«Դոժերի պալատ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 17. Տող 17.
| տարածշրջան =
| տարածշրջան =
| նահանգ =
| նահանգ =
| տարածք = [[Վատիկան]]
| տարածք = [[Վենետիկ]]
| մարզ =
| մարզ =
| շրջան =
| շրջան =

15:30, 6 Նոյեմբերի 2015-ի տարբերակ

Դոժերի պալատ
իտալ.՝ Palazzo Ducale
պալատ
Հիմնական տվյալներ
Տեսակպալատ, տեսարժան վայր, պատկերասրահ և museum of a public entity?
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՎենետիկ-Մուրանո-Բուրանո[1]
ՀասցեPiazza San Marco, 1 - Venezia[2] և Sestiere San Marco 1, 30124 Venezia[1][3]
Հիմնական ամսաթվերը1340
Ներկա վիճակգործող
Կազմված էPorta della Carta?, Sala delle Quattro Porte?, Paintings in the Doge's Palace? և Capitals in the Doge's Palace (Venice)?
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[2]
ԱնվանվածՎենետիկի դուքս
ՃարտարապետՖիլիպո Կալենդարիո
ՊատվիրողՎենետիկի հանրապետություն
Ճարտարապետական ոճԳոթիկա
Հիմնադրված810 թվական
Մակերես10 281 քառակուսի մետր, 12 578 քառակուսի մետր
ԲնակիչՎենետիկի դուքս
Քարտեզ
Քարտեզ
 Doge's Palace (Venice) Վիքիպահեստում
palazzoducale.visitmuve.it(իտալ.) և palazzoducale.visitmuve.it/en/(անգլ.)

Վենետիկի Դոժերի պալատը՝ (իտալ.՝ Palazzo Ducale) իտալական գոթական ճարտարապետության մեծ հուշարձանը, քաղաքի գլխավոր դիտարժան վայրերից մեկն է: Գտնվում է Սուրբ Մարկոսի հրապարակում, համանուն տաճարի կողքին, չնայած առաջին կառույցն այդ տեղում կար դեռևս 9-րդ դարում: Այսօրվա շենքի շինարարությունը իրականացվել է 1309 թվականից մինչև 1424 թվականի միջակայքում, ենթադրաբար ճարտարապետ Ֆիլիպո Կալենդարիոյի կողմից: 1577 թվականին պալատի մի մասը ոչնչացել է հրդեհից, շենքի վերականգնմամբ զբաղվել է Ռիալտոյի կամուրջն ստեղծող Անտոնիո դե Պոնտին:

Վենետիկի այս գլխավոր շենքը ամենից առաջ հանրապետության դոժերի նստավայրն էր: Պալատում նստում էին Մեծ խորհուրդը և սենատը, աշխատում էր Գերագույն դատարանը և իր գործերն էր վճռում գաղտնի ոստիկանությունը: Առաջին հարկում տեղակայված էին նաև իրավաբանական գրասենյակներ, դիվանատուն, ցենզորների ծառայությունը և ծովային գրատեսչությունը: Վերաշենքային պատշգամբը մի տեսակ տոնական տրիբունա էր ծառայում, որից դոժը ներկայանում էր ժողովրդին: Քաղաքի հյուրերը, ովքեր հանգրվանում էին Պյացետայի կողմից անմիջապես պալատի մոտ, այս կերպ հայտնվում էին հանրապետության կառավարության ոտքերի մոտ:

Սուրբ Մարկոսի տաճարի, Սան-Մարկոյի գրադարանի և այլ ուրիշ շենքերի հետ Դոժերի պալատը կազմում է քաղաքի գլխավոր ճարտարապետական անսամբլը:


Պատմություն

Պալատի անունն առաջացել է Վենետիկյան հանրապետության գլուխ դոժերի նստավայրից: Ինչպես Սուրբ Մարկոսի տաճարը, այնպես էլ դոժերի պալատը կառուցվում և զարդարվում էր շատ դարեր: 810 թվականին կառուցված նրա առաջին շենքը բոլոր կողմերից ջրով շրջապատված պատերով ու աշտարակներով ամրոց էր: 976 թվականին հայտնիների մի մասը և ժողովուրդն ապստամբեցին Կանդիանի IV դոժի դեմ և այրեցին նրա նստավայրը: Դրա փոխարեն վենետիկցիները կառուցեցին նոր ամրոց, բայց 1106 թվականին այն այրվեց:

12-րդ դարի վենետիկացի վարպետները կառուցեցին նոր պալատ, ընդ որում արդեն անհրաժեշտություն չկար այն կառուցել որպես ամրոց: Այդ ժամանակ Վենետիկում արդեն չկային միջնադարյան Եվրոպային բնորոշ ամուր դղյակներ ու ամրոցի պատեր. այստեղ ծովը պաշտպան էր ծառայում, իսկ բերդամասերի փոխարեն հանրապետությունն ուներ հրաշալի նավատորմ: Այդ պատճառով ամրոցի պատեր և աշտարակներ այլևս չէին կառուցում, իսկ պահպանված խրամները լցվում էին:

Դոժերի պալատը 18-րդ դարի կեսերի նկարիչ Կանալետոյի նկարում

Պալատի ներկայիս շենքը հիմնականում կառուցվել է 1309-ից 1424 թվականների ընթացքում: Ենթադրաբար պալատի սկզբնական տարբերակի ճարտարապետը եղել է Ֆիլիպո Կալենդարիոն, ինչպես նաև Պյետրո Բազեյոն և վարպետ Էնրիկոն: 1400-1404 թվականներին ավարտվում է ծովալճակի վրա բացվող ճակատը, իսկ 1424 թվականին նաև այն, որ դուրս էր գալիս Սուրբ Մարկոսի հրապարակ: Շինարարության համար հրավիրվում են ֆլորենցիացի և լոմբարդացի վարպետներ, սակայն շենքի գոթական ոճի մեծ մասը կատարել են Բոն ընտանիքի անդամները, ովքեր մարմարի մշակաման մասնագետ վենետիկացի վարպետներ էին:

1577 թվականի դեկտեմբերի 20-ի հրդեհից պալատն էականորեն վնասվում է: Դրան հաջորդող վերականգնման ընթացքում որոշվում է շենքը թողնել նախկին գոթական ոճով, այն ավելի ժամանակակից դարձնելու փոխարեն: Բացի այդ որպեսզի կատարվեն դոժերի նստավայրի գործառույթները, մինչ 1797 թվականին Նապոլեոնի զորքերի կողմից քաղաքի գրավումը, պալատում տեղակայվում են հանրապետության քաղաքական ինստանցիաները:

Ներկայումս շենքը թանգարան է:

Արտաքին տեսքը

Դոժերի պալատի կենտրոնական պատշգամբը
  1. 1,0 1,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  2. 2,0 2,1 dati.beniculturali.it — 2014.
  3. Indagine sui musei e le istituzioni similari — 2024.