«Կլավդիոս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 8. Տող 8.


{{Հռոմի կայսրեր}}
{{Հռոմի կայսրեր}}

== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}


[[Կատեգորիա:Հոկտեմբերի 13 մահեր]]
[[Կատեգորիա:Հոկտեմբերի 13 մահեր]]

07:30, 20 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Կլավդիոս
Ծնվել է՝օգոստոսի 1, մ. թ. ա. 10
ԾննդավայրLugdunum, Հռոմեական կայսրություն
Մահացել է՝հոկտեմբերի 13, 54 (63 տարեկան) մարդասպանություն
Վախճանի վայրՀռոմ, Հռոմեական կայսրություն[1]
Օգոստոսի դամբարան
ԵրկիրՀին Հռոմ
ՏոհմՀուլիոս Կլավդիոսներ և Claudii Nerones?
քաղաքական գործիչ, պատմաբան, Ավգուրներ և գրող
ՀայրNero Claudius Drusus?[2]
ՄայրԱնտոնիա կրտսեր
ԵրեխաներTiberius Claudius Drusus?, Claudia Julia?, Claudia Antonia?, Claudia Octavia?[3], Britannicus? և Ներոն
Հավատքհին հռոմեական կրոն և Ստոիցիզմ[4]
Առողջական վիճակԿակազություն

Տիբերիոս Կլավդիոս Կեսար Օգոստոս Գերմանիկուս (լատիներեն՝ Tiberius Claudius Caesar Augustus Germanicus, մ.թ.ա 10 թ. օգոստոսի 1 - 54 թ. հոկտեմբերի 13), ծնունդով՝ Տիբերիոս Կլավդիոս Դրուզոս (Tiberius Claudius Drusus), հռոմեական կայսր Հուլիոսների-Կլավդիոսների հարստությունից (41-54թթ), Տիբերիոս կայսեր զարմիկը և Կալիգուլայի հորեղբայրը։ 41 թ. կայսր է հռչակվել զորքի կողմից այն հանգամանքի բերումով, որ Կալիգուլայի սպանությունից հետո նա Հուլիոսների-Կլավդիոսների տոհմի միակ չափահաս շառավիղն էր։ Երիտասարդ տարիքից Կլավդիոսը քիչ էր ներգրավված հասարակական-քաղաքական գործունեության մեջ, քանի որ ընտանիքում կասկածում էին նրա մտավոր ընդունակությունների վրա։ Բացի դրանից նա կաղում և կակազում էր։ Այդ պատճառով նրան հանգիստ թողեցին՝ թույլ տալով զբաղվել այն բանով, ինչը նրա սրտով էր։ Դրա շնորհիվ Կլավդիոս մասնագիտցավ պատմագիտության բնագավառում՝ գրելով մի շարք աշխատություններ, այդ թվում Կարթագենի և էտրուսկների պատմության վերաբերյալ, որոնք ցավոք մեզ չեն հասել։

Հիսուն տարեկանում դառնալով կայսր՝ Կլավվդիոսը լուրջ մոտեցավ իր պարտականություններին՝ ձգտելով դրանք կատարել ամենայն բարեխղճությամբ։ Նրա գլխավոր ձեռքբերումը կարելի է համարել Բրիտանիայի նվաճումը (մ.թ. 43 թ.), գործողություն, որը չէր հաջողվել անգամ Հուլիոս Կեսարին։ Բացի դրանից, Կլավդիոսի օրոք հռոմեական նահանգներ դարձան Մավրիտանիան (41–42 թթ), Լիկիան (43թ) և Թրակիան (46 թ.)։ Կլավդիոսի իշխանության օրոք սկսվեց ձևավորվել կայսերական վարչական ապարատը, կայսրին կից ստեղծվեց խորհուրդ, որում պաշտոնները նա վստահեց իր ազատարձակներին։ Կլավդիոսն իրականացնում էր հռոմեական քաղաքացիության իրավունքի աստիճանական ընդլայնման քաղաքականություն, նրա օրոք հռոմեական սենատի կազմում ընդգրկվեցին գաղիացիները։ Միևնույն ժամանակ նա ուժեղացրեց վերահսկողությունը հռոմեական պրովինցիաների ֆինանսների և կուսակալների առօրյա գործունեության վրա։

Կլավդիոսը ամուսնացած էր չորս անգամ։ Երրորդ կինը՝ Մեսալինան աչքի էր ընկնում էր իր անառակ բարքով։ Այն բանից հետո, երբ Մեսսալինան բացեիբաց ամուսնական արարողություն կատարեց հռոմեացի ազնվական ոմն Գայոս Սիլիոսի հետ, Կլավդիոսը մահապատճի ենթարկեց նրան (48 թ.)։ Արդեն մյուս տարի Կլավդիոսը ամուսնանում է իր զարմուհու՝ Ագրիպինա Կրտսեր հետ, որը կայսերական ընտանիք բերեց իր որդուն՝ Ներոնին՝ համոզելով կայսրին որդեգրել նրան ի վնաս սեփական որդու՝ Բրիտանիկոսի։ Ընտրելով հարմար պահը, երբ Ներոնի գահակալական իրավունքներն ապահովված էին, Ագրիպինան 54 թ. հոկտեմբերի 13-ին թունավորում է Կլավդիոսին խնջույքի ժամանակ։

Ծանոթագրություններ