«Միապետ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 6. | Տող 6. | ||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ}} |
||
== Տես նաև == |
== Տես նաև == |
20:17, 26 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ
Միապետ (ծագել է հուն․՝ μόναρχος բացարձակ կառավարիչ, տեր) ժառանգաբար փոխանցվող, իսկ հազվադեպ դեպքում նաև ընտրվող պաշտոն՝ օժտված ինքնուրույնությամբ: Միապետը տարբեր անվանումներ ունի, մասնավորապես՝ թագավոր, կայսր, փարավոն, շեյխ, սուլթան, ամիրա, շահ, կրոնապետ, խան, բեյ և այլն: Եվրոպական որոշ երկրներում միապետը կոչվում է իշխան (Մոնակո), մեկ այլ դեպքում՝ դուքս (Լյուքսեմբուրգ): Միապետը միշտ հանդես է գալիս որպես վերադաս: Բացառվում է նրա ենթակայությումը որևէ մեկին[1]:
Միապետի ձեռքում է կենտրոնացված պետական, ռազմական, դատական իշխանությունը: Բացարձակ միապետություն առկա է միայն Ասիայի երկրներում, իսկ Վատիկանը համարվում է աստվածապետական միապետություն: Միապետի իշխանությունը միայն սահմանափակ է օրենսդիր ոլորտում (այս դեպքում խոսքը խորհրդարանական կամ սահմանադրական միապետության մասին է): Ըստ այդմ՝ սահմանադրական է կոչվում այն միապետությունը, որի դեպքում վերջինիս իշխանությունը սահմանափակված է միայն սահմանադրությամբ: Օրենսդիր իշխանությունը պատկանում է պառլամենտին, իսկ գործադիրը՝ կառավարությանը: