«Պիգմեյներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Ազգեր ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1. Տող 1.
{{անաղբյուր}}
'''Պիգմեյներ''' կամ նեգրիլներ (հուն. Πυγμαῖοι - բռունցքի մեծության մարդիկ), [[նեգրոիդ]] [[ռասա]]յին պատկանող կարճահասակ ժողովուրդների խումբ: Բնակվում են [[Աֆրիկա]]յի [[հասարակած]]ային [[անտառ]]ներում:
'''Պիգմեյներ''' կամ նեգրիլներ (հուն. Πυγμαῖοι - բռունցքի մեծության մարդիկ), [[նեգրոիդ]] [[ռասա]]յին պատկանող կարճահասակ ժողովուրդների խումբ: Բնակվում են [[Աֆրիկա]]յի [[հասարակած]]ային [[անտառ]]ներում:



07:23, 8 Նոյեմբերի 2015-ի տարբերակ

Պիգմեյներ կամ նեգրիլներ (հուն. Πυγμαῖοι - բռունցքի մեծության մարդիկ), նեգրոիդ ռասային պատկանող կարճահասակ ժողովուրդների խումբ: Բնակվում են Աֆրիկայի հասարակածային անտառներում:

Պիգմեյների մասին հիշատակվում է մթա 3-րդ հազարամյակի հին եգիպտական գրություններում: Նրանց մասին հիշատակություններ կան նաև հին հունական աղբյուրներում (Հոմերոսի «Իլիական»-ում, Հերոդոտոսի և Ստրաբոնի երկերում):

16-17-րդ դարերում մատիմբա անունով հիշվում են Արևմտյան Աֆրիկան հետազոտողների գրություններում: 19-րդ դարում նրանց գոյությունը ապացուցվել է գերմանացի հետազոտող Գեորգ Ավգուստ Շվեյնֆուրտի և ռուս հետազոտող Վասիլի Յունկերի կողմից, ովքեր այդ ցեղերին հայտնաբերել են Իտուրի և Ուզլե գետերի ավազանին պատկանող արևադարձային անտառներում (պիգմեյների էթնիկ խմբերից էին ակկա, տիկիտիկի, բամբուտի, բատվա, օբոնգո, բակա և այլն): 20-րդ դարի վերջերին պիգմեյները բնակվում էին Գաբոնի, Կամերունի, Կենտրոնաաֆրիկյան հանրապետության, Կոնգոյի և Ռուանդայի անտառներում:

Մեծահասակ տղամարդու հասակը 145-150 սմ է, մաշկի գույնը բաց դարչնագույն, մազերը մուգ, գանգուր, շրթունքները համեմատաբար բարակ: Պիգմեյների հնարավոր թվաքանակը հավանաբար կազմում է 40-280 հազար մարդ:

Հիմնական զբաղմունքը որսորդությունն ու հավաքչությունն է: Որսի զենքը նետ ու աղեղն է: Նետերի ծայրերը մեծամասամբ թունավորված են:

Պիգմեյների կարճահասակության վերաբերյալ մուտացիաներ ի հայտ բերելու նպատակով ուսումնասիրվել են մի քանի ցեղախմբերի գեները, սակայն պարզվել է, որ ցածր հասակը կոնվերգենցիոն էվոլյուցիայի արդյունք է: Երեխաները ծնվում են արդեն իսկ փոքր հասակով: Հասակի սահմանափակումներն ի հայտ են գալիս պտղի ներարգանդային զարգացման շրջանում: