«Ագարակ (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 2. | Տող 2. | ||
{{Տեղեկաքարտ Բնակավայր |
{{Տեղեկաքարտ Բնակավայր |
||
| կարգավիճակ = քաղաք |
| կարգավիճակ = քաղաք |
||
| պատկեր = Agarak town Armenia.jpg |
|||
| երկրամասի տեսակ = մարզ |
| երկրամասի տեսակ = մարզ |
||
| երկրամաս = Սյունիք |
| երկրամաս = Սյունիք |
09:13, 7 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)
Քաղաք | ||
---|---|---|
Ագարակ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Սյունիք | |
Քաղաքապետ | Մխիթար Զաքարյան | |
Հիմնադրված է | 1949[1] թ. | |
Մակերես | 6±1 կմ² | |
ԲԾՄ | 650 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▼4300 մարդ (2015) | |
Ազգային կազմ | հայեր | |
Տեղաբնականուն | ագարակցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | 286 | |
Փոստային դասիչ | 3403 | |
| ||
Ագարակ, փոքր արդյունաբերական քաղաք Հայաստանի Սյունիքի մարզի հարավ-արևմտյան մասում, ծովի մակերևույթից 650 մ բարձրության վրա։ Իրանի հետ սահմանից 2-3 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք է՝ Արաքս գետի ձախ ափին մարզկենտրոնից 80 կմ հարավ-արևմուտք։
Մշտական բնակչությունը 2011 մարդահամարի արդյունքներով կազմել է 4429 մարդ, որի գերակշռող մեծամասնությունը աշխատում է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում և նրան սպասարկող մանր հիմնարկ-ձեռնարկություններում։ Քաղաքը հիմնադրվել է 1949 թ., որպես բանվորական ավան։ Ագարակի հիմնադրումը կապված է այս տարածքում օգտակար հանածոների հայտնաբերման և մշակման հետ։
Պատմություն
Քաղաքը հիմնադրվել է 1949 թ.՝ պղնձամոլիբդենային հանքավայրի պաշարների շահագործումն իրականացնելու ակնկալիքով։ Նույն թվականի գարնանը Արաքս գետի ձախ ափին կառուցվեց առաջին փայտյա տնակը և այդ ժամանակվանից սկսվեց կոմբինատին կից ավանի կառուցումը, որը ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1954 թ. մայիսի 18-ի հրամանագրով դասվեց ՀԽՍՀ քաղաքատիպ ավանների շարքը։
Քաղաքի կարգավիճակ է ստացել 1990-ական թվականներին։
Աշխարհագրություն
Ագարակը Սյունիքի մարզի և Հայաստանի ամենահարավային քաղաքն է, որը երեք կողմից շրջապատված է բարձրաբերձ լեռներով, իսկ մի կողմում սահմանային Արաքս գետն է[2]։ Բնական այս դիրքին լրացնելու են գալիս քաղաքական-աշխարհագրական, տնտեսա-աշխարհագրական և տրանսպորտային դիրքերը։
Ագարակ քաղաքը միաժամանակ սահմանակից է երկու պետական միավորների՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։
Ագարակով են անցնում Հայաստան Իրան միջպետական ճանապարհը և էլէկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, Երևան-Նախիջևան-Բաքու ներկայումս չգործող երկաթգիծը և ավտոճանապարհը։
Հասարակական կառույցներ
- Ագարակի արվեստի մանկական դպրոց
- Ագարակի մշակույթի պալատ
Բնակչություն
Տարի | 1831 | 1873 | 1926 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 748 | 4500 | 16 805 | 23 311 | 23 182 | 14 835 | 17 000 | 17 000 | 16 800 | 16 700 | 16 600 |
Քույր քաղաքներ
Տես նաև
- Ագարակ քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Սյունիքի մարզ)
- Ագարակի պղինձ-մոլիբդենային հանքավայր
- Ագարակի մենաստան
Ծանոթագրություններ
|
|