«Գողթն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-Հայակական +Հայկական)
Տող 11. Տող 11.
Գավառը հիշատակվում է Պտղոմիոսի «Աշխարհագրության» մեջ։ Գողթնի բնիկ տերերը՝ [[Հայկ Նահապետ]]ից սերած Գողթնեցի իշխանական տոհմն էր, որը կազմում էր առանձին նախարարություն. Հայոց արքունիքում գրավել է 16-րդ գահը և, ըստ [[Զորանամակ]]ի, տվել 500 հեծյալ։ IV դ Գողթնում քարոզչական գործունեություն է ծավալել [[Մեսրոպ Մաշտոց]]ը, որը, ըստ ավանդության, հաստատվել էր Մսրվանիս գյուղում։ Գողթնում զբաղվում էին այգեգործությամբ, գինեգործությամբ և շերամապահությամբ։ Հնուց ի վեր Գողթնը հռչակված էր իր ժողովրդական երգիչներով՝ գուսաններով։ 641-ին Գողթնը գրավել են արաբները։ VI դ Գողթնում ստեղծվել է եկեղեցական առանձին թեմ։

VIII դ Գողթնը մտել է Սյունիքի կազմի մեջ։ X դ Գողթնին բռնի տիրացել է արաբ ամիրան, որին հովանավորում էին [[Ատրպատական]]ի Սաջյան ամիրաները։ 913-ին Յուսուֆ Սաջյանը Սյունիքի տերերից խլել է Երնջակ գավառը և դրել Գողթնի ամիրայի իրավասության տակ։ 990-ական թթ Գողթնը գրավել է Հայոց թագավոր Գագիկ Ա։ XI դ կեսից Գողթնը ընկել է սելջուկների, ապա մոնղոլների գերիշխանության ներքո։ XVI դ սկզբին Գողթնը եղել է Սեֆյան Պարսկաստանի կազմի մեջ։ Որպես առանձին միավոր, «Ազատ Ջիրան» անունով մտնում էր [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի խանության]] մեջ և բաժանված էր 5 մահալի՝ Օրդուբադ, Ագուլիս, Դաշտ, Բելև, Չանանաբ։ Հայակական գյուղերը կառավարել են տանուտերը, որոնց անվանել են մելիքներ։ 1604-ին Գողթնի բնակչությունը բռնի գաղթեցվել է Պարսկաստան։
VIII դ Գողթնը մտել է Սյունիքի կազմի մեջ։ X դ Գողթնին բռնի տիրացել է արաբ ամիրան, որին հովանավորում էին [[Ատրպատական]]ի Սաջյան ամիրաները։ 913-ին Յուսուֆ Սաջյանը Սյունիքի տերերից խլել է Երնջակ գավառը և դրել Գողթնի ամիրայի իրավասության տակ։ 990-ական թթ Գողթնը գրավել է Հայոց թագավոր Գագիկ Ա։ XI դ կեսից Գողթնը ընկել է սելջուկների, ապա մոնղոլների գերիշխանության ներքո։ XVI դ սկզբին Գողթնը եղել է Սեֆյան Պարսկաստանի կազմի մեջ։ Որպես առանձին միավոր, «Ազատ Ջիրան» անունով մտնում էր [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի խանության]] մեջ և բաժանված էր 5 մահալի՝ Օրդուբադ, Ագուլիս, Դաշտ, Բելև, Չանանաբ։ Հայկական գյուղերը կառավարել են տանուտերը, որոնց անվանել են մելիքներ։ 1604-ին Գողթնի բնակչությունը բռնի գաղթեցվել է Պարսկաստան։
1752-ին Գողթնը ենթարկվել է Ատրպատականի Ազատ խանի հրոսախմբի շահատակությունը։ XVIII դ 1-ին քառորդում Գողթնն ընդգրկվել է հայ ազատագրական շարժման ոլորտը. Գողթնի տանուտերերը գործակցել են [[Դավիթ Բեկ]]ին։ Գողթնի եկեղեցիներից նշանավոր էին Շոռոթի Ս. Հակոբ գմբեթավոր բազիլիկը, Վերին Ագուլիսի Ս. Թովմա Առաքյալի վանքը, Ցղնայի Ս. Աստվածածին եկեղեցին, Մսրվանիս գյուղի Ս. Մեսրոպ Վանքը։

03:31, 8 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Գողթն, Գաղթական, Գաղթան, Գոլթանց գավառ, Գողթնաստան, Գողթնաց գավառ, Կոլթենե, գավառ Մեծ Հայքի Վասպուրական աշխարհում, նրա հյուսիսարևելյան կողմում, Արաքս գետից ձախ։[1]։

Աշխարհագրություն

Գողթնը հին ու միջին դարերում կազմում էր առանձին նախարարություն, որը երբեմն մտնում էր նաև Սյունիք աշխարհի կազմի մեջ։ Տարածքով համապատասխանում է այժմյան Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի, մասամբ նաև Գանձակի շրջաններին։ Հարավում սահմանակից էր Արաքս գետին, արևելքում՝ Արևիք ու Ձորք, հյուսիսում՝ Ծղուկք գավառներին։ Ուներ լեռնային ռելիեֆ։

Սյունյաց լեռնաշղթայից եկող լեռնաճյուղերը գավառը մասնատում էին մոտ 10 առանձին ձորահովիտների։ Գավառի մի մասը՝ Բստաձորի մի հատվածը, անտառապատ էր, հարավը՝ չոր ու տափաստանային։

Գողթնի մեջ, հին ու միջին դարերում, երբեմն մտնում էր նաև Սյունիք աշխարհի Երնջակ գավառը[2]։

Պատմություն

Գավառը հիշատակվում է Պտղոմիոսի «Աշխարհագրության» մեջ։ Գողթնի բնիկ տերերը՝ Հայկ Նահապետից սերած Գողթնեցի իշխանական տոհմն էր, որը կազմում էր առանձին նախարարություն. Հայոց արքունիքում գրավել է 16-րդ գահը և, ըստ Զորանամակի, տվել 500 հեծյալ։ IV դ Գողթնում քարոզչական գործունեություն է ծավալել Մեսրոպ Մաշտոցը, որը, ըստ ավանդության, հաստատվել էր Մսրվանիս գյուղում։ Գողթնում զբաղվում էին այգեգործությամբ, գինեգործությամբ և շերամապահությամբ։ Հնուց ի վեր Գողթնը հռչակված էր իր ժողովրդական երգիչներով՝ գուսաններով։ 641-ին Գողթնը գրավել են արաբները։ VI դ Գողթնում ստեղծվել է եկեղեցական առանձին թեմ։

VIII դ Գողթնը մտել է Սյունիքի կազմի մեջ։ X դ Գողթնին բռնի տիրացել է արաբ ամիրան, որին հովանավորում էին Ատրպատականի Սաջյան ամիրաները։ 913-ին Յուսուֆ Սաջյանը Սյունիքի տերերից խլել է Երնջակ գավառը և դրել Գողթնի ամիրայի իրավասության տակ։ 990-ական թթ Գողթնը գրավել է Հայոց թագավոր Գագիկ Ա։ XI դ կեսից Գողթնը ընկել է սելջուկների, ապա մոնղոլների գերիշխանության ներքո։ XVI դ սկզբին Գողթնը եղել է Սեֆյան Պարսկաստանի կազմի մեջ։ Որպես առանձին միավոր, «Ազատ Ջիրան» անունով մտնում էր Նախիջևանի խանության մեջ և բաժանված էր 5 մահալի՝ Օրդուբադ, Ագուլիս, Դաշտ, Բելև, Չանանաբ։ Հայկական գյուղերը կառավարել են տանուտերը, որոնց անվանել են մելիքներ։ 1604-ին Գողթնի բնակչությունը բռնի գաղթեցվել է Պարսկաստան։ 1752-ին Գողթնը ենթարկվել է Ատրպատականի Ազատ խանի հրոսախմբի շահատակությունը։ XVIII դ 1-ին քառորդում Գողթնն ընդգրկվել է հայ ազատագրական շարժման ոլորտը. Գողթնի տանուտերերը գործակցել են Դավիթ Բեկին։ Գողթնի եկեղեցիներից նշանավոր էին Շոռոթի Ս. Հակոբ գմբեթավոր բազիլիկը, Վերին Ագուլիսի Ս. Թովմա Առաքյալի վանքը, Ցղնայի Ս. Աստվածածին եկեղեցին, Մսրվանիս գյուղի Ս. Մեսրոպ Վանքը։

Տես նաև

Գրականություն

  • Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. Մեծ Հայքի վարչական բաժանումը
  2. Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1986։