«Պյութագորաս»–ի խմբագրումների տարբերություն
չ Ռոբոտը ավելացնում է․: my:ပိုက်သာဂိုးရပ်စ် |
չ Ռոբոտը ավելացնում է․: mrj:Пифагор (философ) |
||
Տող 83. | Տող 83. | ||
[[mn:Пифагор]] |
[[mn:Пифагор]] |
||
[[mr:पायथागोरस]] |
[[mr:पायथागोरस]] |
||
[[mrj:Пифагор (философ)]] |
|||
[[ms:Pythagoras]] |
[[ms:Pythagoras]] |
||
[[my:ပိုက်သာဂိုးရပ်စ်]] |
[[my:ပိုက်သာဂိုးရပ်စ်]] |
11:29, 22 Հոկտեմբերի 2010-ի տարբերակ
Պյութագորաս (մոտ 569 - 475 Մ.Թ.Ա., հունարեն՝ Πυθαγόρας), անտիկ մաթեմատիկոս և փիլիսոփա, առավելապես հայտնի է իր անվամբ կոչված Պյութագորասի թեորեմով։
Հայտնի լինելով որպես «Թվերի հայր»՝ Պյութագորասը ազդեցիկ հետք է թողել Մ.Թ.Ա. 6-րդ դարի փիլիսոփայական և կրոնական ուսմունքներում։ Քանի որ լեգենդներն ու այլ նմանատիպ պատմությունները մշուշում են նրա կատարած աշխատանքը նույնիսկ ավելի շատ, քան այլ մինչսոկրատեսյան փիլիսոփաներինը՝ անհնար է հավաստիորեն խոսել Պյութագորասի կյանքի և ուսման մասին։ Պյութագորասը և նրա աշակերտները հավատում էին, որ ամենը կապված է մաթեմատիկայի հետ, և կարծում էին որ ամեն ինչ կարող է կանխագուշակվել և չափվել ցիկլերի օգնությամբ։
Կենսագրություն
Պյութագորասը ծնվել է Սամոս կղզում, Փոքր Ասիայի ափի մոտ, Պիթայիսի և Մնեսարքոսի որդին էր։ Երիտասարդ տարիքում, Պոլիկրատեսի դաժան կառավարությունից փախչելու նպատակով լքել է հարազատ քաղաքը, մեկնելով Հարավային Իտալիայում գտնվող Կրոտոն քաղաք։ Շատ հեղինակներ նաև ճանաչում են նրա հանդիպումները Հին Եգիպտոսի և Բաբելոնի փիլիսոփաների հետ մինչև շարժվելը արևմուտք՝ այս ճանապարհորդությունները նշված են հույն փիլիսոփաների կողմից գրված Պյութագորասի շատ կենսագրականներում։
Սամոսից դեպի Կրոտոն տեղաշարժի ընթացքում Պյութագորասը ստեղծում է գաղտնի կրոնական ընկերություն։
Պյութագորասը ձեռնամուխ է լինում Կրոտոնի մշակութային կյանքի բարեփոխմանը, հորդորելով քաղաքացիներին կրթվել և իր շուրջը ստեղծելով հետևորդների բարձրակարգ օղակ։ Այս մշակութային կենտրոնը առաջնորդվում է շատ խիստ օրենքներով։ Նրա դպրոցը բաց է լինում հավասարապես տղամարդկանց և կանանց համար։ Նրանք, ովքեր միանում են Պյութագորասի ներքին շրջանին, կոչում են իրենց մաթեմատիկոսներ։ Նրանք ապրում են դպրոցում, հրաժարվում են իրենց սեփականությունից և սնվում են միայն բանջարեղենային կերակրով։ Հարևան տարածքներում բնակվող ուսանողները նույնպես թույլատրվում էին այցելել Պյութագորասի դպրոց։ Կոչվելով ակուսմատիկոսներ, այս աշակերտներին թույլատրվում էր օգտագործել միս և ունենալ սեփականություն։
Ըստ Յամբլիքոսի, պյութագորացիները վարում են կազմակերպված կյանք, կազմված կրոնական դասերից, սովորական կերակրից, վարժություններից, ընթերցանությունից և փիլիսոփայական հետազոտություններից։ Երաժշտությունը համարվում էր այս կյանքի տարրական կազմակերպչական գործոնը՝ աշակերտները կանոնավոր կերպով միասին երգում էին օրհներգեր նվիրված Ապոլլոնին, օգտագործում էին քնարը հոգու և մարմնի հիվանդություններ բուժելու նպատակով և քնից առաջ ու հետո հիշողությունը վարժեցնելու նպատակով բանաստեղծություններ էին ասում։
Պյութագորասի թեորեմը, որը կրում է իր անունը, հայտնի էր ավելի վաղ Միջագետքում, Հին Եգիպտոսում և Հնդկաստանում։ Արդյոք Պյութագորասը ինքն է ապացուցել այդ թեորեմը, հայտնի չէ, քանի որ անտիկ աշխարհում ընդունված էր նշել ուսուցչի անունը իր աշակերտների կատարած հայտնագործությունների համար։ Թեորեմի հետ Պյութագորասի անվան կապը ամենավաղը հայտնվել է իր մահվանից 5 դար անց, Ցիցերոնի և Պլուտարքոսի աշխատություններում։