«Յուրայի ժամանակաշրջան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 5. Տող 5.


== Ապարներ և տեկտոնական շարժումներ ==
== Ապարներ և տեկտոնական շարժումներ ==
Յուրայի հասակի ապարները տարածված են բոլոր մայրցամաքներում։ Ըստ կազմի և ձևավորման պայմանների դրանք խիստ բազմազան են (ծովային և կոնտինենտալ ավազակավային հաստվածքներ, կարբոնատային ապարներ և աղաբեր նստվածքներ, հրաբխային ապարներ)։ Յուրայի հասակի ապարների հետ են առնչված [[երկաթ]]ի ([[Արևմտյան Եվրոպա]]), ֆոսֆորիտների, [[գիպս]]ի, [[աղ]]երի և այլ օգտակար հանածոների հանքավայրեր։ [[Հայկական ԽՍՀ]]–ում Յուրայի ժամանակաշրջանի ապարները (էֆուզիվներ, տուֆաբրեկչիաներ, ավազաքարեր) հայտնի են հանրապետության հյուսիսային և հյուսիս–արևմտյան մասերում, [[Զանգեզուր]]ում։ Դրանց հետ են կապված [[Պղինձ|պղ]]նձի և բազում մետաղային մի շարք հանքավայրեր ([[Ալավերդի]], [[Շամլուղ]], [[Ախթալա]], [[Ղափան]]): Տեկտոնական շարժումները առավել ինտենսիվ դրսևորվել են Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալային գոտում, որտեղ կազմավորվել են մինչև այժմ պահպանված ծալքավոր լեռնային համակարգեր։ Յուրայի ժամանակաշրջանում տեղի է ունենում [[Ատլանտյան օվկիանոս|Ատլանտյան]] և [[Հնդկական օվկիանոս]]ների իջվածքների առաջացումը, որը հետևանք է, հավանաբար, մայրցամաքների շարժման, հատկապես [[Գոնդվիանա]]յի տրոհման: Տրոհման զոնաների հետ կապված են հրաբխականության ակտիվ դրսևորումներ ([[Արևելյան Աֆրիկա]], [[Հարավային Ամերիկա]])։
Յուրայի հասակի ապարները տարածված են բոլոր մայրցամաքներում։ Ըստ կազմի և ձևավորման պայմանների դրանք խիստ բազմազան են (ծովային և կոնտինենտալ ավազակավային հաստվածքներ, կարբոնատային ապարներ և աղաբեր նստվածքներ, հրաբխային ապարներ)։ Յուրայի հասակի ապարների հետ են առնչված [[երկաթ]]ի ([[Արևմտյան Եվրոպա]]), ֆոսֆորիտների, [[գիպս]]ի, [[աղ]]երի և այլ օգտակար հանածոների հանքավայրեր։ [[Հայաստան]]ում Յուրայի ժամանակաշրջանի ապարները (էֆուզիվներ, տուֆաբրեկչիաներ, ավազաքարեր) հայտնի են հանրապետության հյուսիսային և հյուսիս–արևմտյան մասերում, [[Զանգեզուր]]ում։ Դրանց հետ են կապված [[Պղինձ|պղ]]նձի և բազում մետաղային մի շարք հանքավայրեր ([[Ալավերդի]], [[Շամլուղ]], [[Ախթալա]], [[Ղափան]]): Տեկտոնական շարժումները առավել ինտենսիվ դրսևորվել են Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալային գոտում, որտեղ կազմավորվել են մինչև այժմ պահպանված ծալքավոր լեռնային համակարգեր։ Յուրայի ժամանակաշրջանում տեղի է ունենում [[Ատլանտյան օվկիանոս|Ատլանտյան]] և [[Հնդկական օվկիանոս]]ների իջվածքների առաջացումը, որը հետևանք է, հավանաբար, մայրցամաքների շարժման, հատկապես [[Գոնդվիանա]]յի տրոհման: Տրոհման զոնաների հետ կապված են հրաբխականության ակտիվ դրսևորումներ ([[Արևելյան Աֆրիկա]], [[Հարավային Ամերիկա]])։


== Կլիմա ==
== Կլիմա ==

15:57, 5 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Յուրայի ժամանակաշրջան (համակարգ, փուլ), մեզոզոյան խմբի երկրորդ համակարգը, որը համապատասխանում է Երկրի պատմության մեզոզոյան դարաշրջանի երկրորդ ժամանակաշրջանին։ Հաջորդում է արիասի ժամանակաշրջանին և նախորդում կավճի ժամանակաշրջանին: Ռադիոլոգիական մեթոդով Յուրայի ժամանակաշրջանի սկիզբը որոշվում է 190–195 մլն տարի, վերջը՝ 135–137 մլն տարի մ․ թ․ ա․, տևողությունը՝ 55–58 մլն տարի։ Յուրայի ժամանակաշրջանը անջատել է ֆրանսիացի երկրաբան Ա․ Բրոնյարը՝ 1829 թվականին։

Անվանում

Անվանումը ծագում է Ֆրանսիայի և Շվեյցարիայի Յուրայի (Jura) լեռներից։

Ապարներ և տեկտոնական շարժումներ

Յուրայի հասակի ապարները տարածված են բոլոր մայրցամաքներում։ Ըստ կազմի և ձևավորման պայմանների դրանք խիստ բազմազան են (ծովային և կոնտինենտալ ավազակավային հաստվածքներ, կարբոնատային ապարներ և աղաբեր նստվածքներ, հրաբխային ապարներ)։ Յուրայի հասակի ապարների հետ են առնչված երկաթի (Արևմտյան Եվրոպա), ֆոսֆորիտների, գիպսի, աղերի և այլ օգտակար հանածոների հանքավայրեր։ Հայաստանում Յուրայի ժամանակաշրջանի ապարները (էֆուզիվներ, տուֆաբրեկչիաներ, ավազաքարեր) հայտնի են հանրապետության հյուսիսային և հյուսիս–արևմտյան մասերում, Զանգեզուրում։ Դրանց հետ են կապված պղնձի և բազում մետաղային մի շարք հանքավայրեր (Ալավերդի, Շամլուղ, Ախթալա, Ղափան): Տեկտոնական շարժումները առավել ինտենսիվ դրսևորվել են Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալային գոտում, որտեղ կազմավորվել են մինչև այժմ պահպանված ծալքավոր լեռնային համակարգեր։ Յուրայի ժամանակաշրջանում տեղի է ունենում Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների իջվածքների առաջացումը, որը հետևանք է, հավանաբար, մայրցամաքների շարժման, հատկապես Գոնդվիանայի տրոհման: Տրոհման զոնաների հետ կապված են հրաբխականության ակտիվ դրսևորումներ (Արևելյան Աֆրիկա, Հարավային Ամերիկա

Կլիմա

Կլիման, որ համեմատաբար չոր էր յուրայի սկզբում, միջին յուրայում դառնում է խոնավ։ Ուշ յուրայում պարզորոշ արտահայտվում է կլիմայական զոնայնությունը:

Բուսականություն և կենդանիներ

Յուրայի ժամանակաշրջանի բուսականությունը աչքի է ընկնում ձարխոտերի և բազմազան մերկասերմերի գերակշռությամբ։ Կենդանական աշխարհում անողնաշարավորների բնորոշ ներկայացուցիչներն էին ամոնիտները և բելեմնիտները։ Լայնորեն տարածված էին զանազան երկփեղկանիներ։ Ողնաշարավորները հիմնականում ներկայացված էին խոշոր չափերի հասնող ցամաքային և լողացող մողեսներով։ Երևան են գալիս ծովային կոկորդիլոսներն ու կրիաները, առաջին ատամնավոր թռչունները։

Նստվածքներ

Նախկին ԽՍՀՄ տարածքում յուրայի նստվածքները մեծ տարածում ունեն Արևելաեվրոպական պլատֆորմի, Արևմտասիբիրական դաշտավայրի սահմաններում, հարավային ծալքավոր զոնաներում (Կարպատներ, Ղրիմ, Կովկաս, Պամիր, Անդրբայկալ)։ Յուրայի ժամանակաշրջանի նստվածքները պարունակում են ածխի համաշխարհային պաշարների 14% –ը և նավթի մոտ 15%-ը։ Նախկին ԽՍՀՄ տարածքում ածխի խոշոր հանքավայրեր կան Արևելյան Սիբիրում, Անդրբայկալում, Անդրկովկասում, արտասահմանում՝ Բալկանյան թերակղզում, Իրանում, Մոնղոլիայում, ՉԺՀ–ում։ Նավթի և գազի հանքավայրեր հայտնի են Մանգիշլակում, Կովկասում, Արևմտյան Սիբիրում, Հյուսիսային Ամերիկայում, Մերձավոր և Միջին Արևելքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։