«Համակարգչային ծրագիր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 12. Տող 12.
| страниц = 416
| страниц = 416
}}</ref> Կախված ենթատեքստից դիտարկվող եզրույթը կարող է վերաբերվել նաև ծրագրի սկզբնական տեքստից: Համակարգչային ծրագիրը որպես [[հեղինակային իրավունք]]ի օբյեկտ և [[մտավոր սեփականություն|մտավոր սեփականության]] այլ իրավունքների մաս հանդիսանում է [[ոչ նյութական արժեքներ|ոչ նյութական արժեքների]] կատեգորիա:
}}</ref> Կախված ենթատեքստից դիտարկվող եզրույթը կարող է վերաբերվել նաև ծրագրի սկզբնական տեքստից: Համակարգչային ծրագիրը որպես [[հեղինակային իրավունք]]ի օբյեկտ և [[մտավոր սեփականություն|մտավոր սեփականության]] այլ իրավունքների մաս հանդիսանում է [[ոչ նյութական արժեքներ|ոչ նյութական արժեքների]] կատեգորիա:
[[Պատկեր:Object-Oriented-Programming-Methods-And-Classes-with-Inheritance.png|մինի|Համակարգչային ծրագիր]]


== Ծրագրի ստեղծումը ==
== Ծրագրի ստեղծումը ==

13:03, 29 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-25 13:49:09 ֆորմատով


Համակարգչային ծրագիր համակարգչով կոնկրետ խնդրի լուծման պրոցեդուրաների որոշակի հրահանգների հաջորդականություն է: Ծրագիրը համակարգչի ծրագրային ապահովման բաղկացուցիչներից է:[1] Կախված ենթատեքստից դիտարկվող եզրույթը կարող է վերաբերվել նաև ծրագրի սկզբնական տեքստից: Համակարգչային ծրագիրը որպես հեղինակային իրավունքի օբյեկտ և մտավոր սեփականության այլ իրավունքների մաս հանդիսանում է ոչ նյութական արժեքների կատեգորիա:

Համակարգչային ծրագիր

Ծրագրի ստեղծումը

Շատ հաճախ ծրագրի պատկերը պահպանվում է գործարկվող մոդուլի տեսքով (առանձին նիշք կամ նիշքերի խումբ): Որպես կանոն, սկավառակի վրա գտնվող այդ կերպարից գործարկվող ծրագիրը օպերատիվ հիշողության մեջ կարող է ստեղծվել ծրագրային բեռնիչով:

Համակարգային ծրագրավորման մեջ ծրագիր անվանում են տվյալները, որոնք օգտագործվում են պրոցեսորի կողմից որպես համակարգչի համակարգի ղեկավարման հրահանգներ:[2] Ծրագրի կազմի մեջ մտնում է ինչպես պրոցեսորով կատարվող որոշակի նպատակների հասնելու համար մեքենայական կոդը, այնպես էլ դրա համար անհրաժեշտ տվյալները: Ծրագրի առանձնահատկություն է հանդիսանում հիշողության մեջ նրա գտնվելը և պրոցեսորով իրագործումը:

Ծրագրային ապահովման մշակման գործընթացը կազմված է մի քանի փուլերից, որոնցից միայն նեղ իմաստով ծրագրային կոդի անմիջական ստեղծումն է կրում «ծրագրավորում» անվանումը: Կենցաղում ծրագրավորում ասելով ենթադրվում է համակարգային ապահովման մշակման ողջ գործընթացը, իսկ այդ գործունեությամբ զբաղվող մարդկանց անվանում են ծրագրավորող:

Ծրագրի սկզբնական տեքստերի գրառումը ծրագրավորման լեզուներով մարդու համար հեշտացնում է դրանց հասկանալու ու խմբագրման գործը: Դրան մասնավորապես օգնում են մեկնաբանությունները, որոնք թույլատրվում են շատ լեզուների սինտակսիսում: Համակարգչում ծրագրի պատրաստի տեքստը վերափոխվում է (կոմպիլացվում է) մեքենայական կոդի:

Որոշ ծրագրավորման լեզուներ թույլ են տալիս առանց ծրագրի նախնական կոմպիլյացիայի և թարգմանել այն մեքենայական կոդում անմիջապես կատարման ընթացքում: Այդ գործընթացն անվանում են դինամիկ կոմպիլյացիա: Այն թույլ է տալիս հասնել տարբեր սարքային և ծրագրային հարթակների միջև մեծ անցողիկություն՝ պահպանելով կոմպիլյացիայի բոլոր առավելությունները:

Մեկնաբանվող ծրագրերը, որոնց համար որպես կանոն չի կիրառվում կոմպիլյացիայի գործընթացը և որոնք մեկնաբանվում են օպերացիոն համակարգի կամ հատուկ մեկնաբան-ծրագրերի կողմից, կոչվում են սկրիպտներ կամ սցենարներ:

Համակարգչային ծրագրերի սկզբնական տեքստերի մեծ մասը ծրագրավորման լեզուներում կազմված են ներդրված ալգորիթմի ճշգրիտ նկարագրությամբ ցուցումների ցուցակից: Ծրագրավորման մեջ նման մոտեցումը կոչվում է իմպերատիվ: Կիրառվում են նաև ծրագրավորման այլ մեթոդաբանություններ: Օրինակ՝ մշակվող տվյալների սկզբնական և պահանջվող բնութագրերի նկարագիրը և համապատասխան ալգորիթմի լուծման հատուկ մեկնաբան-ծրագրի ընտրության ներկայացումը: Այդպիսի մոտեցումը կոչվում է դեկլարատիվ ծրագրավորում: Դեկլարատիվ ծրագրավորմանն են վերաբերվում ֆունկցիոնալ և տրամաբանական, ինչպես նաև ավելի քիչ տարածում ունեցող ծրագրավորման տեսակները:

Ծրագրի կիրառությունը

Համակարգիչ օգտագործողների մեծ մասն օգտագործում է ծրագրեր, որոնք նախատեսված են կոնկրետ ճշգրիտ խնդիրների կատարման համար, ինչպիսիք են փաստաթղթերի նախապատրաստումն ու ձևավորումը, մաթեմատիկական հաշվարկները, պատկերների մշակումը և այլն: Համապատասխան ծրագրային միջոցներն անվանում են ճշգրիտ ծրագրեր կամ ճշգրիտ ծրագրային ապահովում: Հաշվողական համակարգերի բաղադրիչների ղեկավարումը և ճշգրիտ ծրագրերի գործառույթավորման համար միջավայրի ձևավորումն իր վրա է վերցնում համակարգային ծրագրային ապահովումը, որի առավել կարևոր մաս է հանդիսանում օպերացիոն համակարգ:

Իրավական տեսանկյուն

Ընդհանուր մատչելի սկզբնական տեքստով ծրագրերին անվանում են բաց:

Շատ երկրներում համակարգչային ծրագրերը հանդիսանում են հեղինակային իրավունքի օբյեկտ: Որոշ երկրներում համակարգչային ծրագրերը կարող են պաշտպանվել պատենտով:

Սահմանումներ

   Ծրագիրը տվյալների համախումբ է, նախատեսված որոշակի ալգորիթմի իրագործման նպատակով տվյալների մշակման համակարգի կոնկրետ բաղադրիչների ղեկավարման համար:
   

Աղբյուրներ

  1. Компьютеры: справочное руководство = Computer Handbook / Пер. с англ. /Под ред. Г. Хелмса. — М.: Мир, 1986. — Т. 1. — С. 13. — 416 с.
  2. Фельдман С. К. Системное программирование. Полный курс лекций с теоретическими материалами и лабораторными работами. — 2003. — 512 с. — ISBN 5-88548-096-6