«Հան (ազգություն)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 12. Տող 12.


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}


[[Կատեգորիա:Չինաստանի ազգեր]]

22:21, 11 Նոյեմբերի 2015-ի տարբերակ

Հան (ավանդ. չին. 漢族), չինացիներ, ազգ: Չինաստանի հիմնական բնակչությունը: Առավել խոշոր խմբերով բնակվում են նաև Թաիլանդում, Մալայզիայում, Ինդոնեզիայում, Սինգապուրում, Վիետնամում, Բիրմայում, Ֆիլիպիններում, Կամբոջայում: Թվաքանակով աշխարհում գրավում են առաջին տեղը:

Լեզուն` չինարենն է, որը պատկանում է չին-տիբեթական ընտանիքին, ընդգրկում է միմյանցից խիստ տարբերվող մի քանի բարբառ: Գիրը հիերոգլիֆային է: Մարդաբանորեն միատարր չեն: Հիմնականում պատկանում են մոնղոլոիդ ռասայի խաղաղօվկիանոսյան ճյուղին, հյուսիսային Չինաստանի մեջ գերակշռում են արևելա-ասիական, իսկ հարավային Չինաստանի մեջ` հարավ-ասիական խմբերի տարատեսակներ: Կրոնական պատկերացումներում համադրված են տարբեր կրոնների և հավատալիքների զանազան տարրեր: Առավել նշանակալից է եղել նախնիների պաշտամունքը: Սկզբում տարածված են եղել դաոսականությունն ու կոնֆուցիոսականությունը, այնուհետև` բուդդայականությունը, մասամբ` քրիստոնեությունը, առավել քիչ` մահմեդականությունը (իսլամ):

Նրանց նախնիների թվին են պատկանում Հուանհե և Յանցզի գետերի ավազանների երկրագործ ցեղերը, որոնք ստեղծել են մթա 3-2-րդ հազարամյակների նեոլիթյան մշակույթ: Մթա 2-րդ հազարամյարկում այժմյան Հենան, Շենսի, Շանսի նահանգների տարածքում առաջացել է Ին պետական կազմավորումը, որի բնակիչների լեզվի հիման վրա զարգացել է հին չինարենը: Մթա 11-րդ դարում արևմտյան հարևան չժոու ցեղը նվաճել է Ին պետությունը: Մթա 11-3-րդ դարերում ին և չժոու ժողովուրդների միախառնված հետնորդների շրջակայքում ապրել են չինական աղբյուրներում հավաքական անվանումներով հայտնի զանազան ցեղեր (հարավում` ման, արևմուտքում` ժուն, հյուսիսում` դի, արևելքում` ի): Մթա 1-ին հազարամյակի կեսից չինական աղբյուրներում հիշատակված Յանցզիից հարավ բնակվող յուէ բազմաթիվ ցեղերը: Դրանք հիմնականում եղել են տայ ժողովուրդների նախնիները:

Հան դինաստիայի (Յանցզիի Հան վտակի անունից) ժամանակաշրջանում (մթա 3-րդ - մթ 3-րդ դարեր) կազմավորվել է հին չինական ժողովուրդը, իսկ դինաստիայի անունը դարձել է չինացիների ինքնանվանումը (հան): Ըստ չինացի պատմագիր Սիմա Ցյանի «Շի-ցզի» աշխատության, հաների նախնին եղել է լեգենդար Հուան-դին (Դեղին կայսր): Հան պետության ընդարձակումն ուղեկցվել է հաների նշանակալից վերաբնակեցումներով և որպես կանոն, Արևելյան Ասիայի այլ ժողովուրդների ձուլմամբ: Տան դինաստիայի ժամանակաշրջանում (6-9-րդ դարեր) տրոհված Չինաստանի վերամիավորումը նպաստել է չինացիների էթնիկական համախմբմանը: Սակայն այդ ժամանակաշրջանում էլ նրանց բնակության ոլորտը ամենևին չէր ընդգրկում այժմյան Չինաստանի ամբողջ տարածքը: Հյուսիսում միմյանց հաջորդել են թյուրքական և մոնղոլական անկախ քոչվոր միավորումները, իսկ հարավ-արևմուտքում գոյատևել են գլխավորապես ի, տան, մոն-քմերական ժողովուրդների նախնիներով բնակեցված պետություններ:

Սուն դինաստիայի ժամանակաշրջանում (10-13-րդ դարեր) Չինաստանը բաժանվել է հյուսիսային և հարավային մասերի: Հյուսիսում սկզբում տիրապետել են մոնղոլալեզու կիդանները (որոնց անունով էլ` ռուսերեն «Կիտայ» անվանումը), այնուհետև` տունգուսա-մանջուրական լեզվով խոսող չժուրչժենները: 13-րդ դարի կեսին այժմյան չինացիների տարածքը նվաճել են մոնղոլները: Մանջուրական Ցին դինաստիայի ժամանակաշրջանում (1664-1911 թթ) հիմնականում ձևավորվեցին Չինաստանի այժմյան քաղաքական սահմանները:


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։