«Ժան Տեր-Մերկերյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 10. Տող 10.
| ի ծնե անուն =
| ի ծնե անուն =
| մականուն =
| մականուն =
| ծննդյան օր = {{ԾԱՏ|1935|10|5}}
| ծննդյան օր = {{ԾԱ|1935|10|5}}
| ծննդավայր = [[Մարսել]]
| ծննդավայր = [[Մարսել]]
| երկիր = [[Ֆրանսիա]]
| երկիր = [[Ֆրանսիա]]

10:56, 2 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Ժան Երվանդի Տեր-Մերկերյան
Պատկեր:Jean Ter-Merguerian.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունֆր.՝ Jean Ter-Merguerian
Ի ծնե անունֆր.՝ Grégoire Jean Ter Merguerian[1]
Ծնվել է1935 հոկտեմբերի 5
Մարսել
ԵրկիրՖրանսիա
Մահացել էսեպտեմբերի 29, 2015(2015-09-29) (տարիքը 79)
Մարսել
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունջութակահար, ուսուցիչ և երաժշտության ուսուցիչ
Գործիքներջութակ
Գործունեություն1946-2015
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունConservatoire à rayonnement régional de Marseille?, Մոսկվայի կոնսերվատորիա և Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան
Պարգևներ
 Jean Ter-Merguerian Վիքիպահեստում

Ժան Երվանդի Տեր-Մերկերյան (ֆր.՝ Jean Ter-Merguerian, 1935, հոկտեմբերի 5, Մարսել, Ֆրանսիա - 2015, սեպտեմբերի 29, Մարսել[2], թաղված է Երևանում[3]), ֆրանսահայ ջութակահար, Հայաստանի ժողովրդական արտիստ (1971)[4][5][6]։

Կենսագրություն

Ժան Տեր-Մերկերյանը ծնվել է Մեծ եղեռնից փրկված և Մարսելում ծնված ծնողների ընտանիքում: 11 տարեկանում ավարտել է Մարսելի կոնսերվատորիան, որից մեկ տարի անց նույն քաղաքում տվել է իր առաջին մենահամերգը` կատարելով Ֆելիքս Մենդելսոնի և Անտոնիո Վիվալդիի ջութակի կոնցերտները նվագախմբի հետ։

1948 թվականին ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան, որտեղ հանդես է եկել Մենդելսոնի և Լալոյի կոնցերտներով։ Ժանի ուսուցիչներն են լինում հայրը` Երվանդը, Կարպ Դոմբաևը (Երևանի պետական կոնսերվատորիայում սովորելու տարիներին) և Դավիդ Օյստրախը (Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում սովորելու ժամանակ)։

Պրահայում (1956) և Փարիզում (1961, Մարգերիտ Լոնգի և Ժակ Տիբոյի անվան մրցույթում) Ժանն արժանում է առաջին մրցանակի։ Նրան առաջարկում են մնալ Մոսկվայում, բայց նա վերադառնում է Երևան, սկսեց դասավանդել Կոմիտասի անվան կոնսերվատորիայում (1964-1979) և ելույթներ ունենում Հայաստանի տարբեր շրջաններում, ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում։

1971 թվականին արժանանում է ժողովրդական արտիստի կոչման։

Դիրիժոր Միքայել Մալունցյանի հետ կատարել է Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Սիբելիուսի, Բարտոկի, Շոստակովիչի, Պրոկոֆևի և այլոց կոնցերտները։

1981 թվականին նա վերադառնում է Մարսել, 1982-ից սկսում դասավանդել կոնսերվատորիայում (1984-ից` պրոֆեսոր) և հանդես գալիս մենահամերգներով։

Մահացել է 2015 թվականի սեպտեմբերի 29-ին, Մարսելում։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 19-ին։

Մրցանակներ

  • Սլավիկի և Օնդրժիչեկի անվան մրցույթ (1956, Պրահա, 2-րդ մրցանակ)
  • Չայկովսկու անվան մրցույթ (1958, Մոսկվա, 1-ին կարգի դիպլոմ)
  • Լոնգի և Տիբոյի անվան մրցույթ (1961, Փարիզ, 1-ին մրցանակ)
  • Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթ (1963, Բրյուսել, 9-րդ մրցանակ)
  • Հայաստանի պետական մրցանակ (1977)
  • Պատվո շքանշան, 2015[7]

Ծանոթագրություններ

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։