«Ֆրեդերիկ Ֆեյդի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 8. Տող 8.
Ֆեյդին մի շարք աշխատություններում անդրադարձել է [[հայերենի բարբառներ]]ին, ըստ նրա հայոց լեզուն բարբառներ է ունեցել V դարից առաջ։ Մի շարք ուսումնասիրություններ է նվիրել նաև ժամանակակից արևմտահայերենի խոնարհման ու հոլովման համակարգերին, ընդհանուր լեզվաբանական խնդիրներին և այլն։ Պատմաբանասիրական բնույթի ուսումնասիրություններից առավել կարևոր են [[Փավստոս Բուզանդ]]ի «Պատմութիւն Հայոց»-ին նվիրված գործերը։ «Խոհեր ս. Մեսրոպի այբուբենի մասին...» (1964, 2-րդ վերամշկ. հրտ.՝ 1982) աշխատության մեջ Ֆեյդին [[Մեսրոպ Մաշտոց]]ի գործունեությունը գնահատել է V դարի սկզբում [[Հայաստան]]ում տիրող քաղաքական կացության խոր վերլուծության հիման վրա։
Ֆեյդին մի շարք աշխատություններում անդրադարձել է [[հայերենի բարբառներ]]ին, ըստ նրա հայոց լեզուն բարբառներ է ունեցել V դարից առաջ։ Մի շարք ուսումնասիրություններ է նվիրել նաև ժամանակակից արևմտահայերենի խոնարհման ու հոլովման համակարգերին, ընդհանուր լեզվաբանական խնդիրներին և այլն։ Պատմաբանասիրական բնույթի ուսումնասիրություններից առավել կարևոր են [[Փավստոս Բուզանդ]]ի «Պատմութիւն Հայոց»-ին նվիրված գործերը։ «Խոհեր ս. Մեսրոպի այբուբենի մասին...» (1964, 2-րդ վերամշկ. հրտ.՝ 1982) աշխատության մեջ Ֆեյդին [[Մեսրոպ Մաշտոց]]ի գործունեությունը գնահատել է V դարի սկզբում [[Հայաստան]]ում տիրող քաղաքական կացության խոր վերլուծության հիման վրա։


Ֆեյդին նշանակալից ավանդ ունի հայ ժողովրդի բանահյուսության և գրականության ուսումնասիրման ասպարեզում («Հայ ժողովրդական դյուցազնավեպը», 1957)։ Նա անդրադարձել է նաև [[Հակոբ Պարոնյան]]ի և [[Երվանդ Օտյան]]ի երգիծանքի հարցերին, [[Դանիել Վարուժան]]ի, [[Արշակ Չոպանյան]]ի գրական գործունեությանը։ Ֆրանսերեն է թարգմանել «[[Սասնա ծռեր|Սասունցի Դավթ]]» էպոսի համահավաք բնագիրը (1964), Երվանդ Օտյանի «Ընկեր Բ. Փանջունի» երգիծավեպի առաջին գիրքը («Ի Ծապլվար», 1961), կազմել է քրիստոնեական Հայաստանի հմայիլների ժողովածու։ Գրել է հայագիտական բազմաթիվ հոդվածներ, թղթակցել «Բազմավեպ», «Հանդես ամսօրյա», «Զվարթնոց», ինչպես նաև եվրոպական լեզուներով հրատարակվող գիտական պարբերականների։ Բազմիցս այցելել է Հայաստան։
Ֆեյդին նշանակալից ավանդ ունի հայ ժողովրդի բանահյուսության և գրականության ուսումնասիրման ասպարեզում («Հայ ժողովրդական դյուցազնավեպը», 1957)։ Նա անդրադարձել է նաև [[Հակոբ Պարոնյան]]ի և [[Երվանդ Օտյան]]ի երգիծանքի հարցերին, [[Դանիել Վարուժան]]ի, [[Արշակ Չոպանյան]]ի գրական գործունեությանը։ Ֆրանսերեն է թարգմանել «[[Սասնա ծռեր|Սասունցի Դավիթ]]» էպոսի համահավաք բնագիրը (1964), Երվանդ Օտյանի «Ընկեր Բ. Փանջունի» երգիծավեպի առաջին գիրքը («Ի Ծապլվար», 1961), կազմել է քրիստոնեական Հայաստանի հմայիլների ժողովածու։ Գրել է հայագիտական բազմաթիվ հոդվածներ, թղթակցել «Բազմավեպ», «Հանդես ամսօրյա», «Զվարթնոց», ինչպես նաև եվրոպական լեզուներով հրատարակվող գիտական պարբերականների։ Բազմիցս այցելել է Հայաստան։


== Երկեր ==
== Երկեր ==

09:40, 13 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Ֆրեդերիկ Ֆեյդի
ֆր.՝ Frédéric Feydit
Ծնվել էապրիլի 15, 1908(1908-04-15)[1]
ԾննդավայրՓարիզի 7-րդ շրջան, Փարիզ[2]
Մահացել էմայիսի 11, 1991(1991-05-11)[1] (83 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 15-րդ շրջան, Փարիզ[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԱրևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ, Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց և Փարիզի կաթոլիկ ինստիտուտ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունլեզվաբան և հայագետ
ԱշխատավայրԱրևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ
Զբաղեցրած պաշտոններQ15639454?

Ֆրեդերիկ Արման Ֆեյդի (ապրիլի 15, 1908, Փարիզ - մայիսի 11, 1991), ֆրանսիացի հայագետ, Սուրբ Ղազարի ճեմարանի անդամ (1937), բանասիրական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր։

Միջնակարգ կրթությունն ստացել է Վերսալում։ 1931-33 թթ. սովորել է Արևելյան կենդանի լեզուների դպրոցում՝ աշակերտելով Ֆ. Մակչերին, Կաթոլիկական ինստիտուտում՝ Լ. Մարիեսին, Բարձրագույն ուսմանց դպրոցում՝ Անտուան Մեյեին։ 1941 թվականին ավարտել է Սորբոնի համալսարանը։ 1930-ական թթ. ֆրանսերեն է դասավանդել Սևրի և Վենետիկի Մխիթարյան դպրոցներում։ 1941 թվականից զբաղվել է նաև գիտահետազոտական աշխատանքով (հայոց լեզու, գրականություն, պատմություն)։ 1949-77 թթ. եղել է Արևելյան կենդանի լեզուների դպրոցի և Սորբոնի համալսարանի արևելյան լեզուների ու քաղաքակրթությունների ինստիտուտի հայագիտության ամբիոնի վարիչը։ Տիրապետել է գրական արևմտահայերենին։

1935 թվականին լույս է տեսել Ֆեյդիի «Հայոց լեզվի քերականություն, արևմտյան խոսվածք», 1948 թվականին «Հայոց լեզվի ձեռնարկ (արդի արևմտահայերեն)» աշխատությունները։ Հետազոտություններ է կատարել հայոց լեզվի պատմության բնագավառում՝ «Դասական հայերենի բայական համակարգը» (1969), «Դասական հայերենի հոլովական համակարգը» (1976)։

Ֆեյդին մի շարք աշխատություններում անդրադարձել է հայերենի բարբառներին, ըստ նրա հայոց լեզուն բարբառներ է ունեցել V դարից առաջ։ Մի շարք ուսումնասիրություններ է նվիրել նաև ժամանակակից արևմտահայերենի խոնարհման ու հոլովման համակարգերին, ընդհանուր լեզվաբանական խնդիրներին և այլն։ Պատմաբանասիրական բնույթի ուսումնասիրություններից առավել կարևոր են Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց»-ին նվիրված գործերը։ «Խոհեր ս. Մեսրոպի այբուբենի մասին...» (1964, 2-րդ վերամշկ. հրտ.՝ 1982) աշխատության մեջ Ֆեյդին Մեսրոպ Մաշտոցի գործունեությունը գնահատել է V դարի սկզբում Հայաստանում տիրող քաղաքական կացության խոր վերլուծության հիման վրա։

Ֆեյդին նշանակալից ավանդ ունի հայ ժողովրդի բանահյուսության և գրականության ուսումնասիրման ասպարեզում («Հայ ժողովրդական դյուցազնավեպը», 1957)։ Նա անդրադարձել է նաև Հակոբ Պարոնյանի և Երվանդ Օտյանի երգիծանքի հարցերին, Դանիել Վարուժանի, Արշակ Չոպանյանի գրական գործունեությանը։ Ֆրանսերեն է թարգմանել «Սասունցի Դավիթ» էպոսի համահավաք բնագիրը (1964), Երվանդ Օտյանի «Ընկեր Բ. Փանջունի» երգիծավեպի առաջին գիրքը («Ի Ծապլվար», 1961), կազմել է քրիստոնեական Հայաստանի հմայիլների ժողովածու։ Գրել է հայագիտական բազմաթիվ հոդվածներ, թղթակցել «Բազմավեպ», «Հանդես ամսօրյա», «Զվարթնոց», ինչպես նաև եվրոպական լեզուներով հրատարակվող գիտական պարբերականների։ Բազմիցս այցելել է Հայաստան։

Երկեր

  • Հեթում պատմիչ, հեղինալ «Ծաղիկ պատմութեանց» Արևելյան Աշխարհի» գրքին, «Անահիտ», Փարիզ, 1939
  • La corcidie et la satire en Arménie։ Baronian et Odi in, Venise, 1960;
  • L'état de la langue arménienne au Vе siècle, Venise, 1967
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ֆրեդերիկ Ֆեյդի հոդվածին
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Fichier des personnes décédées