«Կարա Կարաև»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 35. Տող 35.
[[Կատեգորիա:1918 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1918 ծնունդներ]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ]]
[[Կատեգորիա:Մոսկվա քաղաքում մահացածներ]]

22:47, 23 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարաև (այլ կիրառումներ)
Կարա Կարաև
Բնօրինակ անունQara Əbülfəz oğlu Qarayev
Ի ծնե անունադրբ.՝ Qara Əbülfəz oğlu Qarayev
Ծնվել է1918 փետրվարի 5
Բաքու
Երկիր Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 13, 1982(1982-05-13) (տարիքը 64)
Մոսկվա
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Ժանրերօպերա, սիմֆոնիա և բալետ
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, երաժշտության ուսուցիչ, պատգամավոր և համալսարանի դասախոս
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա (1946) և Բաքվի երաժշտական ակադեմիա (1938)
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն և ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն
Պարգևներ
Կայքqara-qarayev.musigi-dunya.az/index_ru.html
Ստորագրություն
Ստորագրություն
 Gara Garayev Վիքիպահեստում

Կարաև Կարա Աբդուլֆազ օղլի, (1918, փետրվարի 5, Բաքու - 1982, մայիսի 13, Մոսկվա), ադրբեջանցի խորհրդային կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ Ադրբեջանի ԳԱ ակադեմիկոս։ Սոցիալիստական աշխատանքի հերոս։ 1949 թվականից ԽՄԿԿ անդամ։

Կենսագրություն

1946 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, նույն թվականից դասավանդել է Ադրբեջանի կոնսերվատորիայում (1959 թվականից՝ պրոֆեսոր, 1949-1953 թվականներին՝ տնօրեն)։ 1953 թվականից եղել է Ադրբեջանի ԽՍՀ կոմպոզիտորների միության նախագահ, 1962 թվականից՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար։ Խորհրդային երաժշտության նվաճումներից են նրա «Յոթ գեղեցկուհի» (1952 թվականին բեմադրվել է Բաքվում), և «Ամպրոպի արահետով» (1958 թվականին բեմադրվել է Լենինգրադի Սերգեյ Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնում, որը 1967 թվականին արժանացել է Լենինյան մրցանակի) բալետները։ Կարաևի ճանաչված այլ գործերից են՝ «Վաթան» («Հայրենիք», համահեղինակ՝ Ջորջ Հաջին, 1945 թվական, 1946 թվականին ԽՍՀՄ պետական մրցանակ) օպերան, երեք սիմֆոնիաները (1943, 1946 և 1965 թվականներ), «Յոթ գեղեցկուհի» և «Ամպրոպի արահետով» բալետների սյուիտները, «Լեյլի և Մեջնուն» սիմֆոնիկ պոեմը (1947, 1948 թվականին ԽՍՀՄ պետական մրցանակ), «Դոն Կիխոտ» սիմֆոնիկ գրավյուրան։ Գրել է նաև կանտատներ, օրատորիաներ, սոնատներ, ռոմանսներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
  1. Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Երկրի հերոսներ (ռուս.) — 2000.