«Նիկոլայ Մետներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 23. Տող 23.


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}
{{Արտաքին հղումներ}}
{{DEFAULTSORT:Մետներ, Նիկոլայ}}
{{DEFAULTSORT:Մետներ, Նիկոլայ}}
[[Կատեգորիա:ռուս կոմպոզիտորներ]]
[[Կատեգորիա:ռուս կոմպոզիտորներ]]

14:51, 28 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Նիկոլայ Մետներ
Ծնվել էհունվարի 5, 1880(1880-01-05)[1][2][3]
Մոսկվա, Ռուսական կայսրություն[4]
Երկիր Ռուսական կայսրություն և  Միացյալ Թագավորություն
Մահացել էնոյեմբերի 13, 1951(1951-11-13)[4][5][1][…] (71 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]
ԳերեզմանԼոնդոն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար և համալսարանի դասախոս
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
 Nikolai Medtner Վիքիպահեստում

Նիկոլայ Կարլովիչ Մետներ (ռուս.՝ Николай Карлович, Метнер, հունվարի 5, 1880(1880-01-05)[1][2][3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4] - նոյեմբերի 13, 1951(1951-11-13)[4][5][1][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), ռուս կոմպոզիտոր, դաշնակահար։

Կենսագրություն

1900 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի Վ․ Սաֆոնովի դաշնամուրի դասարանը (երաժշտության տեսություն ուսումնասիրել է Ա․ Արենսկու և Ս․ Տանեևի մոտ)։ Համերգներ է տվել Ռուսաստանում, 1904 թվականից նաև արտասահմանում, կատարել է հիմնականում իր երկերը։

1909—1910 թվականներին և 1915—1921 թվականներին եղել է Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր (դաշնամուր)։ 1921 թվականին մեկնել է արտասահման, 1936 թվականից հաստատվել Լոնդոնում։

1927 թվականին համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ-ում։

Ա․ Սկրյաբինի և Ս․ Ռախմանինովի հետ Մետները ռուսական դաշնամուրային երաժշտության խոշոր վարպետ է։

Ստեղծագործություններ

Գրել է 3 կոնցերտ, 14 սոնատ, շուրջ 40 «Հեքիաթ», «Մոռացված մեղեդիներ» (3 տետր)։ Լավագույն սոնատներից են՝ «Իդիլիա», «Ողբերգական», «Հիշողություն»։ «Հեքիաթ»-ները (էպիկական, քնարական, դրամատիկ) պիեսներ են՝ հիմնված ռեալ և ֆանտաստիկ կերպարների հակադրման վրա։ Մետներն ունի շուրջ 100 ռոմանս՝ ռուս և գերմանացի բանաստեղծների տեքստերով։ Գրել է նան դաշնամուրային կվինտետ, ջութակի 3 սոնատ, մանրանվագներ։ Մետների երաժշտական ոճը ձևավորվել է դասականների (Մոցարտ, Բեթհովեն), ռոմանտիկների (Շուման, Վագներ) ավանդույթների, ռուսական ժողովրդական ու հոգևոր երաժշտության հիման վրա։

Բնորոշ են ռոմանտիկ երազանքներն ու փիլիսոփայական խորհրդածությունները, ռացիոնալ խստությունն ու զգացմունքների արտահայտման խորությունը։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Երաժշտություն (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Метнер Николай Карлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Երկեր

  • Муза и мода, Париж, 1935; Повседневная работа пианиста и композитора, М․, 1963
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Մետներ» հոդվածին։