«Յուպիտեր (դիցաբանություն)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 23. Տող 23.


{{Հին հռոմեական դիցաբանություն}}
{{Հին հռոմեական դիցաբանություն}}
{{Արտաքին հղումներ}}


[[Կատեգորիա:Հռոմեական աստվածներ և աստվածուհիներ]]
[[Կատեգորիա:Հռոմեական աստվածներ և աստվածուհիներ]]

16:28, 9 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Յուպիտեր
Տեսակհռոմեական դիցարանի աստվածություն, գերագույն աստված և աստված
Դիցաբանությունհին հռոմեական կրոն
Սեռարական
Լատինական գրաձևJupiter
Այլ մշակույթներումԶևս, Արամազդ, Ահուրամազդա
Երևի համընկնում էԶևս, Պերուն, Թոր և Jupiter?
ՎայրՀռոմեական կայսրություն
ՀայրՍատուրն
ՄայրOps?
Քույր/ԵղբայրՅունոնա, Վեստա, Պլուտոն, Նեպտուն և Կերես
ԱմուսինՅունոնա
ԿողակիցԼատոնա և Juturna?
ԶավակներՎուլկան, Դիանա, Հերկուլես, Բախուս, Յուվենտա, Մարս, Բելլոնա, Միներվա, Ապոլլոն, Iarbas?, Մերկուրի և Պրոզերպինա
Հատկանիշներկայծակի, լույսի, հաղթանակի, անձրևի, բերքատվության ու որոտի աստված, աստվածների հայրը
 Iupiter Վիքիպահեստում

Յուպիտեր, երկնքի հռոմեական աստվածություն. նույնացվել է Զևսի հետ։ Յուպիտերը նախ և առաջ լույսի աստվածն է. նրան հաճախ կոչել են Լյուցետիոս (Լուսատու), նա համարվել է երկնքի տերը, և, երբ հռոմեացիները ուզում էին ասել «բաց երկնքի տակ», նրանք ասում էին՝ «Յուպիտերի ներքո» («սուրբ Իովե»)։ Յուպիտերը համարվում էր անձրևի աստված. նրանից էր կախված հողագործին երաշտով հարվածելը կամ նրան բերք շնորհելը։ Որոտը Յուպիտերի կամքի դրսևորումն է. կայծակի ընկած վայրը համարվում էր սրբազան։ Հռոմեական կայսրության գլխավոր տաճարը Կապիտոլյան Յուպիտերի տաճարն էր։ Յուպիտերի քրմերը եղել են ֆլամինները։ II-III դարերում Հռոմում բազմաթիվ արևելյան պաշտամունքների ներթափանցման կապակցությամբ, սկսեցին Յուպիտերի հետ նույնացնել սիրիական աստվածներին (Բաալներին)։ Անտոնիոսների օրոք Կոմմագենեի Դոլիքե քաղաքի Բաալի պաշտամունքը տարածվում է Հռոմ, որտեղ Ավենտինյան բլրի վրա կառուցվում է Դոլիքեյան Յուպիտերի տաճարը։ Հելիուպոլիս քաղաքի (այժմ՝ Բաալբեկը Լիբանանում) Բաալը ստանում է Հելիուպոլիսյան Յուպիտերի անունը. նրա հոյակապ տաճարը վերականգնել է Անտոնիոս Պիոս կայսրը (այժմ վիթխարի ավերակներ)։ Յուպիտերի հետ հաճախ նույնացվել է եգիպտական Ամոն աստվածը։ Յուպիտերին սկսեցին վերագրել Զևսի մասին եղած բազմաթիվ հունական առասպելներ։ Յուպիտերի պատկերումները չէին տարբերվում Զևսի պատկերումներից։ Այլաբանորեն, հեգնաբար, Յուպիտեր նշանակում է՝ գոռոզ, մեծամիտ, ամբարտավան մարդ։

Յուպիտերի բազմակերպարությունը

  • Յուպիտեր Տոնանս (Jupiter Tonans), (որոտացող) ուղարկում էր անձրև և որոտ։
  • Յուպիտեր Ֆուլգուր (Jupiter Fulgur), (կայծակնային) ուղարկում էր կայծակներ։
  • Օպտիմուս Մակսիմուս Սոտեր (Optimus Maximus Soter), Լավագույն, Հզորագույն, Փրկիչ։
  • Յուպիտեր Վիկտոր (Jupiter Victor), պարգևում էր հաղթանակ։
  • Յուպիտեր Լատիարիս (Jupiter Latiaris), լատիանակն ցեղերի միության աստված։
  • Յուպիտեր Դապալիս, բերքատվության աստված։
  • Յուպիտեր Տերմինոս (Jupiter Terminus), սահամանների պահպանության հովանավոր։
  • Յուպիտեր Լիբերտաս (Jupiter Libertas), ազատության հովանավոր։
  • Յուպիտեր Փերետրիոս (Jupiter Feretrius), պատերազմի և հաղթանակի աստված։
  • Յուպիտեր Յուպիտոն (Jupiter Yupiton), բարձրունքի հասնելու աստված։
  • Յուպիտեր Ստատոր (Պահպանիչ), հովանավորում էր հռոմեական զորքը և պաշտպանում նրա շարքերը։
  • Յուպիտեր Վերսոր (Խափանիչ), թշնամուն մատնում էր փախուստի։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուպիտեր (դիցաբանություն)» հոդվածին։