«Գագիկ Գինոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ց: → ց։ (67)
Տող 108. Տող 108.
=== Ավանդական երգ ու պար ===
=== Ավանդական երգ ու պար ===
==== «Վան» և «Ակունք» ====
==== «Վան» և «Ակունք» ====
Գագիկ Գինոսյանն [[1987]] թվականից սկսել է պարել [[Հայրիկ Մուրադյան]]ի ստեղծած «Վան» ազգագրական խմբում։ Այդ մասին ինքը՝ Գագիկ Գինոսյանը, պատմում է, որ պարի հետ իրեն կապել է իր ուսանողական ընկերը, ում սիրած աղջիկը հաճախում էր պարի խմբակի։ Ընկերոջ խնդրանքով՝ Գագիկն ընկերակցել է զույգին՝ հույս ունենալով, որ պարուսույցն իրեն չի ընդունի։ Սակայն պարուսույց Հայրիկ Մուրադյանն իր մարգարեական հեռատեսութեամբ Գագիկին ընդմիշտ կապել է պարերին<ref>[http://www.hraparak.am/2010/11/01/vorpeszi-pare-chdarna-grabar/ «Որպէսզի պարը չդառնայ գրաբար»]</ref>:
Գագիկ Գինոսյանն [[1987]] թվականից սկսել է պարել [[Հայրիկ Մուրադյան]]ի ստեղծած «Վան» ազգագրական խմբում։ Այդ մասին ինքը՝ Գագիկ Գինոսյանը, պատմում է, որ պարի հետ իրեն կապել է իր ուսանողական ընկերը, ում սիրած աղջիկը հաճախում էր պարի խմբակի։ Ընկերոջ խնդրանքով՝ Գագիկն ընկերակցել է զույգին՝ հույս ունենալով, որ պարուսույցն իրեն չի ընդունի։ Սակայն պարուսույց Հայրիկ Մուրադյանն իր մարգարեական հեռատեսութեամբ Գագիկին ընդմիշտ կապել է պարերին<ref>[http://hraparak.am/?p=2519 Որպէսզի պարը չդառնայ գրաբար]</ref>:


[[1987]]-[[2001]] թվականներին «Վան», «Անդովկ», «Ակունք» խմբերի համերգային ծրագրերի շրջանակներում մասնակցել է արտերկրեա մի քանի շրջագայությունների և դարձել 4 տարբեր միջազգային փառատոնների դափնեկիր՝ [[1996]] թվականից [[Իտալիա]]յի [[Լիկատա]] քաղաքում երրորդ միջազգային և [[Պիետրապերցիա]] քաղաքի փառատոններում, 1999 թվականին [[Ռումինիա]]յի [[Յասսի|Եասս]]ի քաղաքում հինգերորդ միջազգային «Կատալինա» և [[Խորվաթիա]]յի [[Կառլովաց]] քաղաքում՝ [[ՅՈՒՆԵՍԿՕ|ԻՒՆԵՍԿՕ-յի]] նշանաբանի տակ անցկացուող երկրորդ միջազգային փառատոններում։
[[1987]]-[[2001]] թվականներին «Վան», «Անդովկ», «Ակունք» խմբերի համերգային ծրագրերի շրջանակներում մասնակցել է արտերկրեա մի քանի շրջագայությունների և դարձել 4 տարբեր միջազգային փառատոնների դափնեկիր՝ [[1996]] թվականից [[Իտալիա]]յի [[Լիկատա]] քաղաքում երրորդ միջազգային և [[Պիետրապերցիա]] քաղաքի փառատոններում, 1999 թվականին [[Ռումինիա]]յի [[Յասսի|Եասս]]ի քաղաքում հինգերորդ միջազգային «Կատալինա» և [[Խորվաթիա]]յի [[Կառլովաց]] քաղաքում՝ [[ՅՈՒՆԵՍԿՕ|ԻՒՆԵՍԿՕ-յի]] նշանաբանի տակ անցկացուող երկրորդ միջազգային փառատոններում։

04:43, 20 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Գագիկ Գինոսյան
Դիմանկար
Ազգային պարարվեստի գործիչ,
բանահավաք, գրող,
ՀՀ մշակույթի վաստ. գործիչ

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի
հիմնադիր և գեղարվեստական ղեկավար
Ծնվել էօգոստոսի 3, 1966 (57 տարեկան)
ԾննդավայրԱխալցխա, Վրաստան Վրացական ԽՍՀ
Մահացել էփետրվարի 6, 2024(2024-02-06)[1] (57 տարեկան)
Քաղաքացիություն{{{2}}} ԽՍՀՄ
{{{2}}} Հայաստան
Ազգությունհայ
Մայրենի լեզուհայերեն
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրթությունՎիստրել և ՀԱՊՀ
Ազդվել էՀայրիկ Մուրադյան
Գարեգին Նժդեհ
Երկեր«Ողջո՜յն, տղե՛րք»
ՄասնագիտությունԿիբեռնետիկ
ԱմուսինՆելլի Սարգսյան
ԾնողներՄարտիրոս Գինոսյան
Ծովինար Թորոյեան-Գինոսյան
Պարգևներ և
մրցանակներ
ՀՀ մշակույթի վաստակաւոր գործիչ
Արծիվ Մահապարտներ հուշամեդալ
Արիության մեդալ
Մշակույթի նախարարության Ոսկե մեդալ
ԵրեխաներԱնի Գինոսյան, Ծովինար Գինոսյան
 Gagik Ginosyan Վիքիպահեստում

Գագիկ Մարտիրոսի Գինոսյան (օգոստոսի 3, 1966, Ախալցխա, Վրացական ԽՍՀ), ազգային պարարվեստի երախտավոր գործիչ, հասարակական գործիչ, մասնագիտությամբ՝ կիբեռնետիկ, արցախյան պատերազմի մասնակից։

Զբաղվել է բանահավաքչական գործունեությամբ՝ մոռացությունից փրկելով բազմաթիվ ավանդական պարեր, հիմնադրել «Կարին» ավանդական երգի-պարի խումբը։ «Կարինի» շրջանակներում շարունակում է զբաղվել ազգագրական պարերի վերականգնման և տարածման գործով՝ հավաքելով, մշակելով և բեմադրելով Մեծ Հայքի տարբեր գավառների պարերը։

Կենսագրություն

Ծնվել է օգոստոսի 3, 1966, Վրաստանի հայաշունչ Ախալցխա քաղաքում, տոհմիկ Կարնեցու ընտանիքում։

1982 թվականին էքստերն կարգով հանձնելով քննությունները, ժամկետից մեկ տարով շուտ ավարտել է դպրոցը։

Մեկ տարի աշխատել է Ախալցխայի Շարժական մեխանիզացված շարասյունում որպես բանվոր։

1983 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետի «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա» բաժինը։

1985-1987 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։

1990 թվականին ավարտել է բուհը և ստացել ինժենեև-կիբեռնետիկի որակավորում։ Նույն թվին ընդունվել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ռելյատիվիստիկ մասնիկների լաբորատորիայի ավագ գիտաշխատող։

Երկար տարիներ պարում է «Վան» և «Ակունք» ազգագրական համույթներում։

Զբաղվել է բանահավաքչական գործունեությամբ՝ մոռացությունից փրկելով բազմաթիվ ավանդական պարեր, հիմնադրել «Կարին» ավանդական երգի-պարի խումբը։

Կրթություն

1972-1982 թվականներին սովորել և ավարտել է Հովհաննէս Թումանյանի անվան Ախալցխայի №3 հայկական միջնակարգ դպրոցը (նախկինում՝ Կարապետյան վարժարան՝ հիմնադրված 1830 թվականին։

1982 թվականին աշխատանքի է անցել հայրենի Ախալցխայի №3 Շարժական մեխանիզացված շարասյունում։

1983 թվականին ընդունվել է Պոլիտեխնիկական ինստիտուտի (ներկայիս՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) կիբեռնետիկայի ֆակուլտետի աուտոմատիկա և հեռուստամեխանիկա բաժինը։

Ճարտարագիտական ուսումը շարունակել է Խորհրդային բանակից զորացրվելուց հետո՝ 1987 թվականից և ավարտել է 1990 թվականին։

1995-1996 թվականների ընթացքում ավարտել է Խորհրդային Միության Մարշալ Շապոշնիկովի անվան «Վիստրել» Բարձրագոյն Սպայական Դասընթացը։ Ստացել է Գնդի և Բրիգադի հրամանատարի որակավորում։

Մարտական ուղին

1985-1987 թվականներին զորակոչվել է Խորհրդային բանակ և ծառայել Զաբայկալյան շրջանում՝ Չիտա քաղաքում։

Արցախյան պատերազմի բորբոքման առաջին օրերից նախապատրաստվել է մեկնելու ռազմաճակատ։

Արցախի ինքնապաշտպանական մարտերում եղել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ, ապա 1992 թվականի օգոստոսին սպարապետ Վազգեն Սարգսյանի զորակոչով ընդգրկվել է Մահապարտների «Արծիվ» հատուկ նշանակության գումարտակում։ Ազատագրական մարտերի ժամանակ մասնավորապես ոչնչացրել է թշնամու 2 տանկ։

1992 թվականին մասնակցել է Արցախյան ազատամարտին, Ալեքսանդր Թամանյան կրտսերի գլխավորած «X» (իքս) գաղտնի ջոկատի կազմում ընդգրկվում Մահապարտների «Արծիվ» գումարտակ։

Ոչնչացրել է թշնամու երկու տանկ, մասնակցել հայկական նորաստեղծ զենքի փորձարկմանը։ Մասնակցել է Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Լաչինի ազատագրական մարտերին։

1993 թվականին մասնակցել է Քելբաջարի շրջանի ազատագրմանը։

Զինադադարից հետո՝ 1994 թվականից ծառայել է Հայկական բանակում՝ որպես սպա։

1994-1996 թվականներին ծառայել է Հայկական բանակում, հատուկ նշանակության առանձին գումարտակում։

1995-1996 թվականներին սովորել և ավարտել է Մոսկվայի մարշալ Շապոշնիկովի անվան դաշտային Ռազմական ակադեմիան, ստանալով գնդի և բրիգադի հրամանատարի որակավորում։

1996 թվականին իր դիմումի համաձայն զորացրվել է Հայկական բանակից, սակայն ռազմագետի կոչմանն ամբողջությամբ հրաժեշտ չի տվել։

2001-2008 թվականներին աշխատել է Պերո Եավորովի անվան № 131 միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ։

Տոհմ

Գագիկ Գինոսյանը սերում է հայոց հինավուրց Կարին քաղաքից մի քանի կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող Եղեգիս (թրքական արտասանությամբ՝ Իլիջան) փոքրիկ քաղաքից, ուր հաստատված է եղել Գինոսենց տոհմը։

1829 թվականին Ադրիանապոլսի պայմանագրով ծանր ռազմական և միջազգային կացության մեջ հայտնված Ռուսական կայսրությունը հարկադրված օսմանեան կայսրությանը վերադարձրեց նրանից գրաված հայկական քաղաքներն ու գյուղերը։

Հաշտութիյունից հետո, կայսրության լծի տակ մնացած և պատերազմի ընթացքում ռուսներին օգնած հայերի անվտանգությունն ապահովելու պատրվակով՝ Ռուսական կայսրությունը կազմակերպում է արևմտահայերի վերաբնակեցում նոր գրաված Արևելեան Հայաստան: Նախկին իլիջանցիները հաստատվում են Ախալցխայի Ծուղրութ գյուղում։

Այդ ճակատագիրն է վիճակվել նաև Գինոսենց տոհմին։ Պետք է ենթադրել, որ տոհմն ունի հնամենի պատմություն՝ կապված նրա հունաբան անուան հետ՝ հունարեն՝ γέν+ος, իմա՝ «բարեծնունդ»:

Ինքն իր ծագման մասին այսպես է գրել.

Ծանոթանանք... Ես կարնեցու տոհմիկ ժառանգ,

Ազգանունս մի տոհմածառ, իսկ անունս՝ նոր գաղտնագիր,

Մնացածը ամենը թող ինքն իր համար հայտնագործի:

Մեկի համար՝ անհաս գագաթ, մյուսի համար՝ սարսափի վիհ...[2]

Աշխատանք

1996-1999 թվականներին աշխատել է Գյումրի «Շանթ» հեռուստառադիո ընկերության երևանյան գրասենյակի տնօրեն։ Հիմնադրել է «Կարին» ավանդական երգի-պարի խումբը։

Զբաղվում է ազգագրական պարերի վերականգնման և տարածման գործով՝ հավաքելով, մշակելով և բեմադրելով Մեծ Հայկի տարբեր գավառների պարերը, մոռացությունից փրկելով բազմաթիվ ազգագրական պարեր։ Ազգային պարը ՀՀ հանրակրթական համակարգ ներդնելու՝ «Ազգային երգ և պար» առարկայի ծրագրի հեղինակն է (2014):

Հեղինակն է «Ողջո՜յն, տղե՛րք...» (2006) արձակ բանաստեղծությունների, հրապարակախոսական հոդվածների և նյութերի ժողովածուներիի, «Հայկական պար – DVD պարուսույց»-ի։

Բեմադրել է «Հայոց երգի Հայրիկը», «Խնկահոտ Էրգիր», «Վարք հայոց» և «Խաչ պատերազմի» ներկայացումները։

Մշակույթային գործունեություն

Կարին համույթը պարում է Ծաղկաձոր

Ավանդական երգ ու պար

«Վան» և «Ակունք»

Գագիկ Գինոսյանն 1987 թվականից սկսել է պարել Հայրիկ Մուրադյանի ստեղծած «Վան» ազգագրական խմբում։ Այդ մասին ինքը՝ Գագիկ Գինոսյանը, պատմում է, որ պարի հետ իրեն կապել է իր ուսանողական ընկերը, ում սիրած աղջիկը հաճախում էր պարի խմբակի։ Ընկերոջ խնդրանքով՝ Գագիկն ընկերակցել է զույգին՝ հույս ունենալով, որ պարուսույցն իրեն չի ընդունի։ Սակայն պարուսույց Հայրիկ Մուրադյանն իր մարգարեական հեռատեսութեամբ Գագիկին ընդմիշտ կապել է պարերին[3]:

1987-2001 թվականներին «Վան», «Անդովկ», «Ակունք» խմբերի համերգային ծրագրերի շրջանակներում մասնակցել է արտերկրեա մի քանի շրջագայությունների և դարձել 4 տարբեր միջազգային փառատոնների դափնեկիր՝ 1996 թվականից Իտալիայի Լիկատա քաղաքում երրորդ միջազգային և Պիետրապերցիա քաղաքի փառատոններում, 1999 թվականին Ռումինիայի Եասսի քաղաքում հինգերորդ միջազգային «Կատալինա» և Խորվաթիայի Կառլովաց քաղաքում՝ ԻՒՆԵՍԿՕ-յի նշանաբանի տակ անցկացուող երկրորդ միջազգային փառատոններում։

«Ծովակ» և «Կարին»

Կոմիտասի շորորը «Կարին» համույթի կատարմամբ

«Ծովակ» և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերի հիմնադիր (2001):

Ինքնստինքյան պահանջ էր առաջանում ստեղծելու ազգային երգի-պարի խումբ, որն ի վերջո իրականություն դարձավ սկզբում «Ծովակ» մանկապատանեկան, ապա և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերի տեսքով։

2011 թվականին Գագիկ Գինոսյանի ղեկավարած «Կարինը» Հայաստանի Հանրապետութիւնն առաջին անգամ ներկայացնելով Իսպանիայում 1985 թվականից ի վեր անցկացվող ազգային պարերի ԺԴ-րդ համաշխարհային մրցույթ-փառատոնին՝ պարերի անվանակարգում զբաղեցրել է հաղթական առաջին տեղը, իսկ երաժշտական նվագակցության անվանակարգում նվաճել է երրորդ մրցանակ, ինչի համար ՀՀ Մշակոյթի նախարարությունը Գագիկ Գինոսյանին՝ «Կարին» աւանդական երգի-պարի խմբի հիմնադրին և գեղարվեստական ղեկավարին, ազգային պարարվեստի զարգացման և տարածման գործում ունեցած զգալի ավանդի համար պարգևատրվել է ՀՀ Մշակոյթի նախարարության Ոսկե մեդալով[4]:

2012 թվականին «Ծովակ» մանկապատանեկան ավանդական երգի-պարի խմբի հետ արժանացել է 3-րդ մրցանակի Թուրքմենստանի նախագահի կազմակերպած ավանդական պարերի մանկապատանեկան միջազգային մրցույթում։

Մտահոգություններ և ուսումնասիրություններ

Երկար տարիներ աշակերտելով հայ ազգային անաղարտ արվեստի զարթոնքի նահապետ Հայրիկ Մուրադյանին՝ Գագիկ Գինոսյանը խորապես զգաց Հայաստանի տարբեր գավառների, հատկապես՝ Կարնո, Ախալցխայի, Ախալքալաքի, ազգագրական պարերի գրեթե ի սպառ բացակայությունը, ինչը սպառնալից կերպարանքներ էր ընդունում։ Այս մտահոգությունը Գագիկն ուներ դեռ ուսանողական տարիներից, ինչն իր արտահայտությունն է գտել նրա արձակ բանաստեղծություններից մեկի մեջ.

«Ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ հանկարծ պարը գրաբար դառնա»[5]:

Այս մտահոգությամբ ահա՝ Գագիկը լուծեց Կարնոյ, Ախալքալաքի և Ախալցխայի պարարվեստին և երգարվեստին նոր շունչ տալու, այն ժողովրդին վերադարձնելու գործին և փորձեց գիտական ընթացք տալ արվելիք գործին։

Լրջորեն ուսումնասիրելով մեծն Կոմիտասի, ազգագրագետ Սրբուհի Լիսիցեանի, պարագետ Վահրամ Արիստակեսյանի ժառանգությունները՝ համոզվեց, որ այդ ուսումնասիրությունները պետք է զուգորդել նաև բանահավաքչական աշխատանքներով։ Համերգային գործունեությունը փոխարինվեց բանահավաքչական աշխատանքով։

Գինոսյանը, շրջելով գյուղից գյուղ, հավաքելով, վերականգնելով և գրառելով բազում պարեր, կորստյան վտանգից փրկեց Կարնո և Ջավախք աշխարհների բազում պարեր, ծագումով բազում կարնեցի մեծահասակներ անմահացան տեսաժապավենների վրայ՝ միաժամանակ դառնալով հարուստ ազգագրական արխիվ։

Ազգագրության թատերական բեմադրություն

2007 թվականին հիմնել է Ազգագրության թատրոն և իր ղեկավարած «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հետ բեմադրել է իր հեղինակած և հայ հանդիսատեսի դատին է հանձնել ազգագրության թատրոնի երեք ներկայացում՝ «Հայոց երգի հայրիկը»՝ նվիրված Հայրիկ Մուրադյանին, «Խնկահոտ Էրգիր», ուր երկիրը կորցրած պապն այն կտակում է իր թոռանը։

Երրորդ նմանատիպ նմուշը 2009 թվականին ՀՀ Մշակոյթի նախարարության աջակցությամբ բեմադրված «Վարք հայոց» ներկայացումն էր, որի հիմքում Պարոյր Սևակի «Եվ այր մի Մաշտոց անուն» պոեմն էր՝ համեմված ազգային գաղափարախոս Գարեգին Նժդեհի գաղափարներով[6] և 2014 թվականին բեմադրել «Խաչ պատերազմի» հեղինակային ներկայացումը։

Ձեռքբերումներ

Կարին երգի-պարի համույթը Ֆնջան պարելիս

«Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի հաղթանակը

2011 թվականի ապրիլի 25-30-ը Իսպանիայում տեղի ունեցած ժողովրդական պարերի համաշխարհային մրցույթ-փառատոնում «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը «Պար» անվանակարգում արժանացել է առաջին մրցանակի, իսկ «Երաժշտություն» անվանակարգում` 3-րդ մրցանակի։

Մրցույթի կանոնների համաձայն, «Կարինը» ներկայացրել է 8 րոպեանոց պար, որի մեջ ներկայացված են եղել հայկական պարերից ու ծեսերից հատվածներ։ «Մրցույթին ներկայացվել էր հայկական պարերի ծաղկաքաղ, որի մեջ գլխավոր տեղում «Յարխուշտա» պարն էր։

Ֆիլմերի հեղինակ

Հեղինակն է՝

  • «Մեծավորը» փաստա-վավերագրական ֆիլմի (1998) ,
  • «Ուխտագնացություն երգով» երաժշտական ֆիլմի (2005)
  • «Սասնա ծռեր» (2005) տեսապատման համահեղինակը,
  • «Հավատո վերածնունդ» (2009)
  • «Արարատից Եվրոպա» (2012) փաստա-վավերագրական ֆիլմերի սցենարների հեղինակը։

Ներդրում

Կրթադաստիարակչական հիմնադրամ

2010 թվականին հանդիսանալով «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի հայ ավանդական պարի փորձագետ՝ հեղինակել է հայ իրականության մեջ Հայկական պարի առաջին DVD-պարուսույցը։

«Ինստիգեյթ» կազմակերպության կողմից ստեղծված Սրբուհի Լիսիցյանի Կինետոգրաֆիայի (շարժումների գրառում) համակարգի` պարերի գրառման, համակարգչային «Կաքավագիր» ծրագրի համահեղինակն է (2014):

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարության մշակույթի կենտրոնի պարուսույցն է։

Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ կոչման։

Ազգային պարը ՀՀ հանրակրթական համակարգ ներդնելու՝ «Ազգային երգ ու պար» առարկայի ծրագրի հեղինակն է (2014):

Ստեղծագործություններ

Ռազմագիտութեանն ու մշակութային գործունեությանը զուգահեռ՝ Գագիկ Գինոսյանը նաև ստեղծագործում է։

2000 թվականին արժանացել է Ավետիք Իսահակյանի անվան երիտասարդ ստեղծագործողների հանրապետական գրական մրցույթի 1-ին մրցանակի։

2006 թվականին լույս է տեսել Գինոսյանի անդրանիկ «Ողջո՜յն, տղե՛րք» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի արձակ բանաստեղծութիւնները, աֆորիզմները, ինչպես նաև հրապարակախոսական հոդվածներն ու նյութերը Արցախյան պատերազմի մասին։ Գիրքը նվիրվել է՝

«նրանց, ովքեր գերեզմանի մէջ ննջելով, իրենց գլխուն ներքև դրին բարձը, ովքեր իջան գերեզման՝ մի լուսավառ հավատքով, որ իրենց աճյունները նոր շանթանման հերոսներ պիտի ծնին», մասնավորապես՝ հեղինակի հրամանատարներին՝ Լեոնիդ Ազգալդյանին, Ալեքսանդր Թամանյանին և «բոլոր իմ ընկերներին, ում մահվամբ կերտվեց Հայաստանի անմահությունը»[7]:

Հանրային Գործունեություն

«Շանթ» Հեռուստառադիոըներություն

1997-1999 թվականներին աշխատել է «Շանթ» հեռուստա-ռադիոընկերությունում՝ որպես Երևանյան մասնաճյուղի տնօրեն։

«ԼՐԱՏՎԱԿԱՆ.am» Հայկական Լրատվական Ռադիո

«Հայու տեսակ» հաղորդաշարի հեղինակ, սկսած 2013 փետրվարից[8]:

Շքանշաններ և պարգևներ

Գագիկ Գինոսեանը 1997 թվականին ՀՀ Պաշտպանութեան նախարար Վազգեն Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Արծիվ Մահապարտներ հուշամեդալով», իսկ 1998 թվականին՝ ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարեանի հրամանագրով «Արիության» մեդալով։

Պարգևատրվել է նաև ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսեան» մեդալով, Արծիվ Մահապարտների միության «Վազգեն Սարգսեան» շքանշանով, ԱՊՀ ՄՏՊԿՄ-ի «За заслуги» շքանշանով և այլ մեդալներով։

  • 1997 - «Արծիվ Մահապարտներ» հուշամեդալ, ՀՀ Պաշտպանութեան նախարար Վազգեն Սարգսյանի հրամանագրով
  • 1998 - ՀՀ «Արիության» ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարեանի հրամանագրով
  • 2000 - Երիտասարդ ստեղծագործողների Ա. Իսահակյանի անվան Հանրապետական գրական մրցույթի 1-ին մրցանակի.
  • 2005 - «Հայաստանի երկրապահ» հուշամեդալ
  • 2007 - «Արծիվ» մահապարտների միության «Վազգեն Սարգսյան» շքանշան
  • 2007 - ԱՊՀ ՊՄՏԿՄ(СОСТО СНГ- նախկին ДООСАФ) «Վաստակի համար» (За заслуги) շքանշան
  • 2008 - ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ
  • 2011 - ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
  • 2011 - ՀՀ Մշակոյթի Նախարարության բարձրագույն ոսկե մետալ
  • 2012 - ԼՂՀ «Մարտական ծառայության»
  • 2012 - «Գարեգին Նժդեհ»
  • 2012 - ՀՀ ՊՆ «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ
  • 2013 - «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» մեդալ
  • 2015 - «Երախտագիտություն» մեդալ։

Ծանոթագրություններ

  1. Մահացել է Գագիկ Գինոսյանը
  2. Գագիկ Գինոսյան, ed. (2006). Ողջո՜ւյն, տղե՛րք. արձակ բանաստեղծություններ, թանձր մտքեր (աֆորիզմներ), հրապարակախոսական հոդվածներ, հարցազրույցներ. Երևան, Նարեկացի արվեստի միություն. էջ 14. ISBN 99941-48-23-0.
  3. Որպէսզի պարը չդառնայ գրաբար
  4. ՀՀ Մշակոյթի նախարարության ոսկէ մեդալ
  5. Նոյն տեղում
  6. «Մեր պապերը պարում էին, ինչպես կռվիի դաշտում»
  7. Գագիկ Գինոսյան, ed. (2006). Ողջո՜ւյն, տղե՛րք. արձակ բանաստեղծություններ, թանձր մտքեր (աֆորիզմներ), հրապարակախոսական հոդվածներ, հարցազրույցներ. Երևան, Նարեկացի արվեստի միություն. էջ 2. ISBN 99941-48-23-0.
  8. «Հայու տեսակ. Գագիկ Գինոսյանի հեղինակային հաղորդաշարը»

Արտաքին հումներ