]], ապա մեկնել [[Թիֆլիս]]՝ աշխատանք որոնելու։ Մինչև [[1895]] թ. Թիֆլիսում աշխատում է նախ իբրև փայտահատ, ապա տպարանում՝ որպես գրաշար և «Մշակ» թերթի խմբագրատանը՝ իբրև թերթի ցրիչ։ [[1895]] թ. մեկնում է [[Սանկտ Պետերբուրգ]] և ընդունվում գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցը, երկրորդ տարում ուսանում ակադեմիկոս Լև Դմիտրի-Կավկազսկու արվեստանոցում։ Սովորում է [[Մկրտիչ Ա Վանեցի|Խրիմյան Հայրիկի]] նշանակած թոշակով։
[[1904]] թ. Փանոս Թերլեմեզյանն ակադեմիական ցուցահանդեսին ներկայացրած աշխատանքների համար արժանանում է առաջին մրցանակի։ Նույն թվականին, վերջացնելով ուսումը, վերադառնում է Հայաստան, [[1905]] թ. շրջագայում է հայրենի բնաշխարհում նկարում «Լոռեցի հովիվը», «Սանահինի վանքի գավիթը» և այլ նկարներ։

[[1897]] թվականի ամռանը ուսանողական ընկերների հետ ստեղծագործելու նպատակով մեկնում է [[Էստոնիա]]։ Այնտեղ էլ թուրքական կառավարության պահանջով ձերբակալվում է և կալանքն անցկացնում Ռևելի, այնուհետև՝ [[Սանկտ Պետերբուրգ]]ի, [[Մոսկվա]]յի, [[Դոնի Ռոստով|Ռոստով]]ի, [[Թբիլիսի|Թիֆլիս]]ի, [[Դիլիջան]]ի ու [[Երևան]]ի բանտերում։

[[1898]] թ. գաղտնի աքսորվում է [[Իրան|Պարսկաստան]], որտեղից փախչում է [[Բաթում]] և մեկնում [[Փարիզ]]։ Ընդունվում է [[Փարիզ]]ի՝ [[Ժյուլիան ակադեմիա|Ռուդոլֆ Ժյուլիանի մասնավոր գեղարվեստի ակադեմիա]] (ուսուցիչներ՝ Բենժամեն Կոնստան, Ժան-Պոլ Լորանս)։ Պարբերաբար մասնակցում է ֆրանսիացի նկարիչների և Արևելագետների ընկերության ցուցահանդեսներին։

[[1900]] թ. Ժյուլիանի ակադեմիայի ուսանողական ցուցահանդեսում «Մերկ տղամարդու ֆիգուր» գծանկարն արժանանում է առաջին մրցանակի։

[[1901]] թ. [[Մկրտիչ Ա Վանեցի|Խրիմյան Հայրիկի]] հրավերով մեկնում է [[Էջմիածին]], նկարում բնանկարներ, ընդօրինակում Մուրիլյոյի «Անարատ հղություն» ստեղծագործությունը։
[[1904]] թ. ավարտում է Ժյուլիանի ակադեմիան և վերադառնում [[Հայաստան]]։ Լինում է [[Էջմիածին|Էջմիածնում]], [[Սանահին]]ում, ստեղծում է «Թումանյանը որսի ժամանակ», «Լոռեցի հովիվը», «Սանահին վանքի գավիթը» կտավները և այլ էտյուդներ ու բնանկարներ։
[[1905]]-[[1908]] թթ. Թերլեմեզյանն ապրում և ստեղծագործում է [[Թբիլիսի|Թիֆլիս]]ում, դասավանդում [[Ներսիսյան դպրոց (Թիֆլիս)|Ներսիսյան]] և Հովնանյան դպրոցներում, ակտիվորեն մասնակցում մշակութային կյանքին։
Թերլեմեզյանն [[1908]]-[[1910]] թթ. ապրում և ստեղծագործում է Փարիզում։ Նկարում է [[Շիրվանզադե]]ի դիմանկարը։ [[1910]] թ. մեկնում է Պոլիս։ Այնտեղ մտերիմ փոխհարաբերություն հաստատում [[Կոմիտաս]]ի, [[Դանիել Վարուժան]]ի, [[Սիամանթո]]յի, [[Երվանդ Օտյան]]ի և ուրիշների հետ։

[[1908]] թ. Ճանապարհորդության է մեկնում [[Եգիպտոս]], լինում [[Կահիրե]]ում, [[Ալեքսանդրիա]]յում, մեկնում է [[Ալժիր]], այնտեղից՝ [[Ֆրանսիա]]։

[[1908]]-[[1910]] թթ. ապրում և ստեղծագործում է [[Փարիզ]]ում, նկարում [[Շիրվանզադե]]ի դիմանկարը։

[[1910]]-[[1915]] թ. ապրում է [[Կոստանդնուպոլիս|Պոլսում]]։ Այնտեղ մտերիմ փոխհարաբերություն է հաստատում [[Կոմիտաս]]ի, [[Դանիել Վարուժան]]ի, [[Սիամանթո]]յի, [[Երվանդ Օտյան]]ի և ուրիշների հետ։ [[1907]] թ. Պոլսում նկարիչ [[Լևոն Քյուրքչյան]]ի հետ բացում է նկարչական դպրոց։

[[1912]] թվականին Փանոս Թերլեմեզյանը [[Կոմիտաս]]ի հետ մեկնում է նրա ծննդավայրը՝ [[Կուտինա]], որտեղ էլ ստեղծում է [[Կոմիտաս]]ի դիմանկարը։

[[1913]] թ. կազմակերպում է առաջին անհատական ցուցահանդեսը։ Նույն թվականին մասնակցում է [[Մյունխեն]]ի միջազգային ցուցահանդեսին։ Նրա «Սանահին վանքի գավիթը» նկարն արժանանում է ոսկե մեդալի։

[[1914]] թվականին նա ստեղծագործական շրջագայություն է կատարում դեպի [[Վան]]։ Նկարում է «Սիսփան սարը Կտուց կղզուց» և «Վանա լիճը» բնանկարները։

[[1915]] թ. կազմակերպվում է [[Վանի հերոսամարտ|Վանի ինքնապաշտպանություն]]ը, որտեղ բնակվող շուրջ 23.000 հայերին միանում են նաև շրջակա գյուղերից այստեղ ապաստանած հազարավոր հայեր: Ձևավորված ինքնապաշտպանական մարմինի անդամ էր նաև Փանոս Թերլեմեզյանը: Նույն թվականին գաղթականների հետ գնում է [[Էջմիածին]], այնտեղից՝ [[Թբիլիսի|Թիֆլիս]]։

[[1916]]-[[1917]] թթ. [[Հայ արվեստագետների միության|Հայ արվեստագետների միություն]] (1916) և նրա ռոստովյան մասնաճյուղի (1917) կազմակերպիչներից և հիմնադիր անդամներից մեկը։

իսկ [[1919]] թվականին վերադառնում է [[Կոստանդնուպոլիս|Պոլիս]]։

[[1920]]-[[1923]] թթ. ստեղծագործական ուղևորություններ է կատարում [[Իտալիա]], [[Փարիզ]], [[Կոստանդնուպոլիս|Պոլիս]]՝ նկարելով ծովային տեսարաններ, այդ թվում երգիչ [[Արմենակ Շահմուրադյան]]ի դիմանկարը։

[[1920]] թ. [[Կոստանդնուպոլիս|Պոլսի]] Հայ ակումբում կազմակերպվում է Թերլեմեզյանի ու [[Լևոն Քյուրքչյան]]ի համատեղ ցուցահանդեսը։

[[1923-1928]] թթ. բնակվում է Ամերիկայում՝ [[Նյու Յորք]], [[Ֆրեզնո]], [[Սան Ֆրանցիսկո]] ու [[Լոս Անջելես]] քաղաքներում։ [[Նյու-Յորք]]ում նկարում է դերասաններ [[Հովհաննես Աբելյան|Հ. Աբելյան]]ի ու [[Հովհաննես Զարիֆյանի|Հ. Զարիֆյան]]ի դիմանկարները։

[[1924]] թ. մասնակցում է [[Վենետիկ]]ի XIV բիեննալեին։ Կազմակերպում է անհատական ցուցահանդեսներ [[Նյու Յորք]]ում։ Ամերիկայում գրում է կտակ, որի համաձայն իր ստեղծագործություններն ու ողջ ունեցվածքը նվիրաբերում է [[Հայաստանի ազգային պատկերասրահ|Հայաստանի պետական թանգարանին]]։

[[1925]] թ. անհատական ցուցահանդես [[Ֆրեզնո]]յում:

[[1926]] թ. անհատական ցուցահանդես [[Սան Ֆրանցիսկո]]յում, [[Ֆրեզնո]]յում և [[Լոս Անջելես]]ում։


[[1928]] թ. Հայաստանի կառավարության հրավերով Թերլեմեզյանը վերադառնում է հայրենիք և մշտական բնակություն հաստատում [[Երևան]]ում։
[[1912]] թվականին Փանոս Թերլեմեզյանը [[Կոմիտաս]]ի հետ մեկնում է նրա ծննդավայրը՝ [[Կուտինա]], որտեղ էլ ստեղծում է Կոմիտասի դիմանկարը։ [[1914]] թվականին նա ստեղծագործական շրջագայություն է կատարում դեպի Վան։ Նկարում է «Սիսփան սարը Կտուց կղզուց», «Վանա լիճը» բնանկարները։


[[1929]] թ. անհատական ցուցահանդես [[Հայաստանի ազգային պատկերասրահ|Երևան պետական թանգարանում]]։
[[1915]]-[[1917]] թթ. Թերլեմեզյանը Թիֆլիսում և Ռոստովում կազմակերպում է [[Հայ արվեստագետների միություն]], իսկ [[1919]] թվականին վերադառնում է Կ. Պոլիս։


[[1928]]-[[1930]] թթ. ստեղծագործական շրջագայություն է կատարում [[Գորիս]], [[Ղափան]], [[Տաթև]], [[Ալավերդի]], Ձորագես՝ նկարելով արդյունաբերական թեմաներով պատկերներ, բանվորների դիմանկարներ, բնանկարներ։ Ստեղծում է [[Ռոմանոս Մելիքյան]]ի, [[Ավետիք Իսահակյան]]ի, [[Հրաչյա Աճառյան]]ի, [[Ակսել Բակունց]]ի և այլոց դիմանկարները։
Փանոս Թերլեմեզյանը [[1920]]-[[1922]] թթ. ստեղծագործական ուղևորություններ է կատարում Իտալիա, Փարիզ, Կ. Պոլիս, նկարելով ծովային տեսարաններ, այդ թվում երգիչ Ա. Շահմուրադյանի դիմանկարը։


[[1930]] թ. անհատական ցուցահանդես [[Թբիլիսի|Թիֆլիս]]ում։
[[1923]] թ. նա ուղևորվում է Ամերիկա։ [[Նյու-Յորք]]ում նկարում է դերասաններ [[Հովհաննես Աբելյան|Հ. Աբելյան]]ի, [[Հովհաննես Զարիֆյանի|Հ. Զարիֆյան]]ի դիմանկարները։ Կազմակերպում անհատական ցուցահանդեսներ Նյու-Յորքում, [[Ֆրեզնո]]յում։


[[1930]] թ. Փանոս Թերլեմեզյանին շնորհվում է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում։
[[1924]] թ. Ամերիկայում կտակ է ձևակերպում՝ իր մահից հետո ամբողջ դրամական և նյութական ունեցվածքը նվիրելով Հայաստանի ազգային թանգարանին, որն էլ նրա մահից հետո ի կատար է ածվել։


[[1932]] թ. ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ։
[[1928]] թ. Փերլեմեզյանը վերադառնում է Հայաստան, որտեղ ապրում և ստեղծագործում է մինչև իր կյանքի վերջը։ Երևանում կազմակերպվում է նրա անհատական ցուցահանդեսը։ [[1928]]-[[1930]] թթ. ստեղծագործական շրջագայություն է կատարում [[Գորիս]], [[Ղափան]], [[Տաթև]], [[Ալավերդի]], Ձորագես, նկարելով արդյունաբերական թեմաներով պատկերներ, բանվորների դիմանկարներ բնանկարներ։ Ստեղծում է [[Ռոմանոս Մելիքյան]]ի, [[Ավետիք Իսահակյան]]ի, [[Հրաչյա Աճառյան]]ի, [[Ակսել Բակունց]]ի և այլոց դիմանկարները։


Փանոս Թերլեմեզյանը վախճանվել է [[1941]] թ. Երևանում։ Թաղված է [[Կոմիտասի անվան պանթեոն|Կոմիտասի անվան այգու Պանթեոն]]ում։ Հայաստանի կառավարությունը Թերլեմեզյանի անունով է կոչել Երևանի գեղարվեստական ուսումնարանը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Փանոս Թերլեմեզյանը վախճանվել է [[1941]] թ. [[Երևան]]ում։ Թաղված է [[Կոմիտասի անվան պանթեոն|Կոմիտասի անվան այգու Պանթեոն]]ում։ Հայաստանի կառավարությունը Թերլեմեզյանի անունով է կոչել Երևանի գեղարվեստական ուսումնարանը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։


==Մեջբերումներ Թերլեմեզյանի մասին==
==Մեջբերումներ Թերլեմեզյանի մասին==

16:57, 30 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Փանոս Թերլեմեզյան
Ծնվել էմարտի 11, 1865(1865-03-11)[1][2]
ԾննդավայրՎան[1][2]
Վախճանվել էապրիլի 30, 1941(1941-04-30)[1][2] (76 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՎանի կեդրոնական վարժարան (1886)[1], Գեղարվեստը խրախուսող կայսերական ընկերություն (1897)[1] և Ժյուլիանի ակադեմիա (1904)[1]
Մասնագիտություննկարիչ
Ուշագրավ աշխատանքներՍանահինի վանքի գավիթը, Լոռեցի հովիվ և Աշխատավորուհին աղբյուրի մոտ. Բրետան
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ[1]
Փանոս Թերլեմեզյան Վիքիքաղվածքում
Փանոս Թերլեմեզյան Վիքիդարանում
 Panos Terlemezian Վիքիպահեստում

Փանոս Թերլեմեզյան (մարտի 3, 1865, Վան - ապրիլի 30, 1941, Երևան), հայ նկարիչ և հասարակական գործիչ։

Կենսագրություն

Ծնվել է Վան քաղաքի Այգեստան արվարձանում 1865 թվականին։ Սովորել է տեղի տարրական դպրոցում (1870), որտեղ էլ առաջին անգամ սեր է արթնանում նրա մեջ նկարչության հանդեպ։ 1881-86 թվականներին սովորել է Վանի՝ Մկրտիչ Փորթուգալյանի անվան կենտրոնական վարժարանում։ Այդ տարիներին հարել է Արմենական կազմակերպությանը։ [3]

1886-1889 թթ. գծագրություն, գեղագիտություն ու աշխարհագրություն է դասավանդում Վանի դպրոցներում։

1889 թ. հարում է սուլթանական կառավարության դեմ պայքարող երիտասարդական խմբավորման, որի համար հետապնդվում է և 1890 թ. ձերբակալվում։ Վեց ամիս հետո ազատ է արձակվում՝ ապացույցների բացակայության պատճառով։

1891 թ. դատապարտվում է մահապատժի, սակայն 1893 թ. նրան հաջողվում է բանտից փախչել Իրան, ապա մեկնել Թիֆլիս՝ աշխատանք որոնելու։ Մինչև 1895 թ. Թիֆլիսում աշխատում է նախ իբրև փայտահատ, ապա տպարանում՝ որպես գրաշար և «Մշակ» թերթի խմբագրատանը՝ իբրև թերթի ցրիչ։ 1895 թ. մեկնում է Սանկտ Պետերբուրգ և ընդունվում գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցը, երկրորդ տարում ուսանում ակադեմիկոս Լև Դմիտրի-Կավկազսկու արվեստանոցում։ Սովորում է Խրիմյան Հայրիկի նշանակած թոշակով։

1897 թվականի ամռանը ուսանողական ընկերների հետ ստեղծագործելու նպատակով մեկնում է Էստոնիա։ Այնտեղ էլ թուրքական կառավարության պահանջով ձերբակալվում է և կալանքն անցկացնում Ռևելի, այնուհետև՝ Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի, Ռոստովի, Թիֆլիսի, Դիլիջանի ու Երևանի բանտերում։

1898 թ. գաղտնի աքսորվում է Պարսկաստան, որտեղից փախչում է Բաթում և մեկնում Փարիզ։ Ընդունվում է Փարիզի՝ Ռուդոլֆ Ժյուլիանի մասնավոր գեղարվեստի ակադեմիա (ուսուցիչներ՝ Բենժամեն Կոնստան, Ժան-Պոլ Լորանս)։ Պարբերաբար մասնակցում է ֆրանսիացի նկարիչների և Արևելագետների ընկերության ցուցահանդեսներին։

1900 թ. Ժյուլիանի ակադեմիայի ուսանողական ցուցահանդեսում «Մերկ տղամարդու ֆիգուր» գծանկարն արժանանում է առաջին մրցանակի։

1901 թ. Խրիմյան Հայրիկի հրավերով մեկնում է Էջմիածին, նկարում բնանկարներ, ընդօրինակում Մուրիլյոյի «Անարատ հղություն» ստեղծագործությունը։ 1904 թ. ավարտում է Ժյուլիանի ակադեմիան և վերադառնում Հայաստան։ Լինում է Էջմիածնում, Սանահինում, ստեղծում է «Թումանյանը որսի ժամանակ», «Լոռեցի հովիվը», «Սանահին վանքի գավիթը» կտավները և այլ էտյուդներ ու բնանկարներ։

1905-1908 թթ. Թերլեմեզյանն ապրում և ստեղծագործում է Թիֆլիսում, դասավանդում Ներսիսյան և Հովնանյան դպրոցներում, ակտիվորեն մասնակցում մշակութային կյանքին։

1908 թ. Ճանապարհորդության է մեկնում Եգիպտոս, լինում Կահիրեում, Ալեքսանդրիայում, մեկնում է Ալժիր, այնտեղից՝ Ֆրանսիա։

1908-1910 թթ. ապրում և ստեղծագործում է Փարիզում, նկարում Շիրվանզադեի դիմանկարը։

1910-1915 թ. ապրում է Պոլսում։ Այնտեղ մտերիմ փոխհարաբերություն է հաստատում Կոմիտասի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Երվանդ Օտյանի և ուրիշների հետ։ 1907 թ. Պոլսում նկարիչ Լևոն Քյուրքչյանի հետ բացում է նկարչական դպրոց։

1912 թվականին Փանոս Թերլեմեզյանը Կոմիտասի հետ մեկնում է նրա ծննդավայրը՝ Կուտինա, որտեղ էլ ստեղծում է Կոմիտասի դիմանկարը։

1913 թ. կազմակերպում է առաջին անհատական ցուցահանդեսը։ Նույն թվականին մասնակցում է Մյունխենի միջազգային ցուցահանդեսին։ Նրա «Սանահին վանքի գավիթը» նկարն արժանանում է ոսկե մեդալի։

1914 թվականին նա ստեղծագործական շրջագայություն է կատարում դեպի Վան։ Նկարում է «Սիսփան սարը Կտուց կղզուց» և «Վանա լիճը» բնանկարները։

1915 թ. կազմակերպվում է Վանի ինքնապաշտպանությունը, որտեղ բնակվող շուրջ 23.000 հայերին միանում են նաև շրջակա գյուղերից այստեղ ապաստանած հազարավոր հայեր: Ձևավորված ինքնապաշտպանական մարմինի անդամ էր նաև Փանոս Թերլեմեզյանը: Նույն թվականին գաղթականների հետ գնում է Էջմիածին, այնտեղից՝ Թիֆլիս։

1916-1917 թթ. Հայ արվեստագետների միություն (1916) և նրա ռոստովյան մասնաճյուղի (1917) կազմակերպիչներից և հիմնադիր անդամներից մեկը։

իսկ 1919 թվականին վերադառնում է Պոլիս։

1920-1923 թթ. ստեղծագործական ուղևորություններ է կատարում Իտալիա, Փարիզ, Պոլիս՝ նկարելով ծովային տեսարաններ, այդ թվում երգիչ Արմենակ Շահմուրադյանի դիմանկարը։

1920 թ. Պոլսի Հայ ակումբում կազմակերպվում է Թերլեմեզյանի ու Լևոն Քյուրքչյանի համատեղ ցուցահանդեսը։

1923-1928 թթ. բնակվում է Ամերիկայում՝ Նյու Յորք, Ֆրեզնո, Սան Ֆրանցիսկո ու Լոս Անջելես քաղաքներում։ Նյու-Յորքում նկարում է դերասաններ Հ. Աբելյանի ու Հ. Զարիֆյանի դիմանկարները։

1924 թ. մասնակցում է Վենետիկի XIV բիեննալեին։ Կազմակերպում է անհատական ցուցահանդեսներ Նյու Յորքում։ Ամերիկայում գրում է կտակ, որի համաձայն իր ստեղծագործություններն ու ողջ ունեցվածքը նվիրաբերում է Հայաստանի պետական թանգարանին։

1925 թ. անհատական ցուցահանդես Ֆրեզնոյում:

1926 թ. անհատական ցուցահանդես Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում և Լոս Անջելեսում։

1928 թ. Հայաստանի կառավարության հրավերով Թերլեմեզյանը վերադառնում է հայրենիք և մշտական բնակություն հաստատում Երևանում։

1929 թ. անհատական ցուցահանդես Երևան պետական թանգարանում։

1928-1930 թթ. ստեղծագործական շրջագայություն է կատարում Գորիս, Ղափան, Տաթև, Ալավերդի, Ձորագես՝ նկարելով արդյունաբերական թեմաներով պատկերներ, բանվորների դիմանկարներ, բնանկարներ։ Ստեղծում է Ռոմանոս Մելիքյանի, Ավետիք Իսահակյանի, Հրաչյա Աճառյանի, Ակսել Բակունցի և այլոց դիմանկարները։

1930 թ. անհատական ցուցահանդես Թիֆլիսում։

1930 թ. Փանոս Թերլեմեզյանին շնորհվում է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում։

1932 թ. ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ։

Փանոս Թերլեմեզյանը վախճանվել է 1941 թ. Երևանում։ Թաղված է Կոմիտասի անվան այգու Պանթեոնում։ Հայաստանի կառավարությունը Թերլեմեզյանի անունով է կոչել Երևանի գեղարվեստական ուսումնարանը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Մեջբերումներ Թերլեմեզյանի մասին

Թերլեմեզյանի գեղարվեստական կտավներով, որոնք արտացոլում են մեր լեռնային հրաշալի հայրենիքը, միշտ մեր նկարասրահների զարդը կլինեն։
Թերլեմեզյան նկարիչը այն անհատներից է, որոնք իրենց ժամանակի և մայր ժողովրդի կյանքի հետ են ընթացել, ոչ միայն ստեղծագործական իմաստով, այլ իրենց կյանքով։

Գրականություն Թերլեմեզյանի մասին

  • Թորգոմյան Ծ. Փանոս Թերլեմեզյան։ Հուշեր գրքում.- Եր.։ Հայաստան, 1960, էջ 64-86;
  • Մարտիկյան Ե. Փանոս Թերլեմեզյան.- Եր.։ Հայաստան, 1974. -105 էջ։
  • Բաշինջաղյան Զ. Նրա անունը երբեք չի մոռացվի.- Սովետ. Հայաստան, 1975, 19 դեկտեմբեր։
  • Խաչատրյան Շ. Մարդը, քաղաքացին, արվեստագետը.Սովետ. Հայաստան, 1975, թիվ 10, էջ 16-18։
  • Մահարի Գ. Ճանապարհորդություն դեպի անցյալ.Սովետ. արվեստ, 1974, N 7, էջ 40-52։
  • Մարտիկյան Ե. Վաղեմի մտերիմները.- Հայրենիքի ձայն, 1969, 12 նոյեմբեր։
  • Սարգսյան Մ. Հայ մեծ նկարիչը.- Սովետ. Հայաստան, 1975, 19 դեկտեմբեր։
  • Թերլեմեզյան տոհմ։ Զավակներ Վասպուրական երկրի։ Կազմող եւ խմբ. Կ. Լ. Թերլեմեզյան, Երևան, 2010, 44 էջ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են