«Էլիֆ Շաֆաք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 39. Տող 39.
* ''İskender'' ([[2011]], Ֆրանսիայի գրախանութների ցանցի ''Relay'' մրցանակ, 2013)
* ''İskender'' ([[2011]], Ֆրանսիայի գրախանութների ցանցի ''Relay'' մրցանակ, 2013)
* ''Şemspare'' ([[2012]])
* ''Şemspare'' ([[2012]])
* [[Ստամբուլի ընկեցիկը]]


=== Անգլերեն լեզվով ===
=== Անգլերեն լեզվով ===

17:51, 9 Նոյեմբերի 2015-ի տարբերակ

Էլիֆ Շաֆաք
թուրքերեն՝ Elif Şafak
Ծնվել էհոկտեմբերի 25, 1971(1971-10-25)[1][2][3][…] (52 տարեկան)
ԾննդավայրՍտրասբուրգ, Ֆրանսիա[4]
Մասնագիտությունգրող, վիպասան և լրագրող
Լեզութուրքերեն
Քաղաքացիություն Թուրքիա[4]
ԿրթությունMiddle East Technical University Faculty of Economics and Administrative Sciences? և Միջինարևելյան տեխնիկական համալսարան
Ժանրերպոստմոդեռնիզմ
Ուշագրավ աշխատանքներՍիրո քառասուն կանոնները և Havva'nın Üç Kızı?
ԱշխատավայրՄիչիգանի համալսարան և Արիզոնայի համալսարան
Պարգևներ
ԱմուսինԷյուփ Ջան[7]
Կայքelifsafak.com.tr
 Elif Şafak Վիքիպահեստում

Էլիֆ Շաֆաք (թուրքերեն՝ Elif Şafak, ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 25-ին Ստրասբուրգ), թուրք արձակագիր, գրում է նաև անգլերեն։

Կենսագրություն

Էլիֆ Շաֆաքը ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 25-ին դիվանագետների ընտանիքում։[8] Ծնողների ամուսնալածությունից հետո մնացել է մոր հետ։ Ապրել է Իսպանիայում և Հորդանանում, իսկ ավելի ուշ տեղափոխվել Թուրքիա։ Պատանեկան տարիներն անցկացրել է Օմանում և Մադրիդում։ Ավարտել է Անկարայի Միջին արևելքի տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և նույն համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում ստացել մագիստրոսի կոչում։ Մեկ տարի վերապատրաստվել է ԱՄՆ-ում, որի արդյունքում դասախոսությունների է հրավիրվել տարբեր համալսարանների կողմից։ Սովորել է նաև Միչիգանի համալսարանում և Արիզոնայի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետում։ Ապրում է Թուրքիայում և ԱՄՆ-ում, գրում է թուրքերեն և անգլերեն լեզուներով։

2006 թվականին Էլիֆ Շաֆաքը «Ստամբուլի բիճը» վեպի պատճառով երկու անգամ կանգնում է դատարանի առաջ։ Շաֆաքին մեղադրանք էր առաջադրվել 301-րդ հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար։ Դատավարության պատճառն այն էր, որ ստեղծագործության հերոսներից մեկն ապացուցում է Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը։ Ապացույցների անբավարարության պատճառով երկու մեղադրանքներն էլ հանվում են։

Ստեղծագործությունը

Շաֆաքի գրքերի մեծ մասը պատմական վեպեր են։ Գրում է երգեր` ռոք-համույթների համար, և աշխատություններ` մշակույթի և քաղաքականության թեմաներով։

Գրքերը

Թուրքերեն լեզվով

  • Kem Gözlere Anadolu (1994)
  • Փինհան/ Pinhan (1997, «Սևլանա» մրցանակ)
  • Քաղաքի արտացոլանքը/ Şehrin Aynaları (1999)
  • Մահրամ/ Mahrem (2000, Թուրքիայի գրողների միության մրցանակ)
  • Լվական ամրոց/ Bit Palas (2002)
  • Քավարան/ Araf (2004)
  • Beşpeşe (2004)
  • Med-Cezir (2005)
  • Baba ve Piç (2006)
  • Սև կաթ/ Siyah Süt (2007)
  • Սեր/ Aşk (2009)
  • Kâğıt Helva (2010)
  • İskender (2011, Ֆրանսիայի գրախանութների ցանցի Relay մրցանակ, 2013)
  • Şemspare (2012)
  • Ստամբուլի ընկեցիկը

Անգլերեն լեզվով

  • The Saint of Incipient Insanities (2004)
  • The Bastard of Istanbul (2006)
  • The Forty Rules of Love (2010)

Ռուսերեն լեզվով

  • Սիրո քառասուն կանոն (2012)
  • Պատիվ (2014)

Ծանոթագրություններ

Հղումներ