«Ահմադ իբն Հանբալ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Գործունեություն: վերջակետների ուղղում, փոխարինվեց: կ: → կ։ oգտվելով ԱՎԲ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 25. Տող 25.
* [[Հանբալիական մազհաբ]]
* [[Հանբալիական մազհաբ]]


== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
== Գրականություն ==
== Գրականություն ==
* Ислам։ Энциклопедический Словарь. Mосква, 1991
* Ислам։ Энциклопедический Словарь. Mосква, 1991

18:35, 19 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Ահմադ իբն Հանբալ
أحمد بن حنبل
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 23, 780
ԾննդավայրԲաղդադ, Իրաք, Աբասյան խալիֆայություն[1][2]
Մահացել էօգոստոսի 2, 855 (74 տարեկան)
Մահվան վայրԲաղդադ, Arabian Iraq, Աբասյան խալիֆայություն[1]
ԳերեզմանAhmad ibn Hanbal Mosque և Al-Rusafa
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնիսլամ
ԵրկերՄուսնադ Ահմադ իբն Հանբալ, Fada'il Sahaba?, Usul al-Sunna?, al-Radd `ala al-Zanadiqa wa'l-Jahmiyya?, al-Aqida? և Al-Zuhd?
Մասնագիտությունմուհադիս, ֆաքիհ, 'ālim, իրավաբան և մտածող
Ծնողներմայր՝ Safiya bint Maymuna?
ԵրեխաներԱբդուլլահ իբն Ահմադ և Սալիհ իբն Ահմադ իբն Հանբալ
 Ahmad Ibn Hanbal Վիքիպահեստում

Ահմադ իբն Հանբալ ( 780 / 164 հիջրա – 855 / 241 հիջրա) ամբողջական անուն՝ արաբ․՝ أبو عبد الله أحمد بن محمد بن حنبل الشيباني الذهلي‎‎, Աբու 'Աբդալլահ Ահմադ իբն Մուհամմադ իբն Հանբալ ալ-Շայբանի ալ-Զահիլի, արաբ մուսուլման իրավագետ և աստվածաբան, սուննի իսլամի չորս իրավագիտական դպրոցներից մեկի՝ հանբալիականության հիմնադիր։

Կենսագրություն

Ահմադ իբն Հանբալ Աբու Աբդալլահը (780-855) հանբալիների դոգմատիկ-իրավական դպրոցի և կրոնաքաղաքական շարժման հիմնադիրն է։ Ծնվել է Բաղդադում, ուր նրա ընտանիքը տեղափոխվել էր Խորասանից՝ որդու ծննդից ոչ շատ առաջ։ 15 տարեկանից մինչև 816 թվականը Ահմադը ուսումնասիրում էր հադիսները (արաբ․՝ الحديث‎‎) և ֆիկհը (արաբ․՝ الفقه‎‎), այցելել էր մուսուլմանական աստվածաբանության գլխավոր կենտրոնները, հանդիպել էր իր ժամանակի գրեթե բոլոր առաջատար ուլեմների՝ այդ թվում Աբու Յուսուֆի և ալ-Շաֆի'իի հետ։

Նրան հաջողվել էր կապեր հաստատել Հիջազի, Սիրիայի և Իրաքի ավանդապաշտների տարիքավոր սերնդի առավել ազդեցիկ ներկայացուցիչների՝ Վակի իբն ալ-Ջարրահ, Յազիդ իբն Հարուն, Յահյա իբն Մա'ինի և ուրիշների հետ։ Խորը գիտելիքների և բարեպաշտ ապրելակերպի շնորհիվ նա աստիճանաբար հեղինակություն է ձեռք բերում։ Ահմադ իբն Հանբալի գործունեության գագաթնակետը համընկավ մութազիլիական քալամի դեմ ավանդական աստվածաբանության պայքարի ակտիվացման շրջանին։ Խալիֆա ալ-Մամունի կողմից սահմանված «փորձության» (արաբ․՝ مهنة‎‎) առաջին իսկ տարում, որը ցանկանում էր հասարակությանը պարտադրել մի շարք մութազալիական դոգմաներ (առաջին հերթին Ղուրանի՝ ստեղծված լինելու մասին դոգման), Ահմադն հայտնվեց փորձության ենթարկվողների հատուկ խմբում։ Երկու տարի՝ (833-834) թվականներին, նրան պահում էին բանտում։

Խալիֆաներ ալ-Մամունն ու ալ-Մութասիմն անձնական հետաքրքրվածություն դրսևորեցին նրա հարցում։ Ալ-Մութասիմի հրամանով նա ենթարկվեց խարազանման, սակայն հետո ժողովրդական դժգոհություններից խուսափելու համար ազատ արձակվեց՝ Բաղդադում ապրելու թույլտվությամբ։ Ահմադ իբն Հանբալն առաջին աստվածաբանն էր, որ երկու խալիֆների դեմ դուրս գալով՝ հրաժարվեց ընդունել Ղուրանի ստեղծված լինելու գաղափարը։ Եվ թեև նրանից հետո ևս մի քանի հայտնի աստվածաբաններ կարողացան դիմանալ փորձությյուններին, ավանդույթը սուննիական ավանդականության հաղթանակը կապում է Ահմադ իբն Հանբալի անվան հետ։ Ահմադի՝ որպես «նորարարություններից իսլամի փրկչի» մեծ հեղինակությունը նպաստեց բաղդադյան ավանդապաշտների առավել վճռական մասի՝ նրա շուրջ համախմբմանը։

Գործունեություն

Ծերունազարդ Ահմադ իբն Հանբալը նրանց կողմից ճանաչվեց նոր կրոնա-քաղաքական շարժման գաղափարական առաջնորդ և շարժումը կոչվեց նրա անունով։ Կյանքի վերջին տարիներին նրա ազդեցությունն այնքան նշանակալի դարձավ, որ խալիֆ ալ-Մութավաքիլը, որը վերականգնել էր տրադիցիոնալիզմի դիրքերը, բավականին ջանքեր ներդրեց, որպեսզի ստանա նրա աջակցությունը։ Ձևականորեն մերժելով խալիֆի ընկերությունը՝ Ահմադը համագործակցում էր նրա հետ մութազիլիականների դեմ պայքարում։ Խալիֆի խնդրանքով նա կազմեց Բաղդադի և Բասրայի առավել ակտիվ մութազալիականների ցուցակը՝ մութազալիականների և քալամի այլ հետևորդների դեմ ուղիղ ելույթներ նախաձեռնելով։ Ահմադ իբն Հանբալը մահացավ Բաղդադում՝ իր հետևից թողնելով աշակերտների և հետևորդների մի մեծ խումբ։

Ահմադ իբն Հանբալը տրադիցիոնալիստական ուսմունքի գլխավոր համակարգողներից մեկն է։ Մերժելով հավատքի դոգմաների ռացիոնալիստական բացատրությունների հնարավորությունը՝ Ահմադն իր ամբողջ ուշադրությունը սևեռեց «այս կյանքի» խնդիրների լուծմանը։ Նա ակտիվորեն մշակում էր «կրոնական պրակտիցիզմի փիլիսոփայություն», որի հիմքում ընկած էր հասարակության կյանքի ճիշտ կազմակերպման ձգտումը։ IX-րդ դարի 20-40-ական թվականների ճգնաժամի արդյունքում հասարակությունում ձևավորված կրոնա-քաղաքական իրավիճակը գնահատելով՝ Ահմադն եկավ այն եզրահանգմանը, որ անհրաժեշտ է վերադառնալ այն կարգուկանոնին, որը տիրում էր, իր կարծիքով, «իսլամի ոսկեդարում»` Մուհամմադի և նրա հետևորդների առաջին սերունդների ժամանակ։

Ահմադ իբն Հանբալը կարծում էր, որ Ալլահին խոսքով, գործով և մտքերով ծառայելու ճանապարհին մուսուլմանական առաքինության բարձրագույն աստիճանը «հավատն» է (արաբ․՝ الإيمان‎‎՝ իման)։ Աստվածաբանի ստեղծագործություններում հատուկ ուշադրություն է հատկացված «նորարարությունների ծայրահեղ կոնցեպցիաների» (արաբ․՝ بداع‎‎՝ բիդա') մշակմանը, որի համաձայն այն բոլոր նորարարությունները հավատքում և կյանքում, որոնք հիմնավորում չունեն Ղուրանում և հադիսներում և հաստատված չեն մուսուլմանական հեղինակությունների առաջին երեք սերունդների «միասնական կարծիքով» (արաբ․՝ الإجماع‎‎՝ իջմա'), պետք է դատապարտվեն։ Ահմադի քաղաքական հայացքներն առանձնանում էին պրագմատիզմով։ Մի կողմից նա ճանաչում էր կուրեյշցիների ցանկացած ներկայացուցչի խալիֆա լինելու իրավունքը, մյուս կողմից՝ հնարավոր էր համարում «մարդկանց մեջ հավատի նկատմամբ կասկածներ առաջացնող» խալիֆայի պաշտոնազրկումը։ Նա ճանաչում էր կրոնաքաղաքական պայքարի, «խռովությունների» (արաբ․՝ فطنة‎‎՝ ֆիտնա) թույլատրելի լինելը, կոչ էր անում խռովությունների մեջ մտնելու դեպքում մինչև վերջ պնդել սեփական կարծիքը։ Ահմադը նշում էր, որ աստվածաբանները պետք է ազդեցություն ունենան կառավարչի վրա։

Ահմադ իբն Հանբալի պահպանված ստեղծագործությունների մեջ առավել նշանավոր են «Մուսնադը» (արաբ․՝ المسند‎‎)՝ ավելի քան 30 հազար հադիս և 6 'ակիդ պարունակող հավաքածու, «Աղոթքի գիրքը» (արաբ․՝ كتاب الصلاة‎‎՝ քիթաբ աս-սալաթ)՝ նվիրված աղոթքի կանոններին և հասարակությունում աստվածաբանների դերին, «Պատասխաններ տարբեր հայացքներին ու հերետիսկոսություններին» (արաբ․՝ كتاب الرد على الجهمية والزنادقه‎‎՝ քիթաբ առ-ռադդ 'ալա-լ ջահմիյա ուա-զ-զանադիկա)՝ բանավիճական ստեղծագործություն, որում Ահմադ իբն Հանբալը մանրամասն շարադրել է աստվածային ատրիբուտների մասին ավանդական պատկերացումները։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 D. B. Ma. Aḥmad ibn Ḥanbal // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 1. — P. 430—431.
  2. Али-заде А. Ахмад ибн Ханбал (ռուս.) // Исламский энциклопедический словарьМ.: Ансар, 2007. — ISBN 978-5-98443-025-8

Գրականություն

  • Ислам։ Энциклопедический Словарь. Mосква, 1991

Արտաքին հղումներ