«Դավիթ II (Կախեթի արքա)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
→‎Կենսագրություն: վրիպակ, հղում
→‎top: վրիպակ
Տող 1. Տող 1.
'''Դավիթ II''', հայտնի է նաև [[Իմամ]] անունով(1678 -1722), [[Բագրատունիներ]]ի արքայատոհմից, [[Կախեթի]]ի թագավոր(Արևելյան [[Վրաստան]]) 1709 -1722 թվականները: Չնայած որ նա հավատարիմ [[վասալ]]ն էր [[Սեֆյան Պարսկաստան]]ի, բայց չկարողացավ ապահովել իր թագավորության անվտանգությունը և նրա օրոք [[Դաղստանի]] լեռնային ցեղերը անընդհատ հարձակումներ էին գործում դեպի Կախեթի թագավորություն:.
'''Դավիթ II''', հայտնի է նաև [[Իմամ]] անունով(1678 -1722), [[Բագրատունիներ]]ի արքայատոհմից, [[Կախեթի]] թագավոր(Արևելյան [[Վրաստան]]) 1709 -1722 թվականները: Չնայած որ նա հավատարիմ [[վասալ]]ն էր [[Սեֆյան Պարսկաստան]]ի, բայց չկարողացավ ապահովել իր թագավորության անվտանգությունը և նրա օրոք [[Դաղստանի]] լեռնային ցեղերը անընդհատ հարձակումներ էին գործում Կախեթի թագավորության վրա:


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

12:12, 25 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Դավիթ II, հայտնի է նաև Իմամ անունով(1678 -1722), Բագրատունիների արքայատոհմից, Կախեթի թագավոր(Արևելյան Վրաստան) 1709 -1722 թվականները: Չնայած որ նա հավատարիմ վասալն էր Սեֆյան Պարսկաստանի, բայց չկարողացավ ապահովել իր թագավորության անվտանգությունը և նրա օրոք Դաղստանի լեռնային ցեղերը անընդհատ հարձակումներ էին գործում Կախեթի թագավորության վրա:

Կենսագրություն

Դավիթը Հերակլ I-ի(Կախեթի թագավոր) և թագուհի Աննայի որդին էր: Նա մեծացել և դաստիարակվել էր շահական արքունիքում`Սպահանում: Երբ հայրը` Հերակլ I–ը, այլևս երկիրը չի կարողանում կառավարել և 1703 թվականին մեկնում է Իրան, նա շահի կողմից նշանակվում է Կախեթի փոխարքա: Սկզբում Դավիթը բնակվում է Արևելյան Կախեթիայում(Շիրվանի սահմանագլուխ) , հետո բնակավայր է դարձնում Թելավին: Հայրը մահանում է 1709 թվականին, բայց մինչ այդ պատվիրում է նրան , որ Շահ Հուսեինից ինվեստիտուրա ստանա եղբորը Թեյմուրազ II –ին թողնելու համար, նաև թույտվություն մոր համար` երկրի կառավարման գործերին միջամտել կարողանալու: Շահական դատարանում աշխատելիս` երկրից բացակայելու ժամանակ(1711-1715), Դավիթին մտահոգում էր երկրում տիրող իրավիճակը: Մի կողմից այն հարձակման էր ենթարկվում Դաղստանից, մյուս կողմից երկրում բռնկվում էին գյուղացիական ապստամբություններ: Դավիթը, վերադառնալով Կախեթի, փորձում է իրավիճակը դնել վերահսկողության տակ: Նա դաշինքի մեջ է մտնում Քարթլիի թագավորության(Վրաստան) հետ և շարժվում Դաղստան, սակայն պարտվում է և չի կարողանում կանխել լեզգիների հարձակումները սահմանամերձ շրջանների վրա: 1719 թվականին նա դաշինքի մեջ է մտնում Վախթանգ VI-ի հետ` ընդդեմ Դաաղստանի կլանների: Վախթանգ VI-ը Պրինց Էրաստի Կափնալիշվիլու գլխավորությամբ զորաբանակ է ուղարկում Կախեթի: Սակայն Դավիթն այդ ժամանակ բացակայում էր երկրից այլ արշավանքի մասնակցելու պատճառով, և բանակը վերադառնում է Քարթլի: Դավիթը մահացել է 1722 թվականին իր ամառանցային հանգստավայրում(Իրան):

Ընտանեկան

Դավիթն ամուսնացել է երկու անգամ: Նրա բոլոր երեխաները երկրորդ ամուսնությունից են:

Ծանոթագրություններ

Mikaberidze, Alexander (ed., 2007). David II (Imam Quli Khan). Dictionary of Georgian National Biography. Accessed October 9, 2007.