«Հրաչյա Քոչար»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, փոխարինվեց: ԱԱՀ → անուն, պատկերի չափերը → պատկերի չափեր, պատկերի նկարագրություն → նկարագրություն, influences oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎ... |
|||
Տող 1. | Տող 1. | ||
{{Արևմտահայերեն|Հրաչեայ Քոչար}} |
{{Արևմտահայերեն|Հրաչեայ Քոչար}} |
||
{{Տեղեկաքարտ Գրող |
{{Տեղեկաքարտ Գրող |
||
| |
| անուն = |
||
| |
| բնագիր անուն = Հրաչյա Քոչարի Գաբրիելյան |
||
| պատկեր = Հրաչյա Քոչար 1.jpg |
| պատկեր = Հրաչյա Քոչար 1.jpg |
||
| պատկերի |
| պատկերի չափեր = 200px |
||
| |
| նկարագրություն = |
||
| գրական անուն = Հրաչյա Քոչար |
| գրական անուն = Հրաչյա Քոչար |
||
| ծննդյան անուն = |
| ծննդյան անուն = |
||
Տող 27. | Տող 27. | ||
| զավակներ = |
| զավակներ = |
||
| ազգական(ներ) = |
| ազգական(ներ) = |
||
| ներշնչվել է = |
|||
| influences = |
|||
| |
| ներշնչել է = |
||
| նշանակալի պարգև(ներ) = |
| նշանակալի պարգև(ներ) = |
||
| ստորագրություն = |
| ստորագրություն = |
||
Տող 35. | Տող 35. | ||
| վիքիքաղվածք = |
| վիքիքաղվածք = |
||
| վիքիդարան = |
| վիքիդարան = |
||
| |
| կայք = |
||
}} |
}} |
||
'''Հրաչյա Քոչար''' (''Հրաչյա Քոչարի Գաբրիելյան'', [[1910]], [[հունվարի 19]] - [[1965]], [[մայիսի 2]]), հայ արձակագիր, հրապարակախոս, ՀԽՍՀ պետական մրցանակի առաջին դափնեկիր (1967, «[[Նահապետը]]» վիպակի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ Գրական անուն է դարձրել հոր անունը։ |
'''Հրաչյա Քոչար''' (''Հրաչյա Քոչարի Գաբրիելյան'', [[1910]], [[հունվարի 19]] - [[1965]], [[մայիսի 2]]), հայ արձակագիր, հրապարակախոս, ՀԽՍՀ պետական մրցանակի առաջին դափնեկիր (1967, «[[Նահապետը]]» վիպակի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ Գրական անուն է դարձրել հոր անունը։ |
||
Տող 63. | Տող 63. | ||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
||
{{Հայկական գիր և գրականություն}} |
{{Հայկական գիր և գրականություն}} |
||
{{DEFAULTSORT:Քոչար, Հրաչյա}} |
{{DEFAULTSORT:Քոչար, Հրաչյա}} |
||
[[Կատեգորիա:20-րդ դարի արևելահայ արձակագիրներ]] |
[[Կատեգորիա:20-րդ դարի արևելահայ արձակագիրներ]] |
08:29, 2 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ
Հրաչյա Քոչար Հրաչյա Քոչարի Գաբրիելյան | |
---|---|
Պատկեր:Հրաչյա Քոչար 1.jpg | |
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Հրաչեայ Քոչար Գաբրիէլեան |
Ծնվել է | 1910 հունվարի 19 |
Ծննդավայր | Գումլուպուճախ, Դաշլիչայ Ստորին, Աղրըի մարզ, Թուրքիա |
Վախճանվել է | մայիսի 2, 1965 | (տարիքը 55)
Վախճանի վայր | Երևան |
Մասնագիտություն | խմբագիր, արձակագիր և գրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ |
Ուշագրավ աշխատանքներ | Նահապետը |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Ռյա թազա, ՀԳՄ, Խորհրդային գրականություն և Ոզնի |
Պարգևներ | |
Հրաչյա Քոչար Վիքիքաղվածքում | |
Հրաչյա Քոչար Վիքիդարանում |
Հրաչյա Քոչար (Հրաչյա Քոչարի Գաբրիելյան, 1910, հունվարի 19 - 1965, մայիսի 2), հայ արձակագիր, հրապարակախոս, ՀԽՍՀ պետական մրցանակի առաջին դափնեկիր (1967, «Նահապետը» վիպակի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ Գրական անուն է դարձրել հոր անունը։
Կենսագրություն
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բագրևանդ գավառի Ղումլիբուջաղ գյուղում, որը գտնվում է Նպատ լեռան ստորոտին։ Գաղթի ճանապարհին մահացել է մայրը, 1918 թվականին՝ հայրը՝ հայտնի խմբապետ Քոչոն, ով կռվել է Անդրանիկի ջոկատում։ Փրկվելով թուրքերի կողմից իրականացրած կոտորածներից՝ համագյուղացիների հետ անցել է Արևելյան Հայաստան։ Եղել է գառնարած, հանքափոր Ալավերդու հանքերում։ Այնուհետև տեղափոխվել է Երևան, ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։
Առաջին պատմվածքը՝ «Խաջե», լույս է տեսել 1931 թվականին, «Նոր ուղի» ամսագրում։ 1934 թվականին խմբագրել է քրդերեն «Ռյա թազա» թերթը։ 1939 թվականին, կուսակցական տույժ ստանալուց հետո, մնացել է անաշխատանք, ապա Մարտիրոս Սարյանը նրան տեղավորել է իր ղեկավարած Պատմական հուշարձանների պահպանության կոմիտեում։ Ոտքով շրջել ու ուսումնասիրել է հայկական վանքերի ու մատուռների վիճակը, և այդ աշխատանքներն ամփոփել «Գորիսի և Սիսիանի շրջանների ալբոմ-ուղեցույցի» մեջ։ 1941-1945 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1942 թվականին լույս է տեսել «Հերոսների ծնունդը», իսկ մեկ տարի անց՝ «Նախօրյակին» պատերազմական ակնարկների և պատմվածքների ժողովածուները։ Ռազմաճակատային պատմվածքների մեջ առանձնանում է «Գեներալի քույրը» պատմվածքը, որն առաջին անգամ տպագրվել է 1945 թվականին, «Պրավդա» թերթում։ Հետագայում այս պատմվածքը թարգմանվել է աշխարհի 24 լեզուներով, ներառվել խորհրդահայ դասագրքերի ծրագրերում։ Ստեղծել է «Մեծ տան զավակները» երկհատոր վեպը։ Կյանքի վերջին տարիներին տպագրել է «Սպիտակ գիրքը», որում զետեղված «Նահապետը», «Կարոտը» և «Եփրատի կամրջին» վիպակները արձակագրի լավագույն գործերն են։
1946-1951 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիր, 1954 թվականին՝ «Ոզնի» երգիծական հանդեսի խմբագիր։ Գրել է «Հյուսիսային ծիածան» (Հայֆիլմ, 1961) կինոնկարի սցենարը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն և այլ լեզուներով։ Մահացել է Երևանում։[1]
Պարգևներ
- «Կարմիր աստղ» շքանշան
- ՀԽՍՀ պետական մրցանակ «Նահապետ» վիպակի համար, 1967
Գրականություն
- Հակոբ Նորունի, Հրաչյա Քոչարի «Սպիտակ գիրքը» (գնահատական-վերլուծական փորձ), Բեյրութ, տպարան «Սևան», 1967, 58 էջ։
- Սովետահայ գրականության պատմություն, երկրորդ հատոր (1941-1964, հատորում զետեղված է «Հրաչյա Քոչար» գլուխը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։
Տես նաև
Արտաքին հղումներ
Աղբյուրներ
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 571.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչյա Քոչար» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչյա Քոչար» հոդվածին։ |
|
- Թուրքիայում ծնվածներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայկական գիր և գրականություն
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Հայ խմբագիրներ
- 1910 ծնունդներ
- Հունվարի 19 ծնունդներ
- 1965 մահեր
- Մայիսի 2 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Գրական կեղծանուններ
- ՀԽՍՀ պետական մրցանակակիրներ
- Հայ կինոսցենարիստներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր