«Արամ Ինճիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 39. Տող 39.
[[Կատեգորիա:1975 մահեր]]
[[Կատեգորիա:1975 մահեր]]
[[Կատեգորիա:Ախալցխա քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Ախալցխա քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:ՀԽՍՀ պետական մրցանակակիրներ]]
[[Կատեգորիա:ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ]]
[[Կատեգորիա:ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ]]
[[Կատեգորիա:ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ]]
[[Կատեգորիա:Բանասիրական գիտությունների դոկտորներ]]
[[Կատեգորիա:Բանասիրական գիտությունների դոկտորներ]]

06:08, 17 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Արամ Ինճիկյան (1910, դեկտեմբերի 29 - 1975, մարտի 22), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1980, ետմահու, «Հայ նոր գրականության պատմություն» կոլեկտիվ աշխատության համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1937-ից։

Ծնվել է Ախալցխա քաղաքում։ 1929 - 1932-ին ուսուցչություն է արել Գորիսի և Ալավերդու շրջաններոմ, միաժամանակ հեռակա սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։ 1932-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետի երրորդ կուրս և համալսարանն ավարտել 1933-ին։ 1933-1934-ին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Ախալցխայի գյուիղատնտեսական տեխնիկումում, միաժամանակ աշխատել «Դեպի սոցիալիզմ» թերթի խմբագրությունում։ 1934-1937-ին սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։ 1937-1938-ին որպես կրտսեր գիտաշխատող պաշտոնավարել է պաշտոնավարել է պատմության և գրականության ինստիտուտում։ 1938-1940-ին ծառայել է սովետական բանակում, մասնակցել 1939-1940-ի սպիատակ ֆինների դեմ մղած կռիվներին։

1941-1942-ին որպես ավագ գիտաշխատող պաշտոնավարել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի լեզվի և գրականության ինստիտուտում։ 1942-ին զորակոչվել է բանակ և մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1946-ին «Արա Գեղեցիկի առասպելը և նրա գրական մշակումները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Նույն թվականից աշխատել է ՀՍՍՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, 1958-1975-ին տեքստաբանության բաժնի վարիչ։ 1970-ին «Թումանյան. կյանքը և ստեղծագործության պատմությունը. 1869-1899» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։

Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Ավետիք Իսահակյան» (Երևան, 1956) գործը։

Մասնակցել է Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Պերճ Պռոշյանի, Միքայել Նալբանդյանի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի երկերի գիտական հրատարակություններին՝ կազմելով առանձին հատորների տեքստեր և ծանոթագրություններ։ Աշխարհաբարի է վերածել Ռափայել Պատկանյանի Նոր Նախիջևանյան պատմվածքների շարքը։ 1975-ին արժանացել է ՀՍՍՀ ԳԱ նախագահության վաստակագրին։ Մահացել է 1975-ի մարտի 22-ին։[1]



Ա. Ինճիկյանի երկերի մատենագրություն

  • Ծատուրյանի կյանքը, Երևան, 1940, 115 էջ։
  • Ավետիք Իսահակյան, Երևան, 1940, 65 էջ։
  • Միքայել Նալբանդյան, Երևան, 1954, 175 էջ։
  • Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1954, 400 էջ։
  • Ավետիք Իսահակյան, Երևան, 1955, 220 էջ։
  • Մտերիմներ և մտորումներ (էջեր հայ գրականության պատմությունից), Երևան, 1967, 341 էջ։
  • Հովհաննես Թումանյան (կյանքի և ստեղծագործության պատմությունը. 1869-1899), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1969, 596 էջ։
  • Ավետիք Իսահակյան, Երևան, «Սովետական գրող», 1977, 257 էջ։
  • Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, 2-րդ հրատարակություն, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1979, 400 էջ։

Ա. Ինճիկյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)

  • Անտոն Չեխով, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Ճայը» պիեսը թարգմանել է Ա.Ինճիկյանը), Երևան, Հայպետհրատ, 1948, 540 էջ։

Աղբյուրներ

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ էջ 162-163.

Գրականություն

Արտաքին հղումներ