«Վարդերի հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 23. Տող 23.


Հասարակության մեջ [[բացասական զգացողություններ]] առաջացրեց նաև Շևարդնաձեի՝ [[Վրացա-աբխազական հակամարտություն|Աբխազիայում]] և [[Վրացա-հարավօսիական համակարտություն|Օսիայում]] հակամարտությունները բռնի ուժով լուծելու մերժումը, ինչը համատեղվում էր հարցը խաղաղ ճանապարհով լուծելու անհաջող փորձերով: Վրաստանում քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամն իր գագաթնակետին հասավ 2003 թվականի նոյեմբերի 2-ի նախագահական ընտրությունների նախօրեին:
Հասարակության մեջ [[բացասական զգացողություններ]] առաջացրեց նաև Շևարդնաձեի՝ [[Վրացա-աբխազական հակամարտություն|Աբխազիայում]] և [[Վրացա-հարավօսիական համակարտություն|Օսիայում]] հակամարտությունները բռնի ուժով լուծելու մերժումը, ինչը համատեղվում էր հարցը խաղաղ ճանապարհով լուծելու անհաջող փորձերով: Վրաստանում քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամն իր գագաթնակետին հասավ 2003 թվականի նոյեմբերի 2-ի նախագահական ընտրությունների նախօրեին:

== Ընտրություններ և դրանց բողոքարկում ==
Շևարդնաձեի «Հանուն նոր Վրաստանի» և Աբաշիձեի «Վրաստանի ժողովրդավարական վերազինման միավորում» քաղաքական բլոկներին հակոտնյա էին Միխեիլ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժումը» և Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակներ [[Նինո Բուրջանաձե]]ի և [[Զուրաբ Ժվանիա]]յի<ref group="Ն">Մահացավ [[2005]] թվականի [[փետրվար 8]]-ին տարօրինակ հանգամանքներում:</ref> «Բուրջանաջեի դեմոկրատները»:

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին [[2003]] թվականին [[նոյեմբերի 2]]-ին և պաշտոնական տվյալներով ավարտվեցին Շևարդնաձեի և նրա դաշնակիցների հաղթանակով: Բայց հրապարակված արդյունքները չճանաչվեցին միջազգային դիտորդների և Շևարդնաձեի հակառակորդների կողմից: [[Միխեիլ Սաակաշվիլի]]ն, հիմնվելով սոցիոլոգիական հարցումների արդյունքների վրա, հրապարակայնորեն հայտարարեց իր հաղթանակի մասին: Նրա պնդումները հաստատեց Ազատ ընտրությունների միջազգային միավորումը՝ տեղի դիտորդների կազմով: Հիմնվելով ներկայացված տվյալների վրա՝ Սաակաշվիլին նոր ընտրություններ անցկացնելու պահանջ առաջ քաշեց և կոչ արեց վրացի ժողովրդին փողոց դուրս գալ և աջակցել իրեն:

Նոյեմբերի կեսերին Վրաստանի մայրաքաղաք [[Թբիլիսի]]ում տեղի ունեցան զանգվածային ցույցեր, որոնք արդյունքում տարածվեցին երկրի մյուս քաղաքներում և գյուղերում: «[[Քմարա]]»<ref group="Ն">Բառացի նշանակում է «Բավակա՛ն է»: [[Սերբեր|Սերբական]] «Հակահարված» կազմակերպության վրացական նմանօրինակը</ref> երիտասարդական կազմակերպության մարդկանց խմբերը վանկարկում էին իրենց կարգախոսները: Շատ հասարակական կազմակերպություններ (օրինակ՝ Վրաստանի ազատությունների ինստիտուտը) աղմկոտ ցույցերում ցուցաբերեցին ցանկալի ակտիվություն: Ընդ որում, Շևարդնաձեի կառավարությունը ստացավ [[Ասլան Աբաշիձե]]ի աջակցությունը:

== Նշումներ ==
{{Ծանցանկ|group=Ն}}


[[Կատեգորիա:Նոյեմբերի 22 իրադարձություններ]]
[[Կատեգորիա:Նոյեմբերի 22 իրադարձություններ]]

06:19, 8 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-19 14:28:03 ֆորմատով

Վարդերի հեղափոխություն
վրաց.՝ ვარდების რევოლუცია
ԵրկիրՎրաստան Վրաստան
Ամսաթիվ2003 թվականի նոյեմբերի 2 - 2004 թվականի հունվարի 4
ՊատճառԷդուարդ Շևարդնաձեի ներքին քաղաքականություն
Հիմնական նպատակՔաղաքական ռեժիմի փոփոխում
ԱրդյունքՆախագահի վերընտրություն. իշխանության է անցնում Միխեիլ Սաակաշվիլին
Կազմակերպիչ«Քմարա» ընդդիմություն
Մասնակիցների քանակ100 000
Զոհերչկան
Վիրավորներտվյալներ չկան
Ձերբակալվածներչկան


Վարդերի հեղափոխություն (վրաց.՝ ვარდების რევოლუცია - «վարդեբիս ռևոլյուցիա»), գունավոր հեղափոխություն Վրաստանում 2003 թվականի նոյեմբերին: Հեղափոխության հիմնական դրդապատճառը 2003 թվականի նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծումն էր: Հեղափոխության ընթացքում Էդուարդ Շևարդնաձեն վայր դրեց իր լիազորությունները և երկրի ղեկավարումն անցավ ընդդիմադիրներին՝ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ:

Նախադրյալներ

Հեղափոխության տանող գլխավոր և համընդհանուր նախադրյալ դարձավ Վրաստանի անկախացումից հետո (1995) պաշտոնավարող Էդուարդ Շևարդնաձեի կառավարումից դժգոհությունը: Բնակչության դժգոհությունն առաջացել էր կառավարության հանդեպ կուտակված պահանջներից, որոնք կապված էին երկրի ծանր տնտեսական իրավիճակի, պետական ծառայողների շրջանում կոռուպցիայի տարածվածության և այլ պատճառներով: Իրավիճակը բարդացավ ազգային փոքրամասնությունների՝ անկախության ձգտելու կամ Ռուսաստանին միանալու ձգտումների հետևանքով, ինչը մասնավորապես արտահայտվեց դե-ֆակտո անկախ գոյություն ունեցող Աբխազիայի, Հարավային Օսիայի և որոշակիորեն Աջարիայի պարագայում:

Հասարակության մեջ բացասական զգացողություններ առաջացրեց նաև Շևարդնաձեի՝ Աբխազիայում և Օսիայում հակամարտությունները բռնի ուժով լուծելու մերժումը, ինչը համատեղվում էր հարցը խաղաղ ճանապարհով լուծելու անհաջող փորձերով: Վրաստանում քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամն իր գագաթնակետին հասավ 2003 թվականի նոյեմբերի 2-ի նախագահական ընտրությունների նախօրեին:

Ընտրություններ և դրանց բողոքարկում

Շևարդնաձեի «Հանուն նոր Վրաստանի» և Աբաշիձեի «Վրաստանի ժողովրդավարական վերազինման միավորում» քաղաքական բլոկներին հակոտնյա էին Միխեիլ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժումը» և Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակներ Նինո Բուրջանաձեի և Զուրաբ Ժվանիայի[Ն 1] «Բուրջանաջեի դեմոկրատները»:

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին 2003 թվականին նոյեմբերի 2-ին և պաշտոնական տվյալներով ավարտվեցին Շևարդնաձեի և նրա դաշնակիցների հաղթանակով: Բայց հրապարակված արդյունքները չճանաչվեցին միջազգային դիտորդների և Շևարդնաձեի հակառակորդների կողմից: Միխեիլ Սաակաշվիլին, հիմնվելով սոցիոլոգիական հարցումների արդյունքների վրա, հրապարակայնորեն հայտարարեց իր հաղթանակի մասին: Նրա պնդումները հաստատեց Ազատ ընտրությունների միջազգային միավորումը՝ տեղի դիտորդների կազմով: Հիմնվելով ներկայացված տվյալների վրա՝ Սաակաշվիլին նոր ընտրություններ անցկացնելու պահանջ առաջ քաշեց և կոչ արեց վրացի ժողովրդին փողոց դուրս գալ և աջակցել իրեն:

Նոյեմբերի կեսերին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցան զանգվածային ցույցեր, որոնք արդյունքում տարածվեցին երկրի մյուս քաղաքներում և գյուղերում: «Քմարա»[Ն 2] երիտասարդական կազմակերպության մարդկանց խմբերը վանկարկում էին իրենց կարգախոսները: Շատ հասարակական կազմակերպություններ (օրինակ՝ Վրաստանի ազատությունների ինստիտուտը) աղմկոտ ցույցերում ցուցաբերեցին ցանկալի ակտիվություն: Ընդ որում, Շևարդնաձեի կառավարությունը ստացավ Ասլան Աբաշիձեի աջակցությունը:

Նշումներ

  1. Մահացավ 2005 թվականի փետրվար 8-ին տարօրինակ հանգամանքներում:
  2. Բառացի նշանակում է «Բավակա՛ն է»: Սերբական «Հակահարված» կազմակերպության վրացական նմանօրինակը