«Մանամա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 94. Տող 94.
* Густерин П. В. Города Арабского Востока. — М.: Восток—Запад, 2007. — 352 с. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4.
* Густерин П. В. Города Арабского Востока. — М.: Восток—Запад, 2007. — 352 с. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4.


{{Բահրեյն-անավարտ}}


{{Ասիական երկրների մայրաքաղաքներ}}
{{Ասիական երկրների մայրաքաղաքներ}}

18:38, 19 Նոյեմբերի 2015-ի տարբերակ

Քաղաք
Մանամա
المنامة
ԵրկիրԲահրեյն Բահրեյն
Հիմնադրված է1345 թ.
Առաջին հիշատակում1345
Մակերես30 կմ²
Բնակչություն157 474 մարդ (2010)
Խտություն5304 մարդ/կմ²
Ագլոմերացիա329 510
Ժամային գոտիUTC+3
Պաշտոնական կայքcapital.gov.bh
Մանամա (Բահրեյն)##
Մանամա (Բահրեյն)

Մանամա (արաբ.՝ المنامة Al-Manāmah), Բահրեյնի մայրաքաղաքը և գլխավոր տնտեսական կենտրոնը: Քաղաքում բնակվում է մոտ 50 հազար մարդ: Գտնվում է Պարսից ծոցի Բահրեյն կղզու հյուսիսային ափին, Մանամայի մունիցիպալիտետում:

Պատմություն

Քաղաքի մասին առաջին հիշատակությունը հանդիպում է իսլամական քրոնիկներում 1345 թվականին: 1521 թվականին քաղաքը գրավվել է պորտուգալացիների, իսկ 1602 թվականին՝ պարսիկների կողմից: 1783 թվականին սկսվել է Ալ-Խալիֆայի դինաստիայի ղեկավարումը:

Մանաման 1958 թվականին հայտարարվել է ազատ նավահանգիստ, իսկ 1971 թվականին՝ դարձել է անկախ Բահրեյնի մայրաքաղաքը:

Տնտեսություն

Մանամայի, ինչպես և ամբողջ Բահրեյնի տնտեսության հիմք են հանդիսանում ֆինանսական շուկան, առափնյա նավագնացության` դոու նավերի շինարարությունը, ձկնորսությունը և մարգարտի արտադրությունը: Քաղաքի կենտրոնական հրապարակն է համարվում Մարգարտյա հրապարակը: Բահրեյնի մայրաքաղաքում են գտնվում մեծ քանակությամբ երկնաքերեր, որոնցից առանձնանում է Բահրեյնի Համաշխարհային Առևտրի Կենտրոնը: Քաղաքը Մուհարաք կղզում գտնվող Բահրեյնի միջազգային օդանավակայանի հետ կապված է դամբի վրայով անցնող մայրուղու օգնությամբ:

Կլիմա

Կլիման անցումային է՝ արևադարձայինից մերձարևադարձային: Հունվարի միջին ջերմաստիճանը 16°C է, օգոստոսի միջին ջերմաստիճանը՝ 31°C, տեղումների տարեկան քանակը մոտ 90 մմ է:

Մշակույթ

Մանամայում է գտնվում Բահրեյնի համալսարանը, որը հիմնվել է 1986 թվականին:

Քաղաքում խիստ զգացվում է արևմտյան՝ հատկապես բրիտանական մշակույթի ազդեցությունը: Քաղաքային տաքսիների ավտոմեքենաները լոնդոնյան քեբերի նմանակներն են, հարկերի համարակալումը կատարվում է բրիտանական համակարգով և բազմաթիվ հանրահայտ բարեր ձևավորված են իռլանդական փաբերի ոճով: Մասնագիտացված խանութներում առանց խնդիրների կարող եք գնել ալկոհոլ, առկա են մեծ քանակությամբ գիշերային ակումբներ և ժամանակակից կինոթատրոններ: Դրա շնորհիվ, ինչպես նաև լայն զարգացած առևտրա-ժամանցային համալիրների շնորհիվ Մանաման աստիճանաբար ամրապնդում է իր դիրքերը որպես տարածաշրջանային տուրիստական կենտրոն Պարսից ծոցի երկրների թվում:

Քույր քաղաքներ

Գրականություն

  • Густерин П. В. Города Арабского Востока. — М.: Восток—Запад, 2007. — 352 с. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4.