«Լիճք (Գեղարքունիքի մարզ)»–ի խմբագրումների տարբերություն
Տող 45. | Տող 45. | ||
=== Անաշե-Բերդ-Լիճք === |
=== Անաշե-Բերդ-Լիճք === |
||
<gallery> |
|||
[[Պատկեր:Օրինակ.jpg]] |
|||
Պատկեր:Example.jpg|Նկարագրություն1 |
|||
</gallery> |
|||
Վերևի նկարը այսօրվա Լիճքի խորհրդանիշն է, որի ստեղծման գաղափարը ''Հակոբ Սահակի Հակոբյանինն'' է, իսկ ստեղծողներն են ''Արա և Արմեն Հոխիկյաններն'' ու ''Համլետ Հակոբյանը'': |
Վերևի նկարը այսօրվա Լիճքի խորհրդանիշն է, որի ստեղծման գաղափարը ''Հակոբ Սահակի Հակոբյանինն'' է, իսկ ստեղծողներն են ''Արա և Արմեն Հոխիկյաններն'' ու ''Համլետ Հակոբյանը'': |
||
Խորհրդանիշն իրենից ներկայացնում է ոսկով շրջանակված վահան, որի վրա նկարված է Ալաշկերտի բերդը: Բերդի պարսպի վրա գրված է '''Անաշե''', որը Ալաշկերտի ուրարտական շրջանի անունն է: Բերդի դարպասների վրա, որոնց վրա փականներ չկան ու սպասում են մեր վերադարձին, պատկերված են երկու առյուծներ, իսկ առյուծը Բագրատունիների խորհրդանիշն է: Առյուծներից մեկի մոտ քրիստոնեության խորհրդանիշն է` խաչը, իսկ մյուսի մոտ վարդ` Բագրևանդի խորհրդանիշը: |
Խորհրդանիշն իրենից ներկայացնում է ոսկով շրջանակված վահան, որի վրա նկարված է Ալաշկերտի բերդը: Բերդի պարսպի վրա գրված է '''Անաշե''', որը Ալաշկերտի ուրարտական շրջանի անունն է: Բերդի դարպասների վրա, որոնց վրա փականներ չկան ու սպասում են մեր վերադարձին, պատկերված են երկու առյուծներ, իսկ առյուծը Բագրատունիների խորհրդանիշն է: Առյուծներից մեկի մոտ քրիստոնեության խորհրդանիշն է` խաչը, իսկ մյուսի մոտ վարդ` Բագրևանդի խորհրդանիշը: |
11:24, 21 Սեպտեմբերի 2010-ի տարբերակ
Լիճք գյուղը գտնվում է Սևանա լճի հարավ-արևմտյան մասում` գողտրիկ լեռներով շրջապատված գոգավորությունում: Գյուղի տարածքում կան բազմաթիվ աղբյուրներ, որոնց ջրերից գոյանում է Լիճք գետը:
Տեղանքի բուսական աշխարհի հետ կապված գյուղն սկզբից կոչել են Եղեգնագեղ, Եղեգնագյուղ, 1836 թվականից` Գյոլ, Գել, Գյոլ-Քենդ, իսկ 1946 թվականի ապրիլի 26-ի ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի որոշմամբ` Լիճք: Լիճքի մոտ պահպանվել են բրոնզեդարյան դամբարանադաշտ («Չորանոցներ» թաղամաս), կիկլոպյան ամրոցի և միջնադարյան բնակատեղիի ավերակներ (Պողոսի գյուղ), մի մատուռ (Ծաղկավանք),խաչքարեր, որոնցից մեկը կանգնեցրել են Խաթունի և Հայրումի որդիները` 1284 թվականին: 1950-1960 թվականներին հայտնաբերվել է նաև արամերեն մեկ արձանագրություն:
Լիճքեցիները մինչև խորհրդային տարիները, համագործակցելով հարևան Վերին Ադյաման և Թազաքենդ գյուղերի բնակիչների հետ, քուրդ ու թուրք հրոսակներից հաջողությամբ պաշտպանել են իրենց ընտանիքներն ու ունեցվածքը, որի համար էլ ստացել են «արյունախում» մականունը…
1918 թվականին տեղահան են արել Ահմադ Աղի գյուղը` սեփականացնելով այդ գյուղի տարածքները:
Բնակչությունը
Մեր նախնիներն այստեղ են վերաբնակվել 1829-1830 թվականներին` գաղթելով Արևմտյան Հայաստանի Բայազետի գավառի տարածքում գտնվող Ալաշկերտ քաղաքի կենտրոնական մասում տեղակայված Բերդ թաղամասից: Ըստ 1831-1842 թվականների արխիվային տվյալների Եղեգնագյուղ (Գյոլ-Քենդ) գյուղում սկզբից բնակություն են հաստատել Ալաշկերտից գաղթած 43 ընտանիքներ, մեկ ընտանիք` Ներքին Ադյաման (Ներքին Գետաշեն) գյուղից և երկու հոգի Թուրքիայից: Բնակչության ընդհանուր թիվը կազմում էր 273 մարդ: Նույն աղբյուրներում նշվում է, որ Գյոլ-Քենդ գյուղի վարելահողերն ու խոտհարքերը բավականին շատ են: Բնակիչներն անձնական կարիքների համար զբաղվել են նաև ձկնորսությամբ: Պետք է նշել, որ գյուղի տարածքում գտնվող քաղցրահամ աղբյուրների ջրերը, իշխան ձկան իսկական <<պահեստարաններ>> էին…
Գյուղն ունեցել է նաև երկու ջրաղաց և նույնքան էլ ձիթհանք: Գործեղ ջրաղացներն ու ձիթհանքերը հուշում են, որ գյուղի բնակիչները այդ տարիներին էլ են հիմնովին կառչած եղել հողին, որից քամել են իրենց գոյատևման հիմնական միջոցը` հացը:
1852 թվականի տեղական մարդահամարի տվյալներով Գյոլ-Քենդ գյուղում կրկին եղել է 44 ծուխ, երեք ծուխ մարել է, որոնց փոխարինել են 1847 թվականին Մուշից գաղթած երեք ընտանիքները: Ազգաբնակչության թիվը 265 է` 167 հոգի արական սեռի և 98 հոգի` իգական:
Բնակչությունը հետագա քսան տարիների ընթացքում լիովին հարմարվել է տեղանքին ու կլիմային, ընդարձակել է վարելահողերը, զբաղվել է անասնապահությամբ և ու ձկնորսությամբ:
1873 թվականին գյուղի ծխերի թիվը համարյա կրկնապատկվել է (84 ծուխ), իսկ բնակչությունը աճել է մոտ երեք անգամ` հասնելով 801 մարդու: Նրանց սեռային կազմն էլ է հավասարակշռվել` 397 տղամարդ և 404 կին:
1886 թվականին արխիվային տվյալների համաձայն գյուղի ծխերի թիվը արդեն 95 էր, բնակչությունը` 1173: Հետագա տարիներին գյուղի ազգաբնակչության աճի մասին կարելի է ծանոթանալ ստորև բերված աղյուսակից:
թվաքանկը | բնակչությունը | տղամարդ | կին |
---|---|---|---|
1897 | 1371 | 668 | 703 |
1926 | 2231 | 1142 | 1089 |
1939 | 2716 | 1405 | 1311 |
1959 | 2355 | 987 | 1368 |
1970 | 3395 | 1611 | 1784 |
1979 | 3386 | 1628 | 1758 |
1989 | 5681 | 2768 | 2911 |
1.01.2008 | 5370 | 2683 | 2687 |
Ինչպես երևում է վերևի աղյուսակից, Հայրենական պատերազմը անմիջականորեն ազդել է գյուղի բնակչության թվաքանակի վրա: Այդ պատերազմին մասնակցել է 803 լիճքեցի, որոնցից 181-ը չեն վերադարձել: Պատերազմի տարինեին մոտ տասը ծուխ լրիվ մարել է, իր սև գործն է արել նաև սովը: Այդ տարիներին զգալի թվով լիճքեցիներ օրվա հացի համար տեղափոխվել են Արարատյան դաշտ, որտեղ էլ ապրում են մինչև այժմ:
Անաշե-Բերդ-Լիճք
-
Նկարագրություն1
Վերևի նկարը այսօրվա Լիճքի խորհրդանիշն է, որի ստեղծման գաղափարը Հակոբ Սահակի Հակոբյանինն է, իսկ ստեղծողներն են Արա և Արմեն Հոխիկյաններն ու Համլետ Հակոբյանը:
Խորհրդանիշն իրենից ներկայացնում է ոսկով շրջանակված վահան, որի վրա նկարված է Ալաշկերտի բերդը: Բերդի պարսպի վրա գրված է Անաշե, որը Ալաշկերտի ուրարտական շրջանի անունն է: Բերդի դարպասների վրա, որոնց վրա փականներ չկան ու սպասում են մեր վերադարձին, պատկերված են երկու առյուծներ, իսկ առյուծը Բագրատունիների խորհրդանիշն է: Առյուծներից մեկի մոտ քրիստոնեության խորհրդանիշն է` խաչը, իսկ մյուսի մոտ վարդ` Բագրևանդի խորհրդանիշը: Բերդից քիչ ներքև Արածանին է, որի մեջ, ըստ ավանդույթի Տրդատ առաջինի հրամանով քրիստոնյա է մկրտվել հայ ժողովուրդը: Արածանիից ներքև արդեն Սևանա լճի մի մասն է երևում, որի ափին` եղեգների մեջ խրված ԼԻՃՔ տեղանունը, որը խորհրդանշում է մեր գյուղը: