«Գերվիտամինություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Հիվանդություն}}
{{Տեղեկաքարտ Հիվանդություն}}
'''Գերվիտամինություն,''' '''հիպերվիտամինոզ''', սուր խանգարում, որն առաջանում է [[սնունդ|սննդում]] կամ [[վիտամին]] պարունակող դեղամիջոցների բաղադրության մեջ մտնող մեկ կամ մի քանի վիտամինների չափազանց մեծ դոզայից [[թունավորում|թունավորման]] արդյունքում։
'''Գերվիտամինություն''', '''հիպերվիտամինոզ''', վիճակ, որն առաջանում է [[սնունդ|սննդում]] կամ [[վիտամին]] պարունակող դեղամիջոցներում առկա մեկ կամ մի քանի վիտամինների չափազանց բարձր չափաբաժնից և դրսևորվում է [[թունավորում|թունավորման]] ախտանիշներով։


Վիտամինները սնուցման անհրաժեշտ և անփոխարինելի գործոն են: Դրանց անբավարարությունը նվազեցնում է [[օրգանիզմ]]ի պաշտպանական ուժերը, խախտում [[նյութափոխանակություն]]ը և պատճառ դառնում ծանր հիվանդությունների: Սակայն դա չի նշանակում, որ վիտամինները կարելի է օգտագործել անսահմանափակ քանակությամբ: Դրանց ընդունումը պետք է խստորեն համապատասխանի օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջներին: Վիտամինների ավելցուկային օգտագործումը կարող է առաջացնել ծանր հիվանդություններ՝ գերվիտամինոզներ:
Վիտամինները սնուցման անհրաժեշտ և անփոխարինելի գործոն են: Դրանց անբավարարությունը նվազեցնում է [[օրգանիզմ]]ի պաշտպանական ուժերը, խախտում [[նյութափոխանակություն]]ը և պատճառ դառնում ծանր հիվանդությունների: Սակայն դա չի նշանակում, որ վիտամինները կարելի է օգտագործել անսահմանափակ քանակությամբ: Դրանց ընդունումը պետք է խստորեն համապատասխանի օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջներին: Վիտամինների ավելցուկային օգտագործումը կարող է առաջացնել ծանր հիվանդություններ՝ գերվիտամինոզներ:


== Տեսակներ ==
== Տեսակներ ==

19:11, 15 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Գերվիտամինություն
Տեսակհիվանդություն և overload disease?
Բժշկական մասնագիտությունէնդոկրինոլոգիա
ՀՄԴ-9278.2 և 38.38
ՀՄԴ-10E67

Գերվիտամինություն, հիպերվիտամինոզ, վիճակ, որն առաջանում է սննդում կամ վիտամին պարունակող դեղամիջոցներում առկա մեկ կամ մի քանի վիտամինների չափազանց բարձր չափաբաժնից և դրսևորվում է թունավորման ախտանիշներով։

Վիտամինները սնուցման անհրաժեշտ և անփոխարինելի գործոն են: Դրանց անբավարարությունը նվազեցնում է օրգանիզմի պաշտպանական ուժերը, խախտում նյութափոխանակությունը և պատճառ դառնում ծանր հիվանդությունների: Սակայն դա չի նշանակում, որ վիտամինները կարելի է օգտագործել անսահմանափակ քանակությամբ: Դրանց ընդունումը պետք է խստորեն համապատասխանի օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջներին: Վիտամինների ավելցուկային օգտագործումը կարող է առաջացնել ծանր հիվանդություններ՝ գերվիտամինոզներ:

Տեսակներ

Տարբերում են սուր և խրոնիկական գերվիտամինություն: Սուր ձևն առաջանում է վիտամինի բարձր չափաքանակի (սովորաբար՝ պատրաստուկի ձևով) միանվագ, իսկ խրոնիկական ձևը՝ օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները գերազանցող չափաքանակի տևական ընդունումից: Որպես կանոն՝ հիվանդանում են վաղ տարիքի երեխաները, երբ ծնողներն առանց նախապես բժշկի հետ խորհրդակցելու երեխային տալիս են վիտամինային պատրաստուկներ կամ մեծացնում են բժշկի նշանակած դեղաչափը: Մեծահասակների գերվիտամինությունը սովորաբար պայմանավորված է որևէ վիտամինով հարուստ, մեծ քանակությամբ սննդամթերքի օգտագործումով: Հնարավոր է և անհատական գերզգայնություն վիտամինների նկատմամբ, երբ գերվիտամինությունն առաջանում է նաև դրանց պատրաստուկների ոչ մեծ չափաքանակներից: Ավելի հաճախ նկատվում է D և A գերվիտամինություն:

D գերվիտամինություն

Սուր ձևով D գերվիտամինություն

D գերվիտամինության սուր ձևով մեծահասակներն ավելի հաճախ հիվանդանում են նշված վիտամինի սպիրտային լուծույթի մեծ չափաքանակի ընդունումից: Գանգատներն ի հայտ են գալիս նույն օրը կամ 1-2 շաբաթվա ընթացքում: Նկատվում են խիստ թուլություն, ախորժակի անկում, սրտխառնոց, փսխում, փորկապություն, գլխացավ, մկանային ցավեր, ջերմաստիճանի և զարկերակային արյան ճնշման բարձրացում: Իսկ երեխաները սկզբում դառնում են անհանգիստ, քմահաճ, այնուհետև՝ դանդաղաշարժ, թույլ: Մաշկը գունատ է, նկատվում է ախորժակի անկում, լյարդը մեծանում է, առաջանում է կայուն փորկապություն, հազվադեպ՝ լուծ: Երեխան սկսում է շատ խմել և միզել: Հիվանդությունը խորանալիս առաջանում են հաճախակի փսխումներ, զարգացման կասեցում, մարմնի քաշի կորուստ, երբեմն զարկերակային արյան ճնշման բարձրացում: Ծանր դեպքերում շնչառությունը դժվարանում է, անոթազարկը թույլ է և դանդաղ, առաջանում են ջղաձգություններ, շրջապատի նկատմամբ հակազդեցությունը թուլանում է:

Խրոնիկական D գերվիտամինություն

Խրոնիկական D գերվիտամինության դեպքում բոլոր փոփոխություններն առաջանում են աստիճանաբար և ի հայտ են գալիս վիտամինի ընդունումից 1 ամիս անց: Վաղ և բնորոշ ախտանշան են ախորժակի անկումը, նիհարումը (երեխաների աճումը դանդաղում է): Առաջանում են սրտխառնոց, փսխում, փորկապություն, դյուրագրգռություն, ծարավի զգացում, հաճախակի միզարձակում, գունատություն, ջերմաստիճանի բարձրացում: Հիվանդի վիճակն աստիճանաբար վատանում է, կարող է նկատվել գրգռվածություն կամ թորշոմածություն, փորկապություն կամ լուծ, ախորժակի կտրուկ անկում, անհագ ծարավի զգացում:

A գերվիտամինություն

Սուր ձևով A գերվիտամինություն

A գերվիտամինությունը հիմնականում առաջանում է մեծ քանակությամբ ռետինոլ (վիտամին A) պարունակող սննդամթերք (լյարդ, խավիար, ձվի դեղնուց և այլն) կամ մեծ չափաքանակի վիտամին A-ի պատրաստուկ օգտագործելիս: Սուր ձևի դեպքում առաջին իսկ ժամերին առաջանում են ուժեղ գլխացավեր, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում: Կարող են նկատվել գիտակցության մթագնում կամ կորուստ, ջղաձգություններ: Հաջորդ օրն ի հայտ է գալիս ցան, ապա մաշկի թեփոտում (սկսվում է դեմքից): Հաճախ նկատվում են ոսկրային և մկանային ցավեր: Ոչ ծանր դեպքերում, մի քանի օրից հետո, բոլոր նշված երևույթներն անհետանում են: Երեխաների օրգանիզմում A գերվիտամինության սուր ձևն առաջանում է վիտամինի պատրաստուկի մեծ չափաքանակների ընդունումից: Երեխան դառնում է անհանգիստ, դյուրագրգիռ, հազվադեպ՝ թորշոմած, քնկոտ, դանդաղաշարժ, զգալիորեն խանգարվում է քունը: Կարող են առաջանալ սրտխառնոց, փսխում, ջերմաստիճանի բարձրացում՝ մինչև 39° C: Շնչառությունը դժվարանում է, մաշկի վրա հայտնվում են կարմիր բծեր, փոքր արյունազեղումներ: Բնորոշ են կրծքի երեխաների մեծ գաղտունի (աղբյուրակի) ուռածությունը, միզարտադրության նվազումը: Թեթև դեպքերում, 1- 2 օր հետո, բոլոր ախտանշաններն անհետանում են:

Խրոնիկական A գերվիտամինություն

Խրոնիկական A գերվիտամինություն առաջանում է աստիճանաբար, վիտամինի ընդունումից հետո 1-12 ամիսների ընթացքում: Ընդ որում, մեծահասակների մոտ նկատվում են անհանգիստ վիճակ, դյուրագրգռելիություն, աշխատունակության նվազում, ախորժակի անկում, քնի խանգարում, աչքերի երկտեսություն, ոսկրերում ջարդվածության զգացում, հաճախակի միզարձակում, մազերի չորություն և մազաթափում, բերանաբորբ, քրտնոտություն, քթային արյունահոսություն: Երեխաներն առավել հաճախ են հիվանդանում A գերվիտամինությամբ: Նրանց մարմնի քաշը չի ավելանում, վատանում է ախորժակը, դառնում են դյուրագրգիռ, վատ են քնում: Մաշկային ծածկույթները չորանում են և թեփոտվում, առաջանում է քոր: Մազերը դառնում են բարակ, բեկուն, չոր, սկսում են թափվել: Լնդերի և շրթունքների լորձաթաղանթները բորբոքվում են, ճաքճքում և արյունահոսում: Նկատվում են ոտքերի ցավեր, ապա՝ այտուցներ, խանգարվում է քայլվածքը, երբեմն գանգի ոսկրերը փափկում են:

Կանխարգելում

Անհրաժեշտ է զգուշորեն օգտագործել անծանոթ սննդամթերքները, վիտամինների սպիրտային լուծույթները: Երեխային վիտամինային պատրաստուկներ տալիս խստորեն պահպանել բժշկի հանձնարարականները:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։