«Սերժ Սարգսյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 143. Տող 143.


=== Քաղաքացիների նկատմամբ հաշվեհարդարներ և հետապնդումներ ===
=== Քաղաքացիների նկատմամբ հաշվեհարդարներ և հետապնդումներ ===
Համաձայն «[[ՎիքիԼիքս]]» կայքի հրապարակած փաստաթղթերի՝ 2006թ.-ի սեպտեմբերի 5-ին այն ժամանակ [[ՀՀ պաշտպանության նախարար]] Սերժ Սարգսյանի եւ [[Հայաստան]]ում [[ԱՄՆ]] արտակարգ եւ լիազոր դեսպան [[Ջոն Էվանս]]ի զրույցի ժամանակ Ս.Սարգսյանը հայտարարել է, որ ինքը պատրաստ է եղել իր հասցեին իր բառերով ասած «անհիմն» մեղադրանքներ հնչեցրած լրագրողի բնակարան հաստավիզներ ուղարկել ու պատժել նրան, բայց նման բան չի արել։ Իսկ Ժողովուրդ օրաթերթը այս առնչությամբ հայտարարել է, թե «այդպիսով Ս.Սարգսյանը ԱՄՆ դեսպանին փաստել է, որ «հաստավիզների բանդա» է պահում, որոնց կարող է հրահանգել մարդկանց նկատմամբ հաշվեհարդար տեսնել։»<ref>[http://armlur.am/389875/ Սերժ Սարգսյանը պատրաստ էր իր բարի համբավը ոտնահարած լրագրողի տուն հաստավիզների ուղարկել. ինչով են զբաղված նախագահին սպասարկող բանդիտները. «Ժողովուրդ»:]</ref>։
Համաձայն «[[ՎիքիԼիքս]]» կայքի հրապարակած փաստաթղթերի՝ [[2006]] թվականի [[սեպտեմբերի 5]]-ին այն ժամանակ [[ՀՀ պաշտպանության նախարար]] Սերժ Սարգսյանի եւ [[Հայաստան]]ում [[ԱՄՆ]] արտակարգ եւ լիազոր դեսպան [[Ջոն Էվանս]]ի զրույցի ժամանակ Ս.Սարգսյանը հայտարարել է, որ ինքը պատրաստ է եղել իր հասցեին իր բառերով ասած «անհիմն» մեղադրանքներ հնչեցրած լրագրողի բնակարան հաստավիզներ ուղարկել ու պատժել նրան, բայց նման բան չի արել։ Իսկ Ժողովուրդ օրաթերթը այս առնչությամբ հայտարարել է, թե «այդպիսով Ս.Սարգսյանը ԱՄՆ դեսպանին փաստել է, որ «հաստավիզների բանդա» է պահում, որոնց կարող է հրահանգել մարդկանց նկատմամբ հաշվեհարդար տեսնել։»<ref>[http://armlur.am/389875/ Սերժ Սարգսյանը պատրաստ էր իր բարի համբավը ոտնահարած լրագրողի տուն հաստավիզների ուղարկել. ինչով են զբաղված նախագահին սպասարկող բանդիտները. «Ժողովուրդ»:]</ref>։


== Հայտնի ելույթներն ու թևավոր դարձած խոսքերը ==
== Հայտնի ելույթներն ու թևավոր դարձած խոսքերը ==

14:42, 12 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Սերժ Ազատի Սարգսյան
Պատկեր:Serzh Sargsyan official portrait from president-am.jpg
Դրոշ
Դրոշ
(3-րդ) Հայաստանի Հանրապետության նախագահ
Դրոշ
Դրոշ
 ապրիլի 9, 2008
Նախորդող Ռոբերտ Քոչարյան
Դրոշ
Դրոշ
(11-րդ) ՀՀ վարչապետ[1]
ապրիլի 4, 2007 - ապրիլի 9, 2008
Նախորդող Անդրանիկ Մարգարյան
Հաջորդող Տիգրան Սարգսյան
Դրոշ
Դրոշ
(7-րդ) ՀՀ պաշտպանության նախարար
2000 - 2007
Նախորդող Վաղարշակ Հարությունյան
Հաջորդող Միքայել Հարությունյան
Դրոշ
Դրոշ
(4-րդ) ՀՀ Ներքին գործերի նախարար
1996 - 1999
Նախորդող Վանո Սիրադեղյան
Հաջորդող Սուրեն Ջ. Աբրահամյան
Դրոշ
Դրոշ
(5-րդ) ՀՀ Ազգային անվտանգության նախարար
1995 - 1996
Նախորդող Դավիթ Շահնազարյան
Հաջորդող Կառլոս Պետրոսյան
Դրոշ
Դրոշ
(3-րդ) ՀՀ պաշտպանության նախարար
1993 - 1995
Նախորդող Վազգեն Մանուկյան
Հաջորդող Վազգեն Սարգսյան
 
Կուսակցություն՝ Հանրապետական
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ բանասեր
Ազգություն հայ
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր հունիսի 30, 1954 (69 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ,
Արցախ Արցախ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
Հայր Ազատ Սարգսյան
Մայր Նորա Սարգսյան
Ամուսին Ռիտա Սարգսյան
Զավակներ Երկու դուստր՝ Անուշ և Սաթենիկ
 
Կայք՝ serzhsargsyan.com
 
Ինքնագիր
 
Պարգևներ

Սերժ Ազատի Սարգսյան (ծնվ. 1954, հունիսի 30, Ստեփանակերտ), Հայաստանի Հանրապետության նախագահ (2008-2013 թթ., 2013թ.- ներկա), ՀՀԿ նախագահ (2007 թվականից), Երևանի պետական համալսարանի կառավարման խորհրդի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։

Կենսագրություն

Ընտանիքը

Ամուսնացել է 1983 թվականին։ Կինը՝ Ռիտա Սարգսյանը, ծնվել է Ստեփանակերտում՝ զինվորականի ընտանիքում։ Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է[2]։ Ունի երկու դուստր՝ Անուշն ու Սաթենիկը[3], և չորս թոռնիկ՝ Մարիամը, Արան, Սերժը և Ռիտան։

Սերժ Սարգսյանը ունի երկու եղբայր՝ Ալեքսանդր և Լևոն Սարգսյանները։

Սերժ Սարգսյանի ծնողների տունը գտնվում է Ստեփանակերտի Տեղեցոնց կոչվող թաղամասում (այստեղ ժամանակին բնակություն են հաստատել Գորիսի Տեղ գյուղի բնակիչները)։ Հայրը՝ Ազատ Ավետիսի Սարգսյանը, մահացել է 2013 թվականի դեկտեմբերի 16-ին[4]։

Աշխատանքային գործունեությունը

Ծառայել է խորհրդային բանակում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը։ 1979-1988 թվականներին ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա՝ երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական։

Ֆինանսական կարողությունը

Համաձայն գույքի և եկամուտների հայտարարագրի, 2014 թվականին Սերժ Սարգսյանի տարեկան եկամուտը կազմել է 20 միլիոն 164 հազար դրամ, որից նրա աշխատավարձը կազմում է 10 մլն 111 հազ. դրամ, իսկ 10 մլն 52 հազ. դրամը հայտարարագրված է, որպես փոխառություններից ստացած եկամուտ։ 2014 թվականի սկզբին Սերժ Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 129 մլն 400 հազ. դրամ, իսկ տարվա վերջում՝ 114 մլն 100 հազ. դրամ[5]։

Համաձայն ՀՀ նախագահի [[ՀՀ նախագահի ընտրություններ 2013|2013թ. ընտրություններից]] առաջ ունեցվածքի մասին հայտարարագրի, Սերժ Սարգսյանն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով սեփականատեր է Ստեփանակերտում գտնվող 96 քմ մակերեսով շենք-շինության։ Նա ունի նաև 1992 թվականի արտադրության «Միցուբիշի Մոնտերո» ավտոմեքենա, ինչպես նաև 18-20-րդ դարի հին իրեր՝ արձանիկներ, քանդակներ, կտավների հավաքածու Խանջյանի, Սարյանի, Հակոբյանի, Գյուրջյանի, Բաշինջաղյանի, Մինասի, Երվանդ Քոչարի, Կոջոյանի հեղինակած գործերից[6]։

Հետանկախության շրջան

1990 թվականին Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1993-1995 թբականներին՝ ՀՀ պաշտպանության նախարար, 1995-1996 թվականներին՝ ՀՀ պետական անվտանգության վարչության պետական, ապա՝ ազգային անվտանգության նախարար, 1996-99-ին՝ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար, 1999-2000 թվականներին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 1999-2007-ին՝ ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, 2000-2007-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար, 2007-2008-ին՝ ՀՀ վարչապետ, 2008 թ. ապրիլի 9-ից՝ ՀՀ նախագահ։[7]

2008թ.-ի նախագահական ընտրություններ

Բազմահազարանոց հանրահավաք փետրվարի 29-ի երեկոյան
2008թ.-ի մարտի 2-ի առավոտյան մայրաքաղաք մտնող ՀՀ ԶՈՒ զրահամեքենա

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը առաջադրեց իր թեկնածությունը 2008թ.–ի փետրվարի 19-ին նշանակված Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահական ընտրություններին[8]։ Փետրվարի 19–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ ընտրություններին մասնակցել է 1671027 մարդ, որից Սերժ Սարգսյանի օգտին՝ 862369, այսինքն՝ 52.82%, իսկ Լևոն Տեր–Պետրոսյանի օգտին՝ 351222, այսինքն՝ 21.5%։[9] Այսպիսով Ս․Սարգսյանը ընտրվում է ՀՀ երրորդ նախագահ։[10] Հաջորդ օրը նախագահի նախկին թեկնածու Տեր–Պետրոսյանը և նրա ղեկավարած քաղաքական ուժը համապետական հանրահավաք են անցկացնում՝ մերժելով ՀՀ ԿԸՀ–ի հրապարակած տվյալները։ Երևանի ազատության հրապարակում սկսվում են անընդմեջ բողոքի ակցիաներ (տես՝ Բողոքի ակցիաներ Երևանում 2008 թ.Մարտի 1–ի լույս 2–ի գիշերը ժամը 6։20–ին ոստիկանական ստորաբաժանումները մահակների և արդյունքաբեր գազի կիրառմամբ մտան Ազատության հրապարակ՝[11] այնտեղից հեռացնելով քնած ցուցարարներին։ Կեսօրից հետո լոկալ ընդհարումները վերափոխվում են զանգվածային ընդհարումների ՀՀ Ներքին զորքերի և ժողովրդի միջև Երևանի քաղաքապետարանի շենքի դիմացի հրապարակում և հարակից փողոցներում։ Արդեն երեկոյան նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցույցերը ճնշելու նպատակով հայտարարեց արտակարգ դրություն և ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները մտցրեց մայրաքաղաք[12]։

Այս իրադարձությունները խորը ճգնաժամ ստեղծեցին հասարակական–քաղաքական դաշտում[13]։

2013թ․–ի նախագահական ընտրություններ

Քաղաքացիների նկատմամբ հաշվեհարդարներ և հետապնդումներ

Համաձայն «ՎիքիԼիքս» կայքի հրապարակած փաստաթղթերի՝ 2006 թվականի սեպտեմբերի 5-ին այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսի զրույցի ժամանակ Ս.Սարգսյանը հայտարարել է, որ ինքը պատրաստ է եղել իր հասցեին իր բառերով ասած «անհիմն» մեղադրանքներ հնչեցրած լրագրողի բնակարան հաստավիզներ ուղարկել ու պատժել նրան, բայց նման բան չի արել։ Իսկ Ժողովուրդ օրաթերթը այս առնչությամբ հայտարարել է, թե «այդպիսով Ս.Սարգսյանը ԱՄՆ դեսպանին փաստել է, որ «հաստավիզների բանդա» է պահում, որոնց կարող է հրահանգել մարդկանց նկատմամբ հաշվեհարդար տեսնել։»[14]։

Հայտնի ելույթներն ու թևավոր դարձած խոսքերը

Սերժ Սարգսյանը ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ այլ պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում հանդես է եկել բազմաթիվ ելույթներով, որոնք հայաստանյան և հայկական սփյուռքի լայն շրջանակներում մեծ հնչեղություն են ստացել։ Հրապարակային ելույթների կամ մամլո ասուլիսների ժամանակ նրա արտահայտած նախադասությունների առանձին դրվագներ հանրության համար դարձել են հաճախակի կիրառվող թևավոր խոսքեր, որոնք սակայն ոչ միշտ ունեն դրական ենթատեքստ[15][16]

Ս.Սարգսյանի արտահայտած ամենալայն տարածում գտած մտքերը.

Եկել ես ստեղ, մեր տոնը խանգարում ես որ ի՞նչ անես

Արտաքին տեսաֆայլեր
Սերժ Սարգսյանի Եռաբլուր կատարած այցի տեսանյութը

2013թ.-ի հունվարի 28-ին ՀՀ ԶՈՒ օրվա առթիվ Երևանում գտնվող Եռաբլուր պանթեոն այցելած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հիվանդ երեխային պահել չկարողացող և այդ նպատակով օգնություն աղերսող կնոջը ասել է.[17][18]

Եկել ես ստեղ, մեր տոնը խանգարում ես որ ի՞նչ անես...[17]

Այս արտահայտությունը հնչեցնելուց կարճ ժամանակ անց հանրային[19][20][21] և քաղաքական[22] տարբեր շրջանակների կողմից այն սկսեց կիրառվել որպես թևավոր խոսք, հաճախ բացասական երանգով[15]։ Այն անգամ ՀՀ ԱԺ-ում է լայն կիրառություն ստացել պատգամավորների շրջանում[23][24][25][26]

Ա՜յ տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում

2013թ.-ի ՀՀ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ Տավուշի մարզի Մովսես գյուղ այցելության ժամանակ գործող նախագահ Սերժ Սարգսյանին է մոտենում գյուղացիներից մեկը[27]։ Երբ Ս.Սարգսյանը հարցնում է, թե ի՞նչ խնդիրներ ունեք, գյուղացին դժգոհում էէ, որ գյուղը դատարկվում է։ Նա նախագահից խնդրում է, որ գյուղում գործարան բացեն, ինչի ի պատասխան Ս.Սարգսյանը ասում է, թե

Ա՜յ տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում[28]

Այս արտահայտությունը հանրության ամենատարբեր շրջանակների մոտ ևս դարձավ թևավոր խոսք բացասական երանգներով։ Հաճախ մարդիկ այն կիրառում են՝ արտահայտելով իրենց բողոքը Սերժ Սարգսյանի կառավարման դեմ[29][30]։

Դեպքից օրեր անց Սերժ Սարգսյանը, պատասխանելով ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի հարցին, թե ի՞նչ ծրագրեր կան սահմանամերձ գյուղերում, ասել էր, թե ինքը պարզապես ցանկացել է գյուղացու լեղվով խոսել[31]։

Ինչքան ուզես՝ էնքան խփենք

Արտաքին տեսաֆայլեր
Գյումրիում Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված արտահայտության տեսանյութը

2013թ.-ի ՀՀ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողուհու այն հարցին, թե որքան է գնահատում իր շանսերը Շիրակի մարզում, պատասխանել էր, թե

Ես չգիտեմ սովորաբար ինչ եք անում, բայց ես միշտ Շիրակի մարզում սատարում եմ ունեցել, հիմա էլ վստահ եմ, որ ունենալու եմ: Շանսը որնա՞, իմ շանսը 100-ից 90 խփեմ, ութանանասուն, յոթանանասուն, թե 60, էտա, ինչքան ուզես, էնքան խփենք:[16][32][33]

Սերժ Սարգսյանի այս արտահայտությունը զայրացրեց հայաստանյան հանրությանը, քանզի նրանք այն ընդունեցին որպես բացահայտ խոստովանություն ՀՀ նախագահական ընտրությունները կեղծելու վերաբերյալ[34]։

Կոչումներ և Պարգևներ

Ծանոթագրություններ

  1. Հայաստանի Հանրապետության Կառավարության պաշտոնական կայք
  2. ՀՀ նախագահի կենսագրությունը
  3. Սերժ Սարգսյանի դուստրերը
  4. Մահացել է Սերժ Սարգսյանի հայրը
  5. Սերժ Սարգսյանի դրամական միջոցները նվազել են 15 մլն-ովf
  6. Հայտարարագիր է ներկայացրել 4 թեկնածու. ամենահարուստը Սերժ Սարգսյանն է
  7. Հովիկ Չարխչյանի «Տասներկու վարչապետ» հոդվածը «Ազգային գաղափար» ամսագրում
  8. Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուների հայտարարագրերը, 19 փետրվարի 2008թ.
  9. 2008 թվականի ՀՀ նախագահի ընտրություններ արդյունքների մասին ԿԸՀ արձանագրություն
  10. ՀՀ ԿԸՀ 2008թ․–ի փետրվարի 24–ի N 24-Ա որոշում
  11. Մարտի մեկ. ականատեսի վկայություն
  12. ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ
  13. Policy Forum Armenia–ի կողմից 2008թ.–ի հուլիսին հրապարակված զեկույց 2008թ.–ի ՀՀ նախագահական ընտրությունների մասին
  14. Սերժ Սարգսյանը պատրաստ էր իր բարի համբավը ոտնահարած լրագրողի տուն հաստավիզների ուղարկել. ինչով են զբաղված նախագահին սպասարկող բանդիտները. «Ժողովուրդ»:
  15. 15,0 15,1 Կույր պետք է լինել չտեսնելու, որ...:
  16. 16,0 16,1 Տարվա «աֆորիզմների» փունջ:
  17. 17,0 17,1 «Ի՞նչ ես եկել լացում ու տոնը խանգարում ես». Սերժ Սարգսյան (տեսանյութ):
  18. Սերժ Սարգսյան. «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես» (տեսանյութ) 7 օր
  19. Գրում ես Վալոդին, որ ի՞նչ անես Լևոն Բարսեղյանը՝ Զորի Բալայանի նամակի մասին: 1in.am
  20. Ուրվագիծ հեռուստահաղորդում 04.03.2013:
  21. Ոչ տոնական մտորումներ:
  22. Ատելությամբ գալիս ես քաղաքապետ դառնաս, որ ի՞նչ անես. Շուշան Պետրոսյանը՝ ՀԱԿ-ին
  23. Տեր-Պետրոսյան. Միանայի Րաֆֆիին, որ ի՞նչ անեի. իմ մանկության երազանքը չի եղել Վովայի հետ աղոթելը:
  24. ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն չեն ընդունի Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերը. «Գնանք, որ ի՞նչ անենք»:
  25. Հ. Բագրատյան. «Գնում ենք էնտեղ՝ ի՞նչ անենք»:
  26. Գալուստ Սահակյանը՝ «Եկել ես ստեղ, որ ինչ անես»–ի մասին:
  27. Ա՜յ տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում. Սերժ Սարգսյան:
  28. «Տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում». Սերժ Սարգսյան:
  29. Խիարների առաջնորդը:
  30. Ինչպես էր բուսնում խիարը:
  31. Սերժ Սարգսյանը՝ «խիարի թարս բուսնելու» մասին:
  32. Եթե կա մեկը, որ բոլոր հարցերը լուծում է սեփական գրպանից, դուք եք:
  33. «Ինչքան ուզես, էնքան խփենք». Սերժ Սարգսյան /տեսանյութ/:
  34. Ինչքան ուզես, էնքան խփենք. նախագահը կատակե՞լ է:
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Սերժ Սարգսյան հոդվածին
Վիքիդարանը
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝


Արտաքին հղումներ