«Հովհաննես Ղուկասյան (գրող)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Աշխատություններ: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։
Տող 4. Տող 4.


== Աշխատություններ ==
== Աշխատություններ ==
Հովհաննես Ղուկասյանի բանաստեղծական ժառանգությունը ամբողջական ժառանգություն է։ Նրա բանաստեղծությանը բնորոշ են պատկերավորության ինքնատիպ գույները, պատումի անմիջական շունչը, հայրենասիրական շիկացումներ, հղկված բառագործածություն: Առանձնանում են նրա հետևյալ բանաստեղծական շարքերը.
Հովհաննես Ղուկասյանի բանաստեղծական ժառանգությունը ամբողջական ժառանգություն է։ Նրա բանաստեղծությանը բնորոշ են պատկերավորության ինքնատիպ գույները, պատումի անմիջական շունչը, հայրենասիրական շիկացումներ, հղկված բառագործածություն։ Առանձնանում են նրա հետևյալ բանաստեղծական շարքերը.
* «Հայրենիքում», որում ընդգրկված բանաստեղծությունները գրված են Երևանում 1946-1947 թթ.,
* «Հայրենիքում», որում ընդգրկված բանաստեղծությունները գրված են Երևանում 1946-1947 թթ.,
* «Հայրենական պատերազմին» և «Հայրենադարձ» շարքերը, որոնցում ընդգրկված բանաստեղծությունները գրված են 1937-1946 թթ. Իրանում,
* «Հայրենական պատերազմին» և «Հայրենադարձ» շարքերը, որոնցում ընդգրկված բանաստեղծությունները գրված են 1937-1946 թթ. Իրանում,

08:17, 19 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Ղուկասյան (այլ կիրառումներ)

Հովհաննես Ղուկասյան , (ծնվել է 1919 Իրան - 2000) հայ բազմաժանր գրող, հայրենադարձ բանաստեղծ է՝ Հայաստան ԽՍՀ ներգաղթել է 1946 թվականի հուլիսին։

Աշխատություններ

Հովհաննես Ղուկասյանի բանաստեղծական ժառանգությունը ամբողջական ժառանգություն է։ Նրա բանաստեղծությանը բնորոշ են պատկերավորության ինքնատիպ գույները, պատումի անմիջական շունչը, հայրենասիրական շիկացումներ, հղկված բառագործածություն։ Առանձնանում են նրա հետևյալ բանաստեղծական շարքերը.

  • «Հայրենիքում», որում ընդգրկված բանաստեղծությունները գրված են Երևանում 1946-1947 թթ.,
  • «Հայրենական պատերազմին» և «Հայրենադարձ» շարքերը, որոնցում ընդգրկված բանաստեղծությունները գրված են 1937-1946 թթ. Իրանում,
  • «Խառն երգերը» և «Թարգմանությունները»` գրված 1940-1947թթ.:

Հայրենադարձությունը Հ. Ղուկասյանի համար կյանքի վերածնունդ է. նա միայն ու միայն հայրենիքն է ներբողում։Հետպատերազմյան շրջանի գրականության մեջ լայն ընդգրկում ունեցավ հայրենասիրության թեմատիկան։ Հ. Ղուկասյանի համար ամենաթանկը ազատ հայրենիքի ներբողն է, կարևորը այդ հայրենիքի համար մի հիշատակ թողնելն է... Այս գաղափարն է ընկած «Հայրենիքում» շարքի հիմքում։

Ազա՜տ հայրենիք, թանկ ես ինձ համար,
Քո հողը սրտա՜նց, ջերմ եմ համբուրել,
Կյա՜նք է՝ համբուրած հողում հող դառնալ,
Երբ այդ սուրբ հողից վարդեր են բուրել։

«Հայրենական պատերազմին» շարքում ընդգրկված է 3 բանաստեղծություն` «Կովկասյան լեռներում», «Ազատություն» և «Անմահ ժպիտով ննջում էր խաղաղ...»: Հովհաննես Ղուկասյանի բանաստեղծական ժառնգության մեջ առանձնանում է նաև «Հայրենաբաղձի երգեր» շարքը։ Այս շարքի բանաստեղծությունները հիմնականում արտահայտում են կարոտաբաղձ պանդուխտի հոգու ապրումները. նա տենչում է հայրենի հողը։

«Խառն երգեր»-ից առանձնանում է «Մրգահասի երգը»: Բանաստեղծը ներկայացնում է մրգահասը. ոսկեհատիկ վազերի տակ կյանքն է բուրում, բերքը քաղցր է, անգամ վազերն են «երգում»... Այս ամբողջ պատկերը բանաստեղծը համեմատում է իր երգերի, իր ստեղծագործությունների հետ։

Հովհաննես Ղուկասյանի բանաստեղծության մի մասն էլ ներաշխարհի զգացողությունները պատկերող բանաստեղծություններն են։ Դրանցից են «Թախիծի երգերից», «Կոկոնի մահը», «Տապանագիր», «Էլեգիա», «Րոմանս», «Բալիկիս», «Քույրիկիս-Թագուշին», «Սիրո տանջանքը», «Հաղթանակի երեկոն»։ Սրանք հիմնականում ներանձնական բանաստեղծություններ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։