«Հայաստանի անասնաբուծության և անասնաբուժության գիտահետազոտական ինստիտուտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Անասնաբուծության և անասնաբուժաական գիտահետազոտական ինստուտ ՀԽՍՀ''', կազմակերպվել է Երևանում,...»:
 
No edit summary
Տող 1. Տող 1.
'''Անասնաբուծության և անասնաբուժաական գիտահետազոտական ինստուտ ՀԽՍՀ''', կազմակերպվել է [[Երևան]]ում, [[1956]] թվականին՝ միավորելով մինչ այդ ինքնուրույն գործող գիտահետազոտական երեք ինստիտուտներ (անասնապահության, անասնաբուժության և կերահայթայթման)։
'''Անասնաբուծության և անասնաբուժաական գիտահետազոտական ինստուտ ՀԽՍՀ''', կազմակերպվել է [[Երևան]]ում, [[1956]] թվականին՝ միավորելով մինչ այդ ինքնուրույն գործող գիտահետազոտական երեք ինստիտուտներ (անասնապահության, անասնաբուժության և կերահայթայթման)։



== Բովանդակություն ==
== Բովանդակություն ==

15:10, 5 Նոյեմբերի 2015-ի տարբերակ

Անասնաբուծության և անասնաբուժաական գիտահետազոտական ինստուտ ՀԽՍՀ, կազմակերպվել է Երևանում, 1956 թվականին՝ միավորելով մինչ այդ ինքնուրույն գործող գիտահետազոտական երեք ինստիտուտներ (անասնապահության, անասնաբուժության և կերահայթայթման)։

Բովանդակություն

Ունի ութ անասնաբուծական, երեք կերարտադրման, վեց անասնաբուժական բաժիններ։ Ինստիտուտի կազմում են նաև մեղվաբուծական և Սևանի լեռնամարգագետնային փորձակայանները, Լոռու և Չարբախի փորձարարակաև բազաները, Կրասնոսելսկի ոչխարաբուծական հենակետը, կովկասյան գորշ տավարի ցեղի Լոռու տոհմաբուծարանը, Ալագյազի ոչխարաբածակաև տոհմային սովետական տնտեսությունը և բալբաս ցեղի ոչխարի Ծակքարի տոհմաբուծարանը։

Ինստիտուտում մշակվել են

Ինստիտուտում մշակվել են գյուղատնտեսական կենդանիների և թռչունների տեղական ցեղերի բարելավման, նոր ցեղերի ու ցեղախմբերի ստեղծման մեթոդներ (Ա. Թամամշնի, Ս. Կարապետյանի, Ա. Ռուխկյանի, Ն. Ստեփանյանի ղեկավարությամբ)։ Ինստիտուտի անմիջական մասնակցությամբ ստեղծվել և հանրապետությունում տարածվել է կովկասյան գորշ տավարի ցեղը, երևանյան հավերի ցեղախումբը, արագածյան ոչխարի ցեղախումբը, ճագարի խորհրդային մսադեր ցեղը։ Ուսումնասիրվել է ՀԽՍՀ լեռնայիև արոտավայրերի և մարգագետինների բուսակազմը, մշակվել դրանց բարելավման միջոցառումները, հետազոտվել են ՀԽՍՀ տարբեր գոտիների կերերի քիմիական կազմը, դրանց մարսելիությունը (Գ.Զաքարյան), ուսումնասիրվել է կերերի կոնսերվացման և մարսելիության կենսաքիմիական մեխանիզմը (Մ.Տեր-Կարապետյան), ստեղծվել է երևանյան պանիրների ստացման եղանակը (Վ.Քյուրքչյան)։ Մշակվել և արտադրության մեջ արմատավորվել են տավարի մսացու և տոհմայիև մատղաշի ինտենսիվ և նպատակային աճեցման (Վ.Ոսկանյան), խոյերի սերմի պահպանման (Հ.Մադոյան) մեթոդներ, խոշոր և մանր եղջերավորների ֆասցելիոզի (է.Դավթյան, Գ.Գրիգորյան), խոզերի ու հավերի ժանտախտի (Վ.Հայրապետյան) և մի շարք այլ հիվանդությունների դեմ կանխարգելիչ ու բուժական միջոցառումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։