«Աննա Ֆրանկի օրագիրը»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 21. Տող 21.


[[Պատկեր:Otto Frank (1961).jpg|մինի|Օտտո Ֆրանկը ([[1961]] թվական, այս ժամանակ նրա ընտանիքն արդեն չկար)]]
[[Պատկեր:Otto Frank (1961).jpg|մինի|Օտտո Ֆրանկը ([[1961]] թվական, այս ժամանակ նրա ընտանիքն արդեն չկար)]]
[[1942]] թվականի [[հուլիսի 5]]-ին Աննայի ավագ քույրը՝ Մարգոն պաշտոնական ծանուցագիր է ստանում, ըստ որի նա պետք է գնար նացիստական ճամբար։ [[Հուլիսի 6]]-ի առավոտյան Ֆրանկների ընտանիքը տեղափոխվում է ապաստարան։ Ապաստարանում թաքնվում էին [[Աննա Ֆրանկ]]ը, [[Օտտո Ֆրան]]կը (Աննայի հայրը), [[Էդիտ Ֆրանկ]]ը (Աննայի մայրը) և [[Մարգո Ֆրանկ]]ը (Աննայի ավագ քույրը)։ Նրանց հետ թաքնվում էին նաև Օտտո Ֆրանկի գործընկերոջ ընտանիքը. Պարոն Վան Դաանը, տիկին Ֆրու Վան Դաանը (պարոն Վան Դաանի կինը) և նրանց դեռահաս որդին՝ Պետեր Վան Դաանը։ Նրանց ապաստարանը թաքնված էր գրապահարանի ետևում՝ Օտտո Ֆրանկի աշխատավայրի գաղտնի բաժնում։ Շնորհիվ Օտտո Ֆրանկի հավատարիմ և վստահելի ընկերների 2 ընտանիքները թաքնվում են ապաստարանում շուրջ 2 տարի և 1 ամիս։ Աննա Ֆրանկի ձեռագրով օրագրերը գրված են երեք մեծ հատորներով։ Առաջին հատորը (կարմիր շապիկով տետր) ընդգրկում է [[1942]] թվականի [[հունիսի 12]]-ից [[1942]] թվականի [[դեկտեմբերի 5]]-ը ընկած ժամանակահատվածի դեպքերը։ <ref name=biography>{{cite news|title=Anne Frank Biography (1929–1945)|url=http://www.biography.com/people/anne-frank-9300892?page=2#awesm=~oCNoo0CO48Wzuc|accessdate=April 29, 2014|newspaper=Biography.com}}</ref>
[[1942]] թվականի [[հուլիսի 5]]-ին Աննայի ավագ քույրը՝ Մարգոն պաշտոնական ծանուցագիր է ստանում, ըստ որի նա պետք է գնար նացիստական ճամբար։ [[Հուլիսի 6]]-ի առավոտյան Ֆրանկների ընտանիքը տեղափոխվում է ապաստարան։ Ապաստարանում թաքնվում էին [[Աննա Ֆրանկ]]ը, [[Օտտո Ֆրանկ]]ը (Աննայի հայրը), [[Էդիտ Ֆրանկ]]ը (Աննայի մայրը) և [[Մարգո Ֆրանկ]]ը (Աննայի ավագ քույրը)։ Նրանց հետ թաքնվում էին նաև Օտտո Ֆրանկի գործընկերոջ ընտանիքը. Պարոն Վան Դաանը, տիկին Ֆրու Վան Դաանը (պարոն Վան Դաանի կինը) և նրանց դեռահաս որդին՝ Պետեր Վան Դաանը։ Նրանց ապաստարանը թաքնված էր գրապահարանի ետևում՝ Օտտո Ֆրանկի աշխատավայրի գաղտնի բաժնում։ Շնորհիվ Օտտո Ֆրանկի հավատարիմ և վստահելի ընկերների 2 ընտանիքները թաքնվում են ապաստարանում շուրջ 2 տարի և 1 ամիս։ Աննա Ֆրանկի ձեռագրով օրագրերը գրված են երեք մեծ հատորներով։ Առաջին հատորը (կարմիր շապիկով տետր) ընդգրկում է [[1942]] թվականի [[հունիսի 12]]-ից [[1942]] թվականի [[դեկտեմբերի 5]]-ը ընկած ժամանակահատվածի դեպքերը։ <ref name=biography>{{cite news|title=Anne Frank Biography (1929–1945)|url=http://www.biography.com/people/anne-frank-9300892?page=2#awesm=~oCNoo0CO48Wzuc|accessdate=April 29, 2014|newspaper=Biography.com}}</ref>
Երկրորդ հատորում Աննան գրել է [[1943]] թվականի [[դեկտեմբերի 22]]-ից [[1944]] թվականի [[ապրիլի 17]]-ի դեպքերը։ Ենթադրվում է, որ [[1942]] թվականի [[դեկտեմբեր]]ից [[1943]] թվականի [[դեկտեմբեր]] ամսիների գրառումները անհետացել են այն ժամանակ, երբ նացիստները գտել են նրանց թաքստոցը։ Երրորդ հատորում պահպանված են [[1944]] թվականի [[ապրիլի 17]]-ից [[1944]] թվականի [[օգոստոսի 1]]-ի դեպքերը ([[օգոստոսի 1]]-ին Աննան գրառեց վերջին անգամ)։
Երկրորդ հատորում Աննան գրել է [[1943]] թվականի [[դեկտեմբերի 22]]-ից [[1944]] թվականի [[ապրիլի 17]]-ի դեպքերը։ Ենթադրվում է, որ [[1942]] թվականի [[դեկտեմբեր]]ից [[1943]] թվականի [[դեկտեմբեր]] ամսիների գրառումները անհետացել են այն ժամանակ, երբ նացիստները գտել են նրանց թաքստոցը։ Երրորդ հատորում պահպանված են [[1944]] թվականի [[ապրիլի 17]]-ից [[1944]] թվականի [[օգոստոսի 1]]-ի դեպքերը ([[օգոստոսի 1]]-ին Աննան գրառեց վերջին անգամ)։



15:11, 15 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Աննա Ֆրանկի օրագիրը
հոլ.՝ Het Achterhuis
Աննա Ֆրանկի օրագիրը
ՀեղինակԱննա Ֆրանկ[1][2][3]
Տեսակհետմահու հրատարակված ստեղծագործություն, գրական ստեղծագործություն և գրավոր աշխատություն
Ժանրօրագիր, ինքնակենսագրություն և օրագրային գրականություն
ԹեմաNetherlands in World War II? և Հոլոքոստ
Բնօրինակ լեզուհոլանդերեն[2][3]
Կերպար(ներ)Աննա Ֆրանկ, Մարգո Ֆրանկ, Օտտո Ֆրանկ, Էդիթ Ֆրանկ, Auguste van Pels?, Hermann Van Pels?, Ֆրից Պֆեֆֆեր, Peter van Pels?, Bep Voskuijl?, Յան Գիզ, Միպ Գիզ, Victor Kugler?, Johannes Kleiman? և Johannes Hendrik Voskuijl?
Ստեղծման տարեթիվհունիսի 12, 1942[4][3]
Նկարագրում էԱննա Ֆրանկի տունը
ԽմբագիրJan Romein?[5]
Երկիր Նիդերլանդներ[3][2]
Հրատարակման վայրՆիդերլանդների Թագավորություն
Հրատարակման տարեթիվհունիսի 25, 1947[6]
Թվային տարբերակwikilivres.org/wiki/Het_Achterhuis_(Anne_Frank)
Պարգև(ներ)
 Diary of Anne Frank Վիքիպահեստում

Աննա Ֆրանկի օրագիրը (հայտնի է նաև «Երիտասարդ աղջկա օրագիրը») գիրք է գրված Աննա Ֆրանկի կողմից՝ հոլանդերեն լեզվով։ Նացիստական օկուպացիայի ժամանակ Ֆրանկների ընտանիքը 2 տարի թաքնվել է. հենց այդ ժամանակ էլ աղջնակը գրեց իր օրագիրը։ Աննան օրագիրը սկսել է գրել 1942 թվականի հունիսի 12-ից, իսկ նրա վերջին գրառումը կատարվել է 1944 թվականի օգոստոսի 1-ին։ Ընտանիքը ձերբակալվեց 1944 թվականին, իսկ Աննա Ֆրանկը մահացավ 1945 թվականի փետրվարին տիֆ կոչվող հիվանդությունից Բերգեն-Բելզենի համակենտրոնացման ճամբարում։ Օրագիրը կարգավորեց Միփ Գիսը, այնուհետև այն փոխանցեց Աննայի հորը՝ Օտտո Ֆրանկին։ Աննայի հայրը ընտանիքում միակն էր, ով ողջ մնաց։ Օրագիրը թարգմանվեց ավելի քան 60 լեզուներով։

Առաջին հրատարակությունը

«Աննա Ֆրանկի օրագիրը» ֆիլմի պրեմիերան (1959 թվական)

Առաջին հրատարակությունը հանդես է եկել Het Achterhuis վերնագրով 1947 թվականին Ամստերդամում։ Գիրքը քննադատվել է հատկապես այն ժամանակ, երբ հրատարակվել է անգլերեն լեզվով (1952 թվականին Դուբլդեյ և կոմպանիայի (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) և Վալենտինա Միտչելլի (Մեծ Բրիտանիա) կողմից)։ Գրքի հեղինակությունը ոգևորում է սցենարիստներ Ֆրենսիս Գուդրիչին և Ալբերտ Հակետտին։ Նրանք 1959 թվականին էկրան են բարձրացնում Աննա Ֆրանկի կենսագրական ֆիլմը։ Գիրքը գրանցվեց «20-րդ դարի լավագույն գրքերը» ցանկում։[7][8][9][10][11][12]

Աննա Ֆրանկի պատմությունը (համառոտ)

Աննայի օրագիրն ուներ իր անունը՝ Քիտտի։ Քանի որ նրանք թաքնված էին իրենց ապաստարանում, իսկ Աննան չուներ ընկերներ Քիտտին կլիներ նրա երևակայական ընկերուհին։ Աննան շատ սերտ հարաբերությունների մեջ էր իր հոր՝ Օտտո Ֆրանկի հետ, իսկ ինչ վերաբերում է նրա և մոր հարաբերություններին դրանք այնքան էլ ջերմ չէին և Աննան հասկանում է, որ մոր հետ նա չունի ոչ մի ընդհանուր բան։ Նա հպարտանում էր, որ իր քույրը՝ Մարգոն այդքան խելացի է, Աննան նաև շատ է սիրել բնությունը։ Աննան ի սկզբանե այնպիսին չէր ինչպես բոլորը. նա տարբերվող էր իր շրջապատում։

Աննա Ֆրանկի օրագիրը (տպագիր առաջին օրինակը 1947 թվական)

Ապաստարանում Ֆրանկների ընտանիքի հետ ապրում էր նաև մեկ այլ ընտանիք՝ Վան Դաանները։ Նրանց որդին՝ Պետերը չխոսկան էր, սակայն նա չափազանց շատ է մտերմանում Աննայի հետ։ Չնայած Աննային դուր էր գալիս այդ տղան, բայց նա չկարողացավ կողմնորոշվել, թե իր և Պետերի հարաբերությունները որ ուղղությամբ պետք է զարգանան։ Նրանց ձերբակալեցին 1944 թվականի օգոստոսին և արտաքսեցին համակենտրոնացման ճամբար։ Ապաստարանում բնակվող ութ հոգոց ողջ է մնում միայն Օտտո Ֆրանկը։ Աննա Ֆրանկը մահացավ 1945 թվականի մարտի սկզբին տիֆ հիվանդության պատճառով։ Նրա մահից 2 ամիս անց Հոլանդիան ազատագրվեց։

Գրքի պատմական հիմքը

Նացիստական օկուպացիայի ժամանակ Աննա Ֆրանկը իր ծննդյան տարեդարձին նվեր ստացավ օրագիր։ Այդ ժամանակ լրացավ նրա 13-րդ տարին։[13][14] Աննայի օրագիրը կարմիր գույնի էր։ Այդ նվերը նրա համար հանկարծակի չընտրվեց. ծննդյան նախորդ օրը Աննան իր հոր հետ գնացել էր գրքերի խանութ և նա շատ էր հավանել այդ օրագիրը։ Աննան սկսեց գրել իր օրագրում 1942 թվականի հունիսի 12-ից։ [15][16]

Օտտո Ֆրանկը (1961 թվական, այս ժամանակ նրա ընտանիքն արդեն չկար)

1942 թվականի հուլիսի 5-ին Աննայի ավագ քույրը՝ Մարգոն պաշտոնական ծանուցագիր է ստանում, ըստ որի նա պետք է գնար նացիստական ճամբար։ Հուլիսի 6-ի առավոտյան Ֆրանկների ընտանիքը տեղափոխվում է ապաստարան։ Ապաստարանում թաքնվում էին Աննա Ֆրանկը, Օտտո Ֆրանկը (Աննայի հայրը), Էդիտ Ֆրանկը (Աննայի մայրը) և Մարգո Ֆրանկը (Աննայի ավագ քույրը)։ Նրանց հետ թաքնվում էին նաև Օտտո Ֆրանկի գործընկերոջ ընտանիքը. Պարոն Վան Դաանը, տիկին Ֆրու Վան Դաանը (պարոն Վան Դաանի կինը) և նրանց դեռահաս որդին՝ Պետեր Վան Դաանը։ Նրանց ապաստարանը թաքնված էր գրապահարանի ետևում՝ Օտտո Ֆրանկի աշխատավայրի գաղտնի բաժնում։ Շնորհիվ Օտտո Ֆրանկի հավատարիմ և վստահելի ընկերների 2 ընտանիքները թաքնվում են ապաստարանում շուրջ 2 տարի և 1 ամիս։ Աննա Ֆրանկի ձեռագրով օրագրերը գրված են երեք մեծ հատորներով։ Առաջին հատորը (կարմիր շապիկով տետր) ընդգրկում է 1942 թվականի հունիսի 12-ից 1942 թվականի դեկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածի դեպքերը։ [17] Երկրորդ հատորում Աննան գրել է 1943 թվականի դեկտեմբերի 22-ից 1944 թվականի ապրիլի 17-ի դեպքերը։ Ենթադրվում է, որ 1942 թվականի դեկտեմբերից 1943 թվականի դեկտեմբեր ամսիների գրառումները անհետացել են այն ժամանակ, երբ նացիստները գտել են նրանց թաքստոցը։ Երրորդ հատորում պահպանված են 1944 թվականի ապրիլի 17-ից 1944 թվականի օգոստոսի 1-ի դեպքերը (օգոստոսի 1-ին Աննան գրառեց վերջին անգամ)։

Հրատարակման պատմությունը

Առաջին թարգմանությունը Աննա Ֆրանկի օրագրից գերմաներեն էր, որը կատարվել է Օտտո Ֆրանկի և նրա ընկերների կողմից։ Օտտո Ֆրանկը համոզված էր, որ իր աղջկա գրառումները պետք է տպագրվեն։ Օրագիրը հրապարակվեց գրքի տեսքով, բացի Աննա Ֆրանկի գրառումներից գրքի վերջում գրվեց Աննայի, նրա ընտանիքի և Վան Դաանների ճակատագրի մասին։ 1946 թվականի գարնանը այս գրքով հետաքրքրվեցին բժիշկ Յան Ռոմեյնը և նրա կինը՝ Աննա Ռոմեյնը (հոլանդացի պատմաբաններ)։ Աննա Ռոմեյնը այնքան էր տարվել գրքով, որ փորձում էր գտնել գրքի հրատարակչին, որ վերջ ի վերջո գրեց մի հոդված «Het Paroo» («Մանկական ձայն») թերթի համար։ Հոդվածում նա նշել էր հետևյալը.[18]

Ըստ երևույթին սա մի աննշան օրագիր է գրված մի երեխայի կողմից, սակայն սա մի փոքրիկ աղջնակի հզոր ձայն է, որը ապացույցն է ֆաշիզմի գործած դաժանությունների, սա փաստաթուղթ է, որը ավելին արժե, քան Նյուրնբերգի բոլոր ապացույցները։

Սա հետաքրքրեց նաև Ամստերդամում հրատարակվող մի թերթի։ Թերթի աշխատակիցներից մեկը զրուցել է Օտտո Ֆրանկի հետ և թույլտվություն վերցրել գիրք հրատարակելու համար։ Նրանք առաջարկեցին հրատարակել, բայց խորհուրդ տվեցին Օտտո Ֆրանկին, որ անհրաժեշտ է կրճատել, քանի որ Աննայի անկեղծ գրառումները իր հասունության մասին կարող են վիրավորել որոշ պահպանողականների։ Հետագա գրառումները նույնպես ջնջվեցին։ Գիրքը հրատարակվեց «Het Achterhuis» վերնագրով։ Հետագայում Օտտո Ֆրանկը հայտնեց իր կարծիքը և ասաց. «Եթե Աննան այստեղ լիներ կհպարտանար»։

Գիրքը շատ արագ էր վաճառվում. սկզբնական շրջանում վաճառվեց 3000 օրինակ, իսկ 1950 թվականին գիրքը հրատարակվեց 6-րդ անգամ։ 1950 թվականի վերջին Բարբարա Մոյարտ-Դուբլդեյը առաջարկեց գիրքը թարգմանել անգլերեն լեզվով։ 1951 թվականին նրա թարգմանությունն արդեն ներկայացվեց հանրությանը (առաջին անգամ հենց Անգլիայում)՝ իհարկե Օտտո Ֆրանկի խնդրանքով և առաջարկությամբ որոշ էջեր չտպագրվեցին։ 1952 թվականին գիրքը տարածվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում՝ դառնալով ամենաշատ վաճառվող գրքերից մեկը։ Գիրքը թարգմանվեց գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, ռուսերեն, ճապոներեն և հունարեն։

Կարծիքներ գրքի վերաբերյալ

1960 թվականին Օտտո Ֆրանկը նշել է իր զգացմունքները Աննայիի օրագրի մասին. «Դա ինձ համար հայտնություն էր։ Այնտեղ ես գտա մի նոր Աննայի՝ իմ աղջնակին, որն այսօր չկա։ Ես անգամ փոքրիկ պատերացում չէի կարող ունենալ Աննայի խոր մտքերի ու զգացմունքների մասին» Մայքլ Բերենբաումը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող թանգարանի նախկին տնօրենը գրում է. «Վաղահաս ոճով և պատկերացումով օրագիրը իր մեջ ներառում է նրա (Աննայի) զգացմունքային պատկերացումները ձախորդ հասունության տարիներին։ Նա (Աննան) այնտեղ գրում է «Չնայած ամեն ինչին ես դեռ հավատում եմ, որ մարդիկ հոգու խորքում ունեն բարություն»։

Բանավեճեր

Աննա Ֆրանկի պատմությունը ապացույցն է նացիստների կողմից կատարված վայրագությունների ու ոճրագործությունների, դա մի փաստացի ապացույց է Ադոլֆ Հիտլերի կատարած հրեական հալածանքների։ Սակայն շատ դեպքեր են գրանցվել, որ մարդիկ պնդում են, թե Աննայի օրագիրը իրական չէ։ Հոլոքոստը մերժողներից, որոնցից էր Ռոբերտ Ֆորիսոնը, պնդում էր, որ Աննա Ֆրանկի օրագիրը կեղծիք է։ Դատական ուսումնասիրություններից հետո պարզ դարձավ, որ դա կեղծիք չէ, քանի որ Աննայի գրառած ամեն բան համընկնում էր իրականությանը, դրա մի ապացույց էր նաև Աննայի ձեռագրով գրված էջերը։ Օտտո Ֆրանկն իր ցանկությամբ դստեր օրագիրը կտակել է Նիդերլանդների պատմության վավերագրության ինստիտուտին։ Օտտո Ֆրանկի մահից հետ 1980 թվականին ինստիտուտը կատարել է դատաբժշկական ուսումնասիրություն Աննայի ձեռագիրը ստուգելու համար։ Կազմի նյութը, Աննայի ձեռագիրը և այն ինչ կապված էր այդ օրագրի հետ մանրամասն ուսումնասիրվեց։ 1986 թվականին արդյունքները հրապարակվեցին. Աննայի ձեռագիրը իրական էր, թղթի որակը, գրիչը, սոսինձը, որով փակցվել էր օրագիրը Աննայի կողմից համապատասխանում էին իրականությանը։ Ձեռագրի համար կատարված հետազոտութունները լիովին ապացուցեցին, որ «Աննա Ֆրանկի օրագիրը» վերնագրով գիրքն արդեն անցելէ բոլոր փորձնական փուլերը և արժանի է հրատարակման (անգլերեն լեզվով)։ Գրքի մեծությունը կարելի էր համեմատել ժամանակին գրված այնպիսի օրագրերի հետ, ինչպիսիք են Քեթրին Մենսֆիլդի, Անաիս Նինի և Լև Տոլստոյի օրագրերը։ 2014 թվականի փետրվարին «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի 265 օրինակ և հոլոքոստի հետ կապված այլ նյութեր հայտնվել են Տոկիոյի 31 հանրային գրադարաններում։ 300 օրինակ «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքից նվիրաբերվեց Իսրայելին, որպես վանդալիզմի փաստացի ապացույց։

Այլ գրականություն

Հրատարակություններ օրագրից

  • Ֆրանկ, Աննա (1955), Ֆրանկ, Օտտո; Փրեսսլեր, Միրյամ, Het Achterhius [Երիտասարդ աղջկա օրագիրը] (Հոլանդերեն) , Մասսոթի, Սյուզեն (թարգմանություն), Դուբլդեյ։ Այս հրատարակչությունը նոր թարգմանություն է, որն իր մեջ ներառում է նյութական խմբագրություն։
  • Աննա Ֆրանկ. Երիտասարդ աղջկա օրագիրը, Աննա Ֆրանկ, Էլեոնոր Ռուզվելտ (ծանոթույուն) և Մոյարտ (թարգմանություն)։ Բանտամ, 1993 (1952 թվականի թարգմանություն)
  • Ֆրանկ, Աննա և Նիդերլանդների պատմական փաստաթղթերի ինստիտուտ (2003)։ Աննա Ֆրանկի օրագիրը. վերանայված քննադական փաստարկներից։ Նյու Յորք, Դուբլդեյ

Փոխադրություններ

Այլ գրություններ Աննա Ֆրանկից

  • Ֆրանկ, Աննա։ Հեքիաթներ գաղտնի հավելվածից. նյութեր, շարադրություն, առակներ և և հիշողություններ, որոնք գրված են գաղտնի։ Աննա Ֆրանկ (տպագրված 1956 թվական և վերանայված 2003 թվական)

Հրատարակման պատմություն

  • ԼիզաՔույթենթ, «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի հրապարակումը. Հոլանդիա

Արտաքին հղումներ

Ֆիլմ Գրականություն Երաժշտություն
Աննա Ֆրանկի օրագիրը (1959) Երիտասարդ աղջկա օրագիրը In the Aeroplane Over the Sea

Ծանոթագրություններ

  1. Deutsche Nationalbibliografie
  2. 2,0 2,1 2,2 Նիդերլանդների ազգային գրադարան (նիդերլ.) — 1798.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Գերմանիայի ազգային գրադարան (գերմ.) — 1912.
  4. Նիդերլանդների ազգային գրադարան (նիդերլ.) — 1798.
  5. http://www.annefrank.org/en/Anne-Frank/A-diary-as-a-best-friend/At-last-seriously-taken-as-a-writer/
  6. https://nl.wikipedia.org/wiki/Het_Achterhuis_(dagboek)
  7. «Best (100) Books of the 20th Century] #8». Goodreads.
  8. «Top 10) definitive book(s) of the 20th century». The Guardian.
  9. «50 Best Books defining the 20th century». PanMacMillan.com.
  10. «List of the 100 Best Non-Fiction Books of the Century, #20». National Review.
  11. Books of the Century: War, Holocaust, Totalitarianism. New York Public Library. 1996. ISBN 978-0-19-511790-5.
  12. «Top 100 Books of the 20th century, while there are several editions of the book. The publishers made a children's edition and an adult which is thicker. There are hardcovers and paperbacks, #26». Waterstone's.
  13. «Anne Frank Diary Anniversary Marks The Day Holocaust Victim Received Autograph Book As A Birthday Present (PHOTO)». The Huffington Post. June 12, 2013. Վերցված է April 29, 2014-ին.
  14. «Anne Frank's birthday on theme of diary's 70th anniversary». Anne Frank House. June 12, 2012. Վերցված է April 29, 2014-ին.
  15. «Anne Frank: The Diary of a Young Girl: June 14, 1942 - November 17, 1942» (PDF). edHelper.com. Վերցված է April 29, 2014-ին.
  16. «The Diary of Anne Frank Learning Guide: Table of Contents». Shmoop University, Inc. Վերցված է April 29, 2014-ին.
  17. «Anne Frank Biography (1929–1945)». Biography.com. Վերցված է April 29, 2014-ին.
  18. «Anne Frank's diary is published». Anne Frank House. Վերցված է April 27, 2014-ին.