«Գյուղատնտեսության կոլեկտիվացումը ԽՍՀՄ-ում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Հետ է շրջվում 3752137 խմբագրումը, որի հեղինակն է՝ 109.75.39.14 (քննարկում) մասնակիցը
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Dandelion Farms.jpg||մինի|աջից]]
[[Պատկեր:Dandelion Farms.jpg||մինի|աջից]]
'''Գյուղատնտեսության կոլեկտիվացում''' [[ԽՍՀՄ]]-ում, կոոպերացման միջոցով գյուղացիական մանր մենատնտեսությունների վերափոխումը խորհրդային խոշոր համայնական տնտեսությունների։ [[Գյուղատնտեսություն|Գյուղացիական տնտեսության]] խորհրդային վերափոխման ուղու հարցը առաջ են քաշել և սկզբունքորեն լուծել գիտական կոմունիզմի հիմնադիրները ։ [[Լենին|Վլադիմիր Իլիչ Լենինը]] մշակեց գյուղի խորհրդային վերակառուցման և գյուղացիությանը կոոպերացիայի միջոցով խորհրդայինության կառուցման մեջ ներգրավելու կոնկրետ պլան ։ [[Խորհրդային կառավարություն|Խորհրդային կառավարությունը]] հոկտեմբերյան հեղափոխությունից անմիջապես հետո ձեռնամուխ եղան գյուղի աստիճանաբար խորհրդային վերափոխության, հողագործության մեջ խոշոր տնտեսություններ ստեղծելու գործին։ Համառուսաստանյան Կենտգործկոմի «Տողի խորհրդայինության մասին» դեկրետով ([[1918]] թվականի հունվար) խնդիր դրվեց հողագործության մեջ զարկ տալ կոլեկտիվ տնտեսություններին՝ որոշակի առավելություններ ապահովելով մանր մենատնտեսությունների համեմատ։ [[1917]] թվականի վերջերին-[[1918]] թվականի սկզբներին գյուղում սկսեցին առաջանալ գյուղատնտեսական ձեռնարկությունների խորհրդային ձևեր՝ խորհրդային տնտեսություններ (պետական ձեռնարկություններ), գյուղացիների կոլեկտիվ միավորումներ՝ գյուղատնտեսական կոմունաներ, արտելներ, հողի հասարակական մշակման ընկերություններ։ [[Կոմունիստական կուսակցություն|Կոմունիստական կուսակցությունը]] և Լենինը մեծ ուշադրությամբ վերաբերվեցին գյուղում սոցիալիզմի այդ առաջին ծիլերին, ուսումնասիրեցին և ընղհանրացրիև նրանց փորձը։ Համառուսաստանյան Կենտգործկոմի «խորհրդային հողաշինարարության և սոցիալիստական հողամշակության անցնելու միջոցառումների մասին» դեկրետով ([[1919]] թվականի փետրվար) սահմանվեցին կոլեկտիվ տնտեսությունների խնդիրները, կոնկրետ ցուցումներ տրվեցին նրանց գործունեության, պետական մարմինների հետ Փոխհարաբերությունների, նրանց ստեղծած արտադրանքի օգտագործման, ղեկավարումը կազմակերպելու և այլ հարցերի շուրջ։ ՌԿ(բ)Կ ութերորդ համագումարում ([[1919]] թվականի մարտ) ընդունած ծրագրով նույնպես նշվեցին միջոցառումներ գյուղի խորհրդային վերակառուցման, գյուղատնտեսության կոլեկտիվացման համար։ Լենինի կոոպերատիվ պլանի հետևողական կենսագործման և պետության կազմակերպական ու ֆինանսական մեծ օգնության շնորհիվ ժողովրդի տնտեսության վերականգնման ժամանակաշրջանում աշխատավոր գյուղացիության վիճակը շոշափելիորեն բարելավվեց։ Գյուղում ավելացավ միջակների թիվը։ Մինչև հեղափոխությունը գյուղական չքավորները կազմում Էին գյուղացիության 65%-ը, [[1928]] - [[1929]] թվականին նրանց տեսակարար կշիռը իջավ մինչև 35%-ի, միջակներինը՝ 20%-ից բարձրացավ 60%-ի, իսկ կուլակներինը՝ 15%-ից նվազեց մինչև 5%-ի։ Հաջողություններն ակնառու Էին նաև կոոպերացիայի զարգացման ասպարեզում։ [[Սպառողական կոոպերացիա|Սպառողական]] և [[գյուղատնտեսական կոոպերացիա|գյուղատնտեսական կոոպերացիան]] դարձավ մի հզոր մարմին, որը պետական առևտրի հետ սկսեց վճռական դեր խաղալ քաղաքի և գյուղի միջև ապրանքաշրջանառության գործում։ [[1929]] թվականին գյուղատնտեսական կոոպերատիվներն ունեին 13 միլիոն անդամ, սպառողական կոոպերացիաները՝ շուրջ 14 միլիոն փայատեր։
'''Գյուղատնտեսության կոլեկտիվացում''' [[ԽՍՀՄ]]-ում, կոոպերացման միջոցով գյուղացիական մանր մենատնտեսությունների վերափոխումը խորհրդային խոշոր համայնական տնտեսությունների։ [[Գյուղատնտեսություն|Գյուղացիական տնտեսության]] խորհրդային վերափոխման ուղու հարցը առաջ են քաշել և սկզբունքորեն լուծել գիտական կոմունիզմի հիմնադիրները։ [[Լենին|Վլադիմիր Իլյիչ Լենինը]] մշակեց գյուղի խորհրդային վերակառուցման և գյուղացիությանը կոոպերացիայի միջոցով խորհրդայինության կառուցման մեջ ներգրավելու կոնկրետ պլան։ [[Խորհրդային կառավարություն|Խորհրդային կառավարությունը]] հոկտեմբերյան հեղափոխությունից անմիջապես հետո ձեռնամուխ եղան գյուղի աստիճանաբար խորհրդային վերափոխության, հողագործության մեջ խոշոր տնտեսություններ ստեղծելու գործին։ Համառուսաստանյան Կենտգործկոմի «Տողի խորհրդայինության մասին» դեկրետով ([[1918]] թվականի հունվար) խնդիր դրվեց հողագործության մեջ զարկ տալ կոլեկտիվ տնտեսություններին՝ որոշակի առավելություններ ապահովելով մանր մենատնտեսությունների համեմատ։ [[1917]] թվականի վերջերին-[[1918]] թվականի սկզբներին գյուղում սկսեցին առաջանալ գյուղատնտեսական ձեռնարկությունների խորհրդային ձևեր՝ խորհրդային տնտեսություններ (պետական ձեռնարկություններ), գյուղացիների կոլեկտիվ միավորումներ՝ գյուղատնտեսական կոմունաներ, արտելներ, հողի հասարակական մշակման ընկերություններ։ [[Կոմունիստական կուսակցություն|Կոմունիստական կուսակցությունը]] և Լենինը մեծ ուշադրությամբ վերաբերվեցին գյուղում սոցիալիզմի այդ առաջին ծիլերին, ուսումնասիրեցին և ընղհանրացրիև նրանց փորձը։ Համառուսաստանյան Կենտգործկոմի «խորհրդային հողաշինարարության և սոցիալիստական հողամշակության անցնելու միջոցառումների մասին» դեկրետով ([[1919]] թվականի փետրվար) սահմանվեցին կոլեկտիվ տնտեսությունների խնդիրները, կոնկրետ ցուցումներ տրվեցին նրանց գործունեության, պետական մարմինների հետ Փոխհարաբերությունների, նրանց ստեղծած արտադրանքի օգտագործման, ղեկավարումը կազմակերպելու և այլ հարցերի շուրջ։ ՌԿ(բ)Կ ութերորդ համագումարում ([[1919]] թվականի մարտ) ընդունած ծրագրով նույնպես նշվեցին միջոցառումներ գյուղի խորհրդային վերակառուցման, գյուղատնտեսության կոլեկտիվացման համար։ Լենինի կոոպերատիվ պլանի հետևողական կենսագործման և պետության կազմակերպական ու ֆինանսական մեծ օգնության շնորհիվ ժողովրդի տնտեսության վերականգնման ժամանակաշրջանում աշխատավոր գյուղացիության վիճակը շոշափելիորեն բարելավվեց։ Գյուղում ավելացավ միջակների թիվը։ Մինչև հեղափոխությունը գյուղական չքավորները կազմում Էին գյուղացիության 65%-ը, [[1928]] - [[1929]] թվականին նրանց տեսակարար կշիռը իջավ մինչև 35%-ի, միջակներինը՝ 20%-ից բարձրացավ 60%-ի, իսկ կուլակներինը՝ 15%-ից նվազեց մինչև 5%-ի։ Հաջողություններն ակնառու էին նաև կոոպերացիայի զարգացման ասպարեզում։ [[Սպառողական կոոպերացիա|Սպառողական]] և [[գյուղատնտեսական կոոպերացիա|գյուղատնտեսական կոոպերացիան]] դարձավ մի հզոր մարմին, որը պետական առևտրի հետ սկսեց վճռական դեր խաղալ քաղաքի և գյուղի միջև ապրանքաշրջանառության գործում։ [[1929]] թվականին գյուղատնտեսական կոոպերատիվներն ունեին 13 միլիոն անդամ, սպառողական կոոպերացիաները՝ շուրջ 14 միլիոն փայատեր։


== Արգելքներ և լուծումներ ==
== Արգելքներ և լուծումներ ==

05:34, 1 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Գյուղատնտեսության կոլեկտիվացում ԽՍՀՄ-ում, կոոպերացման միջոցով գյուղացիական մանր մենատնտեսությունների վերափոխումը խորհրդային խոշոր համայնական տնտեսությունների։ Գյուղացիական տնտեսության խորհրդային վերափոխման ուղու հարցը առաջ են քաշել և սկզբունքորեն լուծել գիտական կոմունիզմի հիմնադիրները։ Վլադիմիր Իլյիչ Լենինը մշակեց գյուղի խորհրդային վերակառուցման և գյուղացիությանը կոոպերացիայի միջոցով խորհրդայինության կառուցման մեջ ներգրավելու կոնկրետ պլան։ Խորհրդային կառավարությունը հոկտեմբերյան հեղափոխությունից անմիջապես հետո ձեռնամուխ եղան գյուղի աստիճանաբար խորհրդային վերափոխության, հողագործության մեջ խոշոր տնտեսություններ ստեղծելու գործին։ Համառուսաստանյան Կենտգործկոմի «Տողի խորհրդայինության մասին» դեկրետով (1918 թվականի հունվար) խնդիր դրվեց հողագործության մեջ զարկ տալ կոլեկտիվ տնտեսություններին՝ որոշակի առավելություններ ապահովելով մանր մենատնտեսությունների համեմատ։ 1917 թվականի վերջերին-1918 թվականի սկզբներին գյուղում սկսեցին առաջանալ գյուղատնտեսական ձեռնարկությունների խորհրդային ձևեր՝ խորհրդային տնտեսություններ (պետական ձեռնարկություններ), գյուղացիների կոլեկտիվ միավորումներ՝ գյուղատնտեսական կոմունաներ, արտելներ, հողի հասարակական մշակման ընկերություններ։ Կոմունիստական կուսակցությունը և Լենինը մեծ ուշադրությամբ վերաբերվեցին գյուղում սոցիալիզմի այդ առաջին ծիլերին, ուսումնասիրեցին և ընղհանրացրիև նրանց փորձը։ Համառուսաստանյան Կենտգործկոմի «խորհրդային հողաշինարարության և սոցիալիստական հողամշակության անցնելու միջոցառումների մասին» դեկրետով (1919 թվականի փետրվար) սահմանվեցին կոլեկտիվ տնտեսությունների խնդիրները, կոնկրետ ցուցումներ տրվեցին նրանց գործունեության, պետական մարմինների հետ Փոխհարաբերությունների, նրանց ստեղծած արտադրանքի օգտագործման, ղեկավարումը կազմակերպելու և այլ հարցերի շուրջ։ ՌԿ(բ)Կ ութերորդ համագումարում (1919 թվականի մարտ) ընդունած ծրագրով նույնպես նշվեցին միջոցառումներ գյուղի խորհրդային վերակառուցման, գյուղատնտեսության կոլեկտիվացման համար։ Լենինի կոոպերատիվ պլանի հետևողական կենսագործման և պետության կազմակերպական ու ֆինանսական մեծ օգնության շնորհիվ ժողովրդի տնտեսության վերականգնման ժամանակաշրջանում աշխատավոր գյուղացիության վիճակը շոշափելիորեն բարելավվեց։ Գյուղում ավելացավ միջակների թիվը։ Մինչև հեղափոխությունը գյուղական չքավորները կազմում Էին գյուղացիության 65%-ը, 1928 - 1929 թվականին նրանց տեսակարար կշիռը իջավ մինչև 35%-ի, միջակներինը՝ 20%-ից բարձրացավ 60%-ի, իսկ կուլակներինը՝ 15%-ից նվազեց մինչև 5%-ի։ Հաջողություններն ակնառու էին նաև կոոպերացիայի զարգացման ասպարեզում։ Սպառողական և գյուղատնտեսական կոոպերացիան դարձավ մի հզոր մարմին, որը պետական առևտրի հետ սկսեց վճռական դեր խաղալ քաղաքի և գյուղի միջև ապրանքաշրջանառության գործում։ 1929 թվականին գյուղատնտեսական կոոպերատիվներն ունեին 13 միլիոն անդամ, սպառողական կոոպերացիաները՝ շուրջ 14 միլիոն փայատեր։

Արգելքներ և լուծումներ

Այնուամենայնիվ առաջին հնգամյակի սկզբներին (1928) ԽՍՀՄ գյուղատնտեսության մեջ գերիշխում Էր մանր, անհատական տնտեսությունը (մինչև 25 միլիոն տնտեսու–թյուն)։ Գյուղատնտեսության հետամնացությունն արգելակում Էր երկրի արդյունաբերության զարգացման տեմպերը։ Այդ պատճառով առաջին հնգամյակում հատուկ սրությամբ դրվեց գյուղատնտեսության հետագա զարգացման հարցը։ Այղ գործում վճռական նշանակություն ունեցան ՀամԿ(բ)Կ 15-րդ համագումարի (1927 թվականի դեկտեմբեր) որոշումները՝ գյուղատնտեսության մեջ կոլեկտիվացումը ծավալելու մասին։ ԽՍՀՄ-ում սոցիալիստական շինարարության պրակտիկան գյուղատնտեսական արտելը առաջադրեց որպես կոլտնտեսությունների հիմնական ձև։ Արտելներում հանրայնացվում Էին աշխատանքը, հողը և արտադրության հիմնական միջոցները։ Կոլտնտեսականների անձնական սեփականություն Էին մնում բնակելի շինությունները, մանր ինվենտարը, որոշ քանակությամբ մթերատու անասուն, ոչ մեծ տնամերձ հողամաս՝ անձնական տնտեսություն վարելու համար։ Կուսակցական, Խորհրդային և կոոպերատիվ կազմակերպությունները դարձան կոլտնտեսությունների անմիջական կազմակերպիչներ։ 1928 թվականի ամռանը կոլտնտեսությունների թիվը կազմեց 33,3 հազար, իսկ 1929 թվականի ամռանը՝ 57 հազար։ 1928—29-ի կոլտնտեսային շարժման հիմնական ուժը չքավորությունն էր, որի տնտեսական վիճակը զգալիորեն բարելավվել էր կոոպերացման հետնանքով։ 1929 թվականի վերջերից սկսվեց գյուղատնտեսության համատարած կոլեկտիվացման փուլը, որի համար բնորոշ էր գյուղացիների, հատկապես միջակների, մասսայական մուտքը կոլտնտեսություններ։ ՀամԿ(բ)Կ ԿԿ-ի 1929 թվականի նոյեմբերյան պլենումի «Կոլտնտեսային շինարարության արդյունքների և հետագա խնդիրների մասին» որոշման մեջ նշվեց, որ ԽՍՀՄ թևակոխել է գյուղի ծավալուն վերափոխման և սոցիալիստական խոշոր հողամշակության կառուցման ժամանակաշրջանը, որ կոլտնտեսային շարժումը առանձին շրջանների համար համատարած կոլեկտիվացման խնդիր է դնում։ Պլենումը որոշեց գյուղա–տնտեսության սոցիալիստական վերա–փոխման գործին ցուցաբերվող օգնությունն ուժեղացնելու, նրա նյութատեխնիկական բազան ամրապնդելու, կադրերի պատրաստումը բարելավևլու հիմնական միջոցները։ Քաղաքներից կոլտնտեսություններ մշտական աշխատանքի ուղարկվեցին 25 հազար առաջավոր բանվորներ ։ Կուսակցությունը վճռաբար դատապարտեց աջ թեքման պարագլուխներ Բուխարինի, Ոփկովի, Տոմսկու դիրքորոշումը, որոնք հանդես էին գալիս հօգուտ ինդուստրացման տեմպերի իջեցման, ընդդեմ կոլտնտեսային շինարարության ծավալման։ «Կոլեկտիվացման տեմպի և պետության կողմից կոլտնտեսային շինարարությանն օգնություն ցույց տալու միջոցառումների մասին» 1930 թվականի հունվարյան պլենումի որոշման մեջ Համկ(բյկ ԿԿ կուսակցական կազմակերպություններին ու խորհրդային մարմիններին կողմնորոշում էր տեղերում կոլեկտիվացումը հիմնականում ավարտել 1932 թվականին՝ հնգամյակի վերջին (հացահատիկային կարևոր շրջաններում՝ Ստորին և Միջին Վոլգայում, Հյուսիսային Կովկասում՝ 1930 թվականի աշնանը կամ 1931 թվականի գարնանը, հացահատիկային մյուս շրջաններում՝ 1931-ի աշնանը)։ Ընդգծվեց նան տրակտորների և գյուղատնտական այլ մեքենաների պակասության պատճառով կոլեկտիվացումը կասեցնելու բոլոր փորձերի դեմ վճռական պայքարի անհրաժեշտությունը։ Միաժամանակ ԿԿ նախազգուշացնում էր կուսկազմակերպություններին՝ խուսափել կոլտնտեսային շարժումը վերնից «դեկրետավորելուց»։

Ընթացք

Գյուղատնտեսական կոլեկտիվացմանման ընթացքը ԽՍՀՄ-ում ։

Տարեթվեր Կոլոկտիվացված տնտեսություններն առ հուլիսի 1-ը (%-ով)
1918 0.13
1927 0.8
1928 1.7
1929 3.9
1930 23.6
1931 52.7
1932 61.5
1937 93.0
1940 96.9
1955 99.6

Կազմակերպում և ամրապնդում

Գյուղատնտեսական կոլեկտիվացմանման և առաջին կոլտնտեսությունների կազմակերպական ու տնտեսական ամրապնդման գործում ձեռք բերված հաջողություններն արդյունք էին ԽՍՀՄ-ում տրակտորաշինական և գյուղատնտեսական մեքենաշինական հզոր արդյունաբերության ստեղծման։ Գյուղատնտեսության Խորհրդային վերափոխության, հատկապես կոլտնտեսային կարգի զարգացման և ամրապնդման մեջ մեծ դեր խաղաց պետական մեքենատրակտորային կայանների (ՄՏԿ) ստեղծումը (1929 թվականից)։ Գյուղատնտեսական կոլեկտիվացման կարևոր պայման հանդիսացավ ԽՍՀՄ-ում կուլտուրական հեղափոխության իրականացումը։ Համատարած կոլեկտիվացումը (1929—1933) ընթացավ տնտեսական ու քաղաքական դժվարին պայմաններում։ Հատկապես ուժեղ էր շահագործող վերջին և առավել մեծաթիվ դասակարգի՝ կուլական դիմադրությունը, որը ճնշվեց բանվոր դասակարգի, գյուղական չքավորության ու միջակների ջանքերով։ Կուլակությունը որպես դասակարգ վերացվեց։ Բայց միաժամանակ տարվելով կոլեկտիվացման բարձր տեմպերով՝ թույլ տրվեցին կոլտնտեսություն մտնելու կամավորության սկզբունքի խախտումներ, երբեմն արտելների փոխարեն ստեղծվում էին կոմունաներ, եղան միջակի «կուլակաթափման» դեպքեր։ Կոմունիստական կուսակցությունը բացահայտեց և ուղղեց կոլտնտեսային շինարարության ընթացքում թույլ տրված խախտումներն ու սխալները։ Կարևոր նշանակություն ունեցավ ՀամԿ(բ)Կ ԿԿ-ի «Կոլտնտեսային շարժման մեջ կուսակցական գծից կատարվող շեղումների դեմ պայքարելու մասին» որոշումը (1930 թվականի մարտ) և ՀամԿ(բ)Կ տասնվեցերորդ համագումարի (1930 թվականի հունիս) «Կոլտնտեսային շարժման և գյուղատնտեսության վերելքի մասին» բանաձևը։ Համագումարը նշեց, որ «եթե կալվածատերերից հողի բռնագրա–վումը Հոկտեմբերյան ռևոլյուցիայի առաջին քայլն էր գյուղում, ապա կոլտնտեսություններին անցնելը երկրորդ և ըստ որում վճռական քայլն է, որը ԽՍՌՄ-ում սոցիալիստական հասարակության հիմքի կառուցման գործում կարևորագույն էտապն է բնութագրում» ։ Համագումարը հաստատեց, որ տվյալ փուլում կոլտնտեսության հիմնական ձևը գյուղատնտեսական արտելն է։ 1931 թվականի հունիսին կոլտնտեսությունների ընդհանուր թիվը 211 հազար էր, որոնք միավորում էին 13 միլիոն գյուղացիական տնտեսություն։ Կոլտնտեսությունների կազմակերպական և տնտեսական ամրապնդման գործում մեծ նշանակություն ունեցան հարվածային կոլտնտեսականների առաջին ն երկրորդ համագումարները (1933 և 1935)։ Երկրորդ համագումարն ընդհանրացրեց երկրում կոլտնտեսությունների աշխատանքի փորձը, մշակեց և ընդունեց գյուղատնտեսական արտելի օրինակելի կանոնադրությունը։ Գյուղատնտեսության սոցիալիստական սիստեմի առավելությունները դրսևորվեցին շատ արագ։ ՀամԿ(բ)Կ ԿԿ֊ի և ԿՎՏ-ի միացյալ պլենումը (1933 թվականի հունվար) նշեց, որ երկրի գյուղատնտեսության մեջ վճռվել են մեծ կարևորություն ունեցող խնդիրներ, վերացված է կուլակությունը, խարխլված են կապիտալիզմի արմատները և դրանով իսկ ապահովվել է սոցիալիզմի հաղթանակը գյուղում, կոլտնտեսությունները վերածվել են սոցիալիստական շինարարության ամուր հենարանների։ Սոցիալիստական ձեռնարկությունները (կոլտնտեսություններ ու խորհրդային տնտեսություններ) արտադրում էին բոլոր գյուղատնտեսական մթերքների հիմնական մասը։

Հայրենական մեծ պատերազմից հետո

Հայրենական մեծ պատերազմի տարիներին կոլտնտեսային կարգը դժվարին փորձության ենթարկվեց։ Թշնամու հարձակումը մեծ վնաս պատճառեց գյուղատնտեսությանը, ժամանակավորապես նրա ձեռքն անցան գյուղատնտեսական կարևոր շրջաններ։ Պատերազմից հետո երկրի ազատագրված շրջաններում անմիջապես վերականգնվեցին կոլտնտեսությունները, ՄՏԿ-ները և խորհրդային տնտեսությունները։ Արդեն 1949 թվականին գյուղատնտեսության արտադրության մակարդակը հասավ նախապատերազմյան՝ 1940 թվականի մակարդակին։ 1949 — 1950 թվականներին կոլեկտիվացումն ավարտվեց նան Ուկրաինայի, Բելոռուսիայի, Մոլդավիայի արևմտյան շրջաններում, էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, որոնք ԽՍՀՄ-ի կազմի մեջ էին մտել նախապատերազմյան տարիներին։ 1950 թվականից սկսած ձեռնարկվեց կոլտնտեսությունների խոշորացումը (1950 թվականին երկրում կար 123,7 հազար կոլտնտեսություն, 1953 թվականի վերջին՝ 93 հազար, 1974 թվականին՝ 30 հազար)։ ժամանակակից կոլտնտեսությունները գյուղատնտեսական խոշոր ձեռնարկություններ են, որոնք հագեցած են առաջավոր տեխնիկայով և ունեն որակյալ կադրեր։ Կոլտնտեսություններում մտցվել է երաշխավորված վարձատրություն, կենսաթոշակ է սահմանվել մեծահասակ կոլտնտեսականների համար։

Աշխատուժ

Գյուղատնտեսության արտադրության ինտենսիվացումը, մեքենայացումը, էլեկտրիֆիկացումը և քիմիացումն արմատապես փոխում են կոլտնտեսականների աշխատանքի պայմանները՝ դրանք մոտեցնելով բանվորի աշխատանքի պայմաններին։ Կոլտնտեսություններում աշխատում են ավելի քան 3,9 միլիոն մեխանիզատորներ (1975 թվականի ապրիլ), մոտ 1037 հազար բարձրագույն և միջնակարգ կրթությամբ մասնագետներ (1973 թվականի նոյեմբեր)։ Կոլտնտեսականների համամիութենական երրորդ համագումարը (1969 թվականի նոյեմբեր) քննարկեց կոլտնտեսությունների հետագա զարգացման և գյուղա-տնտ․ արտադրության արագ վերելքի հետ կապված կարնորագույն հարցեր, ընդու–նեց կոլտնտեսային նոր օրինակելի կա–նոնադրություն։ Նոր կանոնադրության մեջ իրենց արտացոլումը գտան սոցիալ–անա․ այն մեծ փոփոխությունները, որ տեղի են ունեցել կոլտնտեսային գյու–ղում կոլտնտեսականների երկրորդ հա–մագումարից (1935) հետո։ Տամագումա- րում ընտրվեց Կոլտնտեսությունների միու–թենական խորհուրդ։ Կոլտնտեսային կար–գի հաղթանակը ՍՍՏՄ-ում ունի համաշ–խարհային պատմական նշանակություն։ Կենսագործելով լենինյան կոոպերատիվ պլանը՝ ՍՄԿԿ արմատական հեղաշըր- ջում առաջ բերեց գյուղաանտեսության բազմամիլիոն մասսայի տնտ․ դարավոր կացութաձևի, կենցաղի և գիտակցության մեջ։ Վ․ Ի․ Լենինի կոոպերատիվ պլանը ն ՍՍՏՄ-ում գյուղատնտեսության սոցիա–լիստական վերափոխման վւորձը ստեղ–ծագործորեն կիրառվում են նաև սոցիա–լիստական մյուս երկրներում։ Գյուղատնտեսության կ ո- լեկտիվացումը ՏՍՍՏ-ում։ Տայաս- տանում գյուղատնտեսության կոլեկտի–վացման կարևորագույն նախապայման հանդիսացավ Տայաստանի Տևղկոմի 1920-ի դեկա․ 28-ի դեկրետով հռչակված հողի ազգայնացումը։ Առաջին կոոպերա–տիվ տնտեսությունները Հայաստանում ձևավորվեցին սովետական կարգեր հաս–տատվելուց անմիջապես հետո։ Սակայն դրանք արագ ծավալվեցին 1924-ից, երբ գյուղատնտ․ կոոպերատորների առաջին համագումարում ձևավորվեց Տայգյուղ- կոոպը։ Սկզբում լայնորեն տարածվեցին վարկային կոոպերատիվները, շուտով դրանք ընդգրկեցին նաև մատակարարման (հատկապես մեքենաների ու գյուղգործիք–ների), մթերման և վաճառահանման բևա- գավառները։ Տայաստանում արտադրա–կան կոոպերատիվ ընկերությունևեր առա–ջացան 1927-ից, եթե չհաշվենք մինչ այդ եղած մի քանի սովետական տնտեսություն–ները։ 1928-ի աշնանը դրանց թիվը հասնոմ էր 75֊ի։ Արտադրական կոոպերացիաների ծավալման գործում մեծ դեր խաղաց կոլ–տնտեսականների հանրապետական առա–ջին համագումարում հիմնված (1928-ի նոյեմբեր) Հայաստանի կոլտնտեսական կենտրոնը։ Առաջին կոլտնտեսություններն ու սովետական տնտեսությունևևրը խոշոր դեր խաղացին մասսայական կոլեկտի–վացման նախապատրաստման գործում։

Կոլեկտիվացումը Հայաստանում

Հայաստանում առաջին ՄՏԿ-ն հիմնվեց Սարդարապատում, 1930 թվականին։ Շրջադարձային նշանակություն ունեցավ 1929 թվականը, երբ սկսվեց համատարած կոլեկտիվացումը։ Այն ընթանում Էր դասակարգային սուր պայքարի պայմաններում։ Որոշ շրջաններում (Սևան, Դարալագյազ, Շիրակ) կուլակներն անցան բացահայտ թշնամական պայքարի։ Առաջին հնգամյակի տարիներին հանրապետությունում կազմակերպվեց 892 կոլտնտեսություն, որոնք միավորում Էին գյուղացիական տնտեսությունների 37,9%-ը։ Երկրորդ հնգամյակի վերջում՝ 1937 թվականին, Հայաստանում կար 1074 կոլտնտեսություն և 16 խորհրդային տնտեսություն՝ գյուղատնտեսության կոլեկտիվացումը կազմեց 88,7% ։ Կոլտնտեսությունների տնտեսական կազմակերպական ամ–րապնդման գործում կարևոր նշանակություն ունեցավ գյուղատնտեսական արտելի օրինակելի կանոնադրության ընդունումը (1935), որտեղ ընդհանրացված Էր տեղա–կան փորձը և լուծված Էին կոլտնտեսական արտադրության կազմակերպման արմատական խնդիրները։ Սովետական Հայաստանի կոլտնտեսային գյուղացիությունը մեծ ավանդ ներդրեց Հայրենական մեծ պատերազմի տարիներին ռազմաճակատը սննդամթերքներով և ռազմական հանդերձանքով ապահովելու գործում։ Թեպետ պատերազմի ժամանակ ընդհատվել Էր գյուղատնտեսական մեքենաների, պահեստամասերի և հանքային պարարտանյութերի արտադրությունը և խիստ կրճատվել քարշող ուժը, կոլտնտեսությունների և խորհրդային տնտեսությունների աշխատավորների անձնվեր ջանքերի շնորհիվ հաջողությամբ կատարվեցին պատերազ–մական ժամանակի բոլոր պատվերները։ Հայաստանի կոլտնտ գյուղացիությունը նոր հաջողությունների հասավ ետպատերազմյան տարիներին, երբ հնարավորություն ստեղծվևց ավելի մեծ ուշադրություն դարձնել գյուղատնտեսության նյութատեխնիկական բազայի ամրապնդման, աշխատավորների նյութական շահագրգռվածության բարձրացման, գյուղատնտեսության ղեկավարությունը բարելավելու ևն հարցերին։ Գյուղատնտեսական մթերքների արտադրության ավելացման գործում ձեռք բերած նվաճումների համար ՏՍՍՏ 1958 թվականին պարգևատրվեց Լենինի շքանշանով։ Խոշոր նվաճումներ արձանագրվեցին հաջորդ հնգամյակների տարիներին։ Խորհրդային Հայաստանը բարձր զարգացած գյուղատնտեսության երկիր է։ Հիմնովին փոխվել է հայկական գյուղի դեմքը։

Գրականություն

  • Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 1—3, Ե․, 1933—49։
  • Լենին Վ․ Ի․, Գյուղական չքավորությանը,
  • հ․ 6։ Ն ու յ ն ի, Կոոպերացիայի մասին,
  • հ․ 33։ ՍՄԿՊ-ն համագումարների, կոնֆերենցիաների և Կենտկոմի պլենումների բանաձներում ու որոշումներում, հ․ 1—3, Ե․, 1954—55։
  • ՀԿ(բ)Պ XV համագումարի բանաձնը, Ե․, 1951։
  • Բրեժնև Լ․ Ի․, ԽՍՀՄ գյուղատնտեսության հետագա զարգացման անհետաձգելի միջոցառումների մասին, Ե․, 1965։
  • Հայաստանի գյուղատնտեսական կոոպերացիայի (Հայգյուղկոոպ) գործունեության հաշվետվությունը, Ե․, 1928։
  • Ղազախեցյան Վ․, Սովետական Տայաստանը մեծ բեկման տարում, Ե․, 1962։
  • Օհանջանյան Բ․, Հայաստանի Կոմունիստական պարտիան գյուղատնտեսության կոլեկտիվացման տարիներին (1930—34 թթ․), Ե․, 1955։
  • Գեղամյան Գ․ Մ․, ՝Հայաստանի կոլտնտեսային գյուղացիությունը սոցիալիզմի վերջնական հաղթանակի ժամանակաշրջանում (1946—1958), Ե․, 1968։
  • Հայ ժողովրդի պատմություն, հ․ 7, 8, Ե․, 1967, 1970։
  • Трапезников С․ П․, Исторический опыт КПСС в социалистическом преобразо–вании сельского хозяйства, М․, 1959;
  • Ч и н- ч и к о в А․ М․, Советская историография социалистического преобразования сельского хозяйства СССР (1917 — 1969), М․, 1971;
  • Советское крестьянство․ Краткий очерк истории (1917-1970), 2 изд․, доп․, М․* 1973․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։