«Անեսթեզիոլոգիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (10) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Preoxygenation before anesthetic induction.jpg|մինի|300px|Անեսթեզիոլոգիայի պատրաստվող 6-ամյա հիվանդ]]
[[Պատկեր:Preoxygenation before anesthetic induction.jpg|մինի|300px|Անեսթեզիոլոգիայի պատրաստվող 6-ամյա հիվանդ]]
'''Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա''', [[կլինիկական բժշկագիտություն|կլինիկական բժշկագիտության]] բնագավառ, [[Վիրահատություն|վիրահատության]] ընթացքում անզգայացման և կենսական կարևոր օրգանների ֆունկցիաների ([[շնչառություն]], [[արյան շրջանառություն]], [[նյութափոխանակություն]]) մարման ու վերականգնման հիմնական օրինաչափություններն ուսումնասիրող համալիր գիտություն։
'''Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա''', [[կլինիկական բժշկագիտություն|կլինիկական բժշկագիտության]] բնագավառ, [[Վիրահատություն|վիրահատության]] ընթացքում անզգայացման և կենսական կարևոր օրգանների ֆունկցիաների ([[շնչառություն]], [[արյան շրջանառություն]], [[նյութափոխանակություն]]) մարման ու վերականգնման հիմնական օրինաչափություններն ուսումնասիրող համալիր գիտություն։

Նկատվում է նաև մի շարք պսիխոզների և հիսթերիայի դեպքում։ Անզգայացում կարող է ընդգրկել զգայության մեկ կամ մի քանի տեսակներ, անայգեզիա՝ ցավի զգացողության բացակայություն, թերմանեսթեզիա՝ ջերմային զգացողության բացակայություն, ագևզիա՝ [[համ]]ի զգացողության կորուստ, անոսմիա՝ հոառության բացակայություն։ Արհեստական [[եղանակ]]ով անզգայացում կարելի է առաջացնել անզգայացնող [[նյութ]]երի (նովոկաին, դիկտին) միջոցով՝ [[վիրահատություն]]ների ժամանակ ցավի զգացողությունը վերացնելու նպատակով։


== Զարգացման պատմություն ==
== Զարգացման պատմություն ==

16:05, 10 Նոյեմբերի 2015-ի տարբերակ

Անեսթեզիոլոգիայի պատրաստվող 6-ամյա հիվանդ

Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա, կլինիկական բժշկագիտության բնագավառ, վիրահատության ընթացքում անզգայացման և կենսական կարևոր օրգանների ֆունկցիաների (շնչառություն, արյան շրջանառություն, նյութափոխանակություն) մարման ու վերականգնման հիմնական օրինաչափություններն ուսումնասիրող համալիր գիտություն։

Նկատվում է նաև մի շարք պսիխոզների և հիսթերիայի դեպքում։ Անզգայացում կարող է ընդգրկել զգայության մեկ կամ մի քանի տեսակներ, անայգեզիա՝ ցավի զգացողության բացակայություն, թերմանեսթեզիա՝ ջերմային զգացողության բացակայություն, ագևզիա՝ համի զգացողության կորուստ, անոսմիա՝ հոառության բացակայություն։ Արհեստական եղանակով անզգայացում կարելի է առաջացնել անզգայացնող նյութերի (նովոկաին, դիկտին) միջոցով՝ վիրահատությունների ժամանակ ցավի զգացողությունը վերացնելու նպատակով։

Զարգացման պատմություն

Անզգայացման հիմնական մեթոդները՝ նարկոզը և տեղային անզգայացումը, հայտնագործել են դեռևս 19-րդ դարում։ 1846 թվականին ատամնաբույժ Ու. Մորտոնը ենթածնոտային գեղձի ուռուցքը հեռացնելիս օգտագործել է եթերի գոլորշիները։ 1885 թվականին Հոլստեդը որպես տեղային (հաղորդչական) անզգայացնող կիրառել է կոկաինը։

Հայաստանում

ՀՀ-ում ընդհանուր և տեղային անզգայացման տարբեր մեթոդների ներդրման առաջին փորձերը ձեռնարկել են վիրաբույժներ Ռ. Յոլյանը, Հ. Գևորգյանը, Ս. Շարիմանյանը, Վ. Սարուխանյանը, Ս. Ավդալբեկյանը, Դ. Դանիելբեկը, Հ. Մինասյանը և ուրիշներ։

Հանրապետությունում անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի զարգացմանը և մասնագետների պատրաստմանը նպաստել է բժիշկների կատարելագործման ինստիտուտում (այժմ՝ Ազգային առողջապության ինստիտուտ) կրծքային վիրաբուժության և անեսթեզիոլոգիայի ամբիոնի կազմակերպումը (վարիչ՝ Ս. Ավդալբեկյան), ով 1991 թվականին վերափոխվեց անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոնի (վարիչ՝ Դ. Մելքոնյան)։ Բարձրորակ կադրերի և նյութատեխնիկական հիմքի առկայությունը հնարավորություն տվեց Ալ. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում, «Հայաստան», «Երերունի», «Շտապ օգնություն», «Մայրության և մանկության պահպանություն» բժշկական կենտրոններում, Հանրապետական մանկական հիվանդանոցում ստեղծել անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի խոշոր բաժանմունքներ։ Վերակենդանացման ամենօրյա պրակտիկայում հաջողությամբ կիրառվում Են արյունա- և ավշակլանումը, հեմոդիալիզի, պլազմոֆորեզի, գերճնշումային թթվածնաբուժության և այլ ժամանակակից մեթոդներ։

ՀՀ ԳԱԱ ՆՕՔԻ-ում սինթեզվել և կլինիկական պրակտիկայում ներդրվել են մկանային ռելաքսանտներ (օրինակ՝ դիթիլին) և նարկոտիկ ցավամոքիչ (ֆենապրիդին) դեղանյութեր։ Անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի տեսական ու գործնական հարցերը մշակվում են Գ. Անժելովի Դ. Մելքոնյանի, Գ. Մհոյանի, Ռ․ Վիրաբյանի, ղեկավարությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։