«Ժան Տեր-Մերկերյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 24. Տող 24.
| հայտնի գործիքներ =
| հայտնի գործիքներ =
}}
}}
'''Ժան Երվանդի Տեր-Մերկերյան''' ({{lang-fr|Jean Ter-Merguerian}}, [[1935]], [[հոկտեմբերի 5]], [[Մարսել]], [[Ֆրանսիա]] - [[2015]], [[սեպտեմբերի 29]], Մարսել<ref>[http://mincult.am/home-1-2652-page-0.html Կյանքից հեռացել է ճանաչված ջութակահար Ժան Տեր-Մերկերյանը]</ref>), ֆրանսահայ ջութակահար, [[ՀՀ ժողովրդական արտիստ|Հայաստանի ժողովրդական արտիստ]] ([[1971]])<ref>[http://www.asparez.am/news-hy/jan_ter_merkeryan-hy/ interview with Jean Ter-Merguerian], Asparez, 17 April 2013.</ref><ref>[http://www.avproduction.am/?ln=en&page=person&id=795 AVproduction], Jean Ter-Merguerian, violinist - photo gallery</ref><ref>[http://www.bravo.am/openGallery.php?news_id=21056&id=20162 Armenian Celebrities:] Jean Ter-Merguerian, violinist</ref>։
'''Ժան Երվանդի Տեր-Մերկերյան''' ({{lang-fr|Jean Ter-Merguerian}}, [[1935]], [[հոկտեմբերի 5]], [[Մարսել]], [[Ֆրանսիա]] - [[2015]], [[սեպտեմբերի 29]], Մարսել<ref>[http://mincult.am/home-1-2652-page-0.html Կյանքից հեռացել է ճանաչված ջութակահար Ժան Տեր-Մերկերյանը]</ref>, թաղված է [[Երևան]]ում<ref>[http://armenpress.am/arm/news/822389/ Ժան Տեր-Մերկերյանին կհուղարկավորեն Երևանի քաղաքային պանթեոնում]</ref>), ֆրանսահայ ջութակահար, [[ՀՀ ժողովրդական արտիստ|Հայաստանի ժողովրդական արտիստ]] ([[1971]])<ref>[http://www.asparez.am/news-hy/jan_ter_merkeryan-hy/ interview with Jean Ter-Merguerian], Asparez, 17 April 2013.</ref><ref>[http://www.avproduction.am/?ln=en&page=person&id=795 AVproduction], Jean Ter-Merguerian, violinist - photo gallery</ref><ref>[http://www.bravo.am/openGallery.php?news_id=21056&id=20162 Armenian Celebrities:] Jean Ter-Merguerian, violinist</ref>։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Տող 38. Տող 38.


[[1981]] թվականին նա վերադառնում է Մարսել, [[1982]]-ից սկսում դասավանդել կոնսերվատորիայում (1984-ից` պրոֆեսոր) և հանդես գալիս մենահամերգներով։
[[1981]] թվականին նա վերադառնում է Մարսել, [[1982]]-ից սկսում դասավանդել կոնսերվատորիայում (1984-ից` պրոֆեսոր) և հանդես գալիս մենահամերգներով։

Մահացել է 2015 թվականի սեպտեմբերի 29-ին, Մարսելում։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել 2015 թվականի [[հոկտեմբերի 19]]-ին։


== Մրցանակներ ==
== Մրցանակներ ==

12:38, 21 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Ժան Երվանդի Տեր-Մերկերյան
Պատկեր:Jean Ter-Merguerian.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունֆր.՝ Jean Ter-Merguerian
Ի ծնե անունֆր.՝ Grégoire Jean Ter Merguerian[1]
Ծնվել էհոկտեմբերի 5, 1935 (88 տարեկան)
Մարսել
ԵրկիրՖրանսիա
Մահացել էսեպտեմբերի 29, 2015(2015-09-29) (տարիքը 79)
Մարսել
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունջութակահար, ուսուցիչ և երաժշտության ուսուցիչ
Գործիքներջութակ
Գործունեություն1946-2015
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունConservatoire à rayonnement régional de Marseille?, Մոսկվայի կոնսերվատորիա և Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան
Պարգևներ
 Jean Ter-Merguerian Վիքիպահեստում

Ժան Երվանդի Տեր-Մերկերյան (ֆր.՝ Jean Ter-Merguerian, 1935, հոկտեմբերի 5, Մարսել, Ֆրանսիա - 2015, սեպտեմբերի 29, Մարսել[2], թաղված է Երևանում[3]), ֆրանսահայ ջութակահար, Հայաստանի ժողովրդական արտիստ (1971)[4][5][6]։

Կենսագրություն

Ժան Տեր-Մերկերյանը ծնվել է Մեծ եղեռնից փրկված և Մարսելում ծնված ծնողների ընտանիքում: 11 տարեկանում ավարտել է Մարսելի կոնսերվատորիան, որից մեկ տարի անց նույն քաղաքում տվել է իր առաջին մենահամերգը` կատարելով Ֆելիքս Մենդելսոնի և Անտոնիո Վիվալդիի ջութակի կոնցերտները նվագախմբի հետ։

1948 թվականին ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան, որտեղ հանդես է եկել Մենդելսոնի և Լալոյի կոնցերտներով։ Ժանի ուսուցիչներն են լինում հայրը` Երվանդը, Կարպ Դոմբաևը (Երևանի պետական կոնսերվատորիայում սովորելու տարիներին) և Դավիդ Օյստրախը (Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում սովորելու ժամանակ)։

Պրահայում (1956) և Փարիզում (1961, Մարգերիտ Լոնգի և Ժակ Տիբոյի անվան մրցույթում) Ժանն արժանում է առաջին մրցանակի։ Նրան առաջարկում են մնալ Մոսկվայում, բայց նա վերադառնում է Երևան, սկսեց դասավանդել Կոմիտասի անվան կոնսերվատորիայում (1964-1979) և ելույթներ ունենում Հայաստանի տարբեր շրջաններում, ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում։

1971 թվականին արժանանում է ժողովրդական արտիստի կոչման։

Դիրիժոր Միքայել Մալունցյանի հետ կատարել է Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Սիբելիուսի, Բարտոկի, Շոստակովիչի, Պրոկոֆևի և այլոց կոնցերտները։

1981 թվականին նա վերադառնում է Մարսել, 1982-ից սկսում դասավանդել կոնսերվատորիայում (1984-ից` պրոֆեսոր) և հանդես գալիս մենահամերգներով։

Մահացել է 2015 թվականի սեպտեմբերի 29-ին, Մարսելում։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 19-ին։

Մրցանակներ

  • Սլավիկի և Օնդրժիչեկի անվան մրցույթ (1956, Պրահա, 2-րդ մրցանակ)
  • Չայկովսկու անվան մրցույթ (1958, Մոսկվա, 1-ին կարգի դիպլոմ)
  • Լոնգի և Տիբոյի անվան մրցույթ (1961, Փարիզ, 1-ին մրցանակ)
  • Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթ (1963, Բրյուսել, 9-րդ մրցանակ)
  • Հայաստանի պետական մրցանակ (1977)
  • Պատվո շքանշան, 2015[7]

Ծանոթագրություններ

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։