«Գալակտիոն Տաբիձե»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 10. Տող 10.
[[Կատեգորիա:Վրացի բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:Վրացի բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:1959 մահեր]]
[[Կատեգորիա:1959 մահեր]]
[[Կատեգորիա:Մթածմինդա պանթեոնում թաղվածներ]]

17:41, 31 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Իշխանուհի Մերի, հաճախ ենթադրվում է, որ նա է եղել Գայակտիոնի մուսան։ (1911)

Գալակտիոն Տաբիձե Վասիլի (վրաց.՝ გალაკტიონ ტაბიძე ծնվել է 18․11․ 1892 թվականին, գյուղ Ճղվիշի (Վանիի շրջանում), մահացել է 17․3․1959 թվականին, Թբիլիսի), վրացի խորհրդային գրող։ Վրաստանի ժողովրդական բանաստեղծ (1933), ՎՄՄՀ ԳԱ ակադեմիկոս (1944

Սովորել է Թիֆլիսի հոգևոր սեմինարիայում (1908 թվականից)։ «Բանաստեղծություններ» առաջին ժողովածուն լույս է տեսել 1914 թվականին։ 1916 թվականին եղել է «Երկնագույն եղջյուրներ» սիմվոլիստական խմբակի անդամ, բայց շուտով հեռացել է։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության ազդեցությամբ գրել է «Դրոշնե՜ր շուտով» բանաստեղծությունը։ Պետրոգրադում ականատես է եղել Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակին։ «Դալանդ նավը» (1918) բանաստեղծության մեջ աոաջին անգամ վրաց պոեզիայում հնչել է Վլադիմիր Իլյիչ Լենինի անունը։ 1919 թվականին հրատարակվել է Տաբիձեի «Արտիստական բանաստեղծություններ» ժողովածուն, որտեղ նկատելի է դեկադենտական պոեզիայի ազդեցությունը։ Տաբիձեն ողջունել է սովետական կարգերի հաստատումը Վրաստանում, պայքարել վրացական գրականության մեջ ֆորմալիստական և հակառեալիստական դրսևորումների դեմ։ 1922 թվականին հիմնադրել է «Գալակտիոն Տաբիձե» գրական ամսագիրը։ 1928 թվականին Կոմինտերնի 6-րդ կոնգրեսի պատգամավորների հետ շրջագայել է Սովետական Միությունում, որի արդյունքն է «Դարաշրջան» (1930) պոեմը։ Վրաստանում խորհրդային կարգերի հաստատման 10-ամյակի առթիվ գրել է իր լավագույն պոեմներից մեկը՝ «Հեղափոխական Վրաստան» (19311935 թվականին մասնակցել է Մշակույթի պաշտպանության հակաֆաշիստ, առաջին կոնգրեսին (Փարիզ), այդ ուղևորության տպավորությամբ ստեղծել է «Եվրոպայի ճանապարհներով» (1935-1937) շարքը։ 1941-1945 թվականի Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրել է հայրենասիրական բազմաթիվ բանաստեղծություններ ու ռազմակոչեր, ետպատերազմյան տարիներին՝ հիմնականում քնարական երգեր։ Նրա գործերը թարգմանվել են ՍՍՀՄ և արտասահմանյան շատ ժողովուրդների լեզուներով։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։