«Բեռլինի գեղարվեստի ակադեմիա»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Համալսարան | պատկեր = Akademie der künste berlin.JPG | նկարագրում = Pariser Platz 4, Բեռլին, Ակադեմիայի նե...»: |
No edit summary |
||
Տող 57. | Տող 57. | ||
== Արտաքին հղումներ == |
== Արտաքին հղումներ == |
||
{{Վիքիպահեստ|Akademie der Künste (Berlin)|Akademie der Künste}} |
{{Վիքիպահեստ|Akademie der Künste (Berlin)|Akademie der Künste}} |
||
*Akademie der Künste/Academy of Arts [http://www.adk.de/en/academy/academy/index.htm Պաշտոնական կայքը] |
* Akademie der Künste/Academy of Arts [http://www.adk.de/en/academy/academy/index.htm Պաշտոնական կայքը] |
||
* Akademie der Künste [http://www.adk.de/deutsch/aka_mitg_fst.html membership roster] |
* Akademie der Künste [http://www.adk.de/deutsch/aka_mitg_fst.html membership roster] |
||
{{coord|52|30|54|N|13|22|46|E|region:DE-BE_type:landmark|display=title}} |
|||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
14:13, 7 Նոյեմբերի 2015-ի տարբերակ
Բեռլինի գեղարվեստի ակադեմիա | |
---|---|
Pariser Platz 4, Բեռլին, Ակադեմիայի ներկայիս շենքը, բացվել է 2005 թվականին, ճարտարապետ` Բենիշ Գյունտեր | |
Տեսակ | ակադեմիա, մշակութային կառույց և արխիվ |
Հիմնադրված է | հուլիսի 11, 1696 |
Հիմնադրիր | Ֆրիդրիխ I |
Անդամակցություն | Բեռլինի համայնքային գործատուների միություն[1] |
Երկիր | Գերմանիա[2] |
Տեղագրություն | Միտտե |
Կայք | adk.de |
Akademie der Künste Berlin (institution) Վիքիպահեստում |
Բեռլինի գեղարվեստի ակադեմիա (գերմ.՝ Akademie der Künste, Berlin'), արվեստի ինստիտուտ Բեռլինում: Հիմնադրվել է 1696 թվականին ընտրող-իշխան Ֆրիդրիխ I-ի կողմից` որպես Պրուսիայի գեղարվեստի ակադեմիա, ակադեմիական մի կառույց որի անդամները կարող էին հանդիպել, մտքեր փոխանակել, քննարկումներ անցկացնել: 1699 թվականին ակադեմիան ծառայում էր որպես Պրուսիական կառավարության գեղարվետսի խորհուրդ, 1931 թվականից իրավահաջորդի կարգավիճակով շարունակեց նույն պարտականությունը: Այն դարձավ Բեռլինի գեղարվեստի ակադեմիա, որի նպատակն է արվեստի խթանումը [3]:
Պատմություն
Բեռլինի գեղարվեստի ակադեմիան հինադրվել է 1696 թվականին կուրֆյուրստ Ֆրիդրիխ I-ի կողմից` որպես կերպարվեստի բնագավառի ուսումնական հաստատություն, որը երկար տարիներ իրականացրել է ինչպես կրթական, այնպես նաև վարչական գործառույթներ:
18-րդ դարում ակադեմիան վերանվանվում է Պրուսիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի (Königlich Preußische Akademie der Künste): Գերմանիայի վերամիավորումից հետո` 1882 թվականին, այն կրկին վերանվանվում է և կոչվում Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Königliche Akademie der Künste): Այս անվանումը պահպանվում է մինչև 1926 թվականը: 1926-1945 թվականներին կոչվում է Պրուսիայի գեղարվեստի ակադմեիա (Preußische Akademie der Künste), 1931 թվականին` կրթական գործառույթները հանձնվում են հատուկ ստեղծված Բեռլինի գեղարվեստի ինստիտուտին: 1932 թվականին ակադեմիան գլխավորել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության անդամ Մաքս ֆոն Շիլինգսը, ով իր մահկանացուն է կնքում Նացիստական Գերմանիայի կառավարման ժամանակաշրջանում:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բեռլինում ձևավորվեցին երկու ակադեմիաներ[4]: 1950 թվականին Գերմանիայի արևելյան հատվածում ստեղծվում է Գերմանական գեղարվեստի ակադեմիան (Deutschen Akademie der Künste), որի առաջին նախագահ հեռական կարգով ընտրվում է Հայնրիխ Մանը, ով նույն տարում մահանում է ԱՄՆ-ում, և փաստացի առաջին նախագահ դառնում է Առնոլդ Ցվայգը, ով այդ պաշտոնը զբաղեցրել էր մինչև 1953 թվականը[4]: 1953-1956 թվականներին ակադեմիայի նախագահ է եղել Ռոբերտ Բեխերը[5]:
1972 թվականին կառույցը վերանվանվեց է ԳԴՀ գեղարվեստի ակադեմիա (Akademie der Künste der Deutschen Demokratischen Republik): Գերմանիայի վերամիավորումից հետո` 1990-1993 թվականներին այն անվանվեց Գեղարվեստի ակադեմիա Բեռլինում (Akademie der Künste zu Berlin): Արևելագերմանական ակադեմիայի վերջին նախագահ է ընտրվել Հայներ Մյուլերը 1990 թվականին[4]:
Արևմտյան Բեռլինում 1954 թվականին ստեղծվել է գեղարվեստի ակադեմիա, որի առաջին նախագահը եղել է Հանս Շարոունը, ով կառավարել է ակադեմիան 1955-1968 թվականներին[4]:
Ներկայիս գեղարվեստի ակադեմիան կազմավորվել է 1993 թվականին Բեռլինի երկու ակադեմիաների միավորման արդյունքում[4]:
Բաժիններ
- Գեղարվեստի բաժին
- Ճարտարապետության բաժին
- Երաժշտության բաժին
- Գրականության բաժին
- Վիզուալ արվեստի բաժին
- Ֆիլմագրության բաժին
Նպատակներ
- Ներկայացնել Գերմանիայի արվեստն ու մշակույթը
- Արվեստի խթանում
- Արվետսի խորհրդատվություն
- Ազգային մշակութային իրադարձությունների իրազեկում
- Ազգային մշակութային ժառանգության պահպանում
- Արվեստի և մշակույթի խորհրդատվություն Գերմանական պետությանը
Հայտնի դասախոսներ և շրջանավարտներ
- Վիլհելմ Ավգուստ Լեբրեխտ Ամբերգ (1822-1899)
- Կառլ Բեքեր (1820-1900)
- Կառլ Էդուրադ Բիրմանի (1803-1892)
- Էդուարդ դե Բյոֆ (1808-1881)
- Ֆրիդրիխ Վայչ
- Վիլհելմ Կամպհաուզեն
- Ռոբերտ Լիսովսկի (1893-1982)
- Կառլ Ֆիլիպ Մորից (1756-1793)
- Լյուդվիգ Պիչ (1824-1911)
- Յուլիուս Շոպե (1795-1868)
- Էրդման Էնկե (1843-1896)
Ծանոթագրություններ
- ↑ https://www.kavberlin.de/index.php?id=390
- ↑ GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
- ↑ Akademie der Künste: About, ARTINFO, 2008, Վերցված է 2008-07-24-ին
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Geschichte». Akademie der Künste. Արխիվացված է օրիգինալից 2013-04-04-ին. Վերցված է 2013-03-22-ին.
- ↑ Bernd-Rainer Barth Becher, Johannes R. // Wer war wer in der DDR?. — Berlin: Ch. Links, 2010. — В. 1. — ISBN 978-3-86153-561-4..
Արտաքին հղումներ
- Akademie der Künste/Academy of Arts Պաշտոնական կայքը
- Akademie der Künste membership roster
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռլինի գեղարվեստի ակադեմիա» հոդվածին։ |
|